որ նայում ես նկարներ, տեսնում ես որ նկարներ կան, որ մարդը չի մտածել չխկացնելիս, ինչ է նկարում։ տենց սովորաբար սկսնակների մօտ է լինում, յետոյ արդէն վարպետանում են, ու իրենց չուզածը չեն նկարում, իսկ իրենց ուզածը նկարում են։ ու տենց արդէն տեսնում ես ով է, ինչ է սիրում նկարել, ինչ չէ, ինչ է ուզում ցոյց տալ։

ու երբ նկատում ենք, որ պատահական է արուած, էդ հիմնականում երբ վատ արդիւնք ենք տեսնում։

բայց չենք նկատում, երբ մեզ դուր եկող նկարն ենք տեսնում, որ մարդը կարող է առանց մտածելու է չխկացրել, ու պատահական է իր մօտ ստացուել լաւ նկար։

ուզում եմ պատմել, թէ ոնց ինձ մօտ հարց առաջացաւ՝ ո՞րն է իմ նկարը՝ դրա սքա՞նն է արդեօք, որ ես ձեզ ցոյց եմ տալիս։

ես չէի մտածում՝ սքան էին անում, կամ ես էի անում՝ ցոյց էի տալիս։

յետոյ մի օր նկարեցի սլայդ։

ու դա ամէնը փոխեց։

ես գիտեմ, հա, որ սլայդը կարելի է ծրել ու մշակել, ստանալ որոշակի ինտերպրետացիա, ու հրապարակել։

բայց նաեւ ես հենց այդ սլայդի վրայ լաւ զգացի, որ իր որակը ես չեմ ստանում սքանելիս։

ու նաեւ ես ակնյայտօրէն զգացի որ տեխնիկական որակը կապ ունի էսթետիկական ընկալման հետ։

որակը, կամ անորակ լինելը՝ հաւէս հատիկները, լղոզուած շունը, թեքած հորիզոնը, չֆոկուսը։

թէկուզ նաեւ վատ սքանը՝ երբեմն ինձ աւելի է դուր գալիս։

բայց երբեմն էլ՝ չի բաւարարում։

ու ապա ես տեսայ, որ ես ունեմ սլայդ՝ ու նա վերջն է նրանով, որ դու ժապաւէնին նայելով արդէն տեսնում ես նկարը։ ինքը տեսականօրէն էլ ինտերպրետացիա չի պահանջում, եթէ քեզ շատ պէտք չէ։

ու երեսեցի որ սքանը չի արտայայտում, բնաւ չի արտայայտում իսկական սլայդը։ որ ինձ պէտք է սլայդ պրոյեկտոր, ես պրոյեկտեմ սլայդը պատին կամ էկրանին։ այդպէս այդ ժապաւէնը կը հասնի իրեն արտայայտելու մաքսիմալ հնարաւորութեանը։

ու ապա ո՞րն է իմ սեւ սպիտակ նկարի ամենաարտայայտիչ վիճակը, եթէ ես կարող եմ այն սքան անել լաբում, յետոյ տանը, աւելի լաւ որոշիութեամբ, աւելի լաւ գոյներով, բայց չֆոկուս, ու յետոյ տանը՝ աւելի լաւ քան երկու նախորդ դէպքերում, աւելի լաւ սկաներով, որը ես գիտեմ որ ամենալաւը չէ։

ու գուցէ տաս տարի անց լինի սկաներ, որ աւելի լաւ է սքան անելու այդ ժապաւէնը։

ու ես մտածում եմ, որ ըստ դիզայնի, ինչպէս սլայդը նախատեսուած է դիտել պրոյեկտած, նեգատիւը տպում են։

ու ապա տպած նեգատիւը եւ կը լինի աւարտուն աշխատանք։

ես իհարկէ կարող եմ մշակել նկարը, ու փոստել ինտերնետում, ու ասել որ դա է աւարտուն աշխատանքը։

իմ ընտրութիւնն է։

բայց ես այդպէս չեմ ընտրում այսօր։ ես մտածում եմ, որ իմ համացանցում ցուցադրուած նկարները փաստօրէն ապրոքսիմացիա են իսկական նկարի։

իսկ իսկական նկարը ես չգիտեմ ինչ ձեւ է, միայն կարող եմ ենթադրել, քանի որ չեմ տպել։

ու եթէ սքանը մէկ է համարում եմ ապրոքսիմացիա, կարող եմ եւ տպածից սքանել, ի՞նչ տարբերութիւն, որից ես ապրոքսիմացիա ստանում։ աւարտուն գործից, նոյնիսկ, գուցէ աւելի տրամաբանական է։ արդե՞օք ժապաւէնն է բնօրինակը, թէ՞ բնօրինակը այն տպածն է, որը ձեռքի մէջ պահել ես կարող։

դա իհարկէ հեղինակի որոշումն է։

բայց որպէս հեղինակ ես չեմ կարողանում լաբի վատ սքանը, կամ իմ վատ սքանը համարել բնօրինակ։

ոչ էլ նեգատիւ ժապաւէնն եմ կարողանում համարել բնօրինակ։ այն նեգատիւ է, աւարտուն աշխատանք չի։

տպածը ենթադրում եմ որ բնօրինակ համարելու աւելի շատ պատճառներ կունենամ։

բայց այստեղ ես մտածում եմ, որ իհարկէ, չեմ տպելու սքանածը, ու ինձ պէտք է իսկական օպտիկական տպելու հնարաւորութիւն։ ու տենց, նման մի բան։ կիսուեցի ձեզ հետ ֆոտո֊ի մասին նոր մտքերով։

ինքնավստահութեան մասին

այդ մասին շատ է խօսւում, գնահատւում է, որ մարդ ինքնավստահ է լինում։

իմ համար ինքնավստահութիւնն էլ աւելի բարդ էր ինչ֊որ արուեստին վերաբերող հարցերում։

իսկապէս, չէ՞ որ աւելի հեշտ է ռացիոնալիզացնել ուժեղ տիպաւորում գնահատելը, քան ասենք որ քեզ այսպիսի ֆոտո է դուր գալիս։

այդ ինքնավստահութիւնը՝ քո մտածողութեան, ճաշակի ու հակումների մէջ, աւելի հեշտ է ձեռք բերել, եթէ քո շուրջը նման մտածողութեան, ճաշակի մարդիկ շատ կան։

եթէ չկան, աւելի հեշտ է հարցնել ինքդ քեզ, արդե՞օք չես սխալւում քո նախընտրանքներում կամ եզրակացութիւններում։

այսպէս, շուրջս մարդիկ էին, ով c++֊ը կամ ջաւան համարում էին ամենալաւ տեխնոլոգիան։ ու ինձ մնում էր կպնել այդ ճամբարներից որեւէ մէկին։ կարծում եմ խելքս կը հերիքէր, աւելին, ինչ֊որ բան գրելու ուղին աւելի հեշտ կը լինէր։

այսպէս, ես տառապում էի եւ լուսանկարչութեան մէջ։ ինձ դուր եկող իմ նկարները բնաւ դուր չէին գալիս ուսուցչին, ում լուսանկարչութեան դասերին ես գնում էի։ ու նա իմ համար հեղինակութիւն էր, ու իրենից շատ կարեւոր բաներ ես սովորել եմ։ ինչո՞ւ պիտի իր ճաշակին չվստահէի։

ու այդպէս, տանջւում էի, անում էի նկարներ որ դուրս գալիս էին, ու չէի հրապարակում, ասում էի՝ անկապն են։ անում էի նկարներ, որ իրեն աւելի դուր կը գային, ու հրապարակում էի, չգիտակցելով որ դրանք իրականում աւելի կարգին ու անհետաքրքիր են։

այսպէս ես համարում եմ որ ֆոտո֊ի դասընթացների գնալը ինձ որպէս լուսանկարիչ աւելի հետ է գցել, քան օգուտ է տուել։

այսպէս ես կարող եմ հպարտանալ որ իմ ՏՏ֊ին վերաբերող կրթութիւնը ինձ շատ չի խանգարել իմ ուղին գտնելու։ կամ գուցէ դա այդ իսկ կրթութեան թերացումներից էր՝ օրինակ այն պատճառով, որ այն ժամանակ ծրագրաւորման վրայ շատ չէին կենտրոնանում, ու փոխարէնը մենք լիքը ասենք կիսահաղորդիչների տեսութիւն ենք անցել։

ու ես ինձ հարցնում էի՝ չէ՞ որ այս մարդը ասենք, վատ նկարներ է անում, ու արդե՞օք նա չպէտք է լսի աշխարհին, ով իր նկարները չի գնահատում։ ո՞նց կարող է նա այդքան ինքնավստահ լինել ու շարունակել անել այն ինչ անում է։

ընդհանուր առմամբ, այսօր ես կասեմ՝ հենց այդպէս։ պարզապէս երեւի չարժի մտածել որ արածդ վերջն է ու դու չգնահատուած յանճար ես։ պարզապէս ինչ կաս դա ես։

յիշեցի այս պահին մի զրոյց երիտասարդ նախաձեռնողների, ու մի ճարտարապետի միջեւ։ նախաձեռնողներն իրենք էին ինտերյեր դիզայն արել ու հարցրին՝ «ի՞նչն ենք սխալ արել», ու ճարտարապետը շփոթուեց հարցից՝ «ո՞նց թէ սխալ», քանի որ սխալի հարց չի, դուք էլ այսպէս էք արել։ «լաւ, ի՞նչ կը փոխէիր» — հարցրին։ «ոչ մի բան» — պատասխանեց, — «դա ձեր դիզայնն է, ու բացի նրանից որ ինձ դուր է գալիս, այն ձերն է, եթէ փոխելու ցանկութիւն ունենաք, փոխէք ինչպէս ձեզ հաւէս է, ու կարծում եմ ինձ էլի այստեղ դուր է գալու»։ «ես իհարկէ կարող եմ մի քանի միտք տալ, ու կը տամ, բայց դրանց լուրջ մի վերաբերուէք, միայն եթէ մտածէք որ հաւէս միտք է, պարզապէս մտքներով չի անցել մինչ այդ, ապա փորձէք օգտագործել»։

այսօր ես աւելի ինքնավստահ եմ քան երբեւէ իմ արածների եւ ընտրածների մէջ այն պատճառով, որ արդէն ընդունել եմ որ իմ արածն՝ իմ արածն է, ու իմն էլ դա է։ «լաւն» է, «վատն» է, «սխալ» է, «սխալ» չէ, ի՞նչ կարեւոր է։

գիտակցել եմ, որ այդ իմ շարունակուող տառապանքները մէկ է շատ բան չեն փոխում, ես փոխւում եմ ինքս, փոխւում են իմ նախընտրութիւնները, բայց ես ինքս եմ փոխւում ու զարգանում, ու ոչ այն ուղղութիւններով, ուր հեշտ է գնալը։

փաստօրէն այսպէս է ստացւում։ եթէ մէկ է «ճիշտ» ուղին չես ընդունելու, իւրացնելու, չես կարող, ապա ինչո՞ւ իզուր տառապէս։

ես ինձ եմ ընդունել։ ու նաեւ ընդունել եմ որ ես բնաւ կարեւոր չեմ ու իմ արածն էլ շատ կարեւոր չի։ ու ինձ ծիծաղելի է երբ մարդիկ կարեւորութիւն են տալիս իրենք իրենց արածին։

զբաղւում ենք էլի։

կարեւորը իզուր չտառապելն է։ ինչ ուզում ես դա էլ արա։ որ լեզուն դուր է գալիս դրանով էլ գրի։

բայց որն է այստեղ սխալը, դա մտածելն է թէ սա «կարգին» է, ու ապա պէտք է այսպէս անել։ ու այո, իմ չսիրած գոութու էլ է երբեմն էֆեկտիւ օգտագործել, այո։ բայց իմ նախընտրած լեզւում այն բացակայում է իհարկէ։

ի վերջոյ ես եկել եմ նրան, որ ես ինքնավստահ եմ այն առումով, որ ես գիտեմ ինձ ինչ է դուր գալիս, ու թքած թէ դա բռնում է թէ չի բռնում ուրիշի ճաշակին, քանի որ դա ամենաանիմաստ զբաղմունքն է՝ ինքդ քեզ անդադար քուեսշն անելը, եթէ մէկ է չես կարող փոխուել այն ուղղութեամբ որը հարազատ չի։

այնպէս որ ես գիտեմ ես ինչ եմ ուզում ստանալ, կամ ինչ միտք է անցնում։ ու իհարկէ, ես սովորում ու փոխւում եմ, քանի որ երբ ես գիրք եմ կարդում, կամ ուրիշների նկարներ եմ նայում, ես գտնում եմ ինչն է իմը, ինչը իմը չէ։

դա էլ կրթութիւնն է, երբ տարբեր բաներ գիտես, ու կարող ես ընտրել, քանի որ ամէն ինչի ինքդ չես կարող հասնել։

այդ պատճառով էլ ահաւոր դուրս չի գալիս երբ խօսում են տեխնոլոգիայի պրոպագանդայի մասին, մարդկանց պարզապէս պէտք է բոլոր այլընտրանքների հետ ծանօթացնել, ու թող իրենք ինչ ուզում են ընտրեն։ ու այո, այդպէս այսօր կրթութեան մէջ չի արւում, ծանօթանում են միայն ամենախորացողները։ բայց դա չի նշանակում որ պէտք է հակառակն անել՝ ծանօթացնել միայն քո սիրածի հետ ու չծանօթացնել այլ մօտեցումների հետ։

ու տենց։

մենք բոլորս շերլոք ենք

այս նկարը դիտելիս, մէկը մեկնաբանել է թէ ինչքան բան է հասկանում այդ մի նկարից։

մարդիկ պատկերներ, այլ մարդկանց, տեսարաններ, եւ հետեւաբար լուսանկարներ տեսնելիս՝ «պարս» են անում, վերլուծում են, ու տրամաբանական շղթաներ կազմում։ իրենց համար մի հայեացքից ակնյայտ է այն, ինչը պատկերուած էլ չէ։

մենք ունակ ենք բազմաթիւ բաներ իմանալ տեղանքի եւ մարդկանց կեցութեան մասին, որ նկարում չկան էլ։

այդ պատճառով էլ Շերլոքի կերպարը այդքան հոգեհարազատ է մեզ, նա կատարելութեան է հասցրել այն ունակութիւններն որ բոլոր մարդիկ ունեն, բայց չեն գիտակցում։ ու արտայայտւում է դա մասնաւորապէս նոյն տրամաբանական շղթաները կառուցելիս, երբ մարդիկ նայում են նկարներ ու հասկանում այն ինչ նկարում չկայ։ ու տենց։

այսպէս կոչուած ոսկէ ժամի մասին

այստեղ գրում էի այն մասին, ինչպէս են մարդիկ սկսում երանգների հարստութիւնը ընկալելուց հաճոյք ստանալ։

երեկ երեկոյեան լոյսի տակ մի շէնք էի նկարում ու ակնյայտ դարձաւ, թէ ինչու լուսանկարիչներն նախընտրում են այդ թոյլ լոյսը։ ընդհանուր առմամբ՝ նորութիւն չի․ ուժեղ լոյսի տակ կոնտրաստն ուժեղ է։ իսկ ուժեղ կոնտրաստը նշանակում է պակաս քանակի գոյներ, երանգներ։

երեկոյեան կամ առաւօտեան թոյլ լուսաւորութիւնը թոյլ է տալիս «բռնել», «էքսփոզ» անել երանգային հարստութիւնը։

էլի խորհուրդների մասին․
հիմա մոդա է խորհուրդ տալը, ինչպիսի նկարներ չնկարել, քանի որ դրանք «կլիշէ» են։ ասենք թէ, ասում են՝ «մի նկարէք ուտելիք», կամ «մի՛ արէք սելֆիներ»։

ինձ այսօր թւում է որ սրանք շատ վատ խորհուրդներ են։

մարդիկ միշտ արել են ուտելիքի, ժամանցի եւ իրենք իրենց նկարներ։ պարզապէս առաջ դա կոչւում էր՝ նատիւրմորտ ու ինքնանկար։

ո՞րն է լուսանկարչութեան իմաստը։ լինել պրոֆեսիոնա՞լ։ դրանով փո՞ղ աշխատել։ տպուել նեյշնըլ ջեոգրաֆիքո՞ւմ։ նկարել հարսանի՞ք։ գովա՞զդ։

ես հիմա հակուած եմ մտածել որ հաւէսն է իմաստը։ նկարելը պարզապէս հաւէս է։
ու մեզ պէտք են նկարներ, որ նշանակութիւն ունեն։
ու եթէ դու նկարում ես տատիկիդ, չի նշանակում որ նկարդ աւելի վատն է քան կարշի չերչիլի նկարը։
եթէ լաւ ես նկարում։

ես կարող եմ համաձայնել, որ «մայր հայաստանը» նկարելու իմաստ գուցէ եւ այդքան էլ չկայ։ բայց քաղաքում նկարելու իմաստ միշտ էլ կայ՝ այսօր այն այլ է։ նոյնիսկ մի մարդ այսօր այլ է։ այլ միջավայրում, այլ տրամադրութեամբ, այլ մտքերով։ ու եթէ դու իրեն տեսնում ես, չես կարող ասել, որ թէ ես քեզ երեկ նկարել եմ, էլ ինչի՞ նկարեմ։ մարդը «մայր հայաստանը» չէ, ով նոյնիսկ կոնտեքստից է կտրուած, եթէ եղանակը քիչ թէ շատ անփոփոխ է։

մուրակամիի մօտ մի հատուած կայ, երբ մարդը մոմ է պահում, ու մութ սենեակում է։ ու նա մի մասը լուսաւորում է, յետոյ միւս, յետոյ էլի էն առաջինը, ու տեսնում է որ ամէն ինչ արդէն փոխուել է։

դա մեր մասին է։ կեանքի մասին է։ մարդկանց մասին է։
մարդիկ, կենդանիները, միջավայրը միշտ փոխւում են, ու չի լինի նոյն տեղի ու նոյն մարդու երկու նման նկար անել։ այլապէս մենք չէինք կարողանայ մարդկանց հետ ընկերութիւն անել։ կասէինք՝ դէ երեկ իր հետ խօսել եմ, էլ այսօր ի՞նչ խօսեմ։

եւ քաղաքն է կենդանի։ քաղաքն օրգանիզմ է, ու փոխւում է։
չես կարող ասել՝ ես այս փողոցն արդէն նկարել եմ։ այն արդէն այլ է։ արեւն այլ է։ լոյսն այլ է։ մարդիկ այլ են։ ամէնն այլ է։

ու թէկուզ դու ընկերների հետ զբօսնելիս նկարներ ես արել, այդ նկարները կարեւոր են, նշանակութիւն ունեն, ու կարեւոր են ոչ միայն իրենց՝ ըկներներիդ համար։ մեզ բոլորիս համար են կարեւոր։ ինչի, պարտադի՞ր է անծանօթ անցորդ լինի որ նկարես։ նկարն աւելի վե՞հ է եթէ անծանօթների ես նկարում։

այո, այսօր աշխարհում լիքը լաւ լուսանկարիչ կայ։ դաշտը գերհագեցած է։ շատերն են լաւ նկարներ անում։ բայց դա վատ չէ։ շատ էլ լաւ է։ այսօր մշակութային պայթիւնի ժամանակ է։ հիանալի է։
կարելի է գնահատել այս ժամանակը, եւ չտխրել, որ ասենք վաթսունականներին չես ապրել։ ինչո՞վ է հիմա աւելի վատ։ ժամանակն ու տարածութիւնը միշտ էլ լաւն են։ ամէն տեղ եւ ամէն ժամանակ նկարելու արժանի բաներ լինում են։ նայած ում համար։ ու նայած ոնց ես տեսնում։

այնպէս որ սոյն մանիֆեստի ուղերձն է՝ նկարիր սելֆի, նկարիր ուտելիք, նկարիր ի՛նչ ուզում ես։ եւ ոնց ուզում ես։ սա ահագին ինտուիտիւ գործընթաց է։ ու ինչպէս չի լինի սովորել ծրագրաւորել առանց ծրագրաւորելու, եւ ուրիշների կոդը կարդալու, չի լինի սովորել լուսանկարել առանց լուսանկարելու ու ուրիշների նկարները նայելու։ ու, իրականում, այլ, քեզ դուր եկող լուսանկարիչների հետ շփուելն է կարեւոր։ դա բարդ է, ու մի քիչ հեշտանում է, եթէ նա բլոգ ունի, ու լինում է առցանց շփուել ու մի քիչ իր մտածողութեան մասին պատկերացում կազմել։ այդ պատճառով էլ, ի դէպ, փորձում եմ իմ նկարները մի քիչ աւելի «օփեն սորսոտ» դարձնել, որ գործընթացի մասին որոշ պատկերացում լինի՝ ոսպնեակ, ժապաւէն։

ու տենց։

ֆոտո սայթերն ես այսօր անիմաստ եմ համարում․ լիքը օրդինար, գերմշակած նկարներ, խորհուրդներ, որոնց արժէքն այսօր իմ համար կասկածելի է՝ աչքերը ֆոկուսի մէջ, հորիզոնը ծուռ, լղոզուած չլինի, եւ այլն։ ֆոտո֊ն արուեստի ձեւ է, ու ինձ կարող է պէտք է թեք հորիզոն, որ ցոյց տամ, որ ամբողջ աշխարհն այս տատիկի վրայ է ընկնում, ինձ պէտք է լղոզած, որովհետեւ շարժում է, ու որովհետեւ սիրուն է, ու ճշգրիտ ֆոկուսը գերագնահատուած է — աւելի կարեւոր բաներ կան։

արդե՞օք մարդը պէտք է գնայ այնտեղ ու լսի այդ խորհուրդները, փոխարէնը կարեւոր բաների մասին մտածի։

իսկ կիսուելու համար, կասէի, բաւական են ասենք նոյն սոց․ ցանցերը։
դրանց հետ, սակայն, այլ խնդիր կայ։ լայքերը։
մարդը սկսում է մոտիւացուած լինել հրապարակել այն նկարները, որոնք պահանջուած են, ու կարող է ապա մոտիւացուած լինել նոյն ձեւ օրդինար, բայց պահանջուած նկարներ անելու, ինչպիսին են այդ նոյն ֆոտո կայքերում։
ես երեւի կուզէի սոց ցանցի օպցիա, ուր լայքերն հնարաւոր լինի անջատել։ որ չստանաս՝ «լաւ նկար է», ու չասես՝ «շնորհակալութիւն»։
շնորհակալութիւն՝ որն արդէն նշանակում է՝ շնորհակալոթիւն, ես գիտեմ որն է լաւ նկարը։ իմ նկարն է։ ես գիտեմ։

ու տենց։

մի տղայ, ում հետ ես ճանապարհորդել եմ, նայելով ինչ եմ նկարում, ասում էր թէ՝ տես, ինչ նկար էլ սեւ սպիտակ սարքես, աւելի լաւ է նայւում։

ես իր հետ չհամաձայնեցի, բայց հասկանում եմ, ինչու է այդպէս մտածում։

խնդիրն այն է, որ գունաւոր նկար անելը շատ բարդ է։ եւ դա էլ աւելի է բարդանում քանի որ խցիկների փրեդեֆայնդ ալգորիթմները, մեղմ ասած, լաւացնելու կարիք ունեն։ այդ պատճառով ենք նկարում «ռաու» ու յետոյ երկար տառապում դրանց վրայ։

ընդհանուր առմամբ, կամերան վերցնում է սենսորի տուեալները, բայեր դեքոմփոզիշն ալգորիթմով վերածում գունաւոր նկարի, ընթացքում գոյներ հնարելով, այո, հնարելով, մենք հնարած գոյներ ենք տեսնում, ու մի երկու շատ պարզ նախընտրանքով անում է կամ աւելի կոնտրաստ՝ բնանկարի դէպքում, կամ աւելի հանգիստ՝ դիմանկարի ռեժիմում, ջպեգ նիշք։ մի քիչ առաջ է գնացել ֆուջին, որ ունի ժապաւէնի էմուլյացիայի ռեժիմներ, բայց եւ դրանք, ըստ իս, լաւացնելու տեղ ունեն ու ունեն(ու ես կարծես սկսում եմ հասկանալ, թէ ինչպէս)։

աւելին, ես չեմ կարծում որ մեզ պէտք են ժապաւէն էմուլյացիա անող թուային կամերաներ։ մեզ պէտք է լաւ գոյներով նկարներ ստանալ։ պարզապէս ժապաւէններով այսօր դա աւելի հեշտ է (դէ եթէ շատ այլ բաներ կարողանում ես անել), քան թուայինով։ ժապաւէնը անմիջապէս, որպէս կանոն, տալիս է քիչ թէ շատ լաւ գոյներով նկար (եթէ տարբեր պայմաններ բաւարարուած են՝ դեյլայթ ժապաւէնն օգտագործւում է դեյլայթ պայմաններում, եւ այլն եւ այլն)։

ու հենց դա է, վատ լռելեայն մշակումն է պատճառը, ով մենք ստանում ենք շատ վատ գոյներ։ ու դա է պատճառը, որ լիքը մարդ, ներառեալ ինձ, հաճոյք են ստանում ժապաւէնային նկարներից։

ես հիմա այստեղ բնաւ չեմ փորձում պնդել, որ եթէ մենք լաւ ալգորիթմներ մտածենք, ապա ժապաւէնով նկարելն իմաստ չի ունենայ։ դա լրիւ այլ պրոցես է, իրեն բնորոշ դժուար կանխատեսելի արդիւնքներով, ու իրեն բնորոշ հաւէս գործընթացով, եւ բնորոշ արդիւնքով (ասենք ես շատ եմ հաւանում անալոգային աղմուկը) այնպէս որ ժապաւէն ընդդէմ թուային դեբատներն այսօր բաւական անհետաքրքիր է ինձ թւում։ ինքս երկուսն էլ ահաւոր սիրում եմ։

իսկ չհամաձայնեցի ակնյայտ պատճառով՝ լաւ գունաւոր նկարը՝ լաւ գունաւոր նկար է, ու բնաւ չի շահի այն սեւ սպիտակ սարքելուց։
այլ հարց է, որ բայ դեֆոլթ մենք թուային մեթոդներով տուպը չենք ստանում լաւ գոյներ։ ու այսօր ընդհանուր առմամբ փրկութիւնը ժապաւէնն է, լաւ բալանսաւորուած լաւ ժապաւէնը(չէ, ես յատուկ սքան եմ անում սխալ բալանսով, ես յատուկ օգտագործում եմ ժամկետանց ժապաւէն, բայց դա արդէն էքսպերիմենտներ են, սա այլ է)։

ինստագրամի պէս ծրագրերը լրիւ այլ ուղղութիւն են վերցրել՝ իրենք չեն ձգտում լաւ գոյներով նկար ստանալ, իրենք ձգտում են հետաքրքիր դարձնել նկարը ֆիլտրեր աւելացնելով, որը լրիւ այլ բան է։ այդպիսի բան ես քենոնի դեֆոլթ նախընտարնքներում ունենալ չէի ուզի։ ես կուզէի աւելի լաւ գունային բալանս, ես կուզէի աւելի լայն երանգնային «հնչողութիւն», ես կուզէի պակաս հագեցածութիւն։ շատ այլ բան էլ, որ մի քանի տողում չես ասի։

վսկո֊ի կամ ալիեն էքսփոժրի ֆիլտրերը կորեր են կիրառում, բայց իրենք, ինստագրամի պէս, հաշուի չեն առնում նկարն ինչ ձեւ է դրանք կիրառելիս։ ամէն նկարն ունի տարբեր լուսաւորութիւն, ամէն նկարի մէջ կան տարբեր գոյներ, ու պո խորոշեմու այդ նկարները պէտք է լաւ վերլուծել, ու ըստ նկարի որոշել թէ ինչ անել որ գոյնի հետ եւ որտեղ, որ ստացուի լաւ նկար։ սա շատ սիփիու պաշարներ պահանջող պրոցես է, մանաւանդ եթէ օգտագործել լայւ փրեվիւ, ու գուցէ դա է պատճառներից մէկը, որ դեռ ոչ մէկ այդ մասին լուրջ չի մտածել։ բայց երբ խցիկների մէջ աւելանան աւելի հզօր պրոցեսորներ, լրջօրէն կիրառուի աւտովեկտորիզացիան, այդ ժամանակ երեւի մենք խցիկներից կը ստանանք հաւէս թուային գունաւոր նկարներ։

ու տենց։

թեքնիկա եւ էսթետիկա

նախկինում ես նկատում էի ինչպէս է տեխնիկան փոխում էսթետիկան։ ասենք, թուային մոնտաժը բերեց մեզ «դիսկրետ» մոնտաժ։
յետոյ սկսեցի նկատել ինչպէս ճաշակն ու հասարակութիւնը սահմանում են տեխնոլոգիաները։

սկսենք, օրինակ, լուսանկարչութիւնից։ ճապոնական ժապաւէնները տալիս են աւելի քիչ կոնտրաստ պատկերներ, ու, հետեւաբար՝ այդ պատկերներում աւելի շատ են գոյների երանգները։ ճապոնական ժապաւէնները նաեւ աւելի սառը պատկերներ են տալիս։ ամերիկեան ժապաւէնները, ընդհանուր առմամբ, աւելի կոնտրաստ են, ու աւելի տաք պատկերներ են ստանում։

սա գուցէ կապ ունի նրա հետ, որ ճապոնական դպրոցականներն արդէն աւելի շատ երանգ են կարողանում տարբերել, քան եւրոպական դպրոցականները։ եթէ եւրոպացուն ցոյց տալ պալիտրա, եւ հարցնել, ո՞ր գոյնի ներկն է ընտրում, ասենք պարիսպ ներկելու համար, նա կարող է ընտրել եղածից որեւէ մէկը։ ճապոնացին կարող է ասել՝ ինձ պէտք է այս ու այս երանգի արանքում։ հետեւաբար այսպիսի կատալոգները ճապոնացիների համար այլ են։ իսկ դա ըստ երեւոյթին կապ ունի նրա հետ, որ ճապոնիայում աւելի շատ են էսթետիկայի հետ կապուած առարկաներն, ու նոյնիսկ իկեբանան՝ դպրոցական առարկայ է։

երանգների ընկալումը զարգացուող յատկութիւն է։ օրինակ, փոքր, մինչ դպրոցական երեխաները դեռ դրանք լաւ չեն տարբերում, այդ պատճառով էլ իրենց խաղալիքներն ունենում են մի քանի, ու շատ պայծառ գոյներ․ ասենք վառ կարմիր, վառ կապոյտ։ ես ինքս գիտեմ մի երեխայ, ում մայրիկը չի կարողանում սովորեցնել տարբերել կապոյտն ու երկնագոյնը, բայց նա տարերում է կապոյտն ու նարնջագոյնը։

ու այն մարդիկ, ով ունեն աւելի զարգացած գունային ընկալում, ով աւելի շատ երանգներ են տեսնում, աւելի են հաճոյք ստանում պակաս կոնտրաստով, բայց երանգներով հարուստ նկարներ դիտելիս։

իսկ այսօր ֆուջին է՝ ճապոնական ընկերութիւնն է, որ ստեղծել է x-trans սենսորը, եւ իրենց խցիկները լրիւ այլ որակի պատկերներ են տալիս, քան մնացած բոլոր արտադրողներինը, ով օգտագործում է դասական բայեր սենսորը։

նոյն ֆուջիի տնօրէնն, ի դէպ, մի անգամ հարցազրոյցում խոստովանել է, որ ֆուջիի մի շարք խցիկների (ասենք fujifilm xa) շուկան՝ ասիան է․ ասիացի աղջիկներն են։

>But cameras like the X-A2, while they haven’t done as well in the USA, they’re popular in Asian countries.

Սակայն X-A2֊ի պէս խցիկները, դրանք լաւ չեն վաճառւում ԱՄՆ֊ում, բայց շատ պոպուլար են ասիական երկրներում։

>Young women are buying these cameras, and the primary reason they like them is for their rendition of skin tones.

Աղջիկներն առնում են այդ խցիկները, եւ ամենակարեւոր պատճառն այն է որ նրանք հաւանում են դրանցով ստացուող մաշկի գոյները։

այս էջն էլ բացատրում է որ այդ կամերան յատուկ նախագծուած է որ հարմար լինի սելֆիներ անել։

այդ ժամանակ ես մտածեցի՝ տեսնես, ինչո՞ւ են ասիացի աղջիկներն աւելի հետաքրքրուած որակեալ սելֆիներ անելու մէջ, քան, ասենք, արեւմուտքի աղջիկները։ եւ աւելի յստակ, ի՞նչն է իրենց աւելի հետաքրքրում՝ սելֆին, թէ՞ որակը։

արդե՞օք ասիացի աղջիկներն աւելի են հետաքրքրուած իրենք իրենց ցոյց տալու մէջ։ եւ եթէ այդպէս էս, ապա ինչո՞ւ իրենց չի հերիքում՝ արեւմուտքի աղջիկների պէս՝ ասենք այֆոնի խցիկի նկարը։

յետոյ կարդացի, որ արեւելեան, եւ մասնաւորապէս ճապոնական շուկան շատ բծախնդիր է։ ճապոնիայում կան ահռելի մեծութեան դահլիճներ, ուր մարդիկ ընտրում են ամենալաւ աուդիոտեխնիկայից ամենալաւը։ ու որակեալ աուդիոտեխնիկայի պահանջն այնետղ անհամեմատ աւելի մեծ է, քան արեւմուտքում։

ու ապա գուցէ ասիացի աղջիկների՝ խցիկների հանդէպ բծախնդիր լինելը պարզապէս ասիացիների՝ տեխնիկայի հանդէպ ստանդարտ բծախնդութեան շրջանակներում է․ իրենք չեն բաւարարւում հեռախօսի ինքնանկարով, որովհետեւ հեռախօսի կամերաները թոյլ են, եւ իրենք ուզում են աւելի լաւ նկարներ ստանալ։ ահա ձեզ մի այսպիսի աղջիկ, ով գուցէ եւ գիտի APS-C֊ն ինչ է։ նաեւ, ես չգտայ ոչ մի յղում, կամ հետազօտութիւն այն մասին որ ասիայում աղջիկներն աւելի շատ են սելֆի անում, կամ աւելի շատ են հետաքրքրուած սելֆիներով, քան արեւմուտքում։ հաւանական է թւում որ տարբերութիւնն իսկապէս հենց ասիացիների՝ իրենց նկարների հանդէպ աւելի բարձր պահանջներն են։

հետաքրքիր է նաեւ, որ ականջակալների, աուդիո տեխնիկայի շուկայում էլ կան տարբերութիւններ, որ շատ նման են ժապաւէնների տարբերութեանը։ արեւելեան շուկայում նախընտրում են այն աուդիոտեխնիկան, որն աւելի լաւ արտայայտում է աւելի բարձր յաճախականութիւնները։ այդպիսի տեխնիկան կոչւում է սառը՝ ասենք՝ սառը ականջակալներ։ արեւմուտքում նախընտրում են ցածր յաճախականութիւններ, ու այդպիսի ականջակալները կոչւում են՝ տաք ականջակալներ։ շատ նման է եւ ֆոտո֊ին, արեւմուտքում ընդհանուր առմամբ նախընտրում են տաք նկարներ, ու կոդակի ինժեներներն էլ, ըստ երեւոյթին դրանք էին նախընտրում, ու նախագծում աւելի տաք պատկերներ ստացող ժապաւէն, իսկ ճապոնացի ճարտարագէտները նախընտրում էին սառը գոյներ, թեթեւ, բաց, սպիտակ մաշկ, ու հակուած էին այդպիսի լուսանկարչական ժապաւէններ նախագծելու։

ու տենց։

գնահատելու մասին

լուսանկարիչները շարք հրապարակելիս, ջանում են որ դրա մէջ թոյլ նկարներ լինեն։ ասում են՝ այլապէս, եթէ միայն լաւ նկարներ ես դնում, մարդիկ դրանք չեն գնահատում։ պէտք է թոյլերը տեսնեն, որ գնահատեն։ :/ թէ չէ երբ միայն լաւն են տեսնում, մտածում են այդպէս էլ պէտք է լինի։

ու տենց

taz_tally_scan_sharp_quote_

Տեսածրելու գործընթացի արդիւնքում ամէն նկարն աւելի փափուկ է ստացւում։ Դա այն պատճառով է, որ ծրիչը չի կարողանում ստանալ նկարի լրիւ տուեալները, փոխարէնը բաժանում է այն մասերի, եւ միջինացնում արժէքները։ Արդիւնքում՝ բարձր կոնտրաստ ունեցող սահմանագծերի կոնտրաստն ընկնում է, եւ պատկերն աւելի փափուկ է դառնում։

այս Յունիոն ֆոտո լաբը շատ շատ շատ ուժեղ «շարփենինգ» է անում ժապաւէնից ծրած նկարները։ այդ պատճառով էլ «գրեյն»֊ի պէս աղմուկ կայ իրենց տուած նիշքերում։

միւս անգամ եթէ այնտեղ անեմ, խնդրելու եմ շարփենինգը անջատի առհասարակ։ եթէ պէտք է ինքս կաւելացնեմ։

միւս իրենց խնդիրն է սառը նկարներ տալը։ իսկ իրենցից ստացած նկարներում շատ աւելի դժուար է տաքութիւնը փոխել քանի որ ջպեգը (իսկ իրենք միայն ջպեգ են տալիս) բաւական տեղեկատւութիւն չի պարունակում։

ի դէպ սա միայն իրենց խնդիրը չէ։ ֆլիքրի ժապաւէնային նկարների զգալի մասը «օվերշարփ» է արուած։ որպէս կանոն որեւէ լաբի լռելեալ կարգաւորումների պատճառով։

ու տենց

ասք ռեւերս ճարտարագիտութեան մասին

սեփականատիրական գրաֆիկական ծրագրի ռեւերս ինժեներինգ եմ անում, ահա ինչից ինչ եմ ստանում՝

Untitled

քանի որ այդ գործիքը միայն ջպգ է կարողանում պահել, այստեղ են կորուստները։
բայց ընդհանուր առմամբ հասկանալի է ինչ է անում։ ։Պ

ու տենց

ֆոտոներ իհարկէ արած ունեմ ցոյցերից։
ինչի՞ չեմ հրապարակում։ արդեն ասել եմ, որ այս տարի սկսել եմ անմիջապէս չհրապարակել, սպասել, յետոյ կրկին նայել։ ու տեսնել, դուրս գալի՞ս են թէ ոչ։

սա նշանակում է, որ ես իմ վրայ աւելի քիչ եմ «սոցիալական մեդիա»֊ի դերն ու պատասխանատւութիւնը վերցնում։ իհարկէ, սա նաեւ այն մասին է, որ շատ լաւ է, որ ուրիշներն այդ դերը իրենց վրայ վերցրել են։ ու ես կարող եմ հանգիստ սրտով դա չանել։

ու այո, ես երեւի հետաքրքրուած չեմ ռեպորտաժային ֆոտոներ անելու մէջ։

ուզում եմ աւելի մնայուն, ժամանակից դուրս նկարներ անել։ նոյն ցոյցից այն նկարը, որ նայուելու է մի քանի տարի անց, օրինակ։

իհարկէ, ամբիցիոզ է հնչում, բայց ոչ մեծամիտ։ ես գիտեմ, որ դրա համար պէտք է աշխատել՝ փնտրել, փնտրել, փնտրել, ու նկարել, նկարել ու նկարել, ոչ թէ սպասել, երբ կարդը ինքը գալու է գիրկդ, իսկ դու բարոյաճես չխկացնել։ ու իհարկէ, մի քիչ էլ բախտ։ բայց բախտը չի բացւում, սովորաբար նրանց, ով ոչ մի բան չի անում։ ։Ճ

նոր օբյեկտիւ ունեմ, EBC ծածկոյթով, այդպէս հասելբլադների ծածկոյթներն են սարքում։

ես էլի 28մմ֊ոց ոսպնեակներ ունէի, ԳԴՀ֊ական, պրակտիկար բրենդի, դիաֆրագման՝ 2.8֊22։ Իսկ այս մէկինը 3.5֊ից էր սկսւում, մտածում էի, ափսոս, երեւի պէտք է ԻՍՕ֊ով կոմպենսացնեմ։

Սկսեցի թեստաւորել։
Նախ ԳԴՀ֊ականը, 8 դիաֆրագմայով։ Շաթերի սլաքիքը մէջ տեղում — «վիդերժկան», ստացւում է 100։
Փոխում եմ նոր Ֆուջինոնի։ Դիաֆրագմա՝ կրկին 8։ Շաթերի սլաքը թռաւ աջ։ Բերում եմ մէջտեղ։ Ասում է՝ 800։ Այսինքն, իզուր էի անհանգստանում։ Սա ութ անգամ աւելի լուսազգայուն է։ Աւելի «արագ» է։

Ո՞ւմ վրայ պէտք է թեստաւորել։
Կատու չունեմ։
Այնպէս որ բարի առաւօտ, քնաթաթախ։

_MG_2201.CR2_QD64YX

եւ այդպէս։

Թարմացում․ ես յիմար եմ, Ֆուջին նկարել է իր ամենաբաց՝ 3.5 դիաֆրագմայով, քանի որ իմ Քենոնի մ42 ադապտերը չէր սեղմում օբյեկտիւի ասեղիկը, որը պէտք է սեղմուի, որպէսզի թոյլ տայ ես ինքս փոխեմ դիաֆրագման։ Այլապէս այն միշտ բաց էր։ Հիմա այլ ադապտեր եմ օգտագործում որ այդ ասեղիկը սեղմում է։

իսկ ինստագրամի ոճի նկարների մասին (այո, ընդհանրացնում եմ, բայց ես սովորաբար չեմ ասում՝ աֆրո֊ամերիկեան կատուն անցաւ փողոցը), ես եւս մի գրառում ունեմ, որը չեմ հրապարակի, քանի որ չեմ ուզում ազդել, չնայած չեմ էլ ազդում, բայց գոնէ իմ չափով չեմ ուզում ազդել։ ուզում եմ որ մարդիկ նկարեն, ու արտայայտուեն։ էլի լաւ է, քան չնկարելն ու չարտայայտուելը։

ասք փաբլիկ ռիլեյշնսի մասին

կրկին, փորձում եմ հասկանալ՝ մարդկային/չմարդայինը որն է։ ու մտածում եմ, որ էմփաթիան է, ու ոչ քեզնով անկեղծ հետաքրքրուելը։ լինի դա այլ մարդ, կամ շուն, կամ որեւէ մէկը, ում կարող ենք հասկանալ, որովհետեւ ում չենք կարող հասկանալ… դէ, չենք կարող։ (նկատի ունեմ ՌԱՈՒ֊ի ընկալման թունելը)

ու զուգահեռ է մտքիս գալիս լուսանկարչութեան հետ։
լուսանկարչութիւնն ոչ քո մասին է, այլ քո հետաքրքրուածութեան մասին է բացի քեզնից այլ բաներով։ իհարկէ, այն, ինչով ես դու հետաքրքրւում՝ քո մասին է։ բայց ես այդ մասին չեմ։

ես կէս տարուց շատ է գրեթէ նկար չեմ հրապարակել։ բայց շատ եմ արել։ ու երբ նայում եմ, մտածում եմ, ո՞րը հրապարակել, տեսնում եմ որ նրանք, որ ինձ ժամանակին շատ էին դուր գալիս, բնաւ էլ կիսուելու բան չեն։ որովհետեւ եթէ այդ օրը հրապարակուած չլինէին, հետաքրքիր էլ չէ հրապարակել։

ու ապա նկատում եմ, որ կան ասենք լուսանկարներ, որ ընդհանուր առմամբ օրագրային են։ ու դրանք տարածելը կը նշանակի՝ տեսէք ես ինչ հետաքրքիր տպասալ ունեմ։ տեսէք ես ուր եմ եղել։ տեսէք ես ինչ հետաքրքիր կեանք եմ ապրում։

բայց չի նշանակի՝ էս ի՜նչ սպանիչ շուն է։ չի նշանակի՝ շարք շները եւ իրենց բները, կամ անտուն շները՝ տարածաշրջանում։
այսինքն՝ իմ մասին է, այդ շների մասին չէ։ ճիշտ է, այն որ ես շուն եմ նկարում, իմ մասին է։ բայց դուք հասկացաք։

օրագրային ոճի նկարներ այսօր հաւաքւում են ինստագրամում։ պարզապէս այն պատճառով որ մարդկանց մեծ մասը մարդկային չի, բաւական նարցիսիկ է եւ ինքնասիրահարուած, ու ինքնացուցադրւում են անում են օրագրային նկարներ։ այնպէս, ինչպէս կորպորացիայի փի֊առ բաժինն է հաւաքում կորպորացիայի մասին մեդիայում յայտնուող նիւթեր, ընկերութեան մասին բլոգ է վարում, կամ տարածում մեդիայում իրենց մասին նիւթեր։ դէ՝ փաբլիկ ռիլեյշնս։ բիզնես։ շուկան պահանջում է։
ու դա փաբլիկ ռիլեյշնսի մասին է, ոչ թէ ֆոտո֊ի։ պարզապէս եկէք չխառնենք։

ամպիկ

լուսանկարիչը բացի պոլացիզացիոն, ուլտրաֆիոլետ, գունաւոր եւ այլ զանազան ֆիլտրերի կարիք ունի մի փոքրիկ հեռակառաւարուող ամպիկի։ երբ արեւը խանգարում է, ամպիկը տեղաւորի այնպէս, որ «ֆիլտրի» լոյսը։