Բյուրիին եմ պատասխանել՝ http://norayr.arnet.am/weblog/2013/01/25/ասք-կեղծ-թագերի-կամ-ինքդ-քեզ-նկարագրել/#comment-6191

գիտես, սա իրականում միայն իրենց հետ իմ հաշիվները չեն։ սա շատ ավելի ընդհանուր մտածողություն է։ Պերսեպոլիսում իմ համար ամենակարեւոր ու հուզիչ պահերից մեկն այն է, որ Մարջանի Եվրոպական ընկերները բնավ չեն հասկանում այն գաղափարները, որոնց մասին խոսում են։ Հասկանում էր Մարջանի հեղափոխական բարեկամը, ում սպանել են Իրանում։

Իսկ այն որ դա մարդկային է, ես չեմ համաձայնվում, ասեմ ինչու։ Իմ համար մարդը շատ ավելի վեհ էակ է, որ թույլ տա իրեն մանիպուլյացիաներ։ Մանիպուլյացիաները, ասենք գույնզգույն փետուրներով պարտնյոր գրավելը ֊ դա նրանց համար է, ում շատ ավելի մեկ է, ում հետ են «շփվում», քանի որ չեն շփվում։ Հետո էլ զարմանում, են, ինչի՞ ռնգեղջյուրները մի անգամ են ընտրում, ընտանիք կազմում ու էլ չեն բաժանվում։ Որովհետեւ իրան ի՞նչ տարբերություն, ասենք այն մյուս ռնգեղջյուրը ինչ արժեքներ ունի։

Այն, որ միայն ինտերնետում չէ ֊ իհարկե միայն համացանցում չէ, ամենուր է։ Բայց դրանից ավելի քիչ մանիպուլատիվ չէ։ Իմ համար մարդը մանիպուլատիվ էակ չէ, Մարդը դրանից վեհ է։

Մի անգամ, մի սպանիչ գեղեցիկ աղջիկ, երբ ծանոթանում էինք, ինձ ասել է՝ տես, թե չէ կարող է ուշ լինի։ Իսկ ես պատասխանել եմ, որ ահաբեկիչների հետ չեմ բանակցում։ Որովհետեւ եթե մանիպուլյացիան կա մեկ անգամ, այն կլինի կրկին։ Իսկ ինձ այդպիսի մարդիկ պետք չեն։ Ես տանել չեմ կարող մանիփուլեյթիվ բիթչերին։ Ու դա ասելով, ես հեռուստատեսության բոլոր ալիքներով ժպտացող քաղաքական գործիչներին էլ նկատի ունեմ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)