15 ապրիլի, 1915

Գրում եմ մեն֊մենակ՝ մի խարույկի դողդոջ
Ցոլքերի տակ։
Մերթ մի արկի հեծքն է ճեղքում գիշերն ամբողջ,
Իսկ մերթ հստակ
Լսվում է, թե ինչպես մի հեծյալ է վարգում
Ճանապարհին,
Եվ մերթ էլ մի անծեղ ճչում է չարագույժ։
Հազիվ ձեռքն իմ
Այս տողերն է գրում։ Ցտեսությո՜ւն, իմ սե՛ր։
Թղթին դեռ կան
Խորհրդավոր գծեր, որ նշաններն են մեր
Երջանկության։
Խորհրդավո՜ր իմ սեր, օ, լՅո՛ւ, կյանքը պիտի
Ընծայի մե
Այնքա՜ն պահեր անհագ հեշտանքի ու խինդի․
Դեռ դու եւ ես
Կզգանք սերը միակ։ Ցտեսությո՜ւն, իմ սի՛րտ։
Հիմա ես այդ
Խորհրդավոր աստղն եմ տեսնում, որ աչքերիդ
Ա՛հ, երկիմաստ
Գույնը ունի։ Ահա քո նայվածքն է իմ դեմ։
Եվ սուր մի փուշ
Խոցում է ինձ կրկին։ Ցտեսությո՜ւն, արդեն
Գիշեր է ուշ։

աղբիւր

#Գիյոմ֊Ապոլիներ #Ապոլիներ #պոեզիա #ապրիլ #1915 #գիշեր

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)