>Երկու տարի, 1941֊ից 1943, Ջորջ Օրուելը՝ իրական անունը Էրիկ Բլեյր, համար 9889 ԲիԲիՍի֊ի աշխատող էր․ ընդունուել է աշխատանքի Արեւելեան Ծառայութիւն, որպէսզի գրի այն, ինչ ըստ էութեան Հնդկաստանում հեռարձակելու համար քարոզչութիւն էր։

>Այս փաստաթղթերի հաւաքածուն բացայայտում է այն յարգանքը, որին Օրուելը արժանացել է իր գործընկերների եւ վերադասների կողմից իր անդրդուելի ամբողջականութեան եւ ազնւութեան համար։ Աշխատանքային ներքին գրառումները թոյլ են տալիս դիտարկել գործնական յարաբերութիւնները գրական աւանդներով հանդերձ, իսկ Հեբրիդեան Ջուրա կղզուց ուղարկուած նամակները գունաւորում են «Իննը հարիւր ութսուն չորսի» ստեղծման նախադրեալները։

http://www.bbc.co.uk/archive/orwell/

ասք երկիր քանդելու մասին

Հետաքրքիր է, ինչ ոչ ճկուն է իշխանական քարոզչությունը։
Առանց մտածելու պնդում են նույնը՝ ասենք որ Րաֆֆին օգտագործում է արեւմտյան սոց․ տեխնոլոգիաներ։
Գրողը տանի, այդ մարդը գաղափար չունի տեխնոլոգիաներից։
Երնեկ չէ՞ր ունենար։

ու էդբես

ասք ռիփորթ գրելու մասին

ու ի՞նչ, հետո այդ մեր փողերով, մեզնից օրինական եւ ապօրինի ստացած փողերով սնվող մարդիկ ամեն շաբաթ ռիփո՞րթ են գրում վերադասերին։
ասենք, այսքան տրոլիծ եմ արել, այսքան ստատուս եմ գրել հիմար, որի շնորհիվ այսքան մարդ շեղվել է քաղաքականությունից, այսքան ստատուս եմ գրել, որ նվաստեցնում է դիմադրությունը, այսքան չռփել եմ ընդդիմության աջակիցներին, այսքան ռեշեյր եմ ունեցել, ու այսքան լայք։
Ու դրանից հետո էլ մի հատ իրենց կարեւո՞ր են զգում, տիպա էս ինչ կարեւոր մարդ էի ես, չթողեցի երկիրը կործանվի, բարձրացրի ծնկներից։

ու էդբես