շատ, ու ոգեւորիչ գրուած ա այն մասին, ինչո՞ւ խցիկդ նշանակութիւն չունի։

ընդհանուր առմամբ վիճելու առարկայ չի՝ խցիկն, ու տեխնիկան գերագնահատուած են, կարեւորն այն ա, ինչ ա մարդու գլխի մէջ, իր ընկալումը, ու ինչպէս ա դա արտայայտւում իր լուսանկարի միջոցով։

հիմա ուզում եմ ասել այն մասին՝ ինչո՞ւ ունի նշանակութիւն խցիկը։ ու ժապաւէնը։ ու խմբագրելը։

շատ սիրուն օրինակ են բերում՝ չէ՞ որ գրամեքենան չի տեքստ գրում, այլ մարդը։ այո, գրամեքենան նոութփեդի պէս բան ա, տեքստի էական յատկանիշը հենց քոնթենթն ա, տեքստը ինքը։

ինձ համար գրքի թղթի որակը նշանակութիւն ունի, բայց դա, ակնյայտ ա, որ էական յատկանիշ չի։

լուսանկարի էական յատկանիշն էլ ա այն, թէ ինչ ա պատկերուած, բայց միակ էական յատկանիշը չէ։ ճիշտ այնպէս, ինչպէս շորի էական յատկանիշը ոչ միայն այն ա ինչ ձեւ ա այն դիզայնած, այլ եւ այդ շորի էական յատկանիշն ա ինչ կտորից ա այն։

այսպէս, մեր ընկալման վրայ ազդում ա, արդեօք լաւ որակով ենք լսում երաժշտութիւն, թէ վատ։

ու այո, երբեմն անորակը՝ էական յատկանիշ ա, բնականաբար, քանի որ անորակը՝ նոյնպէս որակ ա։

ու այդ յատկանիշները տարբեր են ազդում ընկալման վրայ, կախուած ոսպնեակներից, ժապաւէններից, մշակումից, չմշակած լինելուց, պալիտրաներից, երանգներից։

տեսէք, չեմ ասում՝ թող լաւ, դասական գոյներ լինեն, կամ «ժապաւէնային», կամ հարմոնիկ, կարող ա մարդն ուզում ա «տապոր» գոյն խփի, քանի որ էդ բան ա արտայայտում։ նոյնիսկ ճակատին ֆլեշը կարող ա օգտագործուել որպէս գործիք։

ես ինքս սիրում եմ շեշտել, որ ամէն ինչով էլ նկարում եմ՝ ե՛ւ թուայինով, ե՛ւ ժապաւէններով, ե՛ւ տարբեր ժապաւէններով, եւ լոֆայ հեռախօսանման գործիքներով, ու այո, իմ մօտ գուցէ այդ պատճառով նկարները ստեղծում են տպաւորութիւն, որ մի ոճի մէջ չեն, այո, տարբեր կտորներով կարած շորեր են, բայց ըստ քոնթենթի իմն են, իմ մասին են։

առհասարակ, ինձ համար ակնյայտ ա, որ քո մասինը քո ինքնանկարը չի (չնայած ինքն էլ ա քո մասին ասում՝ որ չես ջոկում, որն ա քո մասինը), քո մասինը՝ էն ա ինչ ես նկարում, ու ինչպէս։

ու եթէ «դիսոնանս» գոյներ ունես, էդ միշտ չի նշանակում, որ դեբիլ ես, էդ նշանակում ա, որ էդ ես ուզել անել։

ու ընդհանրապէս, եթէ չես էլ ուզել, սովորաբար, կարծում եմ, ֆոտո֊ի մէջ ամէնը իր տեղն ա լինում, որովհետեւ ինքը այն մասին ա, որ է՛ս մարդը, է՛ս վիճակում, է՛ս զարգացմամբ, է՛ս գիտելիքներով, է՛ս զգացողութիւններով, է՛ս խցիկով, եղել ա ա՛յստեղ, ու բնական ա, որ իր նկարը պէտք ա լինի է՛ս գոյներով, է՛ս ոսպնեակով, է՛ս որակների։ էդ էլ ա ասում իր մասին, նոյնիսկ եթէ նա ինքը գիտակցուած ընտրութիւն չի արել։

կամ եթէ ընտրութիւն չի, բայց գիտակցուած ա։
թերափեւթտներն ասում են՝ ինչ ուզում էք արէք, կարեւորը գիտակցուած լինի։ (:

ու ֆոտո֊ի մէջ ամէնը սովորաբար իրար սազում ա, քանի որ իրականութեան մասին ա, ու հեղինակի մասին ա, եթէ նոյնիսկ նա շատ ուզի ինքն իրեն կեղծել։

ու ես էլ կարող եմ հանգիստ լինել, ինչքան էլ ուզեմ ինձ իմ տեքստերու կեղծել, մէկ ա հասկանալի ա, որ կեղծում եմ, ասենք, ու ինչը, ու ինչի, կամ ում համար։

լոյս ձեզ, որը գուցէ եւ բարի լինի։

ինքնավստահութեան մասին

այդ մասին շատ է խօսւում, գնահատւում է, որ մարդ ինքնավստահ է լինում։

իմ համար ինքնավստահութիւնն էլ աւելի բարդ էր ինչ֊որ արուեստին վերաբերող հարցերում։

իսկապէս, չէ՞ որ աւելի հեշտ է ռացիոնալիզացնել ուժեղ տիպաւորում գնահատելը, քան ասենք որ քեզ այսպիսի ֆոտո է դուր գալիս։

այդ ինքնավստահութիւնը՝ քո մտածողութեան, ճաշակի ու հակումների մէջ, աւելի հեշտ է ձեռք բերել, եթէ քո շուրջը նման մտածողութեան, ճաշակի մարդիկ շատ կան։

եթէ չկան, աւելի հեշտ է հարցնել ինքդ քեզ, արդե՞օք չես սխալւում քո նախընտրանքներում կամ եզրակացութիւններում։

այսպէս, շուրջս մարդիկ էին, ով c++֊ը կամ ջաւան համարում էին ամենալաւ տեխնոլոգիան։ ու ինձ մնում էր կպնել այդ ճամբարներից որեւէ մէկին։ կարծում եմ խելքս կը հերիքէր, աւելին, ինչ֊որ բան գրելու ուղին աւելի հեշտ կը լինէր։

այսպէս, ես տառապում էի եւ լուսանկարչութեան մէջ։ ինձ դուր եկող իմ նկարները բնաւ դուր չէին գալիս ուսուցչին, ում լուսանկարչութեան դասերին ես գնում էի։ ու նա իմ համար հեղինակութիւն էր, ու իրենից շատ կարեւոր բաներ ես սովորել եմ։ ինչո՞ւ պիտի իր ճաշակին չվստահէի։

ու այդպէս, տանջւում էի, անում էի նկարներ որ դուրս գալիս էին, ու չէի հրապարակում, ասում էի՝ անկապն են։ անում էի նկարներ, որ իրեն աւելի դուր կը գային, ու հրապարակում էի, չգիտակցելով որ դրանք իրականում աւելի կարգին ու անհետաքրքիր են։

այսպէս ես համարում եմ որ ֆոտո֊ի դասընթացների գնալը ինձ որպէս լուսանկարիչ աւելի հետ է գցել, քան օգուտ է տուել։

այսպէս ես կարող եմ հպարտանալ որ իմ ՏՏ֊ին վերաբերող կրթութիւնը ինձ շատ չի խանգարել իմ ուղին գտնելու։ կամ գուցէ դա այդ իսկ կրթութեան թերացումներից էր՝ օրինակ այն պատճառով, որ այն ժամանակ ծրագրաւորման վրայ շատ չէին կենտրոնանում, ու փոխարէնը մենք լիքը ասենք կիսահաղորդիչների տեսութիւն ենք անցել։

ու ես ինձ հարցնում էի՝ չէ՞ որ այս մարդը ասենք, վատ նկարներ է անում, ու արդե՞օք նա չպէտք է լսի աշխարհին, ով իր նկարները չի գնահատում։ ո՞նց կարող է նա այդքան ինքնավստահ լինել ու շարունակել անել այն ինչ անում է։

ընդհանուր առմամբ, այսօր ես կասեմ՝ հենց այդպէս։ պարզապէս երեւի չարժի մտածել որ արածդ վերջն է ու դու չգնահատուած յանճար ես։ պարզապէս ինչ կաս դա ես։

յիշեցի այս պահին մի զրոյց երիտասարդ նախաձեռնողների, ու մի ճարտարապետի միջեւ։ նախաձեռնողներն իրենք էին ինտերյեր դիզայն արել ու հարցրին՝ «ի՞նչն ենք սխալ արել», ու ճարտարապետը շփոթուեց հարցից՝ «ո՞նց թէ սխալ», քանի որ սխալի հարց չի, դուք էլ այսպէս էք արել։ «լաւ, ի՞նչ կը փոխէիր» — հարցրին։ «ոչ մի բան» — պատասխանեց, — «դա ձեր դիզայնն է, ու բացի նրանից որ ինձ դուր է գալիս, այն ձերն է, եթէ փոխելու ցանկութիւն ունենաք, փոխէք ինչպէս ձեզ հաւէս է, ու կարծում եմ ինձ էլի այստեղ դուր է գալու»։ «ես իհարկէ կարող եմ մի քանի միտք տալ, ու կը տամ, բայց դրանց լուրջ մի վերաբերուէք, միայն եթէ մտածէք որ հաւէս միտք է, պարզապէս մտքներով չի անցել մինչ այդ, ապա փորձէք օգտագործել»։

այսօր ես աւելի ինքնավստահ եմ քան երբեւէ իմ արածների եւ ընտրածների մէջ այն պատճառով, որ արդէն ընդունել եմ որ իմ արածն՝ իմ արածն է, ու իմն էլ դա է։ «լաւն» է, «վատն» է, «սխալ» է, «սխալ» չէ, ի՞նչ կարեւոր է։

գիտակցել եմ, որ այդ իմ շարունակուող տառապանքները մէկ է շատ բան չեն փոխում, ես փոխւում եմ ինքս, փոխւում են իմ նախընտրութիւնները, բայց ես ինքս եմ փոխւում ու զարգանում, ու ոչ այն ուղղութիւններով, ուր հեշտ է գնալը։

փաստօրէն այսպէս է ստացւում։ եթէ մէկ է «ճիշտ» ուղին չես ընդունելու, իւրացնելու, չես կարող, ապա ինչո՞ւ իզուր տառապէս։

ես ինձ եմ ընդունել։ ու նաեւ ընդունել եմ որ ես բնաւ կարեւոր չեմ ու իմ արածն էլ շատ կարեւոր չի։ ու ինձ ծիծաղելի է երբ մարդիկ կարեւորութիւն են տալիս իրենք իրենց արածին։

զբաղւում ենք էլի։

կարեւորը իզուր չտառապելն է։ ինչ ուզում ես դա էլ արա։ որ լեզուն դուր է գալիս դրանով էլ գրի։

բայց որն է այստեղ սխալը, դա մտածելն է թէ սա «կարգին» է, ու ապա պէտք է այսպէս անել։ ու այո, իմ չսիրած գոութու էլ է երբեմն էֆեկտիւ օգտագործել, այո։ բայց իմ նախընտրած լեզւում այն բացակայում է իհարկէ։

ի վերջոյ ես եկել եմ նրան, որ ես ինքնավստահ եմ այն առումով, որ ես գիտեմ ինձ ինչ է դուր գալիս, ու թքած թէ դա բռնում է թէ չի բռնում ուրիշի ճաշակին, քանի որ դա ամենաանիմաստ զբաղմունքն է՝ ինքդ քեզ անդադար քուեսշն անելը, եթէ մէկ է չես կարող փոխուել այն ուղղութեամբ որը հարազատ չի։

այնպէս որ ես գիտեմ ես ինչ եմ ուզում ստանալ, կամ ինչ միտք է անցնում։ ու իհարկէ, ես սովորում ու փոխւում եմ, քանի որ երբ ես գիրք եմ կարդում, կամ ուրիշների նկարներ եմ նայում, ես գտնում եմ ինչն է իմը, ինչը իմը չէ։

դա էլ կրթութիւնն է, երբ տարբեր բաներ գիտես, ու կարող ես ընտրել, քանի որ ամէն ինչի ինքդ չես կարող հասնել։

այդ պատճառով էլ ահաւոր դուրս չի գալիս երբ խօսում են տեխնոլոգիայի պրոպագանդայի մասին, մարդկանց պարզապէս պէտք է բոլոր այլընտրանքների հետ ծանօթացնել, ու թող իրենք ինչ ուզում են ընտրեն։ ու այո, այդպէս այսօր կրթութեան մէջ չի արւում, ծանօթանում են միայն ամենախորացողները։ բայց դա չի նշանակում որ պէտք է հակառակն անել՝ ծանօթացնել միայն քո սիրածի հետ ու չծանօթացնել այլ մօտեցումների հետ։

ու տենց։

պահպանակային

չեմ հասկանում, ինչու են հեռախօսների էկրաններին թափանցիկ ժապաւէններ կպցնում, կամ ինչու են այդ հեռախօսները դնում ինչ֊որ պատեանների մէջ։

այո, հասկանում եմ, որ քերծելուց պաշտպանելու համար է։ բայց այո, թող քերծուի։ կեանք է։ այսպէս նոյնիսկ աւելի լաւ է։ նա պատմութիւն ունի։ յիշո՞ւմ ես, ինչից է այս վնասուածքը՝ քանի որ այն օրը այսինչ յիմար պատճառով անհանգստացած էիր, ձեռքից գցեցիր։ իսկ առանց խազերի պատմութեան սարքը անձնազրկւում է։ անձից անկախ սարք է լինում։

տունն էլ։ ես երբեմն հին տներ եմ տեսնում, ահաւոր դուրս գալիս են ու գիտեմ ինչ հաճոյքով դրանց մէջ կապրէի։ նաեւ այն պատճառով որ պատմութիւն ունեն։ կամ եթէ հին խցիկ ես ձեռքերիդ մէջ պահում, նոյն զգացողութիւնն է։

հ․ գ․ չեմ բացառում, որ մի օր արտադրելու են արդէն քերծած կորպուսով ու ճաքած ապակով հեռախօսներ։ ինչպէս հիմա նորաձեւ է արտադրողի կողմից ճղած ջինեսր հագնել։ ոչ քո, արտադրողի։ եթէ ինքդ ես ճղել, կարող է ամաչես։ ։Պ

ուղերձային

այստեղ Փոլն ասում է, ինչ ուղերձներ են գեներացնում մեծ քաղաքները։ երեւանը երեւի թէ իր նշած մեծ քաղաքներից չէ, սակայն փորձեցի գրի առնել ինչ ուղերձներ ունի։ կարող էք աւելացնել մեկնաբանութիւններում։

* կարգին լինելու ուղերձ ունի, ընդ որում երեւի քեարթու «ակտիւ փոքրամասնութեան» հաշուին։

* ուրախացող լինելու ուղերձ ունի, քանի որ մէկ է այստեղ բանի չես հասնի, գոնէ ուրախանաս։

առհասարակ, ինձ թւում է, որ ինչպէս «ուրախացող», ամէն օր արբեցող Ցիւրիխցի պանկերն էին վհատուած, այնպէս էլ իրականում մեր ամէնօրեայ փաբեցիներն են վհատուած, յոյս կորցրած։ ուրախանալը կապուած է desparate լինելու հետ։

* աշխատելու ուղերձ ունի՝ ընտանիք պահելու համար, որովհետեւ ընտանիքի ուղերձ ունի։ ընդ որում աշխատել ոչ ընտանիքի օգտին ուղերձ չունի, այդպիսի աշխատանքը արժէք չունի։ «բարեգործութիւն» են դրան ասում, ու երկրորդ մատը տնկում։

* կարգինի ուղերձի մասնաւոր արդիւնքներից է «լաւ տղայի»/«տան աղջկայ» ուղերձը։ ընդ որում ուղերձն այնքան ուժեղ է, որ նրանք ով տան աղջիկ չեն ուզում են լաւ տղայ, իսկ նրանք ով լաւ տղայ չեն, ուզում են տան աղջիկ։

* լուզերական ուղերձ ունի՝ «մէկ է ոչ մի բան չես կարող, քանի որ ես չեմ կարողացել, ու ես չեմ ուզում որ դու կարողանաս, ու մենք բոլորս էլ չենք կարող, աւելի լաւ է գնա գործերդ/կեանքդ դասաւորիր, որ գնով ուզում է լինի, ընտանիք պահիր, ու կարեւոր չէ թէ հանրապետական պէտք է լինես այդ համար, կամ արտագաղթել, թուլացիր եւ հաճոյք ստացիր»։

* վերահսկողական֊դատապարտող ուղերձ ունի՝ այսպիսինը պէտք է լինես, գոնէ արտաքնապէս, այս ժամին տանը, քանի որ կարգինը դա է, սա էլ առաջինի հետեւանքն է կամ մասնաւոր դէպքը։

* երեխայ մնալու, ինֆանտիլ մնալու ուղերձ ունի, անկախ չլինելու ուղերձ ունի։ ի տարբերութիւն արեւմուտքի, ուր մարդուն դուրս կհանեն, ոչ թէ որովհետեւ չեն սիրում, այլ որ սթափուի, զգայ պատասխանատւութիւնն իր համար, ու ինքնուրոյն սովորի լինել, մեզ մօտ պահում են մինչեւ չամուսնանայ, ու խրախուսում են անկախ չլինի յանկարծ, աշխատի/դիպլոմ ունենայ, բայց ոչ այնչափ որ անկախ լինի, գծի իր ֆիզիկական եւ հոգեւոր սահմանները (իր տունը եւ իր որոշումների անկախութիւնը), երբ ամուսնանայ, մէկ է թելադրելու են, ինչ անի, երբ երեխայ ունենայ, չբաժանուի, եւ այլն, վերահսկողութեան տակ երեխաներին աւելի հեշտ է պահել, քան հասուններին։ մնացէք չհասուն, եւ ճնշէք յաջորդ սերունդին որ իրենք էլ մնան չհասուն։

սրա կողմնակի էֆեկտներից է քաղաքականութիւնը, քանի որ երեխաներին աւելի հեշտ է մանիպուլացնել, խաբել, ստիպել, համոզել։

ու ոչ մի լաւ ուղերձ չեմ գտնում։

լաւ, մի լաւ ուղերձ ասեմ՝

* ուսում — ոչինչ բալիկ ջան, կը գնաս, կը սովորես, լաւ կը լինի, չէ, կը գնաս համակարգչային կուրսերի, որ իմանաս մկնիկն ինչպէս շարժել, կը գնաս էսսէ գրելու կուրսերի, սիւի կը սովորես գրել, գործ կը գտնես, ոչինչ որ դուրդ չի գալու, կարեւորն է որ ամուսնանաս ընտանիք կարողանաս պահել, որ մեր գեները շարունակուեն։

չէ, չկարողացայ պոզիտիւ բան գրել։ :/

իռացիոնալ մարդը

նախ ասեմ որ շատ հաւէս է նստել պատշգամբին այս անձրեւոտ օրը եւ գրել տեքստ։

«իռացիոնալ մարդ»֊ն եմ այսօր դիտել։ կինո մոսկուայում։ Ւուդին վերջն է։ Նա շատ լաւ գիտի մարդկանց։ Ու փորձում է անել խորը ֆիլմեր։ Չնայած այդ խորութիւնը միշտ չէ որ նկատում են։ Մարդ էլ չկար դահլիճում։ Եօթը զոյգ։ Պատահաբար չէ, որ Ւուդին վաղուց չի կարողանում ԱՄՆ֊ում ֆիլմերի փող գտնել։ Նա աշխատում է Եւրոպայում։ Այս ֆիլմն էլ հաւանաբար եւրոպական փողերով էր նկարահանուած։ Սա բերում է ինձ ազատ շուկայի պարագայում լաւ կինո նկարելու հարցին։ Այսօր իմ սովորական պատասխանն այն է, որ շատ մեծ շուկայի դէպքում, լինում է բաւական մարդ, ով կը սպառի լաւ արուեստ, եւ այդ փոքր շուկան բաւական է լինում, որ ինչ֊որ մէկը փող ներդնի, ու շահոյթ ունենայ։ Բայց կարծես թէ նոյնիսկ ԱՄՆ֊ի շուկան չի հերիքում։

Ֆիլմը մարդու մասին է, ով ամբողջ իր կեանքը արդարութեան համար պայքար է մղել։ Ու այդ պայքարն իրեն թանկ է նստել՝ մօտ մարդկանց կորուստ, ծանր հիւանդութիւն, եւ նա վերջապէս թեւաթափ է եղել։

Որովհետեւ նա փորձում էր պայքարել այսպէս ասած, «խաղաղ» մեթոդներով։ Իսկ իր դէմ խաղացել են բնաւ ոչ խաղաղ։ Խաղաղ պայքարը շատ դէպքերում դատապարտուած է պարտութեան։

Ու հիմա այդ մարդը վճռում է մի բան անել, մի մանրուք, իր այլ պայքարների համեմատ, բայց անօրինական, ոչ խաղաղ։ Նա վճռում է գործել այնպէս, ինչպէս գործում են իր հաւատացած արդարութեան դէմ։ Նա մտածում է, որ կարող է յաղթել։

Սակայն ֆիլմն այն մասին է, որ նա չի կարող։ Այս աշխարհում՝ չի կարող։

Եւ նա խոստովանում է իր սիրած աղջկան, յուսով որ աղջիկն իրեն կհասկանայ։ Իսկ աղջիկն իհարկէ չի հասկանում։ Նախ որովհետեւ փոքր է, ու յետոյ այդ պայքարը իրենը չէ իրականում։ Շատ «քուլ» է երեւում այդպիսի մեծ, ամէն բան տեսած տղան, միայն մի բան էր իր մէջ անյարմար՝ պարտուած էր։ Բայց երբ նա կրկին ընդվզեց, սկսեց պայքարել արդարութեան համար, ծիտն այդպիսի մարդուն ընդունել չկարողացաւ։ Եւ գնաց հետ, իր լաւիկ, առանձնապէս ոչ մի սկզբունք չարտայայտած տղայի մօտ։ Ում հետ կոմֆորտ է։

Երեւի թէ որովհետեւ այդ ծիտը, նա փիլիսոփային չէր սիրում։ Չէր սիրում նաեւ այն Իսպանիա թռնել ուզող կինը։ Երկուսն էլ իրականում նրան օգտագործում էին, մէկը՝ դեռ ոչ շատ գիտակցուած, միւսը՝ արդեն բաւական գիտակցուած։ Գիտէր ինչ է իրեն պէտք։ Նա չէր յանձնի փիլիսոփային ոչ թէ գաղափարի պատճառով, այլ քանի որ՝ բա ի՞նչ է անելու, հազիւ իրեն հարմար տղայ է գտել։

բացի դրանից, ֆիլմն այն մասին է, որ մենք ունակ չենք տարբերակել որտեղ է պէտք լինել ազնիւ, իսկ որտեղ՝ չէ։ եւ որն է այդ ազնիւը այս աշխարհում, ուր իշխում է դաժանութիւնն ու բռնութիւնը։ հենց ֆիլմի սկզբից էլ փիլիսոփան այդ օրինակն է բերել՝ դուք կհանձնէ՞ք գողին ոստիկաններին, եթէ իմանաք, որտեղ է նա թաքնւում։ իսկ հրէաների ընտանիքին՝ ֆաշիստներին կհանձնէ՞ք նոյնպէս։

Ռոյը, աղջկայ երիտասարդ ընկերը, իհարկէ յիմարի պէս ծտին հետ է ընդունել։ Չնայած նա այլի է արժանի, իմ կարծիքով։ Մարդ չպէտք է իր սխալների համար դրական ամրապնդում ստանայ։ Մենք ունենք կոտրուած տաշտակի մասին հեքիաթ։ Դա արդարութեան մասին է, այդ հեքիաթը։ Իսկ նա ով բացասական ամրապնդում չի ստանում, հակում է ձեռք բերում կրկին չարաշահել իր ունեցած մարդկանց։ Իր հերթին Ւուդին շատ մօտ է անում ֆիլմը կեանքին։ Այո, տղան իրօք յիմարի պէս հետ էր ընդունելու։ Առանց ոչ մի կշտամբանքի։ Բայց այս անգամ։ Ոչ յաջորդ։

Նոյնը այն լքուող ամուսինը։ Ասում է՝ «լաւ մտածիր»։ Ի՞նչ լաւ մտածել։ Գնա՛ գրողի ծոցը։ Եւ տղան, եւ այդ ամուսինը կարող են մտածել, որ իրենց բախտը բերել է՝ իրենք այդ իրենց ծտերին հետ ստացան։ Բայց ես այդպէս չեմ կարծում։ Լաւ հնարաւորութիւն ունէին տեսնելու, ով է իրենց իսկական ընկերը։ Տեսնել ուզել է պէտք միայն։

Ու այստեղ եւս մի այլ հարց է ծագում։ Իսկ իրենց պէ՞տք է ընկեր։ Թէ՞ պէտք է լաւ ծիտ/քուլ տղայ/իսպանիա տանող ունենալը։ Տղաներին էլ։

Ռոյը այդ ծտին կը շրջապատի սիրով, կանի ամէն ինչ որ նա իրեն լաւ զգայ։ Իսկ կանի՞ ծիտը, թէ չէ, ես չգիտեմ։ Քանի որ պարզ չէ բնաւ, նա սիրել ունա՞կ է թէ ոչ։ Ո՞ւր է կորել այդ իր կարեկցանքը՝ փիլիսոփայի ծանր փորձութիւնների հանդէպ էմփաթիան։

Գուցէ ոչ մէկն էլ ունակ չէ, պարզապէս գտնում են հարմար մի տարբերակ, շահերի համընկում, հետաքրքիր կը լինէր իմանալ ինչ է մտածում այդ մասին ինքը՝ Ւուդին։ Նկատի ունեմ՝ իր ֆիլմերը կրկին դիտել, եւս մի անգամ շուրջը նայել ու մտածել։

Ւուդին շատ հաւէս է վառում, (expose) տեսանելի դարձնում մարդկանց մէջ չափազանց տարածուած վարքագծի շաբլոններ։ Շաբլոններ, որ մենք թէեւ նկատում ենք, բայց ինքներս անզօր ենք ինչ֊որ բան փոխել մեր մէջ։

Ես այդ ժամանակ մտածում եմ՝ ինչ նման են մարդիկ դրանով։ Բոլորը ինչքան նմանութիւններ ունեն։ Ոչ միայն արտաքին, փաստօրէն։ Ինչքան կանխատեսելի են։ Ես էլ։

Կադրում ուշադրութիւն գրաւեցին Դոստոեւսկու «Ապուշը» ու Հաննա Արենդթի մասին գրուածքը։ Առհասարակ, ակնյայտ է որ Ւուդին Դոստոեւսկու վրայ տարած է։ Սա առաջին անգամը չէ։ Ու գուցէ իր ֆիլմերը ապագայում լինելու են «պարտադիր ընթերցանութիւն», ինչպէս այսօր Դոստոեւսկին է։

այսքանը, գուցէ ինչ֊որ բան աւելացնեմ մեկնաբանութիւններում։

տառակերային

մտածում եմ, մեր ուղղագրութինը կարելի է շատ հեշտ «լաւացնել», գիտեմ, որ վիճելի է այդ բառը, եւ բերել աւելի մօտ դասականին, որը, յիշեցնեմ, օգտագործում են ոչ միայն արեւմտահայերէնի, այլեւ արեւելահայերէնի համար սփիւռքի համայնքներում, ընդամէնը անելով երկու քայլ․

— վերադարձնել «ւ»֊ը, ու հետեւաբար, հեռացնել «և»֊ն ու «ու»֊ն որպէս տառ։
— վերադարձնել «է»֊ի կիրառումը։

ւ֊ի մասին․

այո, անգլերէնն էլ է ապրել ուղղագրութեան փոփոխութիւն, բայց անգլերէնում չեն փոխել այն, որ fault գրւում է au֊ով։ մաշտոցն ակնյայտօրէն եւրոպական ազդեցութեան տակ էր, ու իր համար հարազատ էր «ու»֊ն գրել որպէս «ou»։

ոչ մէկի նեարդերին չի ազդում գրել՝ soup անգլերէն չէ՞։ կամ sauce, կամ vault։

այո, ես իրականում «աւ»֊ն «օ»֊ով փոխարինելուց հիացած չեմ։ փորձե՞լ էք երեխային բացատրել, ինչո՞ւ կայ «ո» եւ «օ»։ իսկ ինքներդ հասկացե՞լ էք, երբ սովորում էիք։

ունենալով «ւ»֊ը, մենք վերադարձնում ենք լեզուի մէջ կորած արմատներն եւ սկսում ենք ենթատեքստից անկախ տարբերել ասենք ռազմաւարն ու ռազմավարը։
ունենալով «օ»֊ն տարբերում ենք ասենք հոտն ու հօտը։ ես կարծում եմ, որ սա շահելու մասին է։

իհարկէ, ւ֊ն վերականգնելը նշանակում է որ ունենք ութիւն, ապա նաեւ՝ եան, եւ այլն։

վիւնագիրների մօտեցումը, այնպէս, ինչպէս անում են պարսկահայերը, երեւի աւելի հեշտ է ընկալել։ այսինքն՝ աղւէս, ոչ թէ աղուէս։

— Է֊ի մասին։

Բառի վերջում միայն «է» գրելը միայն հեշտացնում է սովորողի գործը՝ գուցէ, ինչեւէ, գայանէ։ հեշտ է չէ՞։

նաեւ շատ հասկանալի է ինչու սէր֊սիրոյ, գէտ֊գիտութիւն, պէտք֊պիտանի, դէմ֊դիմաց, փոխարէն֊փոխարինող։

Ընդամէնը այս երկու քայլն անելով, մենք զգալիօրէն մօտեցնում ենք երկու ապրող ուղղագրութիւնը առանց դժուարութեան։

Իրականում, այս օ֊ն, է֊ն ու ւ֊ն այնքան կարեւոր են, ինչպէս ր֊ն ու ռ֊ն։ Մենք չենք ուզում խառնել պառկ եւ պարկ արմատները չէ՞։ չենք ուզում կռահել թէ որի մասին է խօսքը։ ապա ինչո՞ւ ենք ուզում կռահել հոտ թէ հօտ, չէ՞ որ դրանք տարբեր են։ անգլիացիներն էլ պատահաբար չէ որ գրում են ship ու sheep եւ շարունակում են գրել։

Ի՞նչն է կարելի թողնել։

Բառասկզբի յ֊ն։
Երեւի ոչինչ, որ գրելիս չհասկանանք, ինչու է Հակոբը իրականում Յակոբ։ Երեւի պարտադիր չէ յիշել, որ՝ յատուկ, յիմար, յանցաւոր, յեղափոխութիւն։ Չեմ տեսնում յիմարի առաւելութիւնը հիմարի համեմատ։ Գուցէ սա դեռ չեմ հասկանում։

Բառավերջի յ֊ն։

Կռահում եմ, որ սա հեշտացնում է ընկալել, ինչու «երեկոյ֊երեկոյեան», «կրիայ֊կրիայի», որտեղից այդ յ֊ն։ Բայց չեմ հասկանում ինչ ենք կորցնում եթէ գրենք «հետո» «յետոյ»֊ի փոխարէն։

երեւի այսքանը։ կարծում եմ, այդ երկու֊երեք պարզ քայլը բնաւ ցաւոտ չեն, ու ակնյայտ շահաւէտ։

մանրախնդրային

սկսեմ նրանից, որ պեդանտիկ (մանրախնդի՞ր) վերաբերմունք ունեմ շատ զանազան դէպքերում։
ունեմ խօսքին՝ երբ գալիս ասում են՝ «ես… ըըը… թոքենի համար», կամ «բան եմ տալիս, չի լինում», ու յոյսով նայում են աչքերիդ, որ հասկանաս։

ես յաճախ հասկանում եմ, բայց յայտնում եմ, որ չեմ հասկանում։ ու հարց եմ տալիս, որ տառապէն, եւ միտքը հասկանալի, ճիշտ եւ հայերէն ձեւակերպեն։

ու երբեմն ստացւում է, որ ինձ միայն թուացել է, որ հասկանում եմ, իսկ իրականում լրիւ այլ բան էին ուզում արտայայտել։

ես բծախնդիր եմ անուանումների մէջ՝ կարեւոր չէ պաշտօնական անուանումը, կարեւոր է քաղաքական մօտեցումը։ ես չեմ ասի «լենինական» կամ «կիրովական», ոչ այն պատճառով, որ այդպիսի քաղաք քարտէզին նշուած չէ, այլ որովհետեւ դա ինձ համար քաղաքական հարց է։ այսօր քարտէզին կայ «միկոեանի փողոց», բայց ես կաշխատեմ այլ ձեւ գտնել տեղանքի մասին տեղեկատւութիւն յայտնելու։

կարելի է նաեւ ասել «աֆրիկեանների շէնքի մօտ», չնայած այն արդեն չկայ։

Ի դէպ, անուանել «նախագահ» նրանց, ով բռնազաութել է իշխանութիւնը, շատ նման է «Լենինական» բառը օգտագործելուն։ Հիմա եթէ չէք ասում առաջինը, ապա եկէք մի ասէք երկրորդը։ (Կամ հանէք խաչը, կամ հագէք տաբատը)։

ես պեդանտիկ եմ վերաբերւում խօսքին, ես չեմ ասի «պէսոկ», քանի որ դա պետականութիւն չունենալու մասին է։ երբ չկար լեզուի մասին օրէնք, որ պարտադրում էր գրել վաճառուող ապրանքների վրայ հայերէն, հայերը նայում էին, կարդում տուփի վրայ ռուսերէն «песок»֊ը, հնչիւնափոխում այն, ինչպէս կարող էին, եւ օգտագործում։ քանի որ դա «պաշտօնական», իսկական անունն էր։

ու եթէ «քա՞նի գդալ պէսոկ» ասողին պատասխանել «շնորհակալութիւն, ինձ շաքարաւազ մի աւելացրէք», նա գուցէ մի տեսակ թարս կը նայի քեզ։ ո՞ւմ տեղն ես քեզ դրել, որ մեզ պէս՝ նորմալ հայերէնով չես խօսում։ ու մոռանալով, որ «նորմալ» հայերէնում «պէսոկ» բառ գոյութիւն չունի, ու որ իր ասած «պէսոկը» պետականութիւն չունեցող ազգի մտածողութեան մասին է։

ես պեդանտիկ եմ նաեւ ծրագրաւորման լեզուների ֆորմալ նոտացիային։ ինձ համար կարեւոր է, որ վերագրումը յստակ տարբերուի հաւասարման նշանից, այսինքն օրինակ կիրառուի a := a * 5 ոչ թէ a = a * 5։
ինձ համար կարեւոր է, որ IF պայման THEN յաջորդականութիւն ֊ից յետոյ յստակ աւարտ լինի՝ END֊ի կամ endif֊ի ձեւով։ Ինձ համար կարեւոր է, որ Օբերոնում «հաւասար չէ»֊ն նշւում է մէկ նիշով՝ «#», ոչ թէ՝ պասկալի (<>) կամ սիի (!=), կամ ադայի (/=) պէս՝ երկու։ Այդպէս սխալի հնարաւորութիւնը նուազում է։

ինձ համար կարեւոր է import֊ի եւ include֊ի գաղափարական եւ պրակտիկ տարբերութիւնը։ կարեւոր է, որ կոմպիլյատորը գեներացնի ինտերֆեյս, «բովանդակային» նիշք ձեռքով գրելու փոխարէն, ու շատ նման բաներ, որ ինձ շատ կարեւոր են թւում, այլ մարդկանց թւում են անկարեւոր, եւ իրենք ասում են՝ «ինչի՞ հետեւից ես ընկել», կամ «ինչո՞ւ խորացար»։

Իսկ հիմա ուզում եմ ասել, որ ես միայնակ չեմ, ու մենք բոլորս՝ դուք էլ, որոշ չափով պեդանտիկ էք լեզուի հարցում։

Զաւէն Նաւոեանը բարքեմփեան ներկայացման ժամանակ, ուր նա պատմում էր հայերէն խօսքի ճանաչման մասին, մասնաւորապէս նշեց, որ այդ համար պատրաստուել է բառարան՝ վերլուծելով Յուքոմի թեքնիկական (այո, ոչ տեխնիկական) աջակցութիւն զանգերի ձայնագրութիւնները։

այսպէս, իրենց բառարանում կան՝ «էդի», «վեկալ», «կարաս», ու նոյնիսկ «պադկլիւչածսյա» բառերը։ (:

այդ ժամանակ ես հասկացայ, որ մենք բոլորս որոշ չափով պեդանտ ենք։

որովհետեւ մեր, կամ ասենք՝ ձեր գրաւոր խօսքը, թէկուզ ոչ պաշտօնական գրաւոր խօսքը, երբ չէք գրում դիմում քաղաքապետարան, այլ շփւում էք ընկերների հետ սոցիալական ցանցում՝ շատ աւելի «ճիշտ» է, քան մեր վերբալ (spoken) լեզուն։

տրանսլիտ այլեւս սովորաբար չի օգտագործւում՝ այս պեդանտիզմը արդեն իւրացուած է։ մարդիկ չգիտակցուած պեդանտիկ են նոյնիսկ ֆեյսբուքում․ գուցէ եւ գրեն «խի», բայց չեն գրի «էդի», «վեկալ», ու «պադկլիւչածսյա»։

այսինքն ձեր մէջ էլ դա կայ։ մնում է հասկանալ, որ ոչ միայն կարդացողին է պէտք յարգել, այլ եւ լսողին։ էլ չեմ ասում, ինքդ քեզ։ (:

եւ այդպէս։

հ․ գ․

ու ոչ թէ «ու տենց», եւ նոյնիսկ «էդպէս», չնայած վերջինը լրիւ գրական բառ է։

ցանկացած բառն էլ, եւ երեւոյթն էլ, որ կեանքում լինում է, կարող է, եւ յաճախ լինում է գրականութեան մէջ։ լաւ գրականութեան, ոչ թէ պարտիական կորեկտ, այն գրականութեան մէջ, որ կեանքի մասին է։

ու իրական կեանքում կան շատ բաներ, որ ես դրական չեմ գնահատում, բայց դրանք կան։ նոյնը ֆոտո֊ի մասին․ ինձ դուր է գալիս այս նկարը, բայց դա չի նշանակում, որ ինձ դուր է գալիս երբ երեխաները ծխում են։

ասենք այսօրուայ ռուսաստանում (եւ վաղուայ հայաստանում) լրիւ կարող են այս նկարը արգելել, որպէս քարոզչական եւ անբարոյական։

ու դա էլ ինձ դուր չի գալու։ ես կարծում եմ, որ շատ լաւ նկար է, ինչպէս նկատել էք։

նաբոկովին արգելում են ոչ թէ իր բնաւ ոչ փողոցային լեզուի համար, այլ այն նրա, որ գրուածը իրականութեան մասին է։ իրենց՝ արգելողներին պէտք են հեշտ մանիպուլացուող դեռահաս, կամ մանուկ մարդիկ, ով հաւատում է միաեղջիւրներին, կամ՝ ինչ֊որ այլ անիրական բանի՝ իրենց ճիշտ կրոնի հետեւոր է։

սա արդեն իմ ընկալման մասին է։ գուցէ «գելն» էլ, «փետն» էլ օգտագործուեն գրականութեան մէջ, ինձ դրանք կոպիտ են թւում։ եթէ ես գրող լինէի, ես կօգտագործէի դա ուղիղ խօսքի մէջ, կամ գուցէ եւ ամբողջ գրքի տեքստը կուզէի ոչ «պաշտօնական» լեզուով լինի։ որպէս լուսանկարիչ ես չեմ կարծում, որ պէտք չէ ցոյց տալ այն, ինչ ինձ դուր չի գալիս։ ես գլամուր ռուսալեզու «երեւան» ամսագիրը չէի սիրում, այն իրական երեւանի մասին չէր։

բայց այն, որ իրականութիւնը բնաւ իմ ճաշակով չի, ես չեմ մոռանում։ ու ես պահում եմ ինձ այնպէս, որ աջակցեմ նրան, որ իրականութիւնը լինի իմ ճաշակով։ ես փորձում եմ խօսել այդպէս, ես փորձում եմ ծրագրաւորել այդպէս։

այո, իրական կեանքի մէջ լիքը կեղտոտ կոդ կայ, յետո՞յ ինչ։
ես հաճոյքով այդ կոդից էկրանահան կանեմ, բայց դա չի նշանակում որ ինձ հաճելի է այդպէս գրել։

վերադառնալով լեզուին, նաեւ ասեմ՝ եթէ ասենք «հեր» չենք իմանայ որ «հօր», քանի որ «հայր»։ այլապէս գուցէ «կի՞լ» ոչ թէ գայլ։ այդ «այ»֊ը ոնց որ reference լինի։

ինձ համար անձամբ հայերէնը «այ»֊երով լի լեզու է (ու դա երեւի պեդանտիզմի հետ կապ չունի)՝ այդպէս, այր, կայարան, կայծակ, կայուն, համաձայն, այո, զայրացած, փայտ, ճառագայթ, արտայայտել, գայլ, լայն, պայքար, խայթ, խայտել, միայնակ, պայման, ցայտ, կամայական, կայմ, քայլ, ձայն, սայլ, այց, պայծառ, կայտառ, փայլ, վայրագ, վայրկեան, յայտ, պայման, վայր, մռայլ, բայ, հմայք, այլեւայլ ու վերջապէս՝ հայ, հայերէն։ ու այդ «այ»֊րը շատ հմայիչ են հնչում ինձ համար։

ասք թուրք անուանելու մասին

երբ մեզ պոլիտ կորեկտ են սովորեցնում լինել, ու ասել «ադրբեջանցի», ոչ թէ «թուրք», քանի որ իրենք ուրիշ թուրք են, մտածում եմ, որ երեւի հրէաներին էլ ասել են, մի ասէք արաբ, ասէք սիրիացի, կամ հորդանանցի, կամ լիբանանցի, քանի որ իրենք այլ արաբներ են։ այո, արաբները տարբեր են լինում, թուրքերն էլ են տարբեր լինում, բայց արաբները մնում են արաբ, իսկ թուրքերը՝ թուրք։ ինչպէս գեյերը՝ գեյ, իսկ նեգրերը՝ նեգր։

այնպէս որ ես շարունակելու եմ ասել՝ թուրքերը։ եթէ ճշտելու կարիք կայ, կարելի է մանրամասնել՝ անդրկովկասեան, արեւելեան։ թէ չէ նեգրին չի կարելի անուանել նեգր, իսկ թուրքին՝ թուրք, վաղն էլ կասեն մի ասէք այլմոլորակայիններին՝ այլմոլորակային։

* իրականում սա վեբ լոգ էլ չէ։
* ցանկացած ձայն խանգարում է կենտրոնանալ եւ գրել, այն ինչ պատրաստւում եմ։ նոյնիսկ թղթի խշխշոցը։

* ես յաճախ եմ անդրադառնում այն հարցին, ո՞րն է մարդկայինը, ո՞րը չէ։ էլի նոր չգրուած մտքեր ունեմ այդ մասին։ ու նկատում եմ, որ ոչ միայն այն, ինչ անուանում են «տղամարդկայինն» է նորմալ մարդու յատկանիշ, այլ եւ այդպիսի յատկանիշներ կան, որ «կանացի» կամ «աղջկական» են համարւում։ երեւի ես որպէս «մարդկային» նկատի ունեմ՝ քաղաքակիրթ, հնարաւորինս անկախ հին, ասենք legacy֊ից, հնարաւորինս բանական։ հիմա ասենք, իսկ թոյլի մասին հոգալը քաղաքակի՞րթ է, թէ՞ ծնողական բնազդի հետեւանք։ ինձ թւում է՝ քաղաքակիրթ է։ բայց դա իմ վարկածն է։ գուցէ որովհետեւ ես «արդարացնում» եմ իմ բնազդները։

հիմա էլ այլ բան կը գրեմ։

մարդկանց պէտք չէ ցոյց տալ իրենց, ձեր կարծքով «սխալները», «վրիպումները», «թերութիւններն» ու «թերացումները»։ դա ճնշում է, դա ազդել է։

նախ, ինչի՞ համար։ մարդն այդպէս է զգացել/մտածել(գրեթէ միշտ առաջինը, ոչ երկրորդը)՝ այդպէս է արել։

նեղացրե՞լ են ձեզ։ այդպիսի բան չկայ։
use active, not passive. դու ես նեղացել։ հաւանաբար որ մանիպուլացնես նրան, որ նա լինի այլը քո հանդէպ։

ինչի՞ համար։ թող չլինի այլը։ թող ոնց կայ այդպիսին էլ լինի։
պէտք չէ փոխել մարդկանց, եւ հնարաւոր էլ չէ դա։

կարելի է նրան ստիպել փոխել իր վարքագիծը՝ մանիպուլացնելով/նեղանալով, սպառնալով, շանտաժելով, ինչո՞ւ ոչ՝ դրական ամրապնդումով։ այսինքն՝ սովորեցնել կեղծել ինքն իրեն։
այդպէս էլ սովորեցրել ենք՝ բոլորն իրենց կեղծում են։ կեղծում են՝ որ գրագէտ են, կեղծում են՝ որ սա գիտեն, նա գիտեն, կեղծում են՝ որ լաւը երեւան, դրական ամրապնդում ստանան, չմերժուեն։

որ լաւ ֆոտո լինի, այսինքն, վիտրինային։ լաւ գովազդ լինի։ քանի որ մենք շուկայական յարաբերութիւններին սովոր ենք։ այն էլ դրա բռի ձեւին՝ «նաղդել» ապրանքը ցանկացած գնով, եւ հետ չընդունել։

չէ, ասում ես։ «չի՛ զգում որ վատ բան է արել, եթէ զգար ապա… չէ որ նա լաւն է իրականում։»
դէ որ չի զգում, թող չզգայ ուրեմն։ ուրեմն չի զգում այդպիսի բաներ, նա էլ այդպիսի մարդ է։
նա էլ իրեն այնպիսի մարդ կը գտնի, ով չի զգում որ նա չի զգում։ կամ ով զգում է որ նա զգում է։ թող հանգիստ նրան։

քեզ թւում է՝ վատ բա՞ն է արել քո հանդէպ։ հա լաւ է արել։ ինչպէս ուզել է արել է։ հիմա քեզ պէ՞տք է «լաւ» բան անի, քանի որ մանիպուլացրել ես, ասենք՝ նեղանալով։
թող ինչ ուզում է անի։ ինչ կա դա է։ գոհ եղիր նրանով ինչ կայ։ կամ մի եղիր մօտ իր հետ, եթէ չես կարողանում չազդել։
մօտ մարդկանց աւելի շատ են փոխում, որ յարմարեցնեն իրենց։ տանդ բազկաթոռը որ քեզ հարմար լինի։ ու որ հիւրերը տեսնեն, ասեն այս ինչ հաւէս տուն է։ չէ, մարդը բազկաթոռ չէ։ հիւրերն էլ գրողի ծոցը։

մի փոխէք, եթէ պէտք է դրա համար մօտ չլինել՝ մի եղէք մօտ։ բայց մի ճնշէք մարդուն։ թողէք «վատը» լինի։

ու փոխել մարդուն չի լինի։ նա է որոշում ինչպիսին է ուզում լինել, նա է որոշում ումից է ուզում ազդուել։

թող ինչ ուզում է անի։ թո՛ղ հանգիստ։

իհարկէ, դու թողնես՝ միեւնոյն է տարբեր տեղերից այդ խեղճ մարդու վրայ ազդելու են։ ազդելու են ոչ միայն այն մարդիկ, ում նա պէտք է այս կամ այն ձեւ, ազդելու է նաեւ «հասարակութիւնը», յաճախ նա արձագանքելու է այդ ճնշմանը փոխուելով դէպի հակառակ կողմ, քան մղում են, թէկուզ առանց ճնշման այն կողմ չէր գնայ։
կամ դրական ամրապնդելու են, նա էլ այնպէս կանի, որ կրկին ամրապնդեն։ դէ թող անի, եթէ նրան դա է պէտք։ եթէ ուզում է ինքն իրեն այդ գնով կեղծել։

(այո, ուզում է։ մարդիկ անում են այն, ինչից լաւ են զգում։ այլապէս թմրադեղերի խայծը ուտող չէր լինի, նոյնիսկ երբ դա հակաօրինական է, կամ բոլորին յայտնի են վնասները։ եւ պատահական յղիութիւններ չէին լինի։ դէ թող ստանայ իր դրական ամրապնդումը, քեզ ինչ, ափսո՞ս է։ դու քո մասին մտածիր։)։

բայց դա քո գործը չէ։ դու մի ճնշիր։ մի էլ ամրապնդիր։

դա իրենց յարաբերութիւններն են՝ իր ու հասարակութեան, իր՝ ու այլ մարդկանց։ գոնէ դու թող հանգիստ։
ու կենտրոնացիր քո վրայ։ եթէ ինչ֊որ մէկին ուզում ես փոխել ապա կարող ես քեզ փոխել։ եթէ դա հնարաւոր է։

ասք պատմական անհրաժեշտութեան մասին

Մարդուն չպէտք է «լինուքս» «տեղակայել», եթէ նա չի ուզում, չի խնդրել։ Չպէտք է «գովազդել», ասել ինչով է լաւ ու յետոյ տեղակայել։ Թող ինքը իմանայ ինչ է, նոր ուզի, փնտրի միջոց։ Իսկ այնժամ, քո օգնութիւնը գուցէ եւ պէտք չի լինի։

Նաեւ չպէտք է սովորեցնել ինչ֊որ բան, եթէ նա չի խնդրել։ Եթէ չի ուզում։

Մարդը պէտք է նա հասկանայ, ինչ է իրեն պէտք, ինքը ձգուի։ Այդ ժամանակ նոր, տուածդ գնահատուելու է, աղբը չի նետուելու։ Կամ սերուանտի վրայ չի դրուելու, որ փոշի հաւաքի։

Այսպէս, ինչպէս մարդկանց հետ, այնպէս էլ հասարակութեան։ Հասարակութեան համար չպէտք է այն անել, ինչ իրեն պէտք չէ։ Ու առաւել եւս իմ պէս մարդ չպէստք է անի, քանի որ ես ըստ հասարակութեան, այդ հասարակութեան անդամ չեմ։ Ես օտար եմ։ Ինչո՞ւ։

Շատ պարզ, ես Թիւրինգի թեստը չեմ անցնում։ Երբ ինձ հետ զրուցում են, մտածում են, որ ես դրսից եմ։ Ու չեն հաւատում, որ տեղացի եմ։ Ուրեմն, այդպէս էլ կայ։ Տեղացի չեմ։ Հայաստանից չեմ։ Հայ չեմ։ Իսկ տեղական նախագծեր պիտի տեղացի մարդ անի։ Երբ այդպիսի տեղացի յայտնուի։ Որովհետեւ այնժամ է պէտք լինելու, երբ յայտնւում է Մարքսի ասած «պատմական անհրաժեշտութիւնը»։ Իսկ մինչ այդ պէտք չէ։

եւ այդպէս

հ․ գ․ մտածում էի, եթէ իմ իմացած մարդուն բերեմ բարքեմփի, ես նրան կեղծ հայաստան եմ ցոյց տալու։ չեմ կարող ներկայացնել իրական հայաստանը, քանի որ ես իրական հայ չեմ ու իրական հայի պէս ինձ չեմ պահելու։ այնպէս թիւր կարծիք կը ձեւաւորեմ մեր մասին։

հասկանում եմ, որ ամէն դէպքում, առաջ մարդիկ աւելի քիչ էին չաթւում, քանի որ այնուամենայնիւ, բոլորը չէ ով կարողանում էր գոնէ այդ այսիքիւն քաշել, ինսթալ անել։ ինսթալ անել առհասարակ ոչ բոլորը գիտէին, որ պէտք էր ասենք սեթափ․էզե գտնել ու կտացնել։ բա որ այ՞լ անուն լինէր, ո՞րտեղից իմանաս ինչ է։

իսկ հիմա ֆեյսբուքը դա փոխեց։ ինսթալ անել պէտք չէ, բոլոր «ընկերներդ» էլ ահա՝ ձեռքիդ տակ։ չաթուիր։

յետոյ դա փոխեցին խելախօսները, ուր տեղադրելը հեշտացուեց, խանութի պատճառով, ու սեթափ անունով նիշք պէտք չէ սեղմել, այլ «տեղակայել» ստեղնը։

ահա թէ ինչու են հիմա բոլորը չաթւում, չաթերի սքրինշոթներ անում։

այնպէս որ բարի գալուստ ինտերնետ։ չանցաւ քսան տարի, եկաք։ շնորհակալութիւն ընկեր ցուկերբերգին մեր երջանիկ մանկութեան համար։

ասք յարաբերութիւններ սահմանելու մասին

ուզում եմ ասել, յարաբերութիւններ սահմանելը շատ բարդ է։

երբ ես գրում էի էթիկայի եւ բարոյականութեան մասին, ասում էի, որ ընդհանուր կանոններ իրականում լինել չեն կարող։ կայ այս կապի ձեւ, եւ այս կապի ձեւ, եւ այս կապի ձեւ։

ու ապա, այ քուդնթ քեյր լես չէի կարող աւելի քիչ հոգալ, ինչպէս է պիտակաւորւում, կամ սահմանւում յարաբերութիւնը։

եթէ կողքինիս պէտք է, թող պիտակի, եսիմ։ միասին ենք, միասին չենք, ընկեր ենք, ընկեր չենք, ծանօթ ենք, ծանօթ չենք, «բադի» ես, «դիւդ» ես, թէ «լաւ օֆ մայ լայֆ» ես, եւ այլն։

որովհետեւ ամէն յարաբերութիւնը դա յատկութիւնների բազմութիւն է։ ու մի պահին ինչ֊որ մի բիթ կարող է սեթ լինել, ինչ֊որ մի բիթ կարող է զրոյանալ։

իսկ ասել՝ չէ, ընկերութիւնը, կամ ռոմանծիկ յարաբերութիւնը այսպիսին է, կամ այսպիսին, այս բիթերն են մէկ, եւ այս բիթերն են զրօ, ու հենց այդպէս, դա նոյնն է, ինչ խօսել ընդհանուր բարոյականութեան մասին։ ընդհանուր չկայ։

կայ այս յարաբերութիւնը այս պահին։ ու այս յարաբերութիւնը այս պահին։

ու դա գիտէք, շատ հաւէս է։ ես ուրախ եմ, որ այդպէս է։

ասք էթիկայի եւ բարոյականութեան մասին

բարոյականութիւն բառը չեմ սիրում։
որովհետեւ այն ենթադրում է ընդհանուր կանոնների ցանկ, որին բոլոր հասարակութեան անդամները պէտք է ենթարկուեն, եթէ բարոյական են։ յիշենք նաեւ, որ այն փոփոխւում է ժամանակում եւ տարածքում։

իսկ մարդիկ շատ զանազան են, որ կարողանան հաղորդակցուել նոյն պրոտոկոլի սահմաններում եւ նոյն ձեւով։

այսպէս, քանի որ բարոյականութիւնը ընդհանրացնող է, ես կարծում եմ, որ այն տոտալիտար է։

բռնապետական է։ ու ընդհանուր առմամբ, բռնութեան մասին է։

բարոյականութիւնը՝ բռնութիւն է, անձի վրա բռնանալ է։

ու ապա ես օգտագործում եմ էթիկա բառը, որպէս հասկացութիւն, որը սահմանում է այս եւ այս մարդու յարաբերութիւնը։ ամէն երկուսի յարաբերութիւնը ունիկալ է, անկրկնելի։

ու ապա ամէն երկուսի միջեւ հաղորդակցման կանոններն են ունիկալ։

էթիկայի պարզ օրինակ․ դու ինձ ասել ես որեւէ մի բան։ ես տարածել եմ։ կարող է օկ ես, որ տարածեմ։ կարող է՝ ոչ։ կախուած է տարբեր զանազան մանրուքներից։ ու դա մենք ինքներս ենք որոշում, սովորաբար առանց պայմանագիր կազմելու, ու իրար հասկանում ենք։

ու սա ընդհանուր կանոնների մասին չէ։ սա կոնկրետ այս մարդու եւ այս մարդու մասին է։
շատ լիբերալ է։ անձնաւորուած։ բողոքական։ ոչ ուղղափառ։ ազատութեան մասին է։

հենց այդպէս։

ասք նուէրների մասին

երկար ժամանակ ես նուէրների ընդդիմախօս էի։ հիմնականում այն պատճառով, որ կարծում էի որ չափազանց յաճախ դրանց դրդապատճառը հաճոյանալն է, ինքնացուցադրուելն է։ նուէր անելով մենք ցոյց ենք տալիս ինքներս մեզ, տեսէք ես ինչ լաւն եմ, ես քեզ ինչ լաւ գիտեմ, եւ դրանով մի տեսակ կաշառում ենք մարդուն, մանիպուլացնում։

եւս մի շատ տարածուած դրդապատճառ՝ հաւանութեան արժանանալն է։ ընդունուած լինելն է։ որ քեզ աւելի շատ սիրեն։
ու թւում է թէ, ինչքան աւելի լաւ(կամ թանկ) նուէր անես, ապա այնքան աւելի շատ պիտի սիրեն։ այսինքն սա շուկայական յարաբերութեան մասին է։ ու սա շատ էին անում ոչ միայն միջին դարերում։ հիմա էլ է տարածուած։

ու եթէ ես չեմ գրել այդ մասին, ապա գուցէ այն պատճառով, որ անիմաստ էր գրելը։ ես շատ ուրախ եմ, որ դա չի գործում։ մարդը ընդունուած չի լինի իր նուէրի համար։ երբեք։ մենք բաւական խելացի ենք, որ տարբերենք որն է խայծը։

ինչպէ՞ս անել, որ նուէր անես, եւ շուկայ չստացուի։ ինձ մի հատ «լազեյկա» էի գտել, թոյլ էի տալիս միայն ոչ նիւթական նուէրներ։ եւ անել եւ ստանալ։ հիմա սա մոլորութիւն եմ համարում։ նիւթականը կապ չունի։ կապ ունի դրդապատճառն եւ մօտիկութիւնը։

նախ դրդապատճառի մասին․

երբեւէ մի բան արե՞լ էք ընկերոջ, բարեկամի, մօր, քրոջ, եղբօր համար՝ որովհետեւ ուզում էք տեսնել այդ իրենց դէմքը։ այդ իրենց ուրախ վառուող աչքերը։ ու զգալ ի՜նչ երջանիկ ես դու, երբ նա երջանիկ է։ որովհետեւ դու տխուր ես, երբ նա տխուր է։ ու քեզ ցաւում է, երբ իրեն ցաւում է։

եւ ես կարծում եմ, որ սա ձեւացնելն շատ բարդ է, եթէ ոչ անհնար։

ու ինձ թւում է, շատ լաւ է ինքդ քեզ հարցնել, համոզուած լինելու համար։ ինչո՞ւ ես դա անում։ ի՞նչ ես ուզում։ ու ո՞ւմ համար ես անում։ եթէ ընդունես, որ ինքդ քո, որ դու լաւ զգաս, որ նա լաւ է զգալու, ապա երեւի այո, հենց այս դէպքն է։

իսկ հիմա անցնենք մօտիկութեանը, մտերմութեանը․

այստեղ պէտք է ասել, որ պրակտիկօրէն ամէնը, ինչ մենք անում ենք՝ նուէր է։

որովհետեւ ոչ մէկ ոչ մէկին ոչ մի բան պարտական չէ։

ու մենք ապա շուկայական յարաբերութիւնների մէջ չենք։

ու ես չեմ կարծում, որ կարելի է մարդկային յարաբերութիւնները դիտարկել որպէս շուկայական, օրինակ՝ նա ինձ տալի՞ս է այսպիսի շփում, ես նրան վճարում եմ համարժէք։

կարելի է դա բացատրել եւ այսպէս՝ մենք իրար նուէրներ ենք անում, ու չենք հաշւում։

իսկ ուզո՞ւմ ենք, թէ չէ՞նք ուզում տալ֊ստանալ, դա արդեն այն մասին է, թէ ինչքանով ենք մօտ։

այդ պատճառով էլ սովորաբար անկապ մարդկանցից նուէր չեն վերցնում։ չեն էլ տալիս իրենց։ բոլոր իմաստներով։ մօտ մարդկանց ենք տալիս։

եթէ շուկայական յարաբերութիւնների մէջ չենք։ եթէ կաշառք չէ։ եթէ առեւտուր չէ։ բայց ապա երկու կողմն էլ ընդունում են, որ դա առեւտուր է, նոր են մասնակցում դրան։

ու եթէ անում ես նուէր, քանի որ ասենք քեզնով այլեւս հետաքրքրուած չեն, կամ ուզում ես քո մասին հոգան, միեւնոյնն է, միայն հակառակ արձագանքն է լինելու։ կարող եմ խոստանալ։ ։Ճ

այնպէս որ, ինչպէս ասում էին փիլիսոփաները՝ «քենթ բայ մի լաւ»։ այո, հենց այդպէս։

սա որոշեցի հանել կոնֆորմիզմի եւ փոքր շուկայի մասին տեքստի տակի մեկնաբանութիւնիցս՝

երեկ մէկի հետ խօսում էի, ասացի «հայերէն վիքիպեդիայում այսպիսի յօդուած կայ», նա իրեն լաւ զգաց, ասաց՝ «ես եմ գրել»։ իսկ ես ինձ վատ զգացի, քանի որ կրկին աչքիս առաջ էր օրինակը որ պարզ է, մեզնից մէկը պէտք է լինէր, հո ուրիշ մարդ չէր լինի։ նա իմ արածով կօգտուի, ես՝ իր։ եւ ոչ ուրիշը։ մի քիչ չափազանցնում եմ, որ միտքն հասցնեմ։

այսպէս նաեւ, մէկն հայերէն վիքիպեդիայում մունաթ էր եկել, թէ արտաշատի մասին յօդուած չկայ, քանի որ տրանսլիտ էր գրել՝ «ARTASHAT»։ գոնէ այդ պատճառով էլ, նա չի կարողացել օգտուել համայնքից ուրիշի արած գործով։ ։Ճ

ու գուցէ բնաւ զարմանալի չէ, որ հայերի էպոսի հերոսը՝ Մհերը, նա է ով ի վերջոյ գնում է ինքնամեկուսացման։

եւ այդպէս

ասք հետադարձ կապի մասին

մի քանի օր առաջ սահմանամերձ գիւղում էի։ մի հատ կին էր, ասում էր — լրագրո՞ղ ես, ի՞նչ ես եկել։ ասում եմ՝ չէ, անկապ եկել եմ։ հետաքրքիր էր։ ասում է՝ — ահա, գալիս են, գրում են, նկարում են, ամէն մէկն իրենց համար, իրենք իրենց են առաջ տանում, իսկ մեզ ի՞նչ դրանից։ ինչպէս ապրել ենք, այնպէս էլ ապրում ենք։ ոչ մէկ չի օգնի, ոչ մէկի պէտք չէ։

իսկ սա այն մասին է, որ եթէ նոյնիսկ կայ յարաբերական խօսքի ազատութիւն, դա դեռ ոչ մի բան չի նշանակում։ քանի որ չկայ հետադարձ կապի մեխանիզմը՝ ընտրութիւնները։ քանի որ հասարակութիւնը չի կարող իր վերաբերմունքն բացի արտայայտելուց, նաեւ կիրառել՝ իշխանափոխութեամբ։ նա գրեթէ լծակներից զուրկ է։

այնպէս որ ինչքան ուզում էք գրէք, ինչքան ուզում էք նկարէք։ չի լաւանալու եւ այդ սահմանամերձ գիւղի վիճակը, եւ մերը ձեր հետ։ քանի դեռ չի լինելու հետադարձ կապ։

եւ այդպէս

ասք փոքր շուկայի, արտագաղթի եւ կոնֆորմիզմի մասին

ուրեմն, ասենք մի տարի առաջ, մի աղջկայ դեբիան եմ տեղադրել։ ինչո՞ւ։ մթոմ լաւութիւն էի արել՝ չի փչանայ, ասել եմ, վիրուսներ չես ունենայ, հանգիստ կապրես։

վերջերս կապուել է։ ասում է՝ վայֆայը չի աշխատում։ նախ, կարեւորն այն է, որ ինձ է կապուել։ ինչո՞ւ ինձ։ եթէ վինդովս լինէր, նա շատ տարբերակներ կունենար ու գուցէ նախընտրեր ինձ չդիմել։ բայց լինուքս «սափորթ» անողները, այո, այնուամենայնիւ, դեռ անհամեմատ աւելի քիչ են։

ինչեւէ, մենք հանդիպում ենք սրճարանում, եւ իր նոութը վայֆային կպնում է։ «ուրեմն աշխատում է» — ուրախանում եմ ես։ «չգիտեմ ինչ է, քեզնից է վախեցել» — պատասխանում է նա։ յետոյ գնում է տուն։ եւ իր նոութը իր տան վայֆային չի կպնում։ այդ ժամանակ նա համարձակւում է զանգել պրովայդերին, ով տեղադրել է եւ կարգաւորել վայֆայը եւ բողոքել։ իսկ պրովայդերը լուծում է խնդիրը՝ իր մեղքն էր։

ո՞րն է երկրորդ կարեւոր մասը այս պատմութեան։ այն, որ այդ աղջիկը, ով բնաւ էլ կոնֆորմիստ աղջիկ չէ ընդհանուր առմամբ, ու նախանձելի համարձակութիւն ունի շատ այլ իրավիճակներում, փաստացի ենթադրել էր, որ «մարգինալ լինուքսն է» պատճառը կապ չունենալու, ոչ թէ «մեյնսթրիմ» պրովայդերը։ նա չի ենթադրել, որ այն, ինչ մարգինալ է, այն ինչ տարածուած չէ, այն ինչ կոնֆորմիստական չէ՝ կարող է անխափան աշխատել։ ինքը՝ մարգինալ, ոչ կոնֆորմիստ լինելով։

ես կարծում եմ, որ դա շատ պարզ է։ ու որ մենք շատ քիչ հաւանականութեամբ կարող ենք ունենալ իրական նոն կոնֆորմիստ եւ իրական մարգինալ։ նրանց՝ ով փոխում է աշխարհը։ մերոնք՝ փոփոխութիւն անել ունակ չեն։ եւ դա, ես կարծում եմ, կապ ունի նաեւ մեր քանակի եւ բազմազանութեան հետ։

ինչպէ՞ս են մարգինալները փոխում աշխարհը։ փոխում են՝ ունենալով մեծ շուկայ։ փոխում են՝ քանի որ իրենց համայնքներն այնքան մեծ են, որ իրենց քիչ քանակի համախոհները այնուամենայնիւ այնքան շատ են, որ տարբերւողները կարողանում են չմնալ տեղում, զարգանալ, եւ համայնքները փոփոխութեան են տանում։

այսպէս, Սթոլմանը կարող էր իր գրած ազատ ծա֊ի աջակցութիւն մատուցելով ապրել՝ ժամը 200 դոլար վաստակելով։ քանի որ միացեալ նահանգների շուկան այնքան մեծ է, որ գտնւում էին մարդիկ, ով կօգտագործեր իր ծրագրերը, եւ դրանց մէջ գտնւում էին նաեւ նրանք, ով կը վճարէին աջակցութեան համար։

այսպէս, Լինուսը, չնայած իհարկէ բնաւ հարուստ չէ, ինչպէս Գեյթսը կամ Ջոբսը, Լինուսը կարողացել է իրեն թոյլ տալ միլիոն դոլարով տուն ձեռք բերել։ Եւ երկու հարիւր հոգանոց ռեդհեթը կարողացել է լինել շահութաբեր եւ տարածուել։ իհարկէ, նահանգների ճնշող մեծամասնութիւնը դեռ օգտագործում է մայքրոսոֆթի կամ էփլի արտադրանքը սեղաններին, սակայն իրավիճակը կամաց, բայց կայուն փոխւում է։ ու արդեն զարմանալի չէ, որ տեսականօրէն ազատ անդրոիդը, լինուքս միջուկով, դէ ֆակտո ստանդարտ է։

այնտեղ, ուր շատ մարդ կայ, գտնւում է շատ մարդ, ով կարող է, օրինակ, լաւ դիտորդ լինել ընտրութիւնների ժամանակ, կամ աջակցում է ոչ այնքան շահութաբեր մտքին՝ ասենք օգնել անօթեւան կենդանիներին։ այնտեղ փոքր համայնքները դառնում են ազդեցիկ, եւ փոխում են հասարակութիւնը, իսկ յետոյ փոխում են օրէնքները։

հայաստանի շուկան այնքան փոքր է, որ կարելի է ասել՝ այն չկայ։ նաեւ ակնյայտ է, որ շուեյցարական (իսկ շուեյցարիան նեյտրալ է եւ նոյնիսկ եւրամիութեան անդամ չէ) տեխնոլոգիաները չէին կարող մրցել ամերիկեան տեխնոլոգիաների հետ, անկախ նրանից, թէ ինչքանով լաւն էին։ օբերոնը, մոդուլան այդպէս էլ մնացին համալսարանների նեղ պատերի մէջ, ուր եւ շնչահեղձ են լինում։ պասկալը ժամանակաւոր տարածում ունեցաւ՝ երբ բորլանդ ընկերութիւնը գրանցուեց ամն֊ում, եւ ամն֊ում տարածուելու պատճառով այն յետոյ հասաւ մեզ։

եթէ օբերոնը լինէր գերմանական՝ տարածուեր գերմանիայում, դրան աւելի լուրջ էին վերաբերուելու։
կամ այլ օրինակ՝ ո՞վ էր լինելու Գոդարը, եթէ նա ապրեր եւ ստեղծագործեր (եթէ իրեն թոյլ տային) Հայաստանում։ Ո՞վ էր իրեն ճանաչելու։ Հայերը չէին ճանաչի ճիշտ այնպէս, ինչպէս ծանօթ չեն Փելեշեանին։ Աշխարհը չէր ճանաչի այնպէս, ինչպէս ծանօթ չէ Փելեշեանին։ Ի՞նչ կը լինէր, եթէ Փելեշեանը ստեղծագոծած լինէր Ֆրանսիայում։ Կասէին՝ որ նա փոխել է աշխարհը։ Որ կայ կինո մինչեւ Փելեշեան, եւ Փելեշեանից յետոյ։

այնտեղ է, իրենց մօտ է երբ փայթնը յաղթում ջաւան։ այո, աւելի հիփսթերական քան գիտական փայթնը յաղթում է կորպորատիւ ջաւան։ քանի որ այնքան լիբերալ հասարակութեան մէջ միայն կարող են լինել այնքան հզօր մարգինալներ։ այսպէս է որ փոքրամասնութեան իրաւունքները պաշտպանուած են լինում այնտեղ, ուր ժողովրդավարութիւն է։

Հայաստանում շատ բարդ է զարգանալ։ այսինքն՝ կարելի է լինել կենսակայուն «բակի բուդկա», որը թոյլ է տալիս տիրոջը սպասարկել հին «բմվ» եւ վճարել դստեր տնտեսագիտականի համար, բայց ոչ աւել։ նա ալեքսանեան երբեք չի դառնալու, ինչքան գրագէտ մարկետինգ չանի, ինչքան լաւ չկազմակերպի իր խանութի աշխատանքը՝ ապրանքների դասաւորութիւնը, գները, դիզայնը։

այսինքն՝ չի ստացուի լինելով տարբեր գրաւել շուկան։ չի ստացուի լինել տեղական գուգլ, կամ էփլ, որը դուրս է եկել աւտոտնակից։

նոյնը՝ ինդիւիդների մակարդակում է։
յիշո՞ւմ էք, երբ հայրը, իր երեխային ասում է՝ «տեսնո՞ւմ ես պեծյան փորում է։ այ դու էլ դասերից փախնես՝ փորելու ես»։ այո, ճիշտ է ասում, ընդհանուր առմամբ, հայաստանի համար։ բայց ճիշտ չէ ասում նահանգների համար, ուր գեյթսը թողնում է ուսումը, եւ հիմնում է մայքրոսոֆթ։ ուր ջոբսը թողնում է ուսումը եւ ստեղծում է էփլ։ ուր էյնշթեյնը գալիս է, անում իր դոկտորականը, նրանից յետոյ, երբ մերժւում է շուեյցարիայում։

կամ՝ ինչո՞ւ է այս աղջիկը հագնում կրունկներ, չնայած չի սիրում դրանք։ քանի որ, ասում է, չեն հաւանում ինձ։ բայց չէ՞ որ — հակաճառում էի ես — երբ դու վերջապէս հանդիպես նրան, ով հաւանելու էր հենց քեզ, նա դա չի անի, քանի որ դու չես լինի ինչպիսին կաս։ այո — համաձայնում էր նա։

սակայն ես հիմա հասկանում եմ, որ նա աւելի ճիշտ է։ նա, ով այդ աղջկան կհաւանէր այնպիսին, ինչպիսին նա կայ, կամ արդեն զբաղուած է, կամ գնացել է արտասահման՝ այնտեղ, ուր շատ են նրանք, ով իրեն դուր են գալիս։ ու նրանք, ով իրեն կընդունեն։ իսկ այն աղջիկը, որ սիրում է կարճ մազեր, ու «տղայական» տեսք, նա ոչ միայն քիչ հաւանական է, որ կհանդիպի իրեն այդպէս հաւանողին, այլեւ նա ինքը, ամենայն հաւանականութեամբ կհաւանի աւելի «աւանդական» տղայի, քան նա աղջիկ է։

եւ բնաւ պատահական չէ, որ մեզ մօտ ընդդիմադիր երեխաները՝ ընդդիմադիր ընտանիքներից են։ իսկ ոչ ընդդիմադիր երեխաները՝ ոչ ընդդիմադիր ընտանիքներից։ բնաւ պատահական չէ, որ դատախազի որդին է դառնում դատախազ, ոչ թէ ընդդիմադիր։

մեզ մօտ չափազանց քիչ են, փաստացի չեն լինում շրջակայ միջավայրին դէմ գնացող մարդիկ՝ հասարակութեանը, կամ ընտանիքին, եղբայրութեանը։ մեզ մօտ չեն լինում, քանի որ մենք քիչ ենք, ու դէմ գնալով, իրենք ընդամէնը գնալու են ինքնամեկուսացման։ իսկ մեկուսացող մարդիկ վաղ թէ ուշ լրացնելու են «նեուդաչնիկների» շարքերը։ սա ամն չէ, ուր նեուդաչնիկները գտնում են իրենց պէս ընկերներ, հզօրանում են, եւ տակն ու վրայ են անում համակարգը։ կամ գոնէ կարողանում են զարգանալ լինելով այնպիսին ինչպիսին կան, առանց կոտրուելու։

ու գուցէ զարմանալի չէ բնաւ, որ հայերի էպոսի հերոսը՝ Մհերը, ի վերջոյ գնում է ինքնամեկուսացման։ նա յաղթող չէ։

մարգինալները չեն կարող փոխել հայաստանը, քանի որ չեն հաւաքում կրիտիկական զանգուած։ (այնպէս, ինչպէս գազոնը ունի մինիմալ չափ ապրելու համար, եւ երկիրը ունի այնպիսի սահմաններ, որ պաշտպանելը իրատեսական լինի։) եւ ինչքան քիչ մարդ կայ այստեղ, այնքան քիչ է այն հաւաքելու հաւանականութիւնը։ (զակոն օբրատնիխ կուադրատով)։

այդ պատճառով էլ ունենք երեք հոգի հայերէն գրող դիասպորայում։ որոնց թիւը չի աճի։ այդպէս էլ կը փտեն, մինչեւ չյոգնեն իրարից։

ու պատահական չէ, որ մեզ մօտ նոնկոնֆորմիզմ գոյութիւն չունի։ իհարկէ կան, մեն֊մենակ այստեղ եւ այնտեղ, իրենց փոքր, նեղ համայնքիկներում՝ ախպերութիւններում փտող մարդիկ։ փտող՝ քանի որ օդի շարժ չկայ։ սակայն իրենք չեն փոխի ոչ մի բան։ ոչ իրենց արուեստն է տարածուելու, ընդունուելու լայն զանգուածներում, ոչ իրենց տեխնոլոգիաները, ոչ իրենց գաղափարները։ (ո՞ւր է ժամանակակից արուեստը հայաստանում։ մնացել է նփակի պատերի արանքում։ եւ դեռ կոմունիստների ժամանակ ստեղծուած թանգարանում։ չի տարածուել։ որտե՞ղ է ժամանակակից արուեստը նիւ֊յորքում։ պէ՞տք է պատասխանել։) աւելի ճիշտ՝ դրանք կընդունուեն այն ժամանակ, երբ կը գան դրսից։ եւ զարմանալի չէ, որ այդ մարգինալներին կհամարեն դրսամոլ, արեւմտամոլ։ ասենք որտեղի՞ց պէտք է գայ թարմութիւնը՝ այնտեղից, ուր յաղթել են մարգինալները։ որտե՞ղ են իրենք յաղթում՝ արեւմուտքում։

որտե՞ղ չեն յաղթում մարգինալները՝ չինաստանում։ ի՞նչ է անում չինաստանը՝ կրկնօրինակում է արեւմուտքը, իրականացնում է արեւմտեան նախագծերը։ ինչո՞ւ սոնի ուոլքմենը չդարձաւ այֆոն։ որովհետեւ կարգին ընկերութիւն էր սոնին, ոչ թէ արտակարգ եւ ըմբոստ՝ էփլի պէս։

տասնեօթ եւ տասնութ տարեկան դեռահասներն աւելի են տարբերւում իրարից, քան երեսուներեք եւ երեսունչորս տարեկան մարդիկ։ նոյնիսկ հարիւր հազար բնակչութիւն կորցնել կամ ձեռք բերելը աւելի մեծ ազդեցութիւն է ունենում հայաստանի վրայ, քան միացեալ նահանգների՝ մէկ միլիոնը։ «միլիոնոմ բոլշե, միլիոնոմ մենշե» — ասում էր Շարլ Բոննէն՝ «ինչպէս գողանալ միլիոն» ֆիլմում։ մեզ համար ամէն մի գնացող մարդն է կարեւոր։ ամէն մէկը նշանակութիւն ունի։

Այդ պատճառով են այնքան նկատելի այն քչերը, որ ինչ֊որ բան փորձում են փոխել։ Ու այնքան ատելութեան արժանանում։ Փոփոխութիւն անողներն, տարբերուողները այնքան շատ պիտի լինէին, որ այս մարդիկ չէին էլ երեւալու իրենց մէջ, լինելով ալիքների մաս, ոչ թէ առանձին իմպուլսներ։

այո, շատ անյոյս եմ գրել, թւում է։ բայց դա իրականութիւնն է, ֆիզիկայի օրէնքների պէս։ ես չեմ կարծում որ պէտք է հաւատալ փոխելու համար։ ես կարծում եմ, որ պէտք է իրատես լինել փոխելու համար։

եւ իրատես լինելով ես գիտեմ, որ ամէն գնացողը ազդում է, եւ ամէն մնացողն ազդում է։ մնացողին բարդ է ամենուր․ եւ ուսման ժամանակ, եւ աշխատանքի վայրում, եւ նախաձեռնելուց՝ նա վաստակելու է թուք ու մուր, կամ արհամարհանք, կամ ատելութիւն, կամ պրեզրենիե։ նա գնահատուած չի լինելու, նա իրեն շատ վատ է զգալու։
ու միայն եթէ բոլորը չէ, եթէ շատերը մնան, ինչպէս շատերը գնացին ապրելու էրեծ իսրայէլ, շատ տարբեր շատերը՝ եւ նիհար գունատ աշկենազիներն եւ սեւ էֆիոպցիներն, եւ շատերը որոշեցին սովորել մեռած լեզու, եւ շատերը լինեն դուխով՝ նախաձեռնող, անող, կպնող իրենց գործին՝ առանց խանգարող «հաւատքի», բայց եւ անկախ «հասարակական» փոփոխական կարծիքից, պարզապէս, որովհետեւ իրենք անձամբ այդպէս են կարծում, այն ժամանակ է փոխուելու հասարակութիւնը, ընտրութիւնները, բնականոն ձեւով է գալու հանդուրժողականութիւնը՝ քանի որ ահա տեսէք, բոլորը տարբեր են, ամէն ձեւի մարդ կայ, եւ պարզւում է, իրենք չեն քանդում պետութիւնը, այլ ստեղծում են ազգ։

ասք քաղաքական երգի մասին

Դովլաթովը գրում էր՝ «կոմունիստներից վատ միայն հակակոմունիստներն են»։

Դա յիշեցի, քանի որ ուզում եմ գրել, թէ ինչ մտքեր էին պտտւում գլխումս «ես քաղքենի» եմ երգի հետ ծանօթանալուց ի վեր։

ի՞նչ է հիմնականում ասւում երգի մէջ՝ «ես քաղքենի եմ, ես անում եմ այս ու այն հասարակութեանը ոչ օգտակար գործերը»։

այդ խմբին, երաժիշտներին, ես իհարկէ հասկանում եմ։ իրենք զզուած են, իրենք «ֆրութրեյթդ» են։ ու արտայայտում են դա երգով։
դա ես կարող եմ հասկանալ։ ի՛նձ դա բարդ չէ բնաւ։

սակայն ես ուզում եմ անել այն, ինչ ինձ բարդ է՝ դնել ինձ ոչ թէ այս խմբի անդամների տեղ, այլ այն Վալոդի, կամ Ժենյայի, ում մասին են, ընդհանուր առմամբ երգել, ու ով դա, գուցէ պատահաբար լսի։ Ի՞նչ է նա զգալու։ Կարծում եմ՝ գրողի ծոցն է ուղարկելու այդ բառերը, խմբի անդամների հետ միասին։ Իսկ եթէ իմանայ, որ խմբի անդամները յստակ կուսակցութեան անդամ են, չի բացասւում, որ կամրապնդի այդ կուսակցութեան հանդէպ իր բացասական վերաբերմունքը։

փաստօրէն, այդ կերպ ընդգծւում են, նշւում են, յստակեցւում են որոշակի խմբի կոնտուրները՝ դու այդ խմբի մէջ ես՝ վատն ես, ես այդ խմբից դուրս եմ՝ լաւն եմ։ Այսինքն, «ես քաղքենի եմ»֊ը տարանջատում է հասարակութիւնը, ոչ թէ միաւորում այն որեւէ քաղաքական դիրքորոշման շուրջ։
Ի տարբերութիւն, «Լաւ էլու» «ես ուրիշեմ»֊ը դա չի անում, քանի որ բոլորս էլ ուրիշ ենք, ինչ֊որ կերպ։

Ի դէպ, ես չեմ կարծում, որ չքաղքենի զանգուածը պէտք է զբաղուած լինի որեւէ այլ զանգուած «քաղքենի» պիտակաւորելով։ Դա հենց իրենց թիրախի՝ քաղքենիների զբաղմունքն է սովորաբար լինում։ Բայց սա չէ կարեւորը։

Ակնյայտ իրողութիւն է, որ այդ Վալոդը, ու այդ Ժենյան, ում երգը ծաղրում է, իրենք մեր կողքը ապրում են, նոյն շէնքում, իրենք մեզ հետ աշխատում են նոյն հարկում, իրենք մեզ հետ երթեւեկում են նոյն երթուղայինների մէջ։ Ու իրենք ոչ մի տեղ չեն անհետանալու երկրի երեսից։ Իսկ երբ անհետանան, ասենք բնական աղէտի, կամ պատերազմի պատճառով, կամ ծերութիւնից, ապա հաւանական է, որ մեզ հետ միասին։

Խնդիրն այն է, ինչպէս անել, որ այդ Վալոդը, եթէ նա ոստիկան է, այնքան պատրաստ չլինի կրակել խաղաղ ցուցարարներին, իսկ Ժենյան, եթէ նա ուսուցչուհի է, այնքան էլ պատրաստակամ չմասնակցի կեղծիքներին։
Խնդիրն այն է, ինչպէս անել, որ Վալոդն ու Ժենյան գան հանրահաւաքի այդ երաժիշտների հետ միասին, եւ քայլեն իրենց հետ ուս ուսի երթի ժամանակ։ Եւ չէ՞ որ այդ մասին է «համազգային» բառը։

իրականում երաժիշտներն ու «վալոդները» շատ աւելի ընդհանուր բաներ ունեն, քան իրենց գուցէ թւում է։ Օրինակ, ունեն լիքը ընդհանուր խնդիրներ։

Ու ապա, օրինակ ընդգծելն այդ ընդհանուր խնդիրները շատ աւելի օգտակար է առողջութեանը հասարակութեանը, քան օրինակ, պիտակաւորելը մեր կողքիններին, եւ բաժանելը մեզ ըստ այդ պիտակի։

Վալոդն ու Ժենյան, իհարկէ, իրենց մեղքի պատառն ունեն։ Բայց իրենց չի պէտք հարուածել արուեստագէտին։
Հարուածել պէտք է նրանց, ով ունի իշխանութիւն, ով ունի ուժ, նրանց, ով կազմակերպում է Վալոդի եւ Ժենյայի քննադատուող գործունէութիւնը։

«Ես օլիգարխ եմ, օլիգարխ», կամ «ես օպրիչնիկեմ, օպրիչնիկ», կամ ես «նախագահի բարեկամն եմ, բարեկամ, եւ իմ ուզածով կը քշեմ փողոցներով, կը քշեմ, եւ ում ուզեմ տակը կը գցեմ, կը գցեմ, ու ինձ այդ համար բան չի լինի, չի լինի»՝ հաւասարապէս հարազատ է եւ Վալոդին, եւ պանկին։

Եւ ի վերջոյ, կարող է ստացուել, որ Վալոդը, Ժենյան, եւ այդ պանկը կանգնեն իրար կողք հրապարակում եւ միասին քայլեն երթի ժամանակ։ Ու դա բնաւ էլ վատ չէր լինի։

Ու ես չեմ ասում՝ վատ են անում, երգում են։ Կամ ինչ պէտք է երգեն։

ես ասում եմ, որ իմ կարծիքով սա հասարակութեանը ընդհանուր խնդիրներ լուծելու շուրջ միաւորող երգ չէ։

եւ այդպէս

ասք ֆոկուս բռնելու մասին

այսօր ընկերոջս հետ օբյեկտիւներ էինք փորձարկում՝ իր ու իմ բերած օբյեկտիւները։

բացում էինք դիաֆրագման, ու նկարում էինք, ֆոկուսուելով ինչ֊որ հատուածների վրայ։
քանի որ բաց դիաֆրագմայի պարագայում օբյեկտիւը իր թոյլ կողմերն է ցոյց տալիս։

ստացւում էր, բնականաբար, բոքէ։ այն, ինչի վրայ ֆոկուս եմ բռնել՝ ֆոկուսի մէջ, իսկ այն, ինչի վրայ չեմ բռնել՝ լղոզուած։

ու ես մտածեցի, որ սէրը, ինչպէս եւ ֆոտոն, ընկալման մասին է։

այն որ իմ ֆոտոն իմ ընկալման մասին է՝ դա ակնյայտ է։

սէրն այն մասին է, երբ ես լայն բաց աչքերով ֆոկուսւում եմ քո լաւ էութեան վրայ, փոխարէնը ֆոկուս բռնելու՝ կենտրոնանալու քո վատ յատկանիշներին։ շուրջդ առանց այդ էլ շատ են մարդիկ, ով դա անում են։ եւ թերեւս իմ շուրջ։

իսկ ինձ համար դա չէ կարեւորը քո ֆոտոի մէջ։ ինձ համար կարեւոր է այն լաւը, որ ես գիտեմ, որ տեսնում եմ, ու ես այդ եմ ֆոկուսի մէջ պահում, լղոզելով այն, ինչ էական չէ։

ես ուզում եմ տեսնել քեզ ոչ այնպէս, ինչպէս ընկերդ, ով բաւարարուած, կամ ոչ այնքան էլ, մնացել է քեզնից այսօր։ ոչ այնպէս, ինչպէս գործընկերդ, ում դու, գուցէ քաշել ես, կամ չորել։

ես ուզում եմ տեսնել քեզ ոչ այնպէս, ինչպէս տեսել է շեֆդ, որ այսօր քեզնից գոհ չէր, ոչ այնպէս, ինչպէս քեարթը, ով քեզ ծաղրել էր, ոչ այնպէս ինչպէս նա, ով ականատես է եղել քո անյաջողութիւններին։

ոչ այնպէս, ինչպէս այլ մարդիկ են քեզ ընկալել։

ես ուզում եմ լինել նա, ով տեսնում է քո լաւ էութիւնը, անկախ նրանից, որ կան մարդիկ, ով կենտրոնանում են քո վատ յատկանիշների վրայ։

իսկ եթէ դու իմ հանդէպ լաւ բան չես արել, ես անկարող եմ քեզ չներել, քանի որ ես գիտեմ, որն է քո մէջ կարեւորը, ու ես գիտեմ, ինչպէս պտտել ֆոկուսի անիւը։

հեռարձակելու մասին

սկզբից դու անջատում ես չաթը։
քանի որ մենակ ես այդ մարդկանց հետ։

այնտեղ այսպէս է լինում՝
քեզ գալիս է ռեքվեսթ, դու անում ես ռեսփոնս։
խնդիրը ռեքվեսթը չէ, խնդիրը հայցի պարունակութիւնն է, ու որոշակի պատասխանի ակնկալումը։

յետոյ դու մտածում ես, որ խելախօսը ձեռքին բռնելը անիմաստ է,
քանի որ դու չես սպասում ոչ մի մեյլի, ինչպէս Քոհեն Լեթը զրօ թեորեմի սպասում էր զանգի։
այն արդեն կոմունիկատոր չէ։ այն դարձել է ընդունիչ։

խելախօսով դու կարդում ես առանց մեկնաբանելու։ ասենք գիրք։
ինչ֊որ մէկը այդ գիրքը հեռարձակել է։ գրել է։ ու նա չգիտի որ դու կարդում ես։
գիրքը ռադիո֊ի պէս է։
այն հեռարձակւում է, այն կարելի է «բռնել» ու լսել, կամ չէ։

այստեղ չկայ ռեքվեսթ ռեսփոնս, այսինքն իրենք չեն կարող լինել «մալֆորմդ»։

դու էլ ես գրում ինչ֊որ բան ասենք մատեանում, կամ թէկուզ գիտհաբում, ու դա հեռարձակում է։
տեսնում ես, որ մեկնաբանութիւնները նորմալ չեն աշխատում, սկզբից փորձում ես սարքել, յետոյ չես կարողանում հեշտ սարքել, ու չես էլ ուզում ջանք թափել։

քանի որ չես սպասում մեկնաբանութեան ինչպէս Քոհենը՝ զանգի։

ու ամենահաւէսն այն է, երբ դու անում ես ինչ֊որ բան այլ մարդու համար, առանց առնել վաճառելու, չես սպասում ի պատասխան ոչ մի բան։ չես էլ ուզում «գրաւել»։ ոչ իր ուշադրութիւնը, ոչ էլ իրեն։ նա բերդ չէ։ դու հեռարձակում ես։

այսինքն չես անում որ ստանաս։

ոնց որ գցես լապտերի ճառագայթ մարդու վրայ, նա էլ կարող է գցել իր ճառագայթը քո վրայ։ իսկ յետոյ այդ ճառագայթներով դուք սովորում էք շփուել։ ու դա բարդ է, պրոտոկոլ ձեւաւորելը, իրար հասկանալը։
դա երկար պրոցես է, մտերմութիւնը մի անգամից չի ստեղծւում։
եւ յուրաքանչիւր հաստատուած յարաբերութիւնը ուրոյն է, քանի որ այն ունի անկրկնելի հաղորդակցման պրոտոկոլ։ ու անկրկնելի պատմութիւն։
իսկ ուրոյնը՝ անգին է։ անկրկնելին՝ անգին է։

իսկ առնել ծախելը՝ դա է խնդիրը «հաճելի մարդկանց» հետ։
իրենք ինչ֊որ բան են անում որ ինչ֊որ բան ստանան։
իսկ երբ գիտեն որ չեն ստանալու, չեն անում։ սա հեռարձակում չէ։ շուկայ է։

ասենք, իմ խնդիրը «հաճելի մարդկանց» հետ այն է, ով բարի են, ուզում են քեզ համար բան անել, հաճոյանում են, որ չեմ հասկանում, ի՞նչ է մտքին։ ի՞նչ է ուզում։ դա վստահութիւն չի առաջացնում։
հաճելի մարդիկ չեն կարող խորը յարաբերութիւններ հաստատել, քանի որ իրենք թաքնւում են այդ հաճելի լինելու հետեւը։

մի հատ էլ խնդիր կայ, ռադիո֊ի յաճախականութիւնը։
արդե՞օք այդպիսի ընդունիչներ կան, ով կարողանում են բռնել քո հեռարձակած յաճախականութիւնը։
արդե՞օք այդպիսի էակներ կան, ով ունակ է կարդալ քո գրած կոդը, կամ օգտագործել, կամ ում պէտք է։

արդե՞օք այդպիսի էակ կայ, ով ունակ է «բռնել» քեզ, լսել քեզ, հասկանալ քեզ, ընկալել քեզ, ընդունել քեզ։
իհարկէ կան էակներ ով բռնում են։ լսում են խշշոց, կամ իրենց թւում է դա սուլոց է կամ քամի։
կամ ծովի ալեկոծի ձայն։

ու իրենք քեզ ուզում են, ասում են՝ սիրուն խշշոց է, կամ սիրուն սուլոց է։ ու դու գիտես որ չեն կարդում քո տառերը։ չեն լսում քո արտայայտածը։ ու չեն էլ ուզում սովորել։
մէկ մէկ իրար խշշոցներն են հաւանում, ու իրենց թւում է, որ երբ իրար համար խշշում են՝ մտերմացել են։

չբռնւող յաճախականութեան օրինակն է այն կէտը, ով մենակ է, քանի որ այլ յաճախականութեան վրայ է հեռարձակում։

իրեն այլ կէտերը չեն լսում։ նա այլ կէտերի հետ չի շփւում։
ո՞ւմ պատճառով է։ նա՞ է սխալ, որ այդ յաճախականութիւնն է կիրառում, թէ՞ իրենք, որ այլ։ ոչ մէկն էլ սխալ չէ։ պարզապէս մէկը իրեն վատ է զգում, մէկը՝ լաւ։

այսպէս դու ծնւում ես, կամ ձեւաւորւում ես ինչ֊որ ձեւ, որ քեզ լաւ զգաս, կամ վատ։ ։Ճ ուրիշ տարբերակ չունես։

նա հեռարձակում է։
ես հեռարձակում եմ։

ու տենց

մտածում եմ, գուցէ մեզ ձգում են ստեղծագործող մարդիկ՝ ֆոտո անող, գրող, գիտնականներն, հաքերները, քանի որ իրենք իրենց յոյզերն արտայայտում են գործի միջոցով, մենք դրանք ենք ընկալում, մարդուն ենք որոշ չափով հասկանում իր յոյզերը շօշափելիս։ ու այդպէս յուզական կապ է ստեղծւում մեզ մօտ։

մտածում եմ, յոյզեր բոլորն ունեն (երեւի թէ ։Ճ), անկախ նրանից, արտայայտո՞ւմ են դրանք հրապարակային, ու անկախ նրանից, թէ ինչպէս՝ տեքստ գրելով թէ նկարելով, թէ ոչ մի ձեւ, կամ ինչ֊որ ահաւոր կենցաղային բան անելով։

ի դէպ, նաեւ արդեն կարող եմ ձեւակերպել ինչով ինձ դուր չի գալիս իմ մատեանը(եւ այսինքն ես)․ անկապ լուրջ լուրջ փիլիսոփայում եմ, յոյզեր չկան, փակ եմ, կամ հազուադէպ են լինում այդպիսի գրառումներ։

ես հասարակ մարդ եմ, ինձ վեհութիւնը չի ձգում, ինձ մարդիկ են ձգում, բոլորն էլ ունեն յոյզեր, ուզում եմ շփուել այդ հասարակ մարդկանց հետ եւ ծանօթանալ իրենց յոյզերին։ ուզում եմ էմփաթիա զգալ։

ու տենց