հասկանալով ձախականութիւնն ու աջականութիւնը

հասկանալով ձախականութիւնն ու աջականութիւնը, տեսնում ես ինչքան խառն է ամէնը, ու որ յաճախ բաներ, որ թւում է թէ պէտք է լինէին ձախական, աջական են, եւ հակառակը, նաեւ միշտ կան խմբեր աջականների կամ ձախականների մէջ, ովքեր մի քիչ այլ ձեւ են մօտենում նոյն հարցերին։

ինչեւէ, փորձենք դիտարկել հիմնական տարբերութիւնները։

փոփոխութիւն ընդդէմ միջամտութիւնից խուսափում
==============================
սա իմ հասկանալով ամենահիմնական հարցերից է։
ձախականներն ասում են, որ կը փոխեն աշխարհը, իսկ աջականներն պնդում են, որ աշխարհն այնքան բարդ է, որ աւելի լաւ է ձեռք չտալ, չխառնուել, կարող է աւելի փչացնես։

շատ մօտ է ծրագրաւորմանը, նոյնիսկ վերաձեւակերպել պէտք չէ։

խուսափում ենք ոչ շատ անհրաժեշտ փոփոխութիւններից, փորձում ենք մի մեծ ամէն ինչ անող ծրագիր ունենալու փոխարէն(որը գրելու տակից կարող է դուրս չգաս), ունենալ իւնիքս մօտեցում՝ տարբեր թիմերի կողմից գրուած առանձին ծրագրիկներ։ (do one thing and do it good)։

ձախական մօտեցման այլ յատկութիւնն է՝ փոփոխութիւնից յետոյ վերահսկելն է, որ բոլորը այդպիսի փոխուած ձեւին հետեւեն։

սա բերում է հետեւեալ տարբերութիւնների՝

պետութիւնն ընդդէմ մասնաւորի։
==============================
ձախական մօտեցումն է՝ սա ու սա ու սա պէտք է վերահսկել, իսկ վերահսկելու կատարեալ ձեւը՝ ինքնուրոյն անելն է։ այդ պատճառով իրենք պնդում են որ պետութիւնը պէտք է զբաղուի ոչ միայն կրթութեամբ, ճանապարհներով ու արտաքին թշնամուց պաշտպանելով, այլ եւ մատուցի շատ այլ ծառայութիւններ, իսկ մնացածի համար՝ լինեն պետական կարգադրանքներ։ սա նշանակում է եւ աճած բիւրոկրատիա՝ հիմնարկներ, որ զբաղւում են այդ կարգադրանքները յօրինելով։

աջական մօտեցումն է՝ հնարաւորինս քիչ գործ է անում պետութիւնը, հնարաւորինս քիչ պէտք է լինի պետական ապարատը, քանի որ պետութիւնն ամէնն անում է ոչ օպտիմալ, ոչ էֆեկտիւ, թանկ, ու դա ի վերջոյ հասարակութեան վրայ աւելի թանկ է նստում։ բացատրութիւններից մէկն է՝ ուրիշի փողը այլ կերպ ես ծախսում, քան քոնը։ այդ պատճառով մասնաւորի մօտ ամէն ինչ աւելի էժան է ստացւում։

ծայրայեղ աջականը չի վստահի պետութեանը բացի ճանապարհներից ու բանակից ոչ մի այլ զբաղմունք։

տտ աշխարհում՝ եթէ ինչ֊որ կարգաւորում կարելի է տալ օգտուողին, եւ հեշտացնել ադմինների աշխատանքն ու թեթեւացնել ինֆրաստրուկտուրան, ապա այդպէս էլ արւում է։

սա լիազօրութիւններ բաշխելու մասին է՝

կենտրոնաձիգ ընդդէմ կենտրոնախոյսի
=======================

միացեալ նահանգները կարելի է համարել աջական դիզայն հենց սկզբից, քանի որ հնարաւորինս շատ հարցեր որոշւում են առանձին նահանգներում։

ու օրինակ, բրեքսիտը աջական շարժում էր, չնայած լիքը մարդ ով աջակցում էր դրան դեբիլ քսենոֆոբ էին։ բրեքսիտի կարեւոր ու իրական միտքն այն էր, թէ ինչո՞ւ պիտի եւրախորհրդարանի պատգամաւորը, ով բրիտանիայից չի, ընդունի օրէնք, որին բրիտանիան պիտի ենթարկուի։

նոյնը մեզ է վերաբերում՝ ակնյայտ է, որ տեղական համայնքին տեղական իշխանութեան վրայ ազդելու լծակներն ու հնարաւորութիւններն աւելի շատ են, եւ փոխել տեղական իշխանութիւնն աւելի իրատեսական է, քան ասենք խսհմ իշխանութիւնը։

կորպորացիաները՝ հզօրութեան կենտրոնացում են։ ո՞նց են մօտենում մոնոպոլիաների հարցին աջականն ու ձախականը։

ձախականն ասում է՝ եկէք օրէնքներ, սահմանափակումներ, կարգադրանքներ ընդունենք կորպորացիաների համար։

կարգադրանքներ ընդդէմ ինքնակազմակերպմանը
=============================

աջականն ասում է որ դա վատ է որովհետեւ կորպորացիան կարգադրանքներ շրջանցելու, կամ իր ուզած կարգադրանքն ընդունելու անհամեմատ աւելի մեծ հնարաւորութիւններ ունի, քան նրանք, ով նոր են մտնում բիզնեսի մէջ, ու կարող են պոտենցիալ մրցակից դառնալ։ աջականն ասում է, որ կարեւոր է, ինչքանով հեշտ է մտնել որեւէ դաշտի բիզնես ու մրցունակ լինել։ եթէ մեծ կորպորացիան ունակ է վարձել իրաւաբանների մեծ շտատ, ով կաշխատի այդ բոլոր պահանջները բաւարարելու խնդրի վրայ, ապա սկսնակը բաւական ռեսուրս չունի ու որպէս կանոն չի կարող նման շռայլութիւն իրեն թոյլ տալ։

այդ՝ բիզնեսի մէջ մտնելու մասին ես նաեւ գրել եմ այստեղ

իսկ ինչպէ՞ս ապա առանց վերահսկելու համոզուել որ սպառողի իրաւունքները պաշտպանուած են՝

քանի որ ըստ ձախականի պետութիւնը պէտք է սահմանի լիքը կանոններ, ու վերահսկի դրանց կատարումը, ապա ըստ իրեն պէտք է ընդունել աւելի շատ օրէնքներ, ստանդրատներ, եւ ստեղծել ստուգող յանձնաժողովներ, որ գնալու են տարբեր տեղերով, ու փակեն կամ տուգանեն այն «օբյեկտները», որոնց աշխատանքը ստանդարտին չի համապատասխանում։

աջական մօտեցումն է՝ եթէ դու գտել ես ուտիճ քո ապուրում, ու չէիր ակնկալում դա՝ լռելեայն ենթադրում էիր, որ այն չպէտք է լինի, եւ սննդի օբյեկտը չի նկարել իր ցուցանակի վրայ ուտիճ կամ ճանճ, չի ասել, եկէք, մենք ձեզ ճանճերով ապուրներ կը մատուցենք, ապա դու կարող ես իրենց դատի տալ։

եւ հետեւած տուգանք ու հասարակական աղմուկը կը նստի այդ ընկերութեան վրայ աւելի թանկ, քան իրենց խոհանոցի մաքրութեանը հետեւելը։

նոյնը վերաբերում է ծխելուն՝ ինչո՞ւ պիտի պետութիւնն ինձ ասի, ես իմ «օբէկտ»֊ում ինչ եմ թոյլ տալիս, ծխել կամ չծխել։

համասեռականների ամուսնութեան իրաւունք
=====================================
բայց ապա տարօրինակ է թւում, որ աջականները, ով սովորաբար նման կարգադրանքներին դէմ են, միեւնոյն ժամանակ դէմ են «համասեռական ամուսնութիւններին» կամ աբորտներին՝ չէ՞ որ ապա պետութեան ի՞նչ գործն է, թէ ով ում հետ է ուզում ընտանիք կազմել, կամ ինչ անել իր մարմնի հետ՝ դա անձնական որոշում է։

ըստ երեւոյթին քանի որ նրանք, ով ուզում են փոխել համակարգը սովորաբար լինում են ձախականներ, աւանդապաշտները աւելի մօտ են իրենց զգում նրանց, ով ասում են՝ մի՛ ձեռք տուէք, թող ոնց կայ լինի, ու դրանք բաւական մեծ ընտրազանգուած են կազմում, որպէսզի դրանց, ասենք, նահանգների հանրապետականները, կարողանան հեշտ արհամարհեն։

իսկ աբորտների թեման շատ բարդ է։ օրինակ, նահանգներում խիստ սահմանափակուած ցողունային բջիջներին վերաբերող հետազօտութիւնները։ մասնաւորապէս այն պատճառով, որ դրանք արւում են աբորտ արդիւնքում ստացուած «նիւթն» օգտագործելով։ քանի որ կորպորացիան, որը հետաքրքրուած է այդ հետազօտութիւններն անելու մէջ, կարող է ազդել մարդու անձնական որոշման վրայ, ու զանազան ձեւերով խթանի իր աբորտ անելը։
իսկ անձնական ընտրութիւնը յարգելը աջական մօտեցում է։ բայց միեւնոյն ժամանակ կարող է օգտագործուել աջական գաղափարի դէմ։

իմիգրացիա
=======

աջականներն ասում են, որ տնտեսապէս ձեռնատու չէ ընդունել համայնք մարդուն իր կեանքի կէսից։ չէ՞ որ նա իր հարկերը վճարել է այլ պետութեանը, եւ աջակցել է այլ համայնքի բարեկեցութեանը, իսկ հիմա նա տեղափոխուել է այլ համայնք, որի մէջ ներդրում չի ունեցել։ նաեւ նա սովորաբար տեղացուց աւելի քիչ փող է բերում համայնքին ու աւելի շատ փող տանում է։ այդ ամէնից, ըստ աջերի, ընդհանուր բարեկեցութիւնը նուազում է, առաջանում է արժեզրկում։

ձախականներն աջակցում են իմիգրանտներին որպէս աւելի անպաշտպան շերտի ներկայացուցիչներին։ իսկ իրենք իրենց հերթին դառնում են, ասենք դեմոկրատների ընտրազանգուածի զգալի մասը։ օրինակ, նահանգներում հենց դեմոկրատներն են սովորաբար խոստանում են հայերին ճանաչել ցեղասպանութիւնը ու խոստումը չեն կատարում, ոչ թէ հանրապետականները։ նաեւ, հայերը, մեքսիկացիները, եւ այլն, ընտրում են դեմոկրատներին թէկուզ այն մի պատճառով, որ գիտեն՝ աւելի հեշտ է լինելու բերել նահանգներ իրենց բարեկամներին։ ու իրենց համար այդ հարցն այնքան կարեւոր է, որ իրենք անտեսում են այլ, հասարակութեան համար կարեւոր խնդիրներ։

բնակարան վս սփրաւլ
=============
համայնքով, բազմաբնակարանային տանը ապրելը՝ կենտրոնացման մասին է։
դա ինձ շատ մօտ է, եւ ինձ ակնյայտ են թւում քաղաքում ապրելու բազմաթիւ առաւելութիւնները, բայց աջականները կասեն որ մենք չենք զգում այն անհարմարհութիւններն, որ ունենում ենք ապրելով բազմաբնակարանային շէնքերում, քանի որ դրանց արդէն սովոր ենք։

օրինակ, եթէ դու մելոման ես, դու կարող ես առնել ոչ թէ ականջակալներ, այլ լաւ ձայնային սարքաւորումներ, առանց հարեւաններին խանգարելու մասին մտահոգուելու։ կարող ես ունենալ զանազան այլ հոբիներ, որոնք պահանջում են ասենք թէ արհեստանոց ու աղմկող գործիքներ՝ օրինակ հիւսնի գործը։

ինձ թւում է՝ հայ հասարակութիւնը որպէս կանոն աւելի ձախական է, բայց այ այս դէպքում, մարդիկ յաճախ դեռ սովոր չեն միասին ապրել, ու այդ պատճառով աւելի շատ են, քան կարող էին լինել, կենցաղային վէճերը։ այս դէպքում հայերն աւելի աջական են, ու նախընտրում են լինել աւելի առանձին։

միւս կողմից, իրենց «առանձին» լինելու ատմոարութեան չափսը՝ ընտանիքն է՝ անձը չէ։

կայսրութիւն ընդդէմ ազգայնականի
==============================

իսկ ընդհանուր առմամբ, իմ հասկանալով, գլոբալիզացիան՝ ձախական շարժում է, ինչպէս նաեւ կայսրութիւնները։ «սապիենս»֊ի հեղինակն կարծում է, որ կայսրութիւնները՝ այդքան բռի, դաժան կենդանիների համար, ինչպիսին մարդիկ են՝ լաւ լուծում են, քանի որ եթէ չկան ազգեր եւ էթնոսներ, ապա աւելի քիչ պատճառ կայ այլ մարդկանց դիսկրիմինացնելու։

սակայն, ըստ իս, նա լաւ չգիտի կայսրութիւնները, ու միեւնոյն է, դիսկրիմինացնելու պատճառ գտնելը միշտ էլ կարելի է։ մանաւանդ եթէ դու մարդ ես ու փնտրում ես այդ պատճառը։

լիբերալ, աջական հասարակութիւնը՝ աւելի տարբեր, զանազան մարդկանց հասարակութիւն է։ եւ աջական մօտեցումն է՝ ոչ թէ դարձնել բոլորին միատեսակ, որպէսզի իրենք իրար չկոտորեն, այլ բոլորի համար խաղի նոյն կանոնները հաստատել, ընդունելով, որ մարդիկ տարբեր են։

դրանից էլ բխում է մշակութային այն ամբողջ շերտը, ուր բացատրւում է, որ այլ, ուրիշ լինելը խնդիր չէ, եւ որ հասարակութիւնը շահում է նրանցի, որ մարդիկ տարբեր են։

բժշկութիւն
=======
ձախականները ջանում են աւելի ապահով դարձնել մարդկանց, ու դրա մասնաւոր դէպքն է՝ պետական բժշկական ապահովագրութիւնը կամ սպասարկումը։ սա թւում է թէ շատ լաւ միտք է։
աջականները պնդում են որ դա բերում է նրան, որ բժիշկների աշխատավարձներն ընկնում են, իսկ կրթութեան գինը մէկ է բարձր է, ու դա իր հերթին բերում է նրան, որ մարդիկ հետաքրքրուած չեն լինում այնքան ներդրում ունենալ բժշկական կրթութիւն ստանալու մէջ ու հետեւաբար՝ բժիշկների պակասի։ աջականների պնդումն է որ լոնգ թերմ վճարովի բուժ սպասարկումն աւելի լաւ է, քան անվճարը։

կոնկրետ բնագաւառներ ներդրումները
======================

ճապոնիան աւելի ձախական պետութիւն է, եւ սուբսիդաւորում է մեքենաների արտադրութիւնը։ դա նպաստում է նրան, որ ճապոնական մեքենաներն աւելի մրցունակ լինեն միջազգային շուկայում։ նաեւ ճապոնիան կարգաւորում է մեքենաների շուկան՝ օրինակ, հին մեքենայով տեխ․ զննում անցնելն այնքան բարդ է, որ մարդ նախընտրում է նոր մեքենայ առնել հինը նորոգելու փոխարէն։ այդ պատճառով էլ աշխարհը լի է օգտագործած ճապոնական աւտոմեքենաներով՝ դրանցից ջանում են ազատուել։

աջականների պնդումն այն է, որ պէտք չէ նպաստել կոնկրետ դաշտին, քանի որ շատ բարդ է իմանալ, ապագայում որն է լինելու ակտուալ, ու հնարաւոր է, որ ռեսուրսների ծախսն իզուր է։
իրենք կասեն, որ այդպիսի կարգաւորումները չեն նպաստում մարդկանց բարեկեցութեանը՝ մարդը ստիպուած է բաւական մեծ գումար ծախսել ամէն մի քանի տարին մէկ նոր մեքենայ ձեռք բերելու համար, իսկ չէ որ նա միեւնոյն է ունի ընդամէնը մի մեքենայ, եւ այդ փողը նա կարող էր ծախսել այլ բաների վրայ։

իսկ ինչ վերաբերում է շուկայի անկանխատեսելի լինելուն, դա նաեւ կապուած է բիզնեսի մէջ աւելի հեշտ մտնելու շեմի հետ։ նահանգներում տապալւում են կորպորացիաներ, խաղի մէջ են մտնում են նոր խաղացողներ, բայց դա տնտեսութեան վրայ շատ վատ չի անդրադառնում, եւ բերում է պրոգրեսին եւ սպառողների համար աւելի լաւ առաջարներին։

գաղտնիք չէ, որ գիւմրեցիներից շատերին դուր է գալիս իրենց քաղաքը լենինական անուանել։ կամ լեննական։ իսկ վանաձորցիները հազուզդէպ չէ, որ օգտագործում են «կիրովական» անուանումը։

արդե՞օք դա լենինին կամ կիրովին շատ սիրելուց է։ կարծում եմ, որ ոչ։
ու հայերը մեծամասամբ պատկերացում ունեն լենինի եւ ընկերների՝ հայ ազգին հասցրած վնասների մասին։

ապա ինչո՞ւ են շարունակում իր անունով քաղաքը կոչել։

ես տարբերակներ պատկերացնում եմ, բայց վարկածներից ոչ մէկը բաւական ծանրակշիռ չեմ համարում, լենինի անունը շօշափելու համար։ գուցէ գիւմրեցիներն արտայայտում են իրենց նոնկոմֆորմի՞զմը։ գուցէ իրենց արդէն հարազա՞տ է այդ անունը, ու իրենք իրենց լեննականցինե՞ր են պատկերացնում։

ինձ թւում է, կար մի կարեւոր քայլ, որն այդ երկու քաղաքներում չի արուել՝ վերանուանումը պէտք է կատարուէր ըստ հանրաքուէի։ լենինգրադը վերանուանուել է սանկտ պետերբուրգ ըստ հանրաքուէի արդիւնքների։ ու «լենինգրադ» այնտեղ այլեւս չեն ասում՝ ասում են, թերեւս «պիտեր», բայց ոչ «լենինգրադ»։ ու եթէ այդ մարդիկ, այդ գիւմրեցիներն կամ վանաձորցիները քուէարկէին, դժուար թէ իրենք կը քուէարկէին լենինի անունով քաղաքում ապրելու օգտին։ ու երբ իրենք ընտրութիւնն անէին, ապա, կարծում եմ, այսօր շատ աւելի շատ մարդ կը նախընտրէր օգտագործել նոր անուանումները։
իրենք կը զգային, որ դա իրե՛նց որոշումն է, իրենց մասնակցութեամբ կատարուած որոշում է, իրե՛նց ընտրութիւնն է, ո՛չ թէ վերեւից պարտադրած որոշում է ինչ֊որ պաշտօնեաների, ում իրենք առանձնապէս չեն յարգում։

ու տենց։

մտածում եմ, ձայն վաճառելը — ըստ էութեան հոգեւոր, մտաւոր, գաղափարական, սոֆթուեր մարմնավաճառութիւն է։

իսկ եթէ քո կամքի, մտքի վրայ բռնացել են՝ դա մտաւոր, գաղափարական բռնաբարութիւն է։ եթէ քեզ սպառնացել են, ու դու իրենց ասածին ես ձայն տուել, դու բռնաբարուած ես։ իսկ եթէ քեզ փող են տուել, ու դու գնացել քուէարկել ես փողով՝ դա արդէն բռնաբարութիւն չէ, դա ինքնակամ է, երբ բոլորը գործարքից գոհ եւ բաւարարուած են մնում։

ըստ որում, սոֆթուեր մարմնավաճառութիւնը ձայն վաճառելով չի աւարտւում։ այնպիսի առօրեայ բանն ինչպէս ՃՈ֊ին կաշառք տալն ինչո՞վ է տարբերւում։ իսկ մարդիկ լինում են՝ հպարտանում են՝ ասում են՝ «խմած բռնել են, բայց փոխարէնը 150.000 տուգանէին, 8.000֊ով պրծայ»։ ոնց որ թէ հարիւր հազարանոց ապրանքն էժան է կարողացել առնել։

այստեղ մենք գալիս ենք «շուստրի»֊ութեան գաղափարին։
մարդիկ ստեղծել են ժամանակակից հանրապետութիւններ եւ օրէնքներ, որպէսզի սահմանեն բոլորի համար նոյն կանոնները ու դրանով նուազեցնեն «շուստրիութիւնը»։

ունես լաւ խանո՞ւթ, լա՞ւ ես թխում ու վաճառում, վիտրինադ սիրո՞ւն է, մօտդ գալի՞ս են՝ ապրես։ չէ՝ փորձիր աւելի լաւ աշխատել։ իսկ այ գնալ մրցակցի վիտրինան կոտրելը խաղի կանոններից դուրս է։

մենք որոշել ենք, որ կայ «հերթ» հասկացութիւն, ու առանց հերթ անցնելը ժամանակակից հասարակութեան կանոններին հակասում է։

այդ պատճառով շատ հեշտ է հասկանալ, որ ՀՀ֊ն օրէնքի երկիր չէ դիտելով ինչպէս են հայերը հերթ կանգնում, եւ ինչպէս են վարում։ ու նոյնիսկ գծերով չեն քշում։ վրացիները՝ ինչքան էլ իրենց մասին չասեն, թէ ահաւոր են վարում, իրենք յստակ գծերով են քշում։ գուցէ այդ պատճառով էլ վրաստանում հնարաւոր էր սաակաշուիլի իր բոլոր հետեւանքներով։

ու տենց։

Աճեմօղլու֊ն ցոյց էր տալիս իր գրքում, որ երկրի բարեկեցութիւնը ուղղակի կապ ունի այդ երկրում քաղաքական իրաւունքների, լիազօրութիւնների բաշխուածութեան հետ։

Այն փաստը, որ ՀՀ֊ում գնում են ձայներ, նշանակում է, որ այդ ձայն վաճառողները ունեն վաճառելու բան՝ ունեն քաղաքական իրաւունք որից նախընտրում են հրաժարուել։

այն էլ՝ ոչ թէ ճիպոտի, ոչ թէ կորուստի վախից, այլ պոնչիկի, փոքր խրախուսման փոխարէն։

իհարկէ, այսքանով չեն սահմանափակւում իշխող «էլիտայի» իր ազդեցութիւնը պահպանելու գործողութիւնները։ կան մարդիկ, ով վաճառելու բան չունեն, ում ասւում է, ինչպէս քուէարկել։ կան բազմաթիւ մարդիկ, ում տեղը քուէարկում են, օգտուելով իրենց բացակայութեան կամ անտարբերութեան գործօններից։ կան խարդախութեան այլ բազմաթիւ եւ հանրայայտ ձեւեր։

սակայն կան մարդիկ, ու նրանք քիչ չեն, ով հրաժարւում են իրենց կեանքի կոնտրոլից (չէ՞ որ քաղաքական ընտրութիւնը իրենց կեանքի վրայ ուղղակիօրէն ազդում է), եւ դրանով նեղացնում են քաղաքական իրաւունք ունեցողների զանգուածը։

եւ մասնաւորապէս այդ մարդկանց պատճառով ես, դու, եւ իրենք էլ, աւելի վատ են ապրում, քան կարող էին։ ըստ որում, եթէ այդ «աւելի վատը» վերածել գումարի, այն, ենթադրում եմ, անգամներ աւելի շատ է, քան իրենք վաստակում են մէկ ձայնի վաճառքով։ այդ ձայն վաճառելու քայլով նա՝ իմ, քո ու ինքն իր գրպանից, աւելի շատ փող է հանել, քան ստացել է։

ինչո՞ւ են այդպէս անում, ես չգիտեմ, ու միայն ենթադրութիւններ անել է մնում․

քաղաքական իրաւունքներից աւանդականօրէն զուրկ լինելո՞ւց, այդ քաղաքական «կուլտուրան չունենալո՞ւց» է։
երկրի, իրենք իրենց, եւ կողքինների կեանքին անտարբերութիւնի՞ց։
կրթութեան պակասի՞ց։
պահանջարկի առկայութիւնի՞ց։
«սելֆ էսթիմ» ասածից, կամ արժանավայելութեան պակասի՞ց՝ եթէ այն որոշակի չափսի հասնում է, մարդն այլեւս չի մնում աշխատանքում կամ ցանկացած յարաբերութեան մէջ, ուր իրեն նուաստացուած է զգում։

ինձ շատ հետաքրքիր է՝ արդեօք ձայն վաճառող մարդն իրեն նուաստացուած զգո՞ւմ է այդ գործարքի մէջ մտնելով։ թէ՞ գոհ է մնում ամէնից։ ու ի՞նչն է պէտք փոխել, որպէսզի ձայն վաճառել պատրաստակամների քանակը նուազի։

ու տենց։

կենցաղային

ուզում եմ ասել, այս քաղաքականը, որ ձեզ այստեղ ու այստեղ բացատրում են, որ, դուք, այո, քաղաքականցնում էք ու լաւ էք անում, քանի որ պէտք է չգիտեմ ինչպէս այլասերուել որ քաղաքական չստացուի, թւում է երբեմն վեհ, հեքիաթային, երբեմն էլ կեղտոտ, բայց իրականում ոչ մէկն է ոչ միւսը։ պարզապէս կենցաղային է, առօրեայ գործընթաց է։

այս ցոյցերն ինձ համար «տօն, որը միշտ քեզ հետ է» հեգնական պիտակով են։ մարդիկ, ով առաջին անգամ են ինչ֊որ բան անում՝ շատ ոգեւորւում են։ ասենք՝ առաջին անգամ գնացել է քաղաքից դուրս, կամ հակառակը՝ քաղաք։ ամէն ինչ նոր է, էնդորֆիններ, ու էլ ինչ ասես չի արտադրւում։

բայց իրականում, քաղաքական պայքարը, եւ քաղաքականութիւնը ինքնին, ահաւոր կենցաղային եւ առօրեայ գործընթաց է։ աւելին, ասեմ, որ այն պարտաւորութիւն է, եւ պատասխանատւութիւն։

լտպ֊ն որ ասում էր «ախոռներ մաքրելու» մասին, շատ մօտ էր ձեւակերպել, երեւի գիտէր ինչ էր ասում։
իրականում, ցոյցի գնալը՝ տուն հաւաքելու պէս մի բան է։ ինչի, ո՞վ է սիրում տուն հաւաքել։ ես դրա տեղը, այսօր ուզում եմ գնալ գրադարան, կամ ասենք, կարդալ մի բան, պտտուել համացանցով, կամ պարզապէս զբօսնել։
բայց չէ՝ պէտք է հաւաքել։ հիմա կամ պիտի թողնեմ, կամ էլ աւելի է վատանալու։

նոյնն էլ, եթէ ասենք քեզ իզուր տեղը տուգանել են, ու պիտի գնաս, իրաւունքներդ պաշտպանես դատարանում։ ո՞վ հաւէս ունի։ կենցաղային, զզուելի գործ է։ սա էլ ձեզ արտաքին քաղաքական գործընթացի զուգահեռ։

քաղաքականութեանը որտեղից էլ չմասնակցես՝ կենցաղ է։ կենցաղի մէջ էլ, իհարկէ, կարելի է հաւէս բան գտնել, դա այլ հարց է։

այդ քաղաքական գործընթացներն էլ նոյն բանն են՝ պիտի գնաս այդ ցոյցին ցցուես, քանի որ չանես — աւելի վատ է լինելու։ ու իմանաս որ այո, գուցէ քո փայ բռնութիւնն էլ ստանաս։

պարտաւորութիւն է՝ քանի որ դու չանես, ո՞վ անի։ քանի որ կարող է հաւէս չունես դրա։ դա հիմա, առաջին անգամ է ձեզ համար, հաւէս է թւում։ իսկ իրականում՝ էէէէ, էլի պիտի գնա՞մ, գրողը տանի, ինչի՞, բան ու գործ չունե՞մ։ բայց դէ այո, պիտի գնաս, գրողը տանի։ այո։ ու ասենք աշխատանքից յետոյ գնում ես այլ աշխատանքի, որն արդեն բնական է չի վճարւում՝ պարտաւորութիւն է։

(ի դէպ, վճարուելու մասին․ վիքի֊ում կանոն կայ, որ յօդուած գրելու համար պէտք է փող չստանաս։ որովհետեւ, եթէ մէկը ստանայ, ապա միւսը չի ուզի գրել, կասի՝ ես ինչի՞ պիտի ձրի անեմ այն, ինչ ուրիշը փողով է անում։ նոյնն էլ այստեղ է, իրականում ցոյցին «փողով բերուած մարդկանց» մասին խօսքերը սովորաբար իշխանական հեքիաթ են լինում, քանի որ ոչ մի իրական քաղաքական ուժի ձեռք չի տալիս այսպէս բարոյազրկել իր շարժման իրական աջակիցներին։ փողով բերում են ընտրութիւնների, ու սովորաբար իշխանութիւնները, կամ նման բարոյազուրկ, յուսահատ ուժերը։)

պատասխանատւութիւն է՝ քանի որ ամէն քայլդ կարող է սխալ մեկնաբանուել, կամ ստուեր գցել ամբողջ շարժման վրայ, կամ առհասարակ յիմարութիւն լինել։ լինի դա հարցազրոյց, որ դու տուել ես, գրուածք, որ դու թողել ես, մի շիշ գարեջուր, որ ձեռքիդ բռնել ես, կամ բառ, որ դու ասել ես՝ ոստիկանին, կամ մէկ ուրիշին։

այսօր տօն է ձեզ համար ամենօրեայ, բայց դա երկար չի տեւի։ կարեւորն այն է, երբ յոգնէք դրանից, ի՞նչ էք անելու, թողնելո՞ւ էք, թէ՞ հասկանալու էք, որ պարտականութիւն է, ու թէկուզ այնքան էլ հաճելի չէ, պէտք է անել, եւ լինել զգօն ու պատասխանատու ընթացքում։

կներէք, եթէ ձեզ հաճելի բան չասացի։

մանրախնդրային

սկսեմ նրանից, որ պեդանտիկ (մանրախնդի՞ր) վերաբերմունք ունեմ շատ զանազան դէպքերում։
ունեմ խօսքին՝ երբ գալիս ասում են՝ «ես… ըըը… թոքենի համար», կամ «բան եմ տալիս, չի լինում», ու յոյսով նայում են աչքերիդ, որ հասկանաս։

ես յաճախ հասկանում եմ, բայց յայտնում եմ, որ չեմ հասկանում։ ու հարց եմ տալիս, որ տառապէն, եւ միտքը հասկանալի, ճիշտ եւ հայերէն ձեւակերպեն։

ու երբեմն ստացւում է, որ ինձ միայն թուացել է, որ հասկանում եմ, իսկ իրականում լրիւ այլ բան էին ուզում արտայայտել։

ես բծախնդիր եմ անուանումների մէջ՝ կարեւոր չէ պաշտօնական անուանումը, կարեւոր է քաղաքական մօտեցումը։ ես չեմ ասի «լենինական» կամ «կիրովական», ոչ այն պատճառով, որ այդպիսի քաղաք քարտէզին նշուած չէ, այլ որովհետեւ դա ինձ համար քաղաքական հարց է։ այսօր քարտէզին կայ «միկոեանի փողոց», բայց ես կաշխատեմ այլ ձեւ գտնել տեղանքի մասին տեղեկատւութիւն յայտնելու։

կարելի է նաեւ ասել «աֆրիկեանների շէնքի մօտ», չնայած այն արդեն չկայ։

Ի դէպ, անուանել «նախագահ» նրանց, ով բռնազաութել է իշխանութիւնը, շատ նման է «Լենինական» բառը օգտագործելուն։ Հիմա եթէ չէք ասում առաջինը, ապա եկէք մի ասէք երկրորդը։ (Կամ հանէք խաչը, կամ հագէք տաբատը)։

ես պեդանտիկ եմ վերաբերւում խօսքին, ես չեմ ասի «պէսոկ», քանի որ դա պետականութիւն չունենալու մասին է։ երբ չկար լեզուի մասին օրէնք, որ պարտադրում էր գրել վաճառուող ապրանքների վրայ հայերէն, հայերը նայում էին, կարդում տուփի վրայ ռուսերէն «песок»֊ը, հնչիւնափոխում այն, ինչպէս կարող էին, եւ օգտագործում։ քանի որ դա «պաշտօնական», իսկական անունն էր։

ու եթէ «քա՞նի գդալ պէսոկ» ասողին պատասխանել «շնորհակալութիւն, ինձ շաքարաւազ մի աւելացրէք», նա գուցէ մի տեսակ թարս կը նայի քեզ։ ո՞ւմ տեղն ես քեզ դրել, որ մեզ պէս՝ նորմալ հայերէնով չես խօսում։ ու մոռանալով, որ «նորմալ» հայերէնում «պէսոկ» բառ գոյութիւն չունի, ու որ իր ասած «պէսոկը» պետականութիւն չունեցող ազգի մտածողութեան մասին է։

ես պեդանտիկ եմ նաեւ ծրագրաւորման լեզուների ֆորմալ նոտացիային։ ինձ համար կարեւոր է, որ վերագրումը յստակ տարբերուի հաւասարման նշանից, այսինքն օրինակ կիրառուի a := a * 5 ոչ թէ a = a * 5։
ինձ համար կարեւոր է, որ IF պայման THEN յաջորդականութիւն ֊ից յետոյ յստակ աւարտ լինի՝ END֊ի կամ endif֊ի ձեւով։ Ինձ համար կարեւոր է, որ Օբերոնում «հաւասար չէ»֊ն նշւում է մէկ նիշով՝ «#», ոչ թէ՝ պասկալի (<>) կամ սիի (!=), կամ ադայի (/=) պէս՝ երկու։ Այդպէս սխալի հնարաւորութիւնը նուազում է։

ինձ համար կարեւոր է import֊ի եւ include֊ի գաղափարական եւ պրակտիկ տարբերութիւնը։ կարեւոր է, որ կոմպիլյատորը գեներացնի ինտերֆեյս, «բովանդակային» նիշք ձեռքով գրելու փոխարէն, ու շատ նման բաներ, որ ինձ շատ կարեւոր են թւում, այլ մարդկանց թւում են անկարեւոր, եւ իրենք ասում են՝ «ինչի՞ հետեւից ես ընկել», կամ «ինչո՞ւ խորացար»։

Իսկ հիմա ուզում եմ ասել, որ ես միայնակ չեմ, ու մենք բոլորս՝ դուք էլ, որոշ չափով պեդանտիկ էք լեզուի հարցում։

Զաւէն Նաւոեանը բարքեմփեան ներկայացման ժամանակ, ուր նա պատմում էր հայերէն խօսքի ճանաչման մասին, մասնաւորապէս նշեց, որ այդ համար պատրաստուել է բառարան՝ վերլուծելով Յուքոմի թեքնիկական (այո, ոչ տեխնիկական) աջակցութիւն զանգերի ձայնագրութիւնները։

այսպէս, իրենց բառարանում կան՝ «էդի», «վեկալ», «կարաս», ու նոյնիսկ «պադկլիւչածսյա» բառերը։ (:

այդ ժամանակ ես հասկացայ, որ մենք բոլորս որոշ չափով պեդանտ ենք։

որովհետեւ մեր, կամ ասենք՝ ձեր գրաւոր խօսքը, թէկուզ ոչ պաշտօնական գրաւոր խօսքը, երբ չէք գրում դիմում քաղաքապետարան, այլ շփւում էք ընկերների հետ սոցիալական ցանցում՝ շատ աւելի «ճիշտ» է, քան մեր վերբալ (spoken) լեզուն։

տրանսլիտ այլեւս սովորաբար չի օգտագործւում՝ այս պեդանտիզմը արդեն իւրացուած է։ մարդիկ չգիտակցուած պեդանտիկ են նոյնիսկ ֆեյսբուքում․ գուցէ եւ գրեն «խի», բայց չեն գրի «էդի», «վեկալ», ու «պադկլիւչածսյա»։

այսինքն ձեր մէջ էլ դա կայ։ մնում է հասկանալ, որ ոչ միայն կարդացողին է պէտք յարգել, այլ եւ լսողին։ էլ չեմ ասում, ինքդ քեզ։ (:

եւ այդպէս։

հ․ գ․

ու ոչ թէ «ու տենց», եւ նոյնիսկ «էդպէս», չնայած վերջինը լրիւ գրական բառ է։

ցանկացած բառն էլ, եւ երեւոյթն էլ, որ կեանքում լինում է, կարող է, եւ յաճախ լինում է գրականութեան մէջ։ լաւ գրականութեան, ոչ թէ պարտիական կորեկտ, այն գրականութեան մէջ, որ կեանքի մասին է։

ու իրական կեանքում կան շատ բաներ, որ ես դրական չեմ գնահատում, բայց դրանք կան։ նոյնը ֆոտո֊ի մասին․ ինձ դուր է գալիս այս նկարը, բայց դա չի նշանակում, որ ինձ դուր է գալիս երբ երեխաները ծխում են։

ասենք այսօրուայ ռուսաստանում (եւ վաղուայ հայաստանում) լրիւ կարող են այս նկարը արգելել, որպէս քարոզչական եւ անբարոյական։

ու դա էլ ինձ դուր չի գալու։ ես կարծում եմ, որ շատ լաւ նկար է, ինչպէս նկատել էք։

նաբոկովին արգելում են ոչ թէ իր բնաւ ոչ փողոցային լեզուի համար, այլ այն նրա, որ գրուածը իրականութեան մասին է։ իրենց՝ արգելողներին պէտք են հեշտ մանիպուլացուող դեռահաս, կամ մանուկ մարդիկ, ով հաւատում է միաեղջիւրներին, կամ՝ ինչ֊որ այլ անիրական բանի՝ իրենց ճիշտ կրոնի հետեւոր է։

սա արդեն իմ ընկալման մասին է։ գուցէ «գելն» էլ, «փետն» էլ օգտագործուեն գրականութեան մէջ, ինձ դրանք կոպիտ են թւում։ եթէ ես գրող լինէի, ես կօգտագործէի դա ուղիղ խօսքի մէջ, կամ գուցէ եւ ամբողջ գրքի տեքստը կուզէի ոչ «պաշտօնական» լեզուով լինի։ որպէս լուսանկարիչ ես չեմ կարծում, որ պէտք չէ ցոյց տալ այն, ինչ ինձ դուր չի գալիս։ ես գլամուր ռուսալեզու «երեւան» ամսագիրը չէի սիրում, այն իրական երեւանի մասին չէր։

բայց այն, որ իրականութիւնը բնաւ իմ ճաշակով չի, ես չեմ մոռանում։ ու ես պահում եմ ինձ այնպէս, որ աջակցեմ նրան, որ իրականութիւնը լինի իմ ճաշակով։ ես փորձում եմ խօսել այդպէս, ես փորձում եմ ծրագրաւորել այդպէս։

այո, իրական կեանքի մէջ լիքը կեղտոտ կոդ կայ, յետո՞յ ինչ։
ես հաճոյքով այդ կոդից էկրանահան կանեմ, բայց դա չի նշանակում որ ինձ հաճելի է այդպէս գրել։

վերադառնալով լեզուին, նաեւ ասեմ՝ եթէ ասենք «հեր» չենք իմանայ որ «հօր», քանի որ «հայր»։ այլապէս գուցէ «կի՞լ» ոչ թէ գայլ։ այդ «այ»֊ը ոնց որ reference լինի։

ինձ համար անձամբ հայերէնը «այ»֊երով լի լեզու է (ու դա երեւի պեդանտիզմի հետ կապ չունի)՝ այդպէս, այր, կայարան, կայծակ, կայուն, համաձայն, այո, զայրացած, փայտ, ճառագայթ, արտայայտել, գայլ, լայն, պայքար, խայթ, խայտել, միայնակ, պայման, ցայտ, կամայական, կայմ, քայլ, ձայն, սայլ, այց, պայծառ, կայտառ, փայլ, վայրագ, վայրկեան, յայտ, պայման, վայր, մռայլ, բայ, հմայք, այլեւայլ ու վերջապէս՝ հայ, հայերէն։ ու այդ «այ»֊րը շատ հմայիչ են հնչում ինձ համար։

ասք քաղաքական երգի մասին

Դովլաթովը գրում էր՝ «կոմունիստներից վատ միայն հակակոմունիստներն են»։

Դա յիշեցի, քանի որ ուզում եմ գրել, թէ ինչ մտքեր էին պտտւում գլխումս «ես քաղքենի» եմ երգի հետ ծանօթանալուց ի վեր։

ի՞նչ է հիմնականում ասւում երգի մէջ՝ «ես քաղքենի եմ, ես անում եմ այս ու այն հասարակութեանը ոչ օգտակար գործերը»։

այդ խմբին, երաժիշտներին, ես իհարկէ հասկանում եմ։ իրենք զզուած են, իրենք «ֆրութրեյթդ» են։ ու արտայայտում են դա երգով։
դա ես կարող եմ հասկանալ։ ի՛նձ դա բարդ չէ բնաւ։

սակայն ես ուզում եմ անել այն, ինչ ինձ բարդ է՝ դնել ինձ ոչ թէ այս խմբի անդամների տեղ, այլ այն Վալոդի, կամ Ժենյայի, ում մասին են, ընդհանուր առմամբ երգել, ու ով դա, գուցէ պատահաբար լսի։ Ի՞նչ է նա զգալու։ Կարծում եմ՝ գրողի ծոցն է ուղարկելու այդ բառերը, խմբի անդամների հետ միասին։ Իսկ եթէ իմանայ, որ խմբի անդամները յստակ կուսակցութեան անդամ են, չի բացասւում, որ կամրապնդի այդ կուսակցութեան հանդէպ իր բացասական վերաբերմունքը։

փաստօրէն, այդ կերպ ընդգծւում են, նշւում են, յստակեցւում են որոշակի խմբի կոնտուրները՝ դու այդ խմբի մէջ ես՝ վատն ես, ես այդ խմբից դուրս եմ՝ լաւն եմ։ Այսինքն, «ես քաղքենի եմ»֊ը տարանջատում է հասարակութիւնը, ոչ թէ միաւորում այն որեւէ քաղաքական դիրքորոշման շուրջ։
Ի տարբերութիւն, «Լաւ էլու» «ես ուրիշեմ»֊ը դա չի անում, քանի որ բոլորս էլ ուրիշ ենք, ինչ֊որ կերպ։

Ի դէպ, ես չեմ կարծում, որ չքաղքենի զանգուածը պէտք է զբաղուած լինի որեւէ այլ զանգուած «քաղքենի» պիտակաւորելով։ Դա հենց իրենց թիրախի՝ քաղքենիների զբաղմունքն է սովորաբար լինում։ Բայց սա չէ կարեւորը։

Ակնյայտ իրողութիւն է, որ այդ Վալոդը, ու այդ Ժենյան, ում երգը ծաղրում է, իրենք մեր կողքը ապրում են, նոյն շէնքում, իրենք մեզ հետ աշխատում են նոյն հարկում, իրենք մեզ հետ երթեւեկում են նոյն երթուղայինների մէջ։ Ու իրենք ոչ մի տեղ չեն անհետանալու երկրի երեսից։ Իսկ երբ անհետանան, ասենք բնական աղէտի, կամ պատերազմի պատճառով, կամ ծերութիւնից, ապա հաւանական է, որ մեզ հետ միասին։

Խնդիրն այն է, ինչպէս անել, որ այդ Վալոդը, եթէ նա ոստիկան է, այնքան պատրաստ չլինի կրակել խաղաղ ցուցարարներին, իսկ Ժենյան, եթէ նա ուսուցչուհի է, այնքան էլ պատրաստակամ չմասնակցի կեղծիքներին։
Խնդիրն այն է, ինչպէս անել, որ Վալոդն ու Ժենյան գան հանրահաւաքի այդ երաժիշտների հետ միասին, եւ քայլեն իրենց հետ ուս ուսի երթի ժամանակ։ Եւ չէ՞ որ այդ մասին է «համազգային» բառը։

իրականում երաժիշտներն ու «վալոդները» շատ աւելի ընդհանուր բաներ ունեն, քան իրենց գուցէ թւում է։ Օրինակ, ունեն լիքը ընդհանուր խնդիրներ։

Ու ապա, օրինակ ընդգծելն այդ ընդհանուր խնդիրները շատ աւելի օգտակար է առողջութեանը հասարակութեանը, քան օրինակ, պիտակաւորելը մեր կողքիններին, եւ բաժանելը մեզ ըստ այդ պիտակի։

Վալոդն ու Ժենյան, իհարկէ, իրենց մեղքի պատառն ունեն։ Բայց իրենց չի պէտք հարուածել արուեստագէտին։
Հարուածել պէտք է նրանց, ով ունի իշխանութիւն, ով ունի ուժ, նրանց, ով կազմակերպում է Վալոդի եւ Ժենյայի քննադատուող գործունէութիւնը։

«Ես օլիգարխ եմ, օլիգարխ», կամ «ես օպրիչնիկեմ, օպրիչնիկ», կամ ես «նախագահի բարեկամն եմ, բարեկամ, եւ իմ ուզածով կը քշեմ փողոցներով, կը քշեմ, եւ ում ուզեմ տակը կը գցեմ, կը գցեմ, ու ինձ այդ համար բան չի լինի, չի լինի»՝ հաւասարապէս հարազատ է եւ Վալոդին, եւ պանկին։

Եւ ի վերջոյ, կարող է ստացուել, որ Վալոդը, Ժենյան, եւ այդ պանկը կանգնեն իրար կողք հրապարակում եւ միասին քայլեն երթի ժամանակ։ Ու դա բնաւ էլ վատ չէր լինի։

Ու ես չեմ ասում՝ վատ են անում, երգում են։ Կամ ինչ պէտք է երգեն։

ես ասում եմ, որ իմ կարծիքով սա հասարակութեանը ընդհանուր խնդիրներ լուծելու շուրջ միաւորող երգ չէ։

եւ այդպէս

ասք վատ վարորդների եւ ագրեսիայի մասին

փաստօրէն, այն, որ նա ասենք վատ է քշում, իմ ճանապարհին ինձ տեղ չի տալիս, կամ փողոցի մէջ տեղը կանգնած է իր հաւէսին, դա էլ է ագրեսիւ վարքագիծ։

նա ուտում է, գողանում է իմ ռեսուրենսրը՝ ժամանակն ու տարածքը, որը, վարորդական իրաւունք ստանալիս, մենք համաձայնուել ենք, որ երբեմն իմն է, իսկ երբեմն՝ իրենը։

ու նա կը խցկուի, քանի որ, հո չե՞մ խփի, կʼարգելակեմ։

ինչո՞ւ չեմ խփի, քանի որ ես էլ եմ տուժելու չէ՞։ իսկ ի՞նչ կարեւոր է, յետոյ նյուրենբերգը, կամ հաագան՝ ապպան կը որոշի որ նա էր մեղաւորը։

ես կʼուշանամ, ճիշտ է նա էլ կʼուշանայ, բայց ես էլ։ ու իմ ռեսուրսը՝ ժամանակը էլ աւելի կը պակասի։

եթէ պետութեան վրայ պրոեկտենք՝ պետութիւնը հետ է մնալու, քանի որ նա ուշացաւ, իսկ միւսներն առաջ անցան այդ ընթացքում, եւ կարող են այնքան առաջ անցնել, որ երբեք էլ չʼհասնես։

այդ պատճառով, ե՛ւ պետութիւնը, ինչպէս եւ վարորդը եթէ մեծ խնդիր չի ստեղծում ուրիշի լկտիութիւնից, հանդուրժում է, որ էլ աւելի հետ չʼընկնի, մի կողմից, կարողանում է առաջ գնալ, քիչը կորցնելով։ միւս կողմից, լկտիները հակում ունեն լկտիանալու, երբ ձեռքերին հարուած չեն ստանում։

հ․ գ․ ինչ վերաբերում է ինձ, ես առհասարակ չեմ զգում, որ այն, որ ինձ համար հիմա բարդ իրաւիճակ է ճանապարհին, նրանից է, որ այնինչը սրիկայ է։ ես այդ րոպէին միայն մտածում եմ, ինչպէս անել, որ վատ չʼլինի, ոչ թէ այն մասին, թէ ով է մեղաւոր։ դա ես արդեն ուշ եմ հասկանում, վերլուծելով անցածը։

ու տենց

ասք բացակայող ռոք խմբերի մասին

Մօտս հարց ծագեց․

Ինչո՞ւ կան Վանաձորեան ռոք խմբեր, ինչո՞ւ կան Գիւմրու ռոք խմբեր, բայց չկայ մեզ յայտնի Ստեփանակերտից ռոք խումբ։

Երբ միեւնոյն ժամանակ, այցելելով Վանաձոր, Գիւմրի եւ Ստեփանակերտ, անհնար է չնկատել, ինչքա՜ն աւելի շատ ռեսուրս եւ փող է դրուած Ստեփանակերտի մէջ, ինչքա՜ն աւելի կենդանի եւ բարեկարգ է այդ քաղաքը, Հայաստանի միւս քաղաքներից։ Պատերազմի հետեւանքներ Ստեփանակերտում չեն երեւում, իսկ Վանաձորում եւ Գիւմրում երկրաշարժի հետեւանքները տեսնում ենք։

Ես իհարկէ շատ Արցախցի ընկերներ չունեմ, այնտեղ երկար չեմ ապրել, ու գուցէ բան չեմ հասկանում, բայց եւ այնպէս չէ որ այլ մարզերից շատ ընկերներ ունեմ, կամ այնտեղ ապրել եմ։ Ինձ մօտ տպաւորութիւն կայ, որ ոչ միայն ռոքի հետ է այս վիճակը, այլ առհասարակ, առանձնապէս հետաքրքրուող, եւ հետեւաբար զարգացած մարդիկ Արցախում քիչ են, քան այլ մարզերում։ Մեզ մօտ՝ ՀՀ այլ մարզերում, բոլորը նուագում են, բոլորո ֆոտո են անում, թէկուզ ժապաւէնով, բոլորը ինչ֊որ ձեւ ստեղծագործում են, ինչ֊որ չափով արուեստագէտ են։

Սա մեր դարաշրջանն է, կրեատիւ դարաշրջանն է։ Ինչո՞ւ այնտեղ այդպէս չէ՞։

Ես կարծում եմ, բոլորը, ով մի քիչ աւելի ոչ մակերեսային Արցախն գիտի, զգում է, որ այնտեղ ազատ չէ, լարուած է։ Որ այնտեղ շատ աւելի, քան այլ տեղեր այն Ստալինեան ոգին կայ՝ սա պետութիւն քանդող է, սա մեզ վատն է ուզում, եթէ ուրախ չէ նրանով, ինչ կայ, ապա թշնամու լաւն է ուզում, մատնիչ է։ Ու դա, իհարկէ, գալիս է այնտեղի ֆեոդալական համակարգից։ Ֆեոդալների ժամանակ կային «պրիդւորնի» ստեղծագործողներ, բայց ոչ ազատ ստեղծագործողների դասակարգ։ Եւ ռոք խմբեր էլ չկային։

Ինձ թւում է, որ պատասխանն ազատութիւնն է։ Ներքին ազատութիւնը, որը Արցախն այդպէս էլ չստացաւ մեր ազատագրական պայքարից յետոյ։

Ազատ արցախը ողջունում է ձեզ՝ գրուած է Գորիս Ստեփանակերտ մայրուղու պաստառներին։ Բայց արդե՞օք Արցախն ազատ է։ Ազատ երկիր է։ Ոչ այն ազատ երկիրը, ուր, ինչպէս սովետական երգում էր ասւում, «այդքան ազատ է շնչել»։ Այլ այն ազատ երկիրը, որ ամերիկեան ֆիլմերում են ասում ոստիկաններին։ Սա ազատ երկիր է։ Ձեռքերդ քաշիր, ոստիկան։

Ինչպէս տեսնում ենք, գործը բնաւ էլ սոցիալ տնտեսական պայմանների մէջ չէ։

Արուեստն ազատ մարդկանց գործն է։

Ռոքը՝ պրոտեստ արտայայտող երաժշտութիւն է։

(Իհարկէ, երբ ինչ֊որ բան շատ պահանջարկ ունի, դրա որակն ընդհանուր առմամբ ընկնում է։ Քանի որ առաջանում է շատ անւորակ առաջարկ։

Երբ ասենք, շարպեյ ցեղատեսակի շունը շատ պահանջարկ ունի, ով ասես չի սկսում զբաղուել դրանց բուծմամբ, ու արդիւնքում աշխարհում յայտնւում են շարպեյին ոչ շատ նման ինչ֊որ զանազան շներ։

)

Կրկին՝ ռոքը պրոտեստ արտայայտող երաժշտութիւն է։ Հնարաւո՞ր է Արցախում պրոտեստ արտայայտել։ Հնարաւո՞ր է, որ արուեստն, առհասարակ, լինի ոչ քաղաքականացուած։ Ես չեմ կարծում, քանի որ կեանքը քաղաքականութեան հետ սերտ կապ ունի։ Եթէ ֆոտո ես անում, կարող ես «սխալ» բան ֆոտո անել, որ «աղբը տանից կը հանի», կամ չի բխի տեղական կապիտալիկի եւ իշխանիկների շահերից։
Եթէ երաժշտութիւն ես գրում, եւ խօսք, այդ խօսքը պիտի արտայայտի այն, ինչ դուր չի գայ իշխանիկներին, ու ժողովուրդ մանիպուլացնողներին։ Դա ակնյայտ է։

Ես չեմ ասում, որ ռոքը արգելուած է Արցախում։ Ես կարծում եմ, որ ընդհանուր մթնոլորտն այնտեղ չի աջակցում նրան, որ ռոք խմբեր ծնուեն, աճեն եւ զարգանան։ Որ արուեստ լինի ընդհանրապէս։

Եթէ յիշում էք, Անդրէ Ժիդը իր «վերադարձ ԽՍՀՄ֊ից» գրքում, եւ դրա շարունակութեան մէջ, շատ զարմացած էր, որ սովետում արուեստ չկար։ Որտե՞ղից լիներ արուեստ Ստալինեան սովետում, եթէ ոչ միայն ընդհատակեայ։

Արցախում երբ Վորլիքին դիմաւորող ցոյց է լինում, ակնյայտ է, որ դա իշխանութիւնների կազմակերպուած ցոյցն է, քանի որ այնտեղ ոչ մի ինքնաբուխ բան չի լինում, որը իշխանութիւնների սանկցիան չունի։ Առնուազն պիտի հաստատուած լինի մի շատ բարձրաստիճան չինովնիկի կողմից։

Արցախում բոլորը զգում են այդ ճնշուածութիւնը, իհարկէ, դեռ երբեմն գոհ են, որ գոնէ ապրում են այդ երկրում, որ կենդանի են, բայց զգում են, որ առանց սանկցիայի արուեստը չի կարող գոյատեւել, եւ չեն էլ ստեղծագործում։

Այդ իսկ պատճառով մենք ունենք այսպիսի սոց֊ռեալիզմ Ստեփանակերտի կենտրոնում։

Ստեփանակերտի սոց֊ռեալիզմը

Սովետը մօտ է։ Մեր կողքն է։ Եւ ոչ միայն հիւսիսից։ Մեր մէջ։

Եւ այնտեղ չկայ գոնէ մի քիչ ազատ արուեստ, չկայ արուեստ, որը կարելի է տեսնել Կաֆեսճեանի այգում, կամ այնպիսի, ինչպէս Բաբաջանեանի, Կարա֊Բալայի արձանն է։ Բնական է, որ այնտեղ չի կարող լինել ՆՓԱԿ֊ի պէս մի բան։

Իսկ սա, ի դէպ, մեր պատճառով էլ է։ Գուցէ այդպէս չէր լինի, եթէ Արցախն պարզապէս Հայաստանի մարզ լիներ, Լոռու ու Շիրակի պէս։ Թէկուզ գոնէ Սիւնիքի։ Գուցէ նաեւ այդպէս չէր լինի, եթէ մենք ստեղ էլ ժողովրդավարութիւն ունենայինք, ոչ թէ գըբըշնիկներ եւ նոմենկլատուրա։ Ապա Արցախի հանդէպ էլ վերաբերմունքը այլ կը լիներ, չէ՞ որ Արցախը փաստացի Հայաստանի մաս է։ Ու մեզնից է, թէ ինչ է այնտեղ կատարւում, իրենք այնքան ինքնուրոյն չեն, անկախ չեն, եւ չեն էլ կարող լինել, մենք ենք, որ նոյն Արցախի համար, իրենց ազատութեան համար, պէտք է այստեղ ժողովրդավարութիւն հաստատենք։ Ու տեսնո՞ւմ էք, արուեստից եմ խօսում, ու էլի չի լինում քաղաքականութեան կողմ չգնալ։ Քանի որ կեանքը քաղաքականութիւն է, իսկ արուեստը կեանքի մաս է։

եւ այդպէս

լեգիտիմութիւն թէյնիկների համար

ինչո՞ւ է այդ բառը կիրառւում, ի՞նչ է նշանակում իրաւակարգ լինելը, ու ինչի՞ համար է պէտք։ փորձեմ շատ կարճ պատասխանել՝ դա այն մասին է, ո՞ւմ է պատասխան տալիս, ո՞ւմ է պարտաւոր, ո՞ւմ առաջ պարտք ունի քաղաքական գործիչը։

Ո՞ւմ է պարտաւոր, ասենք, Տարօնը։ Նրանց, ով իրեն բերել է պաշտօնի։ Ո՞վ է բերել նրան պաշտօնի։ Մե՞նք, ընտրողնե՞րը, թէ՞ այլ պաշտօնեաներ, յանցաւոր էլեմենտներ, եւ այլն։ Ո՞ր ուժերն են բերել։ Այդ ուժերի առաջ էլ պատասխանատու է, այդ ուժերի շահերի համար էլ գործում է։

Նոյնը՝ նախագահի հետ։ Ո՞ւմ է պարտաւոր, ո՞ւմ առաջ է պատասխան տալիս։ Եթէ ընտրուած է՝ ապա ժողովրդի առաջ, եթէ ոչ՝ նա չունի ժողովրդի աջակցութիւնը, ապա նա փնտրում է այդ աջակցութիւնը այլ տեղեր՝ խոշոր կապիտալ/օլիգարխներ, Պուտին եւ Օբամա, ու ինքը սատանէն։

Ի դէպ, միայն դուրսը փնտրելով չի լինի, ու փնտրտուկները ներսում էլ պիտի լինեն, որպեսզի ներքին լեգիտիմութեան պատրանք ստեղծուի։ Ներքին լեգիտիմութիւնը ձեռք է բերւում յարգուած մարդկանց կաշառելով(պարտադիր չէ փողով), որ իրենք ցոյց տան իրենց յարգալից վերաբերմունքը, իրենց ճանաչումը։ Ցոյց տան, որ ճանաչում են նախագահին որպէս նախագահ, անկախ նրանից, ժողովրդի ընտրութիւնն է դա, թէ՞ չէ։ Այդ պատճառով է որ պաշտօնեային պէտք է նոյնիսկ ուսանողի աջակցութիւն, որ ուսանողը մրցի «լաւագոյն» ուսանող լինելու համար, եւ պաշտօնեայից ստանայ իր մրցանակը եւ երեսուն արծաթը, ի պատասխան տալով իր լուսանկարը՝ պաշտօնեայի հետ ձեռք սեղմելու ընթացքում։ Եթէ խելացի ուսանողը/լաւագոյն գիտնականը ճանաչում է ոչ լեգիտիմ նախագահին, ապա դու էլ պիտի ճանաչես։

Այդ պատճառով է որ լեգիտիմ լինել չլինելը կապ ունի նրա հետ ում շահերն են աւելի աջակցւում՝ օլիգարխների, կամ արտաքին ուժերի շահերը, թէ՞ ժողովրդի։ Ու ժողովրդավարական երկրներում, ինչքան աւելի գիտակից են մարդիկ, ինչքան աւելի քիչ են մանիպուլացւում տեղական յանցագործների, կապիտալի, տնօրէնների կողմից, ինչքան աւելի անկեղծ է իրենց ընտրութիւնը, այնքան աւելի հենց իրենց առաջ է պատասխանատու պաշտօնեան՝ լինի դա երկրի նախագահ, կամ ՏԻՄ մանր չինովնիկ։

ու տենց

ասք Աբխազիան ճանաչելու մասին

Կարծում եմ, որ Վրաստանը այսպիսի տարբերակ ունի․ ընդունել, որ Աբխազիան ու Օսիան չի ստանալու հետ, եթէ առնուազն չդառնայ ՌԴ֊ի ստրուկը։ Եւ գուցէ այդ դէպքում էլ մէկ է չստանայ։ Իսկ քանի որ իրենք չեն ուզում լինել ստրուկ, ապա ունեն այսպիսի ելք, որին շատ բարդ է գնալ, բայց անհրաժեշտ է։

— Ճանաչել Աբխազիայի ու Հարաւային Օսիայի անկախութիւնը, որը կբերի այդ ձեւաւորումների միջազգային ճանաչմանը, եւ Ռուսաստանից անկախութեանը, ՌԴ֊ի ազդեցութիւնից ազատութիւն։ Աբխազիայի համար, առնուազն, դա շատ կարեւոր է։ Ու այդ ճանաչումը Վրաստանը կարող է շատ թանկ վաճառել։ Ցանկացած գնով։ Իսկ գինը պիտի լինի՝ վրացիների վերադարձը, քանի դեռ վրացիներ կան, ով ուզում են վերադառնալ, իրենց անվտանգութեան երաշխիքները, ՌԴ֊ի հետ Աբխազիայի յարաբերութիւնների սառեցումը, եւ Վրաստանի «ազդեցութեան գոտի» մտնելը։

Վրաստանը կարող է առաւելագոյնս ունենալ լաւ յարաբերութիւններ ու բաց սահման Աբխազիայի հետ, եթէ իրենք միասին լինեն Եւրոպական ընտանիքի անդամներ։ Այստեղ Վրաստանի ինստիտուտներ ստեղծելու փորձը Աբխազիային շատ է օգնելու։ Այո, փաստօրէն Վրաստանը կարող է «բերել ժողովրդավարութիւն» առանց բռնի ուժի։

Այսպիսով Վրաստանը, ինչպէս եւ նոր ձեւաւորումները անհամեմատ աւելի քիչ են կախուած լինելու ՌԴ֊ից, Վրաստանը աւելի հեշտ կարող է ՆԱՏՕ֊ի անդամ դառնալ, ինչո՞ւ ոչ, բերել իր հետեւից Աբխազիան։ Իսկ Եւրոպայում, ուր սահմանները բաց են, այնքան էլ կարեւոր չէ, Աբխազիան ո՞ր գոյնով է ներկած քարտէզի վրայ։ Թող առանձին գոյնով ներկած լինի։

եւ այդպէս

ասք շուկայական յարաբերութիւններու եւ մաքսային միութիւններու մասին

Մարդն ունի ընդլայնուելու, տրանսցեդենտանալու պահանջ։
Մենք ուզում ենք կիսուել մեր մտքերով (ով մտքեր ունի) կամ կարդացածով, տեսածով, ապրածով։ Այսինքն՝ մեր կեանքով։

Ու մեզ պէտք է շուկայ, մարդիկ, ում հետաքրքիր են մեր ապրումները, ցաւերը, հաճոյքները, մտքերը (ով ունի), եւ այլն։ Մի խօսքով մեզ պէտք է մեր արտահանած ապրանքի սպառողը։

Այդ իսկ պատճառով մարդիկ լաւ են վերաբերւում իրենց ուշադրութիւն դարձնողներին, եւ խարդախների հիմնական գործիքներից մէկն էլ կեղծ ուշադրութիւնն է քո անձի նկատմամբ, մասնաւոր դէպքում՝ հաճոյախօսութիւնը։

Երբ մարդիկ միմեանց հետաքրքիր են, իրենք բացում են շուկան միմեանց համար։ Ու քանի որ իրենց պէտք չեն մրցակիցներ, փակում են սահմանները, սարքում են իրենց «մաքսային միութիւնը», սահմանափակելով այլ մարդկանց արտադրած ապրանքների ներկրումը։

Քանի որ միեւնոյնն է սպառելու ռեսուրսը սահմանափակ է։ Ինչպէս մեր փողն է սահմանափակ, այնպէս էլ մեր ժամանակը, ու այդ պատճառով էլ մարդիկ խանդով են վերաբերւում, երբ իրենց յարաբերութիւնների մասնակիցները իրենց ժամանակը ծախսում են այլ մարդկանց կեանքը սպառելով։ Կամ այլ մարդկանց իրենց կեանքի պատկերը վաճառելով։ Ապա լքուած մասնակիցը զգում է իրեն չգնահատուած, չպահանջուած շուկայում։ Ու վատ է վերաբերւում ինչպէս մրցակիցներին, այնպէս էլ սպառողին, ով իրեն չի գնահատել։

Կարող է նոյնիսկ սանկցիաներ կիրառել՝ օրինակ փակել իր շուկան որոշ ժամանակով։ Ինչպէս Ռուսաստանն էր Ուկրայինայի կամ Մոլդովայի համար շուկա փակում։ Կամ ընդմիշտ։ Այդ դէպքում յարաբերութիւնն էլ այլեւս գոյութիւն չունի։

Բաժանումը կարող է լինել քաղաքակիրթ, ինչպէս Չեխոսլովակիայի դէպքում, եւ ոչ այնքան՝ ինչպէս ռուս եւ ուկրայինական եղբայրական ժողովրդների դէպքում։

Չէ, ես բնաւ էլ չեմ ասում, որ վատ են այդ շուկայական յարաբերութիւնները։ Այլընտրանքը՝ անպայմանական սէրն է, որին ես ոչ հաւատում եմ։

Այն ոչ էլ լաւ է յարաբերութեան այն մասնակցի հանդէպ, ում առանց պայմանների են սիրում։ Ստացւում է, նա ոչ մէկ է, ոչ մի բան չի կարող առաջարկել։

Միւս կողմից էլ, չեմ կարծում որ առանց որեւէ բան ստանալու իմաստ ունի շուկան բաց պահել։ Իմաստ ունի, երբ կարողանում ես քո ապրանքը արտահանել, ու գոնէ ստանում ես ֆիդբեք, որ այն լաւն է, դուրները գալիս է։ Ոչ թէ առանց առանձնապէս հաճոյքի է սպառւում։ Բայց եւ բոլորն էլ ձգտում են նրանց, ով կարող է իրենց հետաքրքիր ապրանք արտահանել։

Այդ պատճառով էլ մարդիկ ձգտում են նման հետաքրքրութիւններով մարդկանց։ Որ ներմուծելու բան լինի։ Որ բաւարարեն ներքին պահանջարկը։

Այսպիսով, յաջողուած յարաբերութիւնը այն է, երբ մասնակիցները կարող են զարգացնել իրենց «տնտեսութիւնը» այդ փոխշահաւէտ միութեան պայմաններում։

եւ այդպէս

ասք քաղաքակրթութեան մասին

Երեկ 1905 թուականի հայ֊թաթարական պատերազմի մասին խօսքն էի լսում։ Որ սովետահայ գրականութեան մէջ, ի տարբերութիւն միջազգայինի, կոչւում է «ընդհարումներ»։ Ինչն էր հետաքրքիր, որ

— թաթարները չէին աջակցում Բաքուի գործադուլներին։ Իրենք չէին ուզում պայքարել ութ ժամ աշխատելու, եւ աշխատավարձի բարձրացման համար։ Իրենք լրիւ կոնֆորմիստ էին։ Իսկ գործադուլների շարժող ուժը հայերն էին։

— թաթարների ազգային ինքնագիտակցութեան ձեւաւորումը խթանուած էր մասնաւորապէս հայերի իշխող դիրքով Բաքւում եւ կովկասում։

Ու յիշեցի Կահանէի խօսքերը․ «հակասեմիտիզմը շատ վատ պատճառ է հրէա լինելու համար»։ Այ, հայերի յաջողութիւնը շատ վատ պատճառ էր թաթարների ազգային ինքնագիտակցութիւն ձեւաւորելու համար, կարծում եմ։

Ու գուցէ այդ պատճառով է, որ մինչ այժմ իրենց չի յաջողուել ազգային պետութիւն կառուցել, ուր ազգը՝ քաղաքական ազգ է, ու ենթադրում է ժողովրդավարութիւն, օրէնք, անձի ազատութիւն։

Հիմա մեր մասին։ Այո, այնպէս չէ, որ մեզ է շատ յաջողուել։ Կարելի է զանազան պատճառներ մէջբերել սա բացատրելու համար, բայց ինձ համար ամենակարեւոր հարցն այն է՝ իսկ մենք ունե՞նք այդ ձգտումը։ Ունե՞նք ձգտում ազգ լինելու․ օրէնքի, սահմանադրութեան, պայմանաւորուածութիւնների, ազատութիւնների, կոմպրոմիսների։ Ու արդեօք Թումանեանն ու Թոթովենցը ռուս վեհերի պէս չէին բնութագրում իրենց ազգը, ու իրենց քաղաքակիրթ լինելը զուտ արեւմտեան ազդեցութիւն էր, թէ՞ ոչ, իրենք այս միջավայրի մարդիկ էին։ Ու ապա յիշում եմ որ

— Օսմանեան Թուրքիայում հայ կուսակցութիւնները պայքարում էին սահմանադրութեան, օրէնքի, ժողովրդավարութեան եւ բոլոր ազգերի (ոչ միայն հայերի) իրաւունքների համար։ Սա անշուշտ օգտագործւում էր Թուրքիան դրսից ճնշելու համար, երբ դրսին պէտք էր, ու հաւանաբար հանդիսանում է ցեղասպանութեան խթաններից մէկը։ Առհասարակ, սա քաղաքակիրթ ազգերի յատկութիւնն է, ոչ միայն ձգտել օրէնքի գերակայութեանը, այլ եւ տարածել քաղաքակրթութիւնը եւ ժողովրդավարութիւնը, ինչքան էլ հեգնանքով սա այսօր չհնչի։

— Վերջերս անց կացրած հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ հայերը զիջում են ժողովրդավարութեան ձգտելու մէջ միայն գերմանացիներին ու շուեդերին։

d4dall

d4deurasia

Ու գուցէ ապա այն քաղաքակիրթ լինելը, երբ հարեւաններին օգնում ես, ասենք այբուբեն ու գիր նախագծելով դեռ չի սպառուել, ու այն, որ սովետի փլուզումն է սկսուել այստեղ պատահակա՞ն չէ։ Քանի որ խսհմ֊ը հանդիսանում է ոչ օրինական պետութեան մի խորհրդանիշ, նմուշ։

Եւ արտագաղթի հիմնական պատճառներից մէկն էլ, սեփական երկրում օրէնքի ու սահմանադրութեան բացակայութիւնն է։

ու տենց

ասք հանդուրժողականութեան մասին

ո՞վ էր ասում արեւմուտքը՝ կեղծ հանդուրժողականութեամբ։ արեւմուտքը ցոյց տուեց իր հաւատարմութիւնը հռչակուած արժէքներին։ տեսա՞ք պուտինին ոնց են հանդուրժում՝ դէ վատ ընտանիքից երեխայ է, դժուար մանկութիւն է ունեցել, թող մի քիչ էլ խուժանութիւն անի, ոչինչ… հո ձեռքերին չենք խփի, ոչ պեդագոգիկ է, ոչ էլ թերապեւտիկ։

#պուտին #արեւմուտք #եւրոպա #ուկրայինա #ռուսաստան #հանդուրժողականութիւն #մայդան #ազատութիւն

ասք հայաստանի հպարտ բուրժուաների մասին










































ու տենց

Պուտի՞ն… չէ, չենք ճանաչում

Ես Պուծինի դէմ հաւաքի չեմ գնում, քանի որ ես չգիտեմ, թէ նա ո՞վ է։

Իսկ անծանօթ մարդկանց դէմ ո՞ւր գնաս, որ ի՞նչ։

Ո՞վ է այդ տուժւածը ո՞ւր է գնում, ինչի՞ համար։ Ես նրան չգիտեմ, ու ծանօթանալու ցանկութիւն մի տեսակ չեմ զգում։

Ես չունեմ, աւելի ճիշտ՝ չկայ՛ նրան ճանաչելու, իր մասին մտածելու, ու նա չկայ՝ մեզ համար։
Ու մենք բոլորս էլ, այդպիսի մարդ չենք ճանաչում։

եւ այդպէս

Հ․ Գ․ Ես ճանաչում եմ ՍՍ֊ին։ Լաւն է, վատն է, ընտրուած է, թէ չէ, մեր ՍՍ֊ն է, իրեն գիտենք, եթէ հարցեր ունենք, ապա միայն իրեն։ Ինչ֊որ այլ անկապ մարդկանց հարցեր չկան։

ասք մեր պետք լինել չլինելու մասին

շատերը, ասենք նա ու նա նշում են, որ Ռուսաստանին պետք չէ Հայաստանը իր կազմում, քանի որ մեր մոտ կյանքի մակարդակը ավելի ցածր է, ու մենք «բեռ» կլինեինք։

ուզում եմ ասել, որ այդ «բեռը» ցանկացած պետություն հաճույքով կվեցնի իր վրա, եթե ՀՀ֊ն պատրաստ լինի զիջել իր անկախությունը ու դառնալ այլ պետության մաս։

Եւ ոչ միայն գերտերությունները ինչպես ԱՄՆ֊ն կամ ՌԴ֊ն են պատրաստ, Ֆրանսիան էլ չի հրաժարվի, չնայած ո՞ւր ենք հեռու գնում, Վրաստանն էլ չի հրաժարվի մենք իրենց կազում լինենք։

Դա մենք ենք որ պատրաստ չենք, չենք ուզում վաճառվել, ու սա գնի հարց չէ, քանի որ «երբ խոսքը գնում է ընտանիքի պատվի մասին, փողից խոսելը տեղին չէ» կան նաեւ ոչ նյութական արժեքներ։

բեռ է մեզ ԵՄ ընդունելը, քանի որ Գերմանիան է ԵՄ֊ն քաշում, բայց գնա առաջարկի Գերմանիային իր մասը դառնաս, տես կհրաժարվի՞։

Այլապես մենք պետք է վերաբերվեինք Հայաստանին որպես թանկ վաճառելու մի բանի, ու փորձեինք այն վաճառել հնարավորինս թանկ գնով հնարավորինս ունեցող (ու բնավ ոչ կամեցող) մեկին։
Մտեք վաղը ԱՄՆ֊ի կազմ, տեսնենք ո՞նց չեն ընդունի։ Կարծում եք, պուերտո֊ռիկոյի չափ չկա՞ք, կասեն չէ՞ չէ՞նք ընդունի։

լավ էլ կընդունեն, կյանքն էլ արագ կլավանա։
բայց մենք դա չենք արել չէ՞, մեր մտքով էլ չի անցել։

ռուսաստանը լրիվ պատրաստ է, ու հաճույքով կվերցնի իր վրա այդ «բեռը», եւս մի նալոժնիցա պահելու, դա անհամեմատ ավելի ցածր գին է, քան այն, ինչ իրենք ձեռք են բերում։
այլապես, թող հրաժարվեն իրենց տարածքից, որը խիտ բնակեցված չէ, ու բնավ էլ տնտեսապես նպատակահարմար չէ այն պահել։

մեր խնդիրն է որ մեզ չստիպեն քնել նրանց հետ ում հետ չենք ուզում, չստիպել ընկերանալ նրանց հետ, ում հետ չենք ուզում, ու առհասարակ, ինչքան հնարավոր է քիչ մեզ ստիպեն որեւէ բան անել։

իսկ երբ քեզ ստիպում են, ու դու դրանից գոհ ես, դա արդեն ազատ մարդկանց մասին չէ, դա արդեն, տարբեր պատճառներով է լինում՝ ստրուկների մոտ է լինում, մազոխիստների մոտ լինում, մարմնավաճառների մոտ է լինում, ում ասես մոտ չի լինում։

բայց ոչ ազատ մարդկանց մոտ։
հիմա կարող է գան անազատ մարդիկ, ու ասեն որ եթե չունեն ծով կարտոֆիլ, կամ բենզին, ապա էլ ո՞նց են ազատ։
ազատ մարդու մտքով դա չի անցնի։ քանի որ ազատությունը կարտոշկա, ծով, ապահովություն ունենալ չունենալու մեջ չէ։ ու այո, սոված մարդը կարող է լինել եւ արժենավայել, եւ ազատ։

ու տենց

ասք Անասնաֆերմայի մասին

ուրեմն, ես մի քանի օր առաջ կարդացի Անասնաֆերման հայերեն։
Այնքան լավ թարգմանություն է արել Արտաշես Էմինը, որ թվում է, ռուսերեն տարբերակը կարդալ չի լինում, անհամեմատ ավելի անհամ է։ Իսկ հայերենում, միայն անունները ինչ լավն ել՝ Ձնագնդին(Snowball), Դմբուզը(Boxer), Զռանը(Squealer), Մովսեսը…
Ու հետաքրքիր է նկատել, որ դա առաջին անկախ Հայաստանի հրատարակություններից է(1991), երբ արդեն կար հնարավորություն թարգմանել այդպիսի գրքեր, ու թարգմանել բնօրինակից։
Ինձ թվում է, որ Անասնաֆերման գուցե եւ 1984֊ից ավելի կարեւոր է։ Որովհետեւ երկրորդի դեպքում մեզ ցույց են տալիս հասարակություն ուր արդեն սաղ վատ է, ու մարդիկ չեն հավատում, ո՞նց կարող էին այնտեղ հասնել։
Իսկ Անասնաֆերման այն մասին է, ինչպես այստեղից, հետո այնտեղից գայկաները ձգելով, աստիճանաբար եւ աննկատ քչից շատից լավ հասարակությունը, ուր ամեն անդամի բարեկեցությունն ու զարգացումն են նպատակ, վերածվում է տոտալիտար վարչակարգի։

Ի՞նչն է կարեւոր։
Ա․ Անասունների անգրագիտությունը։ Եթե անասունները ավելի զարգացած, ու ավելի գրագետ լինեին, իրենք կկարդային ու կհիշեին Յոթ Պատվիրանները, իրենք կհասկանային, որ իրենց ստում են, իրենք կհասկանային ով է Զռանը իրականում։
Բ․ Փաբլիկ Ռիլեյշնս։ Նապոլեոնը լավ հասկանում էր, որ մինչեւ մի պահ, նա կարիք ունի հասարակության աջակցության։ Ու այդ պատճառով է որ, չնայած վերացրեց Միտինգները, այսինքն ժողովրդավարությունը, սակայն միշտ ուղարկում էր Զռանին՝ իր քայլերը մեկնաբանելու ու բացատրելու համար։ Ստեղ կրկին այն մասին, որ եթե մի քիչ զարգացած ու խելացի լինեին, չէին հավատա, եւ այն մասին, որ եթե նույնիսկ չապստամբեին, բայց միայն հրապարակային եւ բոլորով անհամաձայնություն հայտնեին, Նապոլեոնը ստիպված կլիներ, եթե ոչ՝ կորցնել իշխանությունը, ապա գոնե երբեմն իրենց կարծիքը հաշվի առնել։

Որովհետեւ այդ լեզուն են հասկանում իրենք։ Այդ թվերի լեզուն։ Նաեւ շատ կարեւոր է, որ երբ հավերը ապստամբեցին, նրանց բողոքը արագ ու հեշտ կասեցվեց վարչակարգի կողմից, որովհետեւ այլ անասունները, չէին աջակցում հավերին, չէին ընդունում իրենց բողոքը որպես սեփական բողոք։ Իրենք չէին հաստանում, որ այսօր՝ հավերը, վաղը՝ իրենք։ Չէին հաստանում, որ այսօր՝ Թեղուտի գյուղացիների տները՝ վաղը՝ Բյուզանդի, վաղը չէ մյուս օրը՝ Աբովյանի։ Այսօր՝ էմոները, վաղը՝ ակնոց կրողները։
Ու ստեղ վարչակարգին շատ կարեւոր է անհանդուրժողականությունը՝ տարբերվողների նկատմամբ, ու առաջին հերթին ամենատարբերվողնեիր՝ ասենք գեյերի, դա անում էր հենց սկզբից Հիթլերը, հիմա անում է Պուտինը։ Անհանդուրժողականությունը շատ լավ մարկեր է՝ որ հասարակության մեջ ես ապրում, բռնատիրական, թե ազատ, քանի որ դա է իրենց միջոցը մեզ կոնտրոլ անելու։

Նաեւ կարեւոր փաստ է, որ Նապոլեոնը վերցնում է շների ձագերին ու դաստիարակում ինքնուրույն։ Հիշո՞ւմ եք, ի՞նչ են ասում ոստիկաններին մարդիկ հավաքների ժամանակ․ «Դուք հայր, մայր, քույր ունե՞ք»։ Որովհետեւ դա չնայած հիմար ու մանիպուլատիվ հարց է, այն բնական է։ Ո՞նց դու կարող ես դուրս գալ ժողովրդի դեմ, եթե դու իրենց պես մոտիկներ ունես։ Դա հասկանալի չէ մարդկանց։ Ու այդ պատճառով է, որ մանկատների երեխաները լավ ԿԳԲ ակտիվիստներ են լինում։ Ու ինչքան շատ մենք իրենց որդեգրենք ու մեծացնենք ընտանիքներում, այնքան լավ հասարակության մեջ կապրենք։

Ի դեպ, ընտանիքների մասին։ Պատահաբար չէ, որ բոլոր հակաուտոպիաներում, եւ Հաքսլիի մոտ, եւ Օրուելի, ընտանիք կամ չկա, կամ այն կազմվում է իշխող կուսակցության կողմից։ Ինչի՞։ Ինձ առաջ դա խանգարում էր, ինձ թվում էր, որ դա ասենք Օրուելի պոպուլիստական քայլն է, որ եթե մարդիկ դեռ համաձայն կլինեն, որ խոսքի ազատություն չլինի, իրենք կսարսափեն, որ սեքսը վերացվում է, ու պարտնյուրի ընտրությունը այլեւս իրենցը չէ։ Հիմա գիտեմ, որ նա պոպուլիստական քայլերից հեռու էր։ Պարզապես նկարագրում էր գրեթե կատարյալ տոտալիտար մեքենա։ Իսկ տոտալիտար մեքենայի խոցելի տեղը՝ ընտանիքն է։ Ո՞րտեղ կար խոսքի ազատություն ԽՍՀՄ֊ում։ Ճիշտ է, խոհանոցներում։ Երեխաները իրենց մոտիկների՝ ծնողների, բարեկամների, նրանց հետ, ում հետ կապ ունեն, իրենց ցավը ընդունում են, որպես սեփական ցավ։ Ու դա շատ է ազդում անձի ձեւավորման վրա։ Անգիտակցաբար։ Այսինքն, կատարյալ տոտալիտար վարչակարգում պետք է այդպիսի պատահականություններ, ինչպես ընտանիքը չլինեն, ու երեխաները դաստիարակվեն պետության կողմից միայն։ Իսկ ոչ սանկցիոնացված սեքսը պետք է արգելվի ու խիստ պատժվի։

Հիմա պատվիրանների մասին։
Ինձ թվում է, որ Պատվիրանները լավ կազմված չէին։ Օրինակ, կարեւոր չէ, մարդու հագուստ օգտագործում ես, թե չէ։ Օրինակ, խոզերից մեկը ուներ գլխարկ, որը պաշտպանում էր նուրբ ականջները արեւից։ Ինչո՞ւ չպաշատպանել։ Ինչո՞ւ չունենալ կոնտակտներ մարդկանց հե՞տ։ Կարծում եմ, որ մարդկանց պետք էր փոխել, փաստի առաջ կանգնեցնելով՝ մենք կանք, մենք ապրում ենք նույն տարածքում, ու այլ կերպ ենք ապրում, մեր ձեւով, ու կա երկու ելք, կամ իրար վերացնել, կամ պայմանավորվել ինչպես ենք ապրում, ու երբեմն համագործակցել։ Օրինակ, պայտերը իրենց պետք էին, չէ՞, իսկ արտադրել ինքնուրույն չէին կարողանում։
Իսկ «երկու ոտք վատ, չորս ոտք լավ» ապտահայտությունը առհասարակ ռասիստական է։
Ես կարծում եմ, որ Պատվիրաններում պետք է գրված լիներ այն մասին, որ անասունները իրենք, ժողովների եւ քվեարկությունների միջոցով են ընտրություն կատարում։ Ես կարծում եմ, որ գուցե պատվիրաններում, ինչպես եւ ԱՄՆ սահմանադրության մեջ, վատ չէր լինի, որ տեղ գտնի ռազմական ապստամբության իրավունքի մասին կետ։ Ու անվճար կրթության եւ բժշկական սպասարկման իրավունք հայտարարվեր։

Գրքում շատ լավ է ցույց տված այն, ինչի մասին եւ ասում է Խոմսկին։ Սովետում նույնպես կապիտալիստական համակարգ էր։ Առանց մրցակցություն, ուր մեկ մեծ եւ աբսոլյուտ կապիտալիստի դերը կատարում էր «պետությունը»։

Ո՞ւմ է հիշեցնում Ձնագնդին։ Բնական է, որ Տրոցկուն։ Հա՞։ Բայց ինձ ակամա հիշեցնում է Տեր֊Պետրոսյանին։ Խելացի լիդեր, ով հաղթել է Գոմի Ճակատամարտը։ Եվ ում մասին հետո կասեն, որ նա ոչ միայն չի հաղթել, այլ եւ ամեն ինչ արեց տապալման համար, իսկ հաղթանակը իրենից անկախ եղավ։ Իսկ Նապոլեոնից անկախ եղավ Հողմաղացի Ճակատամարտի հաղթանակը, եթե այն հաղթանակ անվանել կարելի է։ Ու ես չեմ կասկածում, որ մեր երկրորդ ռազմական ընդհարումը եթե լինի, այլ նույնսիսկ Հողմաղացի ճակատամարտի պես «հաջողակ» լինելու շանսեր չունի։
Ձնագնդուն հեռացրին Հողմաղացի մտքի պատճառով, կարծես։ Տեր֊Պետրոսյանը գնաց այն պատճառով, որ քննարկում էր փուլային ու փաթեթային տարբերակները, որոնք հետո սկսեցին իր հետնորդները, Զռանի՝ Հ1֊ի միջոցով մեզ բացատրելով, ինչու։
Եվ մենք հավատացինք, այսինքն, ես հիմա հանդիպում եմ մարդկանց, ում վրա պրոպագանդան ազդել է, ու ով մտածում է, որ մենք հիմա շատ ավելի լավ վիճակում ենք, բանակցությունների մասին է խոսքը, քան իննսունականների վերջում։
Այսինքն, իհարկե, ես չեմ ասում, որ Տեր֊Պետրոսյանը անթերի է, ես հիմա այն մասին եմ, որ այն ժամամանակվա վատ կողմերը հետո սկսեցին չափազանցվել, իսկ նվաճումները՝ ոնց որ իր հետ բնավ կապ չունեին։

Նաեւ երկու բառ Անասնաֆերմա անունով մուլտի եւ ֆիլմի մասին։ Ֆիլմը 1999 թվի է։ Այնտեղ վերջում կատարվում է ապստամբություն, բայց ոչ թե տիրում է ժողովրդավարություն, այլ գալիս են նոր տերեր, ով «լավն ել»՝ ուրախ, ռոքնռոլշիկ ամերիկացիների տեսքով։ Այդ ֆիլմի շուկան գուցե պոստ խորհրդային ժողովրդներն են, մեզ ասում են՝ եկեք այն վատ տիրոջ տեղը ունեցեք լավ տեր՝ ամերիկարի։ Ու դրանով մեզ վախեցնում են եւ ՌԴ֊ում եւ ՀՀ֊ում՝ գոսդեպով։ Ու գիտեք, չեն հասկանում, երբ ասում ես՝ չեմ ուզում ոչ ՌԴ ոչ ԱՄՆ դիրքորոշում, ես ԱՄՆ֊իստ չեմ, այ մարդ։
Ու սուտ է որ խոսքի ազատությունը կբերի ՄՆ֊ի ծառա դառնալու, չէ, իրական ազատությունը բոլորից՝ եւ ՄՆ֊ից, եւ ՌԴ֊ից ազատության մասին է։
Իսկ հիսուն չորս թվի մանակական մուլտը շատ վատն է։ Չեմ ասում այն մասին, որ Ձնագնդուն ծաղրում են, իր ճառերը, գուցե դա իմ սուբյակտիվ ընկալումն է։ Բայց երբ անասունները աղավնիների միջոցով տարածում են լուր այլ ֆերմաների բնակիչներին ապստամբության մասին, իրենց չեն ընկալում, ու կենդանիները թռնում են իրենց հոգատար ֆերմերների գիրկը։ Պոզահարում են վատ ֆերմերներին, իսկ լավ ֆերմերներին սիրում են։ Ու դա այն մասին է, երեխաներ ջան, որ ժողովրդավարություն ու ազատություն չկա, կան լավ ու վատ ֆերմերներ միայն։ Այդպես է համոզում այդ մուլտը։

Այսինքն եթե ԽՍՀՄ֊ում Անասնաֆերման արգելված էր, ապա ԱՄՆ֊ում իր իմաստը աղավաղվում է ինտերպետացիաներով։ Իսկ բնօրինակը՝ գիրքը, ինչպես գիտսք, քինդլներից ջնջվել է։

Իսկ ՄՆ֊ում նույնպես աշխատում են այն ուղղությամբ, որ ընտրությունները լինեն ֆորմալ, մարդիկ մտածեն որ ընտրում են, այն հույսով, որ մինչ լափի ամանը հարաբերական լիքն է, անասունները ռազմական ապստամբության իրավունքից չեն օգտվի։ Բայց նրանք գիտեն, որ այն կա, քանի որ կարդալ գիտեն, ու կարդում են։

Ստեղ լրիվ այլ հարց է առաջանում՝ այն մասին, որ հիերարխիկ իշխանությունը միշտ փտում է, փտում է այն չափ, ինչքան մենք թույլ ենք տալիս։ Ու ինչ անել, որ այդպիսի հիերարխիաներ չլինեն, ես չգիտեմ։ Մտածել է պետք։ Որոշ օրինակներ, ինչ կարդացել եմ՝ համոզիչ չեն։

ու տենց

ասք հանրապետական պոլիթիշենի մասին

արմայելի համար մեջբերում on քվեարկությանը տանելու կամ չտանելու մասին՝

————————————
Լինում է և այսպես։ Սա մեզ պատմել է Չիկագոյի մի բժիշկ։
― Իլլինոյս քաղաքի կոնգրեսի ընտրությունների նախօրյակին, ― ասաց բժիշկը, ― ինձ մոտ, տուն եկավ մի մարդ, որին կյանքումս բնավ չէի տեսել։ Դա հանրապետական կուսակցության «պոլիտիշենն» էր։ «Պոլիտիշենը» գործամոլ է, մի մարդ, որի զբաղմունքը ստոր քաղաքականություն է։ Քաղաքականությունը վաստակ է նրա համար։ Ես ատում եմ այդ տիպի՝ հաստամռութ, կոպիտ, լկտի մարդկանց։ Նրանց բերանում անպայման թքոտ սիգար է ցցված, գլխարկը չափից դուրս թեք է դրված, ունի բութ աչքեր և հաստ մատին՝ կեղծ մատանի։ «Գուդ մոնինգ, դոկ», ― ասաց ինձ այդ մարդը։ ― Բարև ձեզ, բժիշկ։ Ու՞մ եք մտադիր քվեարկել»։ Ուզեցի մի հատ ռեխին հասցնել ու շպրտել փողոց։ Բայց մեր ուսերի լայնությունը չափելուց հետո հասկացա, որ եթե փողոց թռչող լինի, ապա ավելի շուտ ես եմ լինելու այդ թռչողը։ Ուստի համեստորեն ասացի, թե քվեարկելու եմ այն թեկնածուի օգտին, որն ինձ ավելի դուր կգա։ «Լավ, ― ասաց «պոլիտիշենը»։ ― Կարծեմ դուք աղջիկ ունեք և նա չորս տարի է, ինչ ուսուցչուհու տեղի է «սպասում»։ Ես պատասխանեցի, որ ունեմ և սպասում է։ «Ուրեմն, ահա թե ինչ, ― ասաց իմ անկոչ հյուրը, ― եթե դուք քվեարկեք մեր թեկնածուի օգտին, կաշխատենք ձեր աղջկան աշխատանքի տեղավորել։ Ընդ որում, ոչ մի հաստատ բան չենք խոստանում։ Բայց եթե քվեարկեք մեր հակառակորդի օգտին, ապա այս դեպքում հաստատ կարող եմ ասել․ ձեր աղջիկը երբեք աշխատանք չի ստանա, երբեք ուսուցչուհի չի դառնա։ Դրանով խոսակցությունը վերջացավ։ «Ցտեսություն բժիշկ, ― ասաց նա հրաժեշտի պահին։ Ընտրությունների օրը ես կանցնեմ ձեզ մոտ»։ Դե, իհարկե, ես շատ բարկացա, նույնիսկ տառապեցի, վրդովվեցի այդ անպատկառությունից։ Բայց ընտրությունների օրը նա իրոք ավտոմոբիլով եկավ իմ հետևից։ Դարձյալ իմ տան դռների մեջ խցկվեց նրա հաստ սիգարը։ «Գուդ մոնինգ, դոկ, ― ասաց նա։ ― Կարող եմ ձեզ տանել ընտրական կետը»։ Եվ գիտեք, ես նրա հետ գնացի։ Մտածում էի, վերջ ի վերջո միևնույն չէ՞, թե ով կընտրվի՝ դեմոկրատ, թե հանրապետական։ Իսկ դուստրս միգուցե աշխատանք կստանա։ Ես այս մասին դեռ ոչ ոքի չեմ պատմել, ձեզանից բացի․ ամաչում էի։
————————————

այստեղից

miharkani
ու տենց

ասք երկիր քանդելու մասին

Հետաքրքիր է, ինչ ոչ ճկուն է իշխանական քարոզչությունը։
Առանց մտածելու պնդում են նույնը՝ ասենք որ Րաֆֆին օգտագործում է արեւմտյան սոց․ տեխնոլոգիաներ։
Գրողը տանի, այդ մարդը գաղափար չունի տեխնոլոգիաներից։
Երնեկ չէ՞ր ունենար։

ու էդբես

ասք ռիփորթ գրելու մասին

ու ի՞նչ, հետո այդ մեր փողերով, մեզնից օրինական եւ ապօրինի ստացած փողերով սնվող մարդիկ ամեն շաբաթ ռիփո՞րթ են գրում վերադասերին։
ասենք, այսքան տրոլիծ եմ արել, այսքան ստատուս եմ գրել հիմար, որի շնորհիվ այսքան մարդ շեղվել է քաղաքականությունից, այսքան ստատուս եմ գրել, որ նվաստեցնում է դիմադրությունը, այսքան չռփել եմ ընդդիմության աջակիցներին, այսքան ռեշեյր եմ ունեցել, ու այսքան լայք։
Ու դրանից հետո էլ մի հատ իրենց կարեւո՞ր են զգում, տիպա էս ինչ կարեւոր մարդ էի ես, չթողեցի երկիրը կործանվի, բարձրացրի ծնկներից։

ու էդբես

ասք հետընտրական մտքերի մասին

հետաքրքիր է, որ մարդիկ ցույց տվեցին վարչակարգին, ինչքան են իրենից զզված։
այսինքն ամենուր, որտեղ կարող էին քվեարկել՝ այսինքն քաղաքներում, ցույց տվեցին։
նաեւ, ես այդպես եմ հասկանում, որ քչերը ունեն իմ պատճառները Րաֆֆիի համար չքվեարկելու, այսինքն Րաֆֆին կարողացավ լինել նա, ում կտան ձայն ամենազանազան մարդիկ, ով առաջ կարծես քաղաքականությամբ առհասարակ չէր հետաքրքրվում։
դա լավ է։

այսինքն, ճակատին համբուրել երեխաներին լավ է ստացվել իր մոտ։

ու հետաքրքիր հանգամանք է, որ անձը մեզ համար մնում է կարեւոր, մեկ անձը ավելի է մոտիվացնում միջին ընտրողին, քան ասենք կուսակցությունը։
չնայած դա հասկանալի է, կոնկրետ ինքն է, համբուրել է, այն էլ տարիներով ձեռք է սեղմել, գիտես ով է։ լրիվ շանսեր կան որ այդպես էլ կշարունակի։

հիմա ինչն է վատ։ վախենում եմ, որ մարդիկ հիասթափվեն։
փոխարենը մտածեն՝ պետք է սաղս գնայինք քվեարկեինք, մտածեն՝ իզուր գնացինք։
ու վախենում եմ որ կհիասթափվեն, քանի որ ի՞նչ ծրագիր ունի Րաֆֆին։
ու հիմա ես հասկանում եմ, ինչ անկարեւոր է ինչ ծրագիր ունի նա, այսինքն ինչ էր փորձելու անել, եթե ըստ պաշտոնական թվերի անցներ։
կարեւոր է այն, ինչ է նա մտածում անել հիմա, երբ չանցավ։

կարծես նա հիմա պարզապես սպասում է, որ գործող հարգելի նախագահը կբերի եւ կմատուցի իրեն իշխանությունը կապույտ եզրագծով ափսեի վրա։
չի բերի, չի մատուցի։
իզո՞ւր է պատրաստվել, կեղծել, որ հիմա էլ նվիրի՞։ ակնհայտ է որ չի նվիրի։

ապա ի՞նչ է նա անելու։ այդ ծրագրի մասին եմ։
ու ինձ թվում է իր ինիցիատիվան չի հերիքի որեւէ այլ բան նախաձեռնել բացի սպասելուց։ ու նույնիսկ եթե Նիկոլն իրան բզի, նա ոչ մի քայլ չի անելու։

իսկ եթե մենք բոլորս ավելի ակտիվ լինեինք, ու բոլորը բոլորը բոլորը ով կարող է մասնակցեին ընտրություններին, գուցե նա կհաղթեր։

ու եթե հաղթեր, ջանդամը թե չէր գնա հիմարություններ անի, ջանդամը թե չէր ասելու սաղին որ իրենք վատն են, որ ցեղասխանությունը չեն ճանաչել, ու ջանդամը թե ԼՂՀ֊ն չփորձեր ճանաչել։

ինչ էլ աներ, սենց վատ չէր լինի, գոնե բազմազանություն էր լինելու։
այսինքն
ա ֊ կպրծնեինք վարչակարգից
բ ֊ կստեղծվեր բավականին զանազան դաշտ, ուր տարբեր կարծիքներ կլինեին, մարդիկ ակտիվ կքննարկեին թե որն է խելացի քայլ Րաֆֆիի կողմից, իսկ որը չէ, ու նույնիսկ նա գուցե փոխվեր, կամ չկարողանար իր էշը քշել որոշ դեպքերում։

Ընդդիմությունը կդառնար իրական աշխատող ընդդիմություն, որ կարող է աշխատել, ու կյանքը բավական հետաքրքիր կլիներ։
Կդիտեինք Րաֆֆիի ելույթները ինչպես այստեղ, այնպես էլ՝ արտասահմանում, ով՝ ֆեյսփալմ անելով, ով էլ՝ արցունքները աչքերին։

բայց այդ ամենը չի լինի, քանի որ ինչ֊որ բան փոխելու համար ամենաքիչը պետք է պլան, միսթր Ֆիքս, նաեւ պետք է գործել, ու պետք է շախմատիստների պես մտածել։

այնպես որ վախենում եմ որ ստիպված ենք մոտակա հինգ տարին մնալ սերիալների, ու ոչ գրավիչ աստղերի, այսինքն ասԽերի նոր սեքս սկանդալների հույսին։
սա կոչվում է ստաբիլ վիճակ, որը չգիտես ինչի հայերեն թարգմանում են՝ ապահովություն։ պարզապես շփոթում են, այսինքն մոռանում են հարցնել ո՞ւմ համար է ապահով:
նու իհարկե ես կուզենայի փոփոխություն, բայց ո՞րտեղից է երեւում որ այն կլինի։

ու տենց

ասք այլընտրանքի մասին

lratvakan

Միջին խավի գոյությունն է որ հնարավորոթյուն է տվել առանց մեծ ցնցումների քաղաքական պրոցեսները շարունակել այդ երկրներում եւ նույն համակարգը շարունակել, մինչդեռ հիմա, երբ կապիտալի կուտակման առջեւ լուրջ խնդիրներ են ստեղծվել, այն, ինչ որ հնարավոր էր եղել նախապես անել միջին խավի առկայությունը, եւ դժգոհությունների բացակայությունը ապահովելու առումով, այսօր այլեւս հնարավոր չէ։ Եւ մենք հիմա տեսնում ենք, որ արեւմտյան երկրներում միջին դասը գնալով մաշվում է, եւ փոքրանում է։ Սա լուրջ ճգնաժամ է, որը ընդունում են նաեւ այդ երկրների վերնախավերը, եւ արեւմտյան եվրոպայում, եւ միացյալ նահանգներում, եւ սրա հետեւությունը այն է, որ այն ինչ որ հնարավոր է եղել, այսինքն այն քաղաքական կայուն ազատական ժողովրդավարական, լիբերալ դեմոկրատական կայուն համակարգը, որը տիրապետել է վերջին տասնամյակներում, կամ նույնիսկ հարյուր, որոշ պարագաներում, հարյուր հիսուն տարիների ընթացքում արեւմտյան որոշ երկրներում, այսօր գնալով քչանում է, դրա հիմքերը պակասում են, որովհետեւ նյութական բավարարվածության բացակայության պայմաններում այդ խավերի մոտ դժգոհությունը գնալով ավելանալու է եւ մենք տեսնում ենք, որ ավելանում է, դժգոհության ալիքները գնալով շատանում են արեւմուտքում, եւ Եվրոպայում, եւ Միացյալ Նահանգներում, եւ այդ համակարգը, մենք շուտով տեսնելու ենք, որ ազատական ժողովրդավարական քաղաքական համակարգը այլեւս չի կարողանալու լինել տիրող համակարգը։ Այսինքն համակեցությունը, այսպես կոչված արեւմուտքում տիրող ֆինանսական եւ ֆինանսական օլիգարխիգայի եւ միջին խավի միջեւ համախոհություն եւ համակեցություն այլեւս հնարավոր չի լինելու։ Եվ երբ չկա համակեցություն, քաղաքական անկայունություն է տիրելու։ Այսքանը մեզ հետաքրքրում է այն առումով, որ մենք Հայաստանում մեր պատկերացնելիք համակարգում սոցիալ տնտեսական եւ քաղաքական ինչ համակարգ պետք է լինի։ Եթե արեւմուտքում մենք տեսնում ենք, որ դրամատիրական համակարգերում, նախկին լիբերալիստական տնտեսական հարաբերությունները այլեւս հնարավոր չեն, եւ կա ճգնաժամ, եւ երկրորդը, այդ ճգնաժամի պատճառով նաեւ ճգնաժամի մեջ է մտնում քաղաքական համակարգը, սա մեզ պետք է հուշի, որ այդքան խելամիտ բան չէ նոր Հայաստանի նոր մեր պատկերացումը հիմնավորել արեւմուտքում արդեն իսկ իր մայրամուտը մտած համապատասխան տնտեսական սոցիալական եւ քաղաքական հարաբերությունների վրա։ Մեզ պետք են սոցիալական համերաշխություն ապահովվող այլ մոտեցումներ, որոնց փնտրտուկները կատարվում են ամբողջ աշխարհով մեկ, եւ միեւնույն արեւմուտքում, եւ մեր մոտ լուծումները գտնել այդ ուղղությամբ, առավել եւս որ Հայաստանի պայմաններում հնարավորությունը չի եղել, եւ այսօր եւս չկա օլիգարխիայի առկայության պայմաններում նաեւ ապահովել ինչ որ միջին խավի, թվային մեծամասնություն ներկայացնող միջին խավի ներկայություն։ Դա առարկայականորեն հնարավոր չէ, կամ պետք է լինի օլիգարխիա առանց միջին խավի, կամ պետք է ունենանք ավելի համերաշխ եւ ներդաշնակ, բոլոր առումներով համերաշխ եւ ներդաշնակ հասարակություն, իհարկե, բացարձակ հավասարության մասին չէ խոսքը, բայց դա բացառում է օլիգարխիայի եւ մեծ հարստության կենտրոնացումը որոշակի ընտանիքների եւ որոշակի խավերի շուրջ։ Այսինքն այն մոտեցումը, որ ասում է, որ մեզ մոտ չկա կապիտալիզմ, եւ լուծումը այն է որ իսկական կապիտալիզմը կիրառենք Հայաստանում, դա հնացած եւ ոչ իրապաշտական մոտեցում է, մեզ մոտ լուծումը պետք է լինի այլ, լուծումը այլ պիտի լինի նաեւ ընդհանրապես աշխարհով մեկ։

«Այլընտրանք».Ալեք Ենիգոմշյանի հեղինակային հաղորդումից

եւ այդպես