հասկանում եմ, որ ամէն դէպքում, առաջ մարդիկ աւելի քիչ էին չաթւում, քանի որ այնուամենայնիւ, բոլորը չէ ով կարողանում էր գոնէ այդ այսիքիւն քաշել, ինսթալ անել։ ինսթալ անել առհասարակ ոչ բոլորը գիտէին, որ պէտք էր ասենք սեթափ․էզե գտնել ու կտացնել։ բա որ այ՞լ անուն լինէր, ո՞րտեղից իմանաս ինչ է։

իսկ հիմա ֆեյսբուքը դա փոխեց։ ինսթալ անել պէտք չէ, բոլոր «ընկերներդ» էլ ահա՝ ձեռքիդ տակ։ չաթուիր։

յետոյ դա փոխեցին խելախօսները, ուր տեղադրելը հեշտացուեց, խանութի պատճառով, ու սեթափ անունով նիշք պէտք չէ սեղմել, այլ «տեղակայել» ստեղնը։

ահա թէ ինչու են հիմա բոլորը չաթւում, չաթերի սքրինշոթներ անում։

այնպէս որ բարի գալուստ ինտերնետ։ չանցաւ քսան տարի, եկաք։ շնորհակալութիւն ընկեր ցուկերբերգին մեր երջանիկ մանկութեան համար։

հեյ

ես անհանգիստ չեմ, որ դու չասացիր «հեյ», երբ եկար օնլայն։
ես չեմ վախենում, որ չես էլ ասի այսօր։

ես չեմ վախենում՝ ոչ բոբո «ֆրենդ զոն»֊ից, ոչ էլ քո ուրիշի հետ մտերմանալուց։

ինձ չի անհանգստացնում ինչ ես հենց հիմա անում։

ինձ մէկ է, որ ես քո համար չափազանց հասանելի եմ։
(ես ութերորդ դասարանում չեմ։)

ես ոչ մի բան չեմ սպասում։ ոչ զանգի մեյլի, ոչ հանդիպման, ոչ «գրկում եմ»֊ի, ոչ էլ գրկելուն։

ես չեմ ուզում հաշուել, ով ինչքան ինչից տուեց։

ես չեմ անհանգստանում «ինչ կը լինի», կամ ինչպիսին պէտք է լինի այն։

ինձ հանգիստ է, ես զգում եմ անպարտելի, անվտանգ, անկախ։ այն ինչ ես ունեմ, ոչ ոք չի կարող ինձնից խլել։

ու ես ուզում եմ դու հանգիստ լինես։
չեմ էլ ուզում գրել քեզ «հեյ», որ չանհանգստացնեմ։ երեկ գրել էի, որովհետեւ մտածեցի, որ կարող եմ մոռանալ, ինչպէս են գրում «հեյ», ու ինչպէս են գրում դրանից յետոյ (ոչ թէ ինչ)։

այնպէս որ հիմա ես եմ ասում քեզ՝ «դու հանգիստ»։ իսկ դու կարող ես պատասխանել՝ «անհանգիստը կոլեանի բլոգն է»։ ժպիտ։

հ․ գ․ առաջ ենթադրում էի, որ կան «իմ մարդիկ», ու իրենցից կախուած է, իրենք իմն են թէ չէ։ հիմա՝ որ «իմ մարդկանց» ես եմ ընկալում անկախ իրենցից։

ասք փոքր համայնքների մասին

ես ինձ այնքան լաւ էի զգում, որ միշտ առցանց եմ։ ասենք նոյնիսկ դիւրակիր ինտերնետ էի օգտագործում, որ միշտ առցանց լինեմ։ բայց նկատում եմ, որ եթէ ինձ գրում են, ապա ինչ֊որ բան է պէտք ինձնից։ պարզապէս չաթուելու համար ոչ ոք չի գրի։ նկատի չունեմ դատարկ, նկատի ունեմ՝ մի բանի մասին խօսենք, քննարկենք, կիսուենք մտքերով։ այդքա՜ն բան կայ խօսելու։ չէ, կը գրեն, եթէ պէտք է խորհուրդ, կամ փորձով կիսուել, կամ բան է պէտք անեմ, ու պոչը կը քաշեն։ տենց համ միակողմանի է, համ օգտագործուած ես քեզ զգում։
հիմա մտածում եմ, որ ի՞նչ եմ ես առցանց լինում։ միայն աւելի վատ է դրանից։ վաղուց միայն վայֆայներով եմ, բայց դա էլ է անիմաստ։

թւում է, թէ երեւանը փոքր քաղաք է, ու մենք բոլորս իրար հետ քնել ենք գիտենք, բայց իրականում, իմ Երեւանը ահաւոր դատարկ է։ Իմ մոլորակն էլ է դատարկ։

Ես շփուել եմ եւ Եւրոպացիների, եւ Թիֆլիսցիների հետ, իրենց համար իմ ուրախութիւնը մէկ է, իմ վախը՝ անկապ է, իսկ իմ ցաւը՝ հեչ է։ Իրենք իրենցն ունեն։ Չեն կարող հասկանալ ինձ, ընկալել ինձ։ Դա այն պուլպուլակ իմացողի մասին է, որ Արեգն ասում էր, ու իրականում, հեչ էլ պուլպուլակի մասին չէ։ Ինձ տեղացին աւելի մօտ է։ Իսկ տեղացիների հետ էլ չեմ շփւում։ ։Ճ

իմ սիրած սրճարանը, երբ մտնում եմ՝ դատարկ է։ լուրջ։ մարդ չի լինում։ կամ եթէ լինում են, աւելի լաւ է չլինէին։ բայց կողքի փաբում տեղ չեն անում, դուրս են թափւում պարբերաբար, այնքան շատ են։ փաբի տերն էլ շատ լաւ տղայ է, ֆրինեթից գիտեմ նրան, միշտ ասում է մտիր, բան։ ահա։ ես կը մտնէի, բայց երեւանում չկան չծխած փաբեր։ (ի դէպ փաբը՝ փաբլիկ բառից է, քանի որ հասարակական տեղ է)։

իմ սիրած տեխնոլոգիայով նախագծուած չաթում՝ դատարկ է, նոյնիսկ ասենք սփիւռքի այլ հանգոյցներից, եւրոպայից մարդ չկայ առցանց։ մէկն է՝ դեւելոփերը Աւստրիայից, ով սփիւռքը ջաբերին է կպցրել։ իրար նայում ենք, որ կանաչ ենք, ահա։

իհարկէ, եթէ գնամ այրիշ, կամ մտնեմ դիմագրքի չաթ, ինձ կը գրեն։ (ես տը չեմ գրում ոչ մէկին, սպասում եմ, որ ինձ գրեն), բայց ինձ պէ՞տք է այն մարդը ով ինձ դիմագրքով է գրելու։ ի՞նչ խօսեմ իր հետ։ ես դիմագիրք սփիւռքից գրուածքներ եմ ուղարկում, հեռարձակում։ մթոմ, եթէ թումբլր ուղարկում եմ, ինչո՞ւ այնտեղ չʼուղարկեմ, թող տեսնեն։

ջիթոքում՝ գուգլի շնորհիւ ահագին մարդ կար։ ինքը ջաբեր էր, կարելի է առանց գուգլի հաշւի իրենց հետ չաթուել։
մի քանի հաւէս մարդու հետ ԿՄ֊ով էի ծանօթացել, չաթւում էինք։ ահագին լաւ միջաւայր էր, ստիպում էր մարդիկ գրեն, ու չէր սահմանափակում՝ եւ ռսս, եւ օփենայդի ունի։ յետոյ մի պահ մտածեցի, բա ինչո՞ւ վաղուց չեմ խօսել։ պարզուեց՝ դիմագիրք են բոլորը գնացել, ու սքայփ, այնտեղի չաթերը։ իսկ ջիթոք, որ ջաբերին կպնում էր, այլեւս չեն մտնում։ ահա թէ ինչ։

նոյնիսկ մասնագիտական համայնքներում՝ իմ համար ամենահետաքրքիր թեմայով չաթում տաս հոգի երբեք չի հաւաքւում։ իսկ թեման մեծ է, այդ պատճառով այդ մի քանի հոգին թեմայի առանձին ու չհամընկնող մասերով են հետաքրքրւում։ ։Ճ ու այդպէս, մէկը անյքան չգնահատուած էր զգում, որ իր տարիների գործը ոչ մէկին առանձնապէս չհետաքրքրեց, որ գնաց կորաւ, այլեւս չի երեւում։ բայց գժանոց գործ էր արել։

փոքր համայնքներում բարդ է, փաստօրէն։ հեչ էլ նախանձելու չէ։

մնում է իմաստ գտնել այս վիճակի մէջ, ասենք որ պուտինը ինքնաիզոլացման է գնում, ասում է որ սանկցիաներ է կիրառում եւրոպայի դէմ, իսկ ես ասենք, իմ իզոլացումը ոչ մի ձեւ չեմ օգտագործում, նոյնիսկ ափսոս է։

պէտք է ինչ֊որ բանի դէմ պրոտեստել։ մնում է լաւ բան մտածել։ ասենք ես դէմ եմ յանցաւոր վարչակարգին, կոռուպցիային… չէ, դա կարող է փոխուել, պէտք է աւելի կայուն բան մտածել․ ասենք նիւթոնեան ֆիզիկան։ իներցիայի օրէնքը դուրս չի գալիս։ քիչ է չենք կարողանում բացատրել, մի հատ էլ ենթակւում ենք։ ահա։ ինչո՞ւ պիտի ենթարկուենք մեզ համար անհասկանալի օրէնքներին։ ահա։։Ճ