այսօրուայ ձախական «պոլիտ֊կորեկտութիւնը»՝ նրանով որ սա ու սա ու սա ասել չի կարելի, արդէն հասնում է «նիւսփիք»֊ի, ուր որոշ կոնցեպտներ արտայայտելն անհնար էր։ #1984 #օրուել

օրուելը մեզ հետ է, մեր կողքին կանգնած է։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

երէկ նե տո պետապիքսելից նե տո դիփիռեւյուից յղումով գնացի, որով գնալ իհարկէ պէտք չէր ըստ վերնագրի դատելով՝ «այս ինստագրամ նկարը շրջեց աշխարհը», բայց մտածեցի շանս տալ ու չընդհանրացնել։

այնտեղ ինչ֊որ չաղ կնոջ ու իր դստեր պատմութիւնն էր, երբ դուստրը մայրիկին ասաց՝ «դու չաղ ես», իսկ մայրիկը պատասխանեց՝ «ես չաղ չեմ, չաղ մարդ չկայ, ես ունեմ ճարպ, դա շատ օգտակար բան է, մեզ պաշտպանում է մրսելուց»։

ու մարդիկ նապերեբոյ հիացան, թէ այս ինչ լաւ արտայայտուեց այդ կինը, չաղ մարդ չկայ», ինչ «քաղկորեկտ» է դա։

ես հասկանում եմ, որ եթէ չաղ ես, կարող է հաճելի չլինի, որ քեզ այդ մասին յիշեցնում են։ ու որ դա քո անձնական գործն է, գուցէ դու քեզ այդպէս դուր ես գալիս, կամ կարծում եմ որ այդպէս աւելի առողջ է՝ քո սահմանադրական իրաւունքն է։ ու իրենց իրաւունքն է արտայայտուելը։ ու քո իրաւունքն իրենց արհամարհելը։ ես չէի արտայայտուի, բայց դա իմ գործն է, էթիկայի հարց է, ոչ թէ իրաւունք չունենալու։

բայց ուղերձս այն է, որ մարդիկ ունեն լեզու, խօսք, ու այդ լեզուով նկարագրում են աշխարհը։ եթէ մենք ասենք «նա չաղ չէ, նա ունի ճարպ», ապա դա նմանւում է Օրուելի «նիւսփիք»֊ի, որով որոշ բաներ արտայայտել չի լինի։

ու ամենասարսափելին ինձ համար այն է, որ այդ «նիւսփիքը» պարտադրւում է համայնքների կողմից, ոչ թէ դիկտատուրայի, ինչպէս 1984֊ում էր։ ու տենց։

#1984 #լեզու #օրուել #համայնք #խօսք #իրականութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Ա. Նիկողոսյանի խոսքով՝ այս տարի կա 3 ավանդական «բեստսելլեր»՝ Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը», Ջորջ Օրվելի «1984»-ը և Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի բիճը»: Ըստ գրականագետի՝ այդ գրքերին չեն զիջում և զուգահեռ քայլում են Արամ Պաչյանի և և Հրաչյա Սարիբեկյանի գրքերը: Նշենք, որ Հայաստանում «բեստսելլեր» գրքերի տպաքանակը 500-ն է: Օրինակ՝ Միլլերի գիրքն այս տարի վաճառվել է 120 հատ:

Ա. Մարտիրոսյանի ասելով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում արագ վաճառվում է Օրվելի «Անասնաֆերման»: «Ու ամենակարևորը «Անասնաֆերմայի» դեպքում այն է, որ այսօր Հայաստանը գտնվում է հենց էս անասուն վիճակում, այսինքն՝ 1949 թ. մահացած գրողն այսօրվա Հայաստանը կարողացել է նկարագրել»,- նկատեց Ա. Մարտիրոսյանը:

«Տարին դուխով փակենք»

#գրականութիւն #հրատարակչութիւն #1984 #Անասնաֆերմա #Ջորջ֊Օրուել #Օրուել #Հենրի֊Միլլեր #Խեցգետնի֊արեւադարձը #Ջորջ֊Օրվել #Օրվել #Էլիֆ֊Շաֆակ #Անտարես #Արմեն֊Մարտիրոսյան #Երեւան #գրքեր

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

#Ջորջ֊Օրուել. #1984 հեղինակ՝ #Բեն֊Ջոնս

#2012թ. Դիզայներների ու ձևավորողների մի խումբ որոշեց ներկայացնել գրքի 20 ալտերնատիվ շապիկի տարբերակ՝ օգտագործելով անկանխատեսելի վառ գույներ, թելեր ու կոլաժներ, գրաֆիկական ձևավորում և այլն: Արդյունքում ստացվեց այն, ինչ ստացվեց…< br> http://hs-poetry.blogspot.com/2013/03/20.html

#1984 #orwell #book #cover #գիրք #գրքեր

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)