ասք բացակայող ռոք խմբերի մասին

Մօտս հարց ծագեց․

Ինչո՞ւ կան Վանաձորեան ռոք խմբեր, ինչո՞ւ կան Գիւմրու ռոք խմբեր, բայց չկայ մեզ յայտնի Ստեփանակերտից ռոք խումբ։

Երբ միեւնոյն ժամանակ, այցելելով Վանաձոր, Գիւմրի եւ Ստեփանակերտ, անհնար է չնկատել, ինչքա՜ն աւելի շատ ռեսուրս եւ փող է դրուած Ստեփանակերտի մէջ, ինչքա՜ն աւելի կենդանի եւ բարեկարգ է այդ քաղաքը, Հայաստանի միւս քաղաքներից։ Պատերազմի հետեւանքներ Ստեփանակերտում չեն երեւում, իսկ Վանաձորում եւ Գիւմրում երկրաշարժի հետեւանքները տեսնում ենք։

Ես իհարկէ շատ Արցախցի ընկերներ չունեմ, այնտեղ երկար չեմ ապրել, ու գուցէ բան չեմ հասկանում, բայց եւ այնպէս չէ որ այլ մարզերից շատ ընկերներ ունեմ, կամ այնտեղ ապրել եմ։ Ինձ մօտ տպաւորութիւն կայ, որ ոչ միայն ռոքի հետ է այս վիճակը, այլ առհասարակ, առանձնապէս հետաքրքրուող, եւ հետեւաբար զարգացած մարդիկ Արցախում քիչ են, քան այլ մարզերում։ Մեզ մօտ՝ ՀՀ այլ մարզերում, բոլորը նուագում են, բոլորո ֆոտո են անում, թէկուզ ժապաւէնով, բոլորը ինչ֊որ ձեւ ստեղծագործում են, ինչ֊որ չափով արուեստագէտ են։

Սա մեր դարաշրջանն է, կրեատիւ դարաշրջանն է։ Ինչո՞ւ այնտեղ այդպէս չէ՞։

Ես կարծում եմ, բոլորը, ով մի քիչ աւելի ոչ մակերեսային Արցախն գիտի, զգում է, որ այնտեղ ազատ չէ, լարուած է։ Որ այնտեղ շատ աւելի, քան այլ տեղեր այն Ստալինեան ոգին կայ՝ սա պետութիւն քանդող է, սա մեզ վատն է ուզում, եթէ ուրախ չէ նրանով, ինչ կայ, ապա թշնամու լաւն է ուզում, մատնիչ է։ Ու դա, իհարկէ, գալիս է այնտեղի ֆեոդալական համակարգից։ Ֆեոդալների ժամանակ կային «պրիդւորնի» ստեղծագործողներ, բայց ոչ ազատ ստեղծագործողների դասակարգ։ Եւ ռոք խմբեր էլ չկային։

Ինձ թւում է, որ պատասխանն ազատութիւնն է։ Ներքին ազատութիւնը, որը Արցախն այդպէս էլ չստացաւ մեր ազատագրական պայքարից յետոյ։

Ազատ արցախը ողջունում է ձեզ՝ գրուած է Գորիս Ստեփանակերտ մայրուղու պաստառներին։ Բայց արդե՞օք Արցախն ազատ է։ Ազատ երկիր է։ Ոչ այն ազատ երկիրը, ուր, ինչպէս սովետական երգում էր ասւում, «այդքան ազատ է շնչել»։ Այլ այն ազատ երկիրը, որ ամերիկեան ֆիլմերում են ասում ոստիկաններին։ Սա ազատ երկիր է։ Ձեռքերդ քաշիր, ոստիկան։

Ինչպէս տեսնում ենք, գործը բնաւ էլ սոցիալ տնտեսական պայմանների մէջ չէ։

Արուեստն ազատ մարդկանց գործն է։

Ռոքը՝ պրոտեստ արտայայտող երաժշտութիւն է։

(Իհարկէ, երբ ինչ֊որ բան շատ պահանջարկ ունի, դրա որակն ընդհանուր առմամբ ընկնում է։ Քանի որ առաջանում է շատ անւորակ առաջարկ։

Երբ ասենք, շարպեյ ցեղատեսակի շունը շատ պահանջարկ ունի, ով ասես չի սկսում զբաղուել դրանց բուծմամբ, ու արդիւնքում աշխարհում յայտնւում են շարպեյին ոչ շատ նման ինչ֊որ զանազան շներ։

)

Կրկին՝ ռոքը պրոտեստ արտայայտող երաժշտութիւն է։ Հնարաւո՞ր է Արցախում պրոտեստ արտայայտել։ Հնարաւո՞ր է, որ արուեստն, առհասարակ, լինի ոչ քաղաքականացուած։ Ես չեմ կարծում, քանի որ կեանքը քաղաքականութեան հետ սերտ կապ ունի։ Եթէ ֆոտո ես անում, կարող ես «սխալ» բան ֆոտո անել, որ «աղբը տանից կը հանի», կամ չի բխի տեղական կապիտալիկի եւ իշխանիկների շահերից։
Եթէ երաժշտութիւն ես գրում, եւ խօսք, այդ խօսքը պիտի արտայայտի այն, ինչ դուր չի գայ իշխանիկներին, ու ժողովուրդ մանիպուլացնողներին։ Դա ակնյայտ է։

Ես չեմ ասում, որ ռոքը արգելուած է Արցախում։ Ես կարծում եմ, որ ընդհանուր մթնոլորտն այնտեղ չի աջակցում նրան, որ ռոք խմբեր ծնուեն, աճեն եւ զարգանան։ Որ արուեստ լինի ընդհանրապէս։

Եթէ յիշում էք, Անդրէ Ժիդը իր «վերադարձ ԽՍՀՄ֊ից» գրքում, եւ դրա շարունակութեան մէջ, շատ զարմացած էր, որ սովետում արուեստ չկար։ Որտե՞ղից լիներ արուեստ Ստալինեան սովետում, եթէ ոչ միայն ընդհատակեայ։

Արցախում երբ Վորլիքին դիմաւորող ցոյց է լինում, ակնյայտ է, որ դա իշխանութիւնների կազմակերպուած ցոյցն է, քանի որ այնտեղ ոչ մի ինքնաբուխ բան չի լինում, որը իշխանութիւնների սանկցիան չունի։ Առնուազն պիտի հաստատուած լինի մի շատ բարձրաստիճան չինովնիկի կողմից։

Արցախում բոլորը զգում են այդ ճնշուածութիւնը, իհարկէ, դեռ երբեմն գոհ են, որ գոնէ ապրում են այդ երկրում, որ կենդանի են, բայց զգում են, որ առանց սանկցիայի արուեստը չի կարող գոյատեւել, եւ չեն էլ ստեղծագործում։

Այդ իսկ պատճառով մենք ունենք այսպիսի սոց֊ռեալիզմ Ստեփանակերտի կենտրոնում։

Ստեփանակերտի սոց֊ռեալիզմը

Սովետը մօտ է։ Մեր կողքն է։ Եւ ոչ միայն հիւսիսից։ Մեր մէջ։

Եւ այնտեղ չկայ գոնէ մի քիչ ազատ արուեստ, չկայ արուեստ, որը կարելի է տեսնել Կաֆեսճեանի այգում, կամ այնպիսի, ինչպէս Բաբաջանեանի, Կարա֊Բալայի արձանն է։ Բնական է, որ այնտեղ չի կարող լինել ՆՓԱԿ֊ի պէս մի բան։

Իսկ սա, ի դէպ, մեր պատճառով էլ է։ Գուցէ այդպէս չէր լինի, եթէ Արցախն պարզապէս Հայաստանի մարզ լիներ, Լոռու ու Շիրակի պէս։ Թէկուզ գոնէ Սիւնիքի։ Գուցէ նաեւ այդպէս չէր լինի, եթէ մենք ստեղ էլ ժողովրդավարութիւն ունենայինք, ոչ թէ գըբըշնիկներ եւ նոմենկլատուրա։ Ապա Արցախի հանդէպ էլ վերաբերմունքը այլ կը լիներ, չէ՞ որ Արցախը փաստացի Հայաստանի մաս է։ Ու մեզնից է, թէ ինչ է այնտեղ կատարւում, իրենք այնքան ինքնուրոյն չեն, անկախ չեն, եւ չեն էլ կարող լինել, մենք ենք, որ նոյն Արցախի համար, իրենց ազատութեան համար, պէտք է այստեղ ժողովրդավարութիւն հաստատենք։ Ու տեսնո՞ւմ էք, արուեստից եմ խօսում, ու էլի չի լինում քաղաքականութեան կողմ չգնալ։ Քանի որ կեանքը քաղաքականութիւն է, իսկ արուեստը կեանքի մաս է։

եւ այդպէս

ասք ռիփորթ գրելու մասին

ու ի՞նչ, հետո այդ մեր փողերով, մեզնից օրինական եւ ապօրինի ստացած փողերով սնվող մարդիկ ամեն շաբաթ ռիփո՞րթ են գրում վերադասերին։
ասենք, այսքան տրոլիծ եմ արել, այսքան ստատուս եմ գրել հիմար, որի շնորհիվ այսքան մարդ շեղվել է քաղաքականությունից, այսքան ստատուս եմ գրել, որ նվաստեցնում է դիմադրությունը, այսքան չռփել եմ ընդդիմության աջակիցներին, այսքան ռեշեյր եմ ունեցել, ու այսքան լայք։
Ու դրանից հետո էլ մի հատ իրենց կարեւո՞ր են զգում, տիպա էս ինչ կարեւոր մարդ էի ես, չթողեցի երկիրը կործանվի, բարձրացրի ծնկներից։

ու էդբես

русскоязычное (русскочитающее) население потенциально (да и фактически, думаю) самое начитанное в мире.
потому, что авторские права и интеллектуальная собственность не так строго соблюдаются, особенно, скажем на lib.rus.ec 🙂
а опубликовать даже Хэмингуея на Гутенберге нельзя, так как не прошло 70 лет со дня его смерти

путешествие во времени :)

В столовку политехника мне посоветовал зайти архитектор Ашот.
Я ее еле помнил, за все время учебы в политехнике заходил туда лишь пару раз.
Один раз – с девочкой по имени Дина, которая до сих пор не вернула мне мою дискетку! Дина! Слышишь? Моя дискетка! Я помню! Она курила, мы пили чай, а ребята с моего курса смотрели на меня и завидовали. Они тусовались по кафешкам каждый день, но без девочек, тем более курящих 🙂
Еще пару раз я заходил в столовку за своим пайком – мацун с каким-то печеньем, талоны на них на халяву давали в деканатах, а секретарши в нашем деканате время от времени с грустью смотрели на меня и давали мне лишние талоны. Типа какой худой мальчик, надо ему больше талонов дать 🙂
Называли столовку "Բարի գալուստ" (добро пожаловать), так как на над ней и было написано "Բարի գալուստ". Так и говорили – давайте пойдем в Բարի գալուստ: :)))
Ну так вот, сегодня я решил тряхнуть стариной и зашел. Continue reading “путешествие во времени :)”

Հայերեն քաղաքական բառարան, 1928 թիվ, Մոսկվա

քաղաքական բառարան

ՊՐՈՍՏԻՏՈՒՑԻԱ
պրոստիտուցիա
հարկադրված պոռնիկություն, վոր դարձել ե արհեստ – պրոֆեսիա։ Բուրժուական հասարակության մեջ ամեն ինչ առ-և-տուրի առարկա յե դարձել։ Նույնպես և սերը։ Անբավարար աշխատավարձը, աշխատանք ստանալու դժվարությունը ստիպում են բազմաթիվ դժբախտ կանանց ծախելու իրենց մարմինը։ Ինքը բուրժուազիան, վոր ծնել ու սնել ե այդ յերևույթը,
կեղծավորաբար աղաղակ ե բարձրացնում վարի դասակարգերի կանանց անբարոյականության մասին, արհամարանքի սյունին ե զամում նրանց և նրանց իրավունքները սահմանափակում, միաժամանակ սանիտարական հսկողության միջոցեվ աշխատում ե իրեն ապահովել վարակումից։
պրովոկատոր
(տեսե՜ք, սադրիչ բառը չի օգտագործվում)
Պրոստիտուցիան սոցիալական չարիք ե, վորի արմատները գտնվում են բուրժուական հասարակության պայմաններում․ դա կվերացվի այն ժամանակ, յերբ կվոչնչացվի կապիտալիստական աշխարհը։

ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
դեմոկրատական հանրապետություն
բուրժուական պետական կազմ․ որենսդրական բարձրագույն իշխանությունը արտաքուստ պատկանում ե ամբողջ ժողովրդի ներկայացուցիչներին, բայց փաստորեն իշխում ե բուրժուազիան

ԴԵՄՈԿՐԱՏԻԱ
դեմոկրատիա
(ժողովրդավարություն բառը դեռ չէր գործարկվում)
3) պետական կազմ, վոր բնակչության լայն խավերին ապահովում ե ձևական իրավունք՝ մասնակցելու պետական իշխանության որենսդրական որգաների ընտրությանը, բնակչությանը վերապահում ե քաղաքցիական մի շարք ազատություններ (խոսքի, ժողովների, միությունների և այլն)
և տեղական հարցերի վճռման խնդրում կիրառում ե տեղական ինքնավարարություն ու ավտոնոմիա։ Դեմոկրատիան իր դասակարգային բովանդակությամբ կարող ե լինել պրոլետարական – այն յերկրներում, ուր քաղաքական իշխանությունը գտնվում ե պրոլետարիատի ձեռքին, և կարող ե լինել բուրժուական – կապիտալիստական իշխանությունը գտնվում ե բուրժուազիայի ձեռքին։ Վերջին դեպքում Դ-ի սահմանած իրավունքներն ու ազատությունները բուրժուազիան սովորաբար ի չիք ե դարձնում՝ հենց վոր բանվոր դասակարգը քայլեր ե անում դրանք լայն ոգտագործելու հոգուտ իր դասակարգային շահերի։ Բոլոր իրավունքներից ամենից առաջ և ամենամեծ չափով ոգտվում ե բուրժուազիան՝ բանվոր դասակարգի դեմ կռվելու և նրա դասակարգային գիտաքցությունը մթագնելու համար։ Բուրժուազիան դասակարգային պայքարի սուր մոմենտներին  դեն ե գցում կառավառման դեմոկրատական ձևը, անցնելով բացարձակ բռնության (ֆաշիզմ) մեթոդներին։
Բուրժուական Դեմոկրատիայի փայլուն որինակ են հանդիսանում արդի Անգլիան ու Ֆրանսիան, ուր բուրժուազիան առաջ ե քաշել ձախ և բանվորական կառավարություններ։ Աշխատավոր մասսաների համար դեմոկրատիայի իսկական իրագործումն կլինի միմիայն պրոլետարիատի քաղաքական և տնտեսական տիրապետության պայմաններում։ Դեմոկրատիայի փայլուն անալիզ տվել ե ընկ․ Լենինը իր մի շարք յերկերում։

ՄՈՎՍԵՍ
մովսես
հրեական ժողովրդի առասպելական առաջնորդը և որենսդիրը, վորն հրեաներին դուրս ե բերել յեգիպտական գերությունից․ նրա կյանոը պճնազարդված ե ֆանտաստիկ առասպելներով՝ հրաշքների մասին, վոր նա իբր թե գործել ե։

ԼՅՈՒՄՊՆ – ՊՐՈԼԵՏՈՐԻԱՏ
լյումպն պրոլետորիատ
մարդկանց այն խավը, վոր չի մասնակցում հասարակական արտադրության մեջ, մատնված ե պարազիտային գոյությանբոսյակները, մուրացկանները։ Լյումպըն-պրոլետարիատը ատելով ատում ե բուրժուական հասարակությանը, բայց իր ապադասակարգային դրության հետևանքով անընդունակ ե դասակարգային կազմակերպված պայքարի։
Ռոզա Լյուքսեմբուրգ
ԳԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ապրանքների արտադրությունը այնպիսի չափերով, վոր գերազանցում ե բնակչության գնողական ընդունակությունը։ Կապիտալիզմի բնորոշ հատկանիշը, արտադրության անարխիայի և կապիտալիստների մրցությունների հետևանք, որոնք (կապիտալիստները) ՛շուկա յեն դուրս բերում մեծ քանակությամբ ապրանք՝ հաշվի չարնելով բնակչության գնողական ունակությունները։

Գ․֊յան հետևանքով լինում են արդյունաբերական կրիզիսները, արտադրության մեջ լճացում, գործազրկություն։
(ահա թե որն է համաշխարհային ճգնաժամի պատճառը փաստորեն)

ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (Չեկա)
արտակարգ հանձնաժողով (չեկա)
հակահեղափոխության, սաբոտաժի, սպեկուկյացիայի և ի պաշտոնե գործած հանցանքների դեմ մաքառելու համար ե։ Ա․ Հ․-ը կազմվեց Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո անմիջապես, հերբ բուրժուազիան ձգտելով տապալել Խորհրդային Իշխանությունը, սկսեց դիմել հակահեղափոխական դավադրությունների, ապստամբությունների և այլն։

Ա․ Հ․-ը բաց ե արել հակահեղափոխական շատ դավադրություններ, բանտարկել ե բազմաթիվ վնասարար սաբոտաժնիկների, սպեկուլյանտների, բանդիտների և դավադիրների, լրտեսների և բանվորա-գյուղացիական իշխանության այլ չարանենգ թշնամիների։ Ամեն մի նահանգ ունի իր առանձին Ա․ Հ․-ը։ Բուրժուազիայի և ազնվականության դիմադրությունը վերջնականապես ճնշելու համար, Խորհրդային Կարավարությունը հարկադրվեց դիմելու կարմիր տեռորի, որի գործիքը դարձավ Ա․ Հ․-ը (և նրա որգանները տեղերում)։ Արտաքին ֆրոնտներում և երկրի ներսում հակահեղափոխությունը վերջնականապես ճնշելուց հետո, Ա․ Հ-ը վերածվեց (1922 թ․) Պետական Քաղաքական Վարչության (Г. П. У – Գեպեու ), իր ֆունկցիաները բավական կրճատելով։
արտակարգ հանձնաժողով (չեկա)

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ՅԵՎ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ․
դաշնակցությունը եւ դաշնակցական կառավարությունը
Հ․ Հ․ Դաշնակցական կուսակցությունը ազգային ******** բուրժուական կուսակցություն ե, բաղկացած գլխավորապես ինտելիգենտներից։ Յերկար տարիների ընթացքում «ծովից-ծով Հայաստանի» յերազանքներով ապրելով, նա իր անմիտ քաղաքականությամբ կոտորել տվեց Տաճկստանի հայությունը, իսկ Կովկասում – հրահրեց ազգային կրքերը և նպաստեց հայ-թուրքական ջարդերին։ Յերբ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Անդրկովկասը ՌՊՍՖՀ-ից անջատվեց, ազգային կուսակցությունների (մենշեվիկների, դաշնակցականներ, երերների և մուսավաթիստների) գլխավորությամբ հիմնվեց Անդրկովկասյան Հանրապետությունը, իսկ հետագայում, կարճ միջոցից հետ (երբ չռուս զինվորները տարերային կերպով ձգեցին տաճկական ֆրոնտը) Անդրկովկասը բաժան-բաժան յեղավ, դաշնակցականներն ևս (Վրաստանի և Ադրբեջանի որինակով) կազմեցին Հայաստանի առանձին հանրապետություն։ Անցնելով յերկրի կառավարության գլուխ՝ Դաշնակցությունը իր անմիտ քաղաքականությամբ ավերի ու սպանությունների վայրը դարձրեց։ Պատերազմեց Վրաստանի դեմ, պատերազմեց Ադրբեջանի դեմ, պատերազմեց Տաճկաստանի դեմ։ Արտաքին թշնամիների վտանգից զատ, յերկրի ներսում իր իս ձեռքով ( մաուզերիստ խմբապետների) կատարած ալան-թալանը, սպանությունները, կատարյալ անիշխանությունը յերկիրը դարձրին սովի, հրի ու սրի վայր, ուր տասնյակ հազարավոր գաղթականներ ոի վորբեր փողոցներում կոխկռտվելով նվվում եյին ու քաղցից և համաճարակից մեռնում։ Անվերջ սայլերով եյին կրում դրանց դիակները և հսկայական փոսերով կիսաթաղ անում․․․ Այդ դրությունը յերկար տևել չեր կարող, և Հայաստանի աշխատավորությունը վոտքի յելավ, դաշնակներին յերկրից խռկեց ու առաջ բերավ Նոյեմբերյան (1920 թ․) հեղաշրջումը։ Դաշնակցության իշխանության հաստատումը Հայաստանում Հոկտեմբերյան հեղափոխության դեմ ուղղված մի ակտ եր և տեղի ունեցավ հակառակ բանվորի ու գյուղացու ցանկության․ առանց ժողովրդական լայն մասաների գիտության․․․
ու տենց մի քանի էջ․․․

ԻՆՏԵԼԻԳԵՆՑԻԱ

կրթված դասը մանր և միջակ բուրժուազիայի․ ազատ պրոֆեսիաների ներկայացուցիչները, արվեստների սպասավորները, արդյունաբերական ձեռնարկների կազմակերպողներն ու ղեկավարները՝ ինժեներները։ Կապիտալի մոտ ծառայության մեջ գտնվելով, նրանք կապիտալիստական հասարակության մեջ հանդիսանում են մեծ մասամբ բուրժուական իդեոլոգիայի մարմնացումն և բուրժուազյայի լիբերալ մասի քաղաքական տրամադրությունների ու ձգտումների արտահայտիչներ։

Մեր խնդիրն ե

1) Բուրժուազիայի ռեժիմի որոք դաստիարակված և մեծ մասամբ մեզ որտար շրջանից դուրս յեկած ինտելիգենցիայի սերնդին վերադաստիարակել այնպես, ինչպես մեզ սովորեցրել ե Լենինը, այսինքն նախ պետք ե նրան լծել աշխատանքի, նրա համար ընկերական գործակցության մթնոլորտ ստեղծել, յերկրորդ՝ նրա նկատմամբ սահմանել խելացի և զգուշ, նրա ինքնասիրությանը չդիպչող կոնտրոլ
2) պետք ե աշխատել մեր խորհրդային ինտելիտենցիայի նոր սերնդիդ ամեն կերպ կապել բանվորա-գյուղացիական միջավայրի հետ և այդ կապը ապահովել։

քաղաքական բառարան 1928 թիվ, Մոսկվա

գետտո

եւ այդպես