ասք հետադարձ կապի մասին

մի քանի օր առաջ սահմանամերձ գիւղում էի։ մի հատ կին էր, ասում էր — լրագրո՞ղ ես, ի՞նչ ես եկել։ ասում եմ՝ չէ, անկապ եկել եմ։ հետաքրքիր էր։ ասում է՝ — ահա, գալիս են, գրում են, նկարում են, ամէն մէկն իրենց համար, իրենք իրենց են առաջ տանում, իսկ մեզ ի՞նչ դրանից։ ինչպէս ապրել ենք, այնպէս էլ ապրում ենք։ ոչ մէկ չի օգնի, ոչ մէկի պէտք չէ։

իսկ սա այն մասին է, որ եթէ նոյնիսկ կայ յարաբերական խօսքի ազատութիւն, դա դեռ ոչ մի բան չի նշանակում։ քանի որ չկայ հետադարձ կապի մեխանիզմը՝ ընտրութիւնները։ քանի որ հասարակութիւնը չի կարող իր վերաբերմունքն բացի արտայայտելուց, նաեւ կիրառել՝ իշխանափոխութեամբ։ նա գրեթէ լծակներից զուրկ է։

այնպէս որ ինչքան ուզում էք գրէք, ինչքան ուզում էք նկարէք։ չի լաւանալու եւ այդ սահմանամերձ գիւղի վիճակը, եւ մերը ձեր հետ։ քանի դեռ չի լինելու հետադարձ կապ։

եւ այդպէս

ասք Արցախյան բարքեմփի մասին երկու

Սահմանը

Գորիսը մնաց ուսերի հետեւից

Հրաշքները շարունակվում են։ Ուսերի հետեւից մնում է հարազատ Հայաստանը, առջեւից սփռվում է․․․ կրկին հարազատ Հայաստանը։
ԼՂՀ սահման NKR border flags
— Արտասահմանցիներ կա՞ն — հարցնում են «սահմանապահները»
— Սահմանեք «արտասահմանցիներին»։
Սահմանապահները սահմանեցին արտասահմանցիներին որպես ոչ ՀՀ քաղաքացիներ, եւ ստանալով բացասական պատասխան՝ մեքենայում արտասահմանցիներ չկային, մի տեսակ տխրեցին։
Երեւի այն պատճառով, որ նրանք դեռ հիշում են՝ սահմանը ձեւական է ու հորինվել է միմիայն արտասահմանցիների, մասնավորապես բրիտանացի գիտնականների եւ քաղաքական գործիչների համար։ Այնպես էլ իրենց գործը, սահմանի պես ձեւական է՝ չկա արտասահմանցի, չկա եւ գործ, սակայն կա անպետք լինելու եւ անհեթեթության զգացում։ Բայց երազանքները հակում ունեն կատարվելու, թեկուզ միայն մտքում։ Եւ ահա, այն ինչին չեն հավատում նույնիսկ բրիտանացի գիտնականները իրականություն է դարնում Արցախցիների համար։ Եւ այսպես, արջեւում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է — առեղծվածային, նույնիսկ հեքիաթային լեռնային թագավորություն։
flags at the Armenia NKR border Հայաստան ԼՂՀ սահմանում

Այս ոճավոր երիտասարդները անշուշտ գնահատում են իրավիճակի ողջ հումորը, եւ շտապում են լուսանկարվել Հայ-հայկական սահմանում։ Չէ՞ որ գոյություն չունի ռուս-ռուսական, գերմանա-գերմանական(արդեն), կամ ճապոնա-ճապոնական սահման։ Հետո էլ զարմանում ենք, որ բրիտանացի գիտնականները, օրինակ պարոն դե Վաալը երբեմն շփոթվում են։

flags at the Armenia NKR border

Այլ հավասար պայմաններում գտնվող այս դրոշները զգալիորեն տարբերվում են։ ՀՀ դրոշը մի տեսակ սփրթնած է։ Սարերի քամին սառն է, եւ կարելի է ենթադրել որ դրոշը մրսել է, կամ այլ հավասար պայմանները իրականում այդքան էլ հավասար չեն։ (Բոլոր դրոշները հավասար են, բայց որոշ դրոշները ավելի հավասար են։)
Չար լեզուները ասում են թե այն ինչ Արցախցուն լավ է, Երեւանցուն մահ է։
Այնուամենայնիվ, այս ճախրուն եռագույները ապացուցում են, որ Հայաստան/Արցախ խաղաղ գոյակցությունը(ինչպես ասում են՝ peaceful co-existence) հնարավոր է։

Բամբասանքներ, առասպելներ, եւ փաստեր՝ մնացեք մեզ հետ։

ու տենց