մտածեցի լրացում անել այն էթիկայի եւ բարոյականութեան մասին գրառմանը։

մտածեցի, որ էթիկա բառը մենակ մարդու մասին չի։ դա միշտ իր ու մէկ կամ շատ այլ մարդկանց յարաբերութեան մասին է։ օրինակ, յիշեցի, ինչպէս էինք մենք, երբ ձայներիզները վերադարձնում էինք, աշխատում պերեմոտած լրիւ մի կողմ փաթաթած տալ։ դա վերաբերմունքի, մօտեցման, յարգանքի, էթիկայի մասին էր։

իսկ բարոյական կամ անբարոյական անուանելու համար պէտք չէ յարաբերութիւն դիտարկել։ կարելի է ասել, որ ասենք նա անբարոյական է, քանի որ ճմրթած շապիկ է հագնում։ այսինքն պէտք է որեւէ մի նշան, ոչ թէ յարաբերութիւն կոնկրետ այլ անձի հետ։ նշան՝ ինչպիսին է նա։ եւ հետեւաբար՝ պիտակ։ նա՝ ճմրթած շապիկ հագնող է՝ հետեւաբար անբարոյական։

իսկ երբ նա պտտել է կամ չի պտտել ժապաւէնը, դա բոլորի հանդէպ չէ, դա այն մարդու հանդէպ է, ում վերադարձնում է ժապաւէնը։ կամ, ում չի վերադարձնում, կամ ժամանակին չի տալիս, կամ տալիս է ծամած ու չի ասում։ դա յարաբերութեան մասին է արդեն յստակ մարդկանց միջեւ։

#էթիկա #բարոյականութիւն #յարաբերութիւն #մարդիկ #ձայներիզ #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)