mg_0210-cr2_i106ny__

լուսանկարչութիւնը նոյնպէս սպասելու մասին է։ հաւանածդ տեղից չես հեռանում, մինչեւ չգիտես որտեղից մռութը թարմ վերքերով շուն է յայտնւում, կողքովդ անցնում, իջնում գետի մօտ ջուր խմելու։

_MG_0315.CR2_HUPLHY

Առնո Ֆիշերն ասում էր՝ «Man muss nicht komponieren, die Welt ist die Komposition» բայց ինձ իրօք շատ բարդ էր սա նկարել։ Շունը հեռու կապած, ինչ֊որ դատարկ տեղ մինչեւ իրեն։ Ու յետոյ մտածեցի, իրօք, շան եւ տիրոջ մէջ տարածութիւն կայ, ու թող այսպէս էլ լինի, հրապարակեմ։

չոբանի շուն «պարզ լիճ»֊ի կայանատեղում

չոբանի շուն «պարզ լիճ»֊ի կայանատեղում

այս շան շատ աւելի յուզիչ նկարներ ունեմ։
ու նա շատ նեղուող ու նեղուած շուն է։
բնաւ ինքնավստահ ու ուրախ շուն չէ։
երբ յիշում եմ իրեն, ու առաւել եւս եթէ անձրեւում է, սիրտս ֆիզիկապէս ցաւում է։

>ահա թէ ինչու իրենք չունեն տեղ քաղաքակիրթ հասարակութեան մէջ։ գայլը չի կարող ստել մեզ։ ոչ էլ ունակ է շունը։ ահա ինչու ենք մենք կարծում որ իրենցից լաւն ենք։

«փիլիսոփան եւ գայլը» գրքից։