Այս հատուածը Երկիր Նայիրիից․

«Բերդը շինել են նայիրցիները, բայց, դժբախտաբար, այդ նոյն բերդն է հիմա եկուոր սրիկաներին ― սոխերին ― պաշտպանում թէ մեզնից, բերդի եւ քաղաքի իսկական տէրերից ― եւ թէ ամեն մի թշնամուց: Օրը կը գայ ― եւ նրանք կը գնան:»

Հետաքրքիր է, որ Վիքիդարանում «սոխերը» կան, իսկ Ըհաուզքիփերի մոտ՝ չէ․

https://hy.wikisource.org/wiki/Երկիր_Նաիրի/Մասն_առաջին
http://armenianhouse.org/charents/yerkir-nairi/04-part-i.html
հաւանաբար տարբեր խմբագրութիւններով է գիրքը դուրս եկել, ու մի անգամ խուսափել է գրաքննութիւնից, միւս անգամ՝ չէ, կամ ոչ այնքան։

Եղիշե Չարենցը բոցում ա

Այստեղից

Արմիկ, Արմիկ,
Դու տղայի ունես մարմին,
Բարակ մարմին,
Կրակ մարմին, –
Որպես եղեգ գարնանային…
Ախ, կուզեի մոտս գայիր, –
Բարակ մարմինդ տայիր,
Քեզ գգվեի, դողայի,
Գիրկս առած քեզ դող տայի
Որպես քնքուշ մի տղայի…
Արմիկ, Արմիկ,
Դու շրթունքներ ունես կարմիր, –
Հաստ շրթունքներ կրքաբորբոք,
Ամռան արև, կրակ ու շոգ…
Քո շուրթերի հուրը կարմիր…
ավելի