ասք պատմական անհրաժեշտութեան մասին

Մարդուն չպէտք է «լինուքս» «տեղակայել», եթէ նա չի ուզում, չի խնդրել։ Չպէտք է «գովազդել», ասել ինչով է լաւ ու յետոյ տեղակայել։ Թող ինքը իմանայ ինչ է, նոր ուզի, փնտրի միջոց։ Իսկ այնժամ, քո օգնութիւնը գուցէ եւ պէտք չի լինի։

Նաեւ չպէտք է սովորեցնել ինչ֊որ բան, եթէ նա չի խնդրել։ Եթէ չի ուզում։

Մարդը պէտք է նա հասկանայ, ինչ է իրեն պէտք, ինքը ձգուի։ Այդ ժամանակ նոր, տուածդ գնահատուելու է, աղբը չի նետուելու։ Կամ սերուանտի վրայ չի դրուելու, որ փոշի հաւաքի։

Այսպէս, ինչպէս մարդկանց հետ, այնպէս էլ հասարակութեան։ Հասարակութեան համար չպէտք է այն անել, ինչ իրեն պէտք չէ։ Ու առաւել եւս իմ պէս մարդ չպէստք է անի, քանի որ ես ըստ հասարակութեան, այդ հասարակութեան անդամ չեմ։ Ես օտար եմ։ Ինչո՞ւ։

Շատ պարզ, ես Թիւրինգի թեստը չեմ անցնում։ Երբ ինձ հետ զրուցում են, մտածում են, որ ես դրսից եմ։ Ու չեն հաւատում, որ տեղացի եմ։ Ուրեմն, այդպէս էլ կայ։ Տեղացի չեմ։ Հայաստանից չեմ։ Հայ չեմ։ Իսկ տեղական նախագծեր պիտի տեղացի մարդ անի։ Երբ այդպիսի տեղացի յայտնուի։ Որովհետեւ այնժամ է պէտք լինելու, երբ յայտնւում է Մարքսի ասած «պատմական անհրաժեշտութիւնը»։ Իսկ մինչ այդ պէտք չէ։

եւ այդպէս

հ․ գ․ մտածում էի, եթէ իմ իմացած մարդուն բերեմ բարքեմփի, ես նրան կեղծ հայաստան եմ ցոյց տալու։ չեմ կարող ներկայացնել իրական հայաստանը, քանի որ ես իրական հայ չեմ ու իրական հայի պէս ինձ չեմ պահելու։ այնպէս թիւր կարծիք կը ձեւաւորեմ մեր մասին։

ասք աւելի լաւ թէյի մասին

— Բա էս ո՞նց է մեր խոհանոցն ես հասել,— հարցնում է ինձ,— այդքան հեռու…

ինչն է մեր մօտ ինձ դուր գալիս, ամէն հարկում մի քանի ծուռ դրած խոհանոց կայ, իրենց ստոյկաներով, ու ազատ սրճով, թէյով։ իսկ խոհանոցի միւս կողմից խփած է մեծ շախմատի տախտակ, այն որ մագնիսոտ կպչուն խաղաքարերով են, ու որ պատկերասփիւռ֊ով էին օգտագործում շախմատային հաղորդումների ժամանակ՝ այդ տախտակների շուրջը հաւաքւում են մի քանի հոգով, խաղում, հետեւում։

— Ես ձեզ մօտ պանայեխած եմ արել,— բացատրում եմ, — քանի որ մեր մօտի խոհանոցում կանաչ թէյ այլեւս չկայ։ Յետոյ գնում էի թէյի հետեւից էսինչ թմի խոհանոց, յետոյ էնինչ, հիմա էլ հասայ ձեզ մօտ։

— Պարզ է,— ասում է,— դէ տես, էս տեմպերով երկրից դուրս հասնելն էլ է հնարաւոր։

Այնպէս որ զգօն եղէք պահանջների հանդէպ, աւելի լաւ թէյ կեանք հետապնդելով, կարող է ձեզ գտնէք մի այլ երկրում։

ու տենց

ասք այփադ ուզելու մասին

տենց, երեկ պատմել են, որ մեկը այփադ է ուզում, չորս հարյուր հազար արժի, ու մտածում է որտեղից փող ճարի, առնի։
այփադ/այֆոն ուզելն իմ համար դասագրքային օրինակ է, երբ ես ասում եմ, որ զարգացման հետ ոչ միայն պահանջները մեծանում են, այլ եւ նվազում ֊ ի․ե․ եթե զարգանում ես, պարզվում է, որ քեզ ոչ մի այփադ էլ պետք չէ։

Ու տենց, ասում էին, բացատրում ենք, որ չարժի, որ շատ ավելի էժան, շատ ավելի լավ բաներ կան, իսկ որ եթե նոութ վերցնի, ու մի հատ էլ ազատ ՕՀ դրա վրա, ապա այն հիմար սահմանափակումները չի ունենա, իսկ նա չի ընդունում, չի ընկալում։

Ու ես ասում էի ֊ դե դա էլ իր զարգացման մասին է, եթե նա այփադ չառնի, նա համ վատ է իրեն զգալու որ այփադ չունի, համ էլ չի կարողանա գնահատել այն, ինչ ունի։

Ու որ նրան մտափոխել չի լինի, որովհետեւ երբեք չգիտես ինչի է նա ուզում այփադ ֊ այսինքն այն պատճառները, որ նա բերում է՝ դրանով հեշտ է ինտերնետ գողանալ, օրինակ, համ անհեթեթ են, համ սուտ։

Իսկ իրական պատճառները մենք երբեք չենք իմանա, ոչ միայն այն պատճառով որ պետք է իրեն փորել երկար, ու երկար, ու հասկանալ այս կամ այն սահմանումը իր մեջ որտեղից է, այլ նաեւ այն պատճառով, որ նա ինքը իրեն ազնիվ չի ասի որն է պատճառը, ուր մնաց մեզ

Ու մենք կարող ենք միայն ենթադրել որ նա ունի որոշակի զգացումներ, ապրումներ, որ նա կապում է այդ սարքի հետ՝ օրինակ, նա ունի ինչ֊որ բաների պակաս, այլ խոսքերով ֊ դատարկութոյւն, ու իրան պետք է այն լրացնել։ Նրան պետք է , գուցե որ նրան զվարճացնեն։ Կամ նրան պետք է որ դա լինի վեհության ատրիբուտ, ու որ մարդիկ մտածեն ֊օօօօ ֊ իր մոտ այփադ է։
Կամ նա կարծում է որ ամեն իրեն հարգող մարդ պետք է այփադ ունենա, ու առանց դրա, նա իրեն լավ չի զգում։

Իհարկե, ես կարծում եմ, որ երբ նա այն ունենա, այդ ուրախությունը կտեւի հինգ րոպե։ Որովհետեւ դատարկությունը անհնար է փակել այփադով։
Ու նա կփնտրի մի այլ բան։ Ասենք նոր ծիտ։ Կամ նոր հեռուստացույց ֊ «էն որ սքայփով է, գիտե՞ք, ու նոր էկրանով»։ Կամ ինչ֊որ մի բան, քանի որ, ինչպես Ֆրոմը գրում է, նա ծտի ձագի պես բաց բերանով սպասում է, որ այդ բերանի մեջ ճիճու դնեն։ Դա է խնդիրը։ Այփադը ռեալիզացիայի դետալ է
Ընդամենը։

ու տենց

ասք կանոնադրության մասին

IMG-20121208-00002

սա, անշուշտ պահանջների մասին է։ հոգեւոր։ իսկ ուր կան պահանջներ՝ կա զարգացում։
այնպես որ զգոն եղեք զարգանալիս, կամ երթեւեկելիս։

եւ վերջ ու տենց

ասք պահանջների աստղի մասին

Մի երկու տարի առաջ մենք Տանամասիի հետ խոսում էինք այն մասին, որ ինչքան մարդը ավելի զարգացած է, այնքան շատ են իր պահանջները։
Օրինակ, եթե կարդալ գիտես, ապա քեզ արդեն պետք է գիրք, եթե գրականության ճաշակ ունես, ապա լավ գիրք, հետո մարդ, ում հետ կարող ես կարդացածդ քննարկել, եթե այնքան զարգացած ես, որ ունես արտահայտելու բան, քեզ պետք է ժամանակ ու գործիքներ այն արտահայտելու համար ֊ ներկ, կարգիչ, վրձին, եւ այլն։

Ու Արմինեն առաջարկեց մի նոր բուրգ, Մասլոուի բուրգը վվերխ տորմաշկամի, որն արտահայտում է ինչպես են պահանջները մեծանում զարգացման հետ։

Այսօր էլ սա կարդացի ու հիշեցի ինչպես ընկերս ասաց, որ ոչ թե դեռ, այլ արդեն չունի սքայփ։

Դա տեխնոլոգիաներում էլ է լինում։
Եթե մարդն ինձ հարցնում է, ինչպե՞ս անեմ, որ ասենք սենց լինի, ու ահավոր խուճուճ բան նկարագրում։
Նրան հարցնում եմ, ինչի՞դ է պետք։
Ասում է ֊ որովհետեւ ֊ ու նկարագրում խնդիրը։
Իսկ ես գիտեմ, որ խնդիրը շատ ավելի պարզ լուծում ունի։

Իսկ երբեմն դա նույնիսկ խնդիր էլ չէ բնավ։

Այնպես որ զարգացումը ոչ միայն նոր պահանջներ է ավելացնում, այլ եւ ջնջում լիքը հին պահանջ ֊ մարդը գիտակցում է որ իրականում նրան լիքը բան պետք չէ։
Ամենապարզ հանրամատչելի օրինակները ֊ սքայփն ու ֆլեշն են։ ։Ճ

Ու այսպիսով մեր շուռ տված բուրգը վերածվում է Դավթի աստղի՝

Այնպես որ զգոն եղեք, ձեր պահանջները միաժամանակ կարող են եւ աճել եւ նվազել։

ու տենց

ասք պահանջների բուրգի մասին

Տանամասին մեջբերում է Ֆրոմին ու ավելացնում՝

Правда и то, что вполне оправдана потребность в увеличении потребления по мере культурного развития человека в связи с тем, что у него появляются все более высокие запросы: ему нужно лучше питаться, ему нужны предметы, доставляющие эстетическое наслаждение, книги и т. д.

Ֆրոմից էս հատվածը խոսում ա իմ ու Նորայրի էն համատեղ մտքի հետ, թե Մասլոուի բուրգը արժեր գլխի վայր շուռ տալ պահանջմունքների հերթականությանը ձեռք չտալով ու նա այդպես կարտահայտեր անհատական մակարդակում մարդու զարգացման ընթացքում նրա պահանջմունքների լայնացման, ռոջերսյան լեզվով ու նրա փիլիսոփայությանը համահունչ ասած՝ պահանջմունքների դիֆերենցիացիայի գործընթացը: Այդպես օրինակ՝ ֆիզիոլոգիական պահանջմունքները իրենց քանակով ու տեսակներով, ոչ ինտենսիվությամբ, ավելի քիչ են, քան սոցիալականները, նմանապես և ինքնաիրացման պահանջմունքի տեսակները սոցիալականի համեմատ ու այդպես շարունակ:

Պարզապես պետք ա նշել, որ իրական զարգացման դեպքում սպառումը, պահանջմունքների բավարարումը բնավ ինքնանպատակ չէ: Այսինքն՝ մենք խոսում ենք ամեն դեպքում հասուն ու առողջ մարդու մասին: Մնացածը՝ արդեն ուրիշ հարց է:

շարունակությունը այստեղ։

եւ այդպես

ասք խելքի և ազատության կապի մասին

Եթե ուշի ուշով հետևենք կենդանաբանական մեծ այգու այցելուների դիտողություններին, ապա հեշտությամբ կարելի է նկատել, որ, որպես կանոն, մարդիկ իրենց սենտիմենտալ խղճահարությունը շռայլում են այն կենդանիների հանդեպ, որոնք միանգամայն գոհ են իրենց ճակատագրից, մինչդեռ իսկական տառապյալները կարող են աննկատ մնալ հանդիսատեսից։ Մենք հակված ենք խղճալ հատկապես այն կենդանիներին, որոնք ընդունակ են խիստ հուզական ասոցիացիաներ առաջացնել մարդու մեջ, այդ իսկ պատճառով էլ սոխակի, առյուծի կամ արծվի պես կենդանիները այդքան հաճախ են հանդես գալիս մեր գրականության մեջ։
Թե սովորաբար որքան սխալ է հասկացվում սոխակի երգի էությունը, վկայում է այն փաստը, որ գրականության մեջ այդ թռչունը որպես էգ է ներկայացվում մեզ։ Գերմաներենում «սոխակ» բառը ընդհանրապես պատկանում է իգական սեռին։ Իսկ իրականում երգում է միայն արուն, և նրա երգի նպատակն է՝ զգուշացնել ու սպառնալ մյուս արուներին, որոնք կարող են ներխուժել երգչի տարածք, ինչպես նաև՝ հրավիրել մոտակայքով թռչող էգերին, որ միանան իրեն։

Հետագայում ես կանդրադառնամ սենյակային թըռչունների ենթադրյալ տառապանքների խնդրին։ Արդարև, վանդակում երգող արու սոխակը յուրովի հիասթափություն պետք է զգա, քանզի նրա տևական երգը մնում է անպատասխան, և էգը չի հայտնվում, սակայն նույն բանը հնարավոր է նաև բնական պայմաններում, քանի որ արուները սովորաբար ավելի շատ են, քան էգերը։
Առյուծը այլ բնույթի կենդանի է, որի խառնվածքն ու բնակության միջավայրը սովորաբար սխալ է մատուցվում մեզ գրական ստեղծագործություններում։ Անգլիացիները «ջունգլիների արքա» են կոչում նրան, խեղճ առյուծին ուղարկելով այնպիսի վայր, որը չափազանց խոնավ է նրա համար․ իսկ գերմանացիները, իրենց հատուկ լրջմտությամբ, ընկնում են մի այլ ծայրահեղության մեջ, և դժբախտ կենդանուն ուղարկում անապատ։ Գերմաներեն «առյուծ» այդպես էլ նշանակում է՝ «անապատի արքա»։ Իրականում առյուծը նախընտրում է երջանիկ միջինը և ապրում է տափաստաններում ու սավաննաներում։ Այդ կենդանու կեցվածքի վեհությունը, որի համար էլ նա ստացել է իր մականվան երկրորդ մասըմ պարտական է հասարակ մի հանգամանքի․ մշտապես խոշոր սմբակավորներ՝ բաց լանդշաֆտներում ապրող կենդանիներ որսալով, առյուծը վարժվել է դիտել ընդարձակ տարածություններ, անտեսելով այն ամենը, ինչ շարժվում է առաջին պլանում։
Գերության մեջ առյուծը շատ ավելի քիչ է տառապում մտավոր զարգացվածությամբ իրեն հավասար մյուս կաթնասուններից այն պատճառով, որ նա մշտական շարժման մեջ գտնվելու պակաս ցանկություն ունի։ Կոպիտ ասած, «գազանների արքան», ընդհանրապես, ավելի ծույլ է, քան մյուս կենդանիները, և նրա անբանությունը պարզապես նախանձելի է թվում։ Ապրելով բնական պայմաններում, առյուծը ընդունակ է կտրել անցնել վիթխարի տարածություններ, սակայն նա, հավանաբար, այդ անում է սոսկ քաղցի ազդեցության տակ, և ոչ թո ներքին որևէ այլ դրդապատճառներից։ Այդ իսկ պատճառով գերության մեջ գտնվող առյուծին հազվադեպ կարելի է տեսնել վանդակում անհանգիստ ետ ու առաջ քայլելիս, մինչդեռ գայլը կամ աղվեսը ժամեր շարունակ անընդհատ դես ու դեն են շարժվում։ Իսկ եթե շարժում կատարելու զուսպ պահանջը երբեմն ստիպում է առյուծին ետ ու առաջ անել բանտի ողջ երկայնքով, ապա նույնիսկ այդպիսի պահերի գազանի շարժումները ավելի շուտ ետ-աշյա զբոսանքի բնույթ են կրում և բացարձակապես զուրկ են այն մոլեգին շտապողականությունից, որ բնորոշ է շնազգիների ընտանիքի բանտված ներկայացուցիչներին, որոնք մշտապես անհաղթահարելի պահանջ ունեն մեծ տարածություններ անցնելու։ Բեռլինի կենդանաբանական այգում անապատից վերված ավազով ծածկված ու դեղնավուն կոպիտ ժայռաբեկորներով մի յսկայական փարախ կա, սակայն մարզվում է, որ այդ թանկարժեք կառույքը զգալիորեն անօգտագետ է։ Կենդանի առյուծները այնքան ծույլորեն են պառկում այդ ռոմանտիկ միջավայրում, որ կենդանիների խրտվիլակներով լանդ՛աֆտի վիթխարի մոդելը հաջողությամբ կարող էր ծառայել նույն նպատակին։

Իսկ հիմա՝ մի քիչ արծիվների մասին։ Ինձ համար հաճելի չէ խորտակել այդ հոյակապ թռչունների հետ կապված առասպելական պատրանքները, սակայն ես պարտավոր եմ հավատարիմ մնալ ճշմարտությանը․ բոլոր փետրավոր գիշատիչները, ճնճղուկների կամ թութակների համեմատությամբ չափազանց սահմանափակ էակներ են։ Դա հատկապես վերաբերվում է բերուտին՝ մեր լեռների ու բանաստեղծների գովերգած քարարծվին, որը բոլոր գիշատիչների մեջ ամենաբութերից մեկն է, շատ ավելի բութ, քան սոցորական թռչնանոցի բնակիչները։ Դա, իհարկե, չի խանգարում այդ վեհասքանչ թռչունին վայրի բնության հրաշալի արտահայտիչ մարմնացումը լինելու։ Սակայն այժմ խոսքը վերաբերվում է արծվի մտավոր կարողություններին, ազատության նկատմամբ ունեցած նրա սիրուն ու արգելափակման ընթացքում կրած ենթադրյալ տառապանքներին։

Ագռավը, կակադուն կամ շամբաճուռակը իրենց հաճույք պատճառելու համար են թռչում, ուրախությամբ լիովին օգտվում են իրենց տրված ազատությունից։ Իսկ իմ արծիվը թրչում էր միայն այն դեպքում, երբ պատահաբար ընկնում էր մեր այգու վրա սկիզբ առնող օդի հոսանքի մեջ, որը նրան հնարավորություն էր ընձեռնում սավառնելու, առանց մկանային մեծ էներգիա վատնելու։ Նույնիսկ նման դեպքերում նա չէր հասնում իրեն մատչելի բարձրության։ Առանց որևէ իմաստի ու նպատակի, նա պտտվում էր օդում, իսկ հետո իջնում մեր այգուց հեռու, որևէ տեղ և նստում թախծալի մենակության մեջ մինչև մութն ընկնելը, սպասելով, որ գամ ու տուն տանեմ իրեն։ Հավանական է, որ նա ինքն էլ կարող էր գտնել տան ճանապարհը, սակայն նա շատ շուտ էր նկատվում, և հարևաններից մեկնումեկը հեռախոսով զանգ էր տալիս ինձ ու հաղորդում, որ սանուհիս նստած է այսինչ կամ այնինչ տանիքին, և մի խումբ երեխաներ քարեր են նետում նրա վրա։ Նման դեպքերում ես նրա երևից գնում էի ոտքով, որովհետև այդ տկարամիտ արարածը սարսափելի վախենում էր հեծանիվից։ Այդպես, ամեն անգամ հոգնած, ես հազիվ էի տուն գնում, ձեռքիս վրա տանելով ծանր արծվին։ Վերջիվերջո, այլևս չցանկանալով մշտապես շղթայված պահել թռչունին, հանձների Շոնբրունյան կենդանաբանական այգուն։

Արդյոք գոյություն ունե՞ն կենդանիներ, որոնք իրոք արժանի են կարեկցանքի, երբ գերության մեջ են ապրում։ Ես արդեն մասնակիորեն պատասխանել եմ այդ հարցին։ Նախ և առաջ, այդպիսիք են խելացի ու բարձրակարգ արարածները, որոնց կենսական ունակություններն ու ակտիվ գործունեության պահանջը կարող բավարարություն ստանալ միմիայն վանդակավոր ցանկապատի այս կողմում։ Այնուհետև, կարեկցանքի են արժանի բոլոր այն կենդանիները, որոնց բնորոշ են գերության պայմաններում եկք չգտնող ներքին խիստ մղումները։ Դա հատկապես ակներես է (նույնիսկ անիրազեկ մարդու համար) կենդանաբանական այգու այն գերիների մոտ, որոնք ազատության մեջ ապրելու ընթացքում վարժվել են թափառել և հետևաբար մշտական շարժման խիստ պահանջ են զգում։ Ուստի հնաոճ կենդանաբանական այգիների չափից ավելի փոքր վանդակներում ապրող աղվեսներն ու գայլերը պատկանում են այն գերիների թվին, որոնք ամենից շատ են արժանի կարեկցանքի։

Կոնրադ Լոռենց, «Սողոման թագավորի մատանին»

Փաստորեն, նենց ա ստացվում, որ խելացի կենդանիները սիրում, գնահատում, և օգտագործում են ազատությունը, հնարավորությունները, և իրենց իսկ ունակությունները։ Իսկ առանց ազատության՝ տառապում են։
Ի տարբերություն նրանց, ավելի տկարամիտ կենդանիների ազատության ձգտումը այնքան էլ արտահայտված չէ։
Ես գրել եմ, որ ավելի զարգացած մարդիկ ավելի շատ և կարևոր պահանջներ ունեն։ Նույնիսկ, Տանամայի հետ եկանք մի այլ բուրգի գաղափարին, որը Մասլոուի բուրգի շուռ տվածն է արտաքինից։ Այսինքն, y առանցքով՝ զարգացվածություն, x առանցքով՝ պահանջներ։ Զարգացվածության հետ աճում են և պահանջները․ Դժվար է ասել, արդյո՞ք ավելի զարգացած մարդուն ավելի դժվար է բավարարել իր պահանջները։ Չնայած կարիքների աճած տիրույթին, նա կարող է ունենալ ֆոռա, իր խելքն ու միտքը, ու այդ հնարավորությունները կիրառելով, ավելի հեշտ բավականացնի իր պահանջները, քան ոչ զարգացած մարդը։
Նաև, «ինչպես տարբերել սպառողությունը չսպառողությունից» տեքստում գրել եմ այն մասին, որ չսպառող մարդիկ օգտագործում են իրենց հնարավորությունները, կամ ձեռք բերած իրերը։ Նրանք գիտեն ինչպես օգտագործել։ Կամ սովորում են ունակ լինել։
Ավելի խելացի կենդանիները ավելի հետաքրքրասեր են, իսկ ավելի բութ կենդանիները՝ պակաս։ Դա նույնպես հանգամանքներից մեկն է որ ստիպում է իրենց շրջել, և որից և բխում է շարժման կարիքը։ Որովհետև հետաքրքրասիրությունը օգնում է հասնելու կոնտրոլին, իմանալու աշխարհը, և հետևաբար՝ կիրառելու այդ գիտելիքը։
Հակառակ դեպքում, հաճախ ստացվում է այնպես, որ եթե դու չես վերահսկում իրավիճակը, ապա այն վերահսկում է քեզ։
Իսկ ինչու՞ են ավելի զարգացած կենդանիները ավելի հետաքրքրասե՞ր։ Ինձ թվում է որպիսի օգտագործեն եղած մտավոր կարողությունները, անգործ չթողնեն «քոմփյութեյշնլ փաուեր», այսպես ասած։ Որովհետև դա բանական է, օգտագործել եղած մտավոր ռեսուրսները։
Ազատություն, և հնարավորություն օգտագործել ռեսուրսները՝ դրան ձգտում են զարգացած և խելացի էակները։
Նրանք ձգտում են իմանալ, ինչպես օգտագործել իրենց համակարգիչները, մեքենաները, ֆոտոխցիկները, նույնիսկ պարզապես ծրագրերը։ Նրանք հետազոտում են, փորձում են, կտացնում են այստեղ-այնտեղ, որ հասկանան ինչպես է այս ծրագիրը աշխատում։ Նրանք կարդում են ձեռնարկներ, եթե հնարավոր է։
Փաստորեն, ազատության ձգտումը և խելքը՝ անբաժանելի են։ Խելացի մարդը առանց սովորելու ունակության, օրինակ առանց գրքերի, կամ առանց խոսքի ազատության, օրինակ ավտորիտար ռեժիմի ժամանակ, իրեն զգում է համեմատելի նրան, ինչպես իրեն զգում է գայլը վանդակի մեջ։
Եվ արժանի է կարեկցանքի։

ու տենց