մտածեցի, որ հետաքրքրասիրութիւնը, որն ուղեկցւում ա խորանալու համառութեամբ ու մոտիւացիայով՝ մարգինալացնում ա։

ասենք թէ, ունենք այս կամ այն թեքնոլոգիան, որը լաւ թէ վատ, էս ձեւ խնդիրներ լուծում ա։ եթէ աչքովդ ընկնում ա մի այլ լուծում, ու հետաքրքրասէր ես, կը նայես, կիմանաս որ ինչ֊որ այլ մօտեցում կար։ եթէ նաեւ խորացող ես, կը սկսես աւելի մօտ զննել էդ ինչ ա։ ու եթէ բաւական խորանում ես, ու դուրդ գալիս ա, հաւանականութիւն կայ, որ դուրդ գալու ա, ու կպնելու ես աւելի խորանաս։

այդպէս էլ ստացւում ա, որ էն «մէյնսթրիմի» հետ աւելի վատ ես ծանօթ, զի այնպէս ա ստացւում որ տուպը ժամանակ չի հերիքում ամէն ինչի։

ու այդպէս հետաքրքրասիրութիւնն ու խորանալու մոտիւացիան ձեզ նետում են մարգինալացման եւ մեկուսացման ծուղակի մէջ։

այնպէս որ զգօն եղէք հետաքրքրուելիս։

#մարգինալացում #մեկուսացում #զգօն #ծուղակ #հետաքրքրասիրութիւն #անկապ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

երբ վինիլով նուագում ա, ասենք զաբինան, ու իրան մարդ ա մօտենում, մի քիչ խօսում են, ինչքա՜ն զգօն ա նա այդ ժամանակ, որովհետեւ պատկերացնում ա, երբ ա թրեքն աւարտուելու, ու ինչքան ժամանակ ունի միւսը մտնելու համար, որովհետեւ ձայնապնակի դէպքում ձեւ չունի վերջում լուփել։ #զգօն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ուրեմն արդէն երկրորդ դէպքը գիտեմ, որ վրաստան մտնելիս ներմուծուող դեղերին են կպել։ մէկը նոյնիսկ տաս օր նստել է բանտում այդ համար։ իրեն ասել են՝ «դեղ ունե՞ս հետդ», նա ցոյց է տուել, ինչ ունի, ու ոչ մի առանձնապէս բան չունէր, ու ինչ֊որ լուծի դեղի համար իրեն տարել բանտարկել են։ նա յետոյ վարձել է փաստաբան, ծախսել է երկու հազար դոլար, դատին ճանաչել է իր մեղքն ու տուգանք է վճարել եւ ազատուել է։

միւս պատմութիւնը՝ երբ վրացի մաքսատան աշխատողը գտել է ինչ֊որ վիտամիններ, սպառնացել է որ նարկո դիսպանսեր կը տանի այդ աղջկան, կաշառք կորզել, ու թողել։

այնպէս որ զգօն եղէք վրաստան գնալուց։

#վրաստան #զգօն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

կայ ժամանակ, երբ նամակները դառնում են հանրային սեփականութիւն։

քանի որ այսօրուայ նամակներն արդէն էլեկտրոնային են, գուցէ լինի letters.google.com կամ նման փնտրելու համակարգ, ուր մեր թոռները հնարաւորութիւն կունենան փնտրել, եւ կարդալ իրենց նախնիների սիրային արկածների, յոյզերի, մտքերի եւ գաղտնիքների մասին։

այնպէս որ զգօն եղէք։

#ապագայ #զգօն #նամակագրութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)