հեռախօսային

նոկիան, որ էն մէկը «արտադրել» է, իրականում այնքան էլ նոկիա չէ։

տեսէք, նախ, նոկիան վաճառել է իր ամբողջ մոբայլ բիզնեսը՝ իր բոլոր նախագծողներով, ինժեներներով հանդերձ։ եւ ոչ մի տեղ չի նկատուել, որ նոկիան փնտրի, վարձի նոր նման աշխատողներ։ այսինքն, այն պարզապէս ռեսուրս չունէր նախագծելու եւ թեստաւորելու երկաթը։ ըստ երեւոյթին, դա քայլ էր, որով նոկիան ասում էր, որ ուզում է մնալ այս բիզնեսում։ իսկ երկաթն իրականում նախագծած էր չինական արտադրողի կողմից, նոկիան փաստացի տուել է իրաւունք օգտագործել իր բրենդը։ քանի որ բացի բրենդից ոչ մի բան չունի, բայց բրենդն էլ ոչ այնքան ունի։

ինչո՞ւ էր էն մէկը պլանշետ։ քանի որ, ըստ պայմանաւորուածութեան, նոկիան իրաւունք չունի մինչեւ 2016֊ի երկրորդ կէսը զբաղուել հեռախօսային բիզնեսով։ իսկ մայքրոսոֆթը՝ իրաւունք չունի 2015֊ից յետոյ «նոկիա» բրենդով խելախօսներ արտադրել։ հասարակ հեռախօսներ ունի՝ տաս տարի։

նոկիան վերջերս յայտարարել է իր վերադարձի ցանկութեան մասին։ բայց իրենք, փաստացի, բացի բրենդից ոչ մի բան չունեն։ ոչ պատենտներ, ոչ աշխատողներ։ ունեն, փաստացի, միայն քարտէզներ։ ու դա հաւասար է զրօ֊ից սկսելուն։ մանաւանդ, նոր օհ֊ով գերլցուած շուկայ մտնելն է շատ բարդ։ դա պահանջում է ահռելի ներդրումներ, որ իրենք հիմա իրենց թոյլ տալ չեն կարող։ օրինակ, գոնէ հիմնական ամպային սերուիսների համար ծրագրեր մշակել, հիմնական օգտագործուող լաւ որակի ծրագրեր ունենալ։ դրանով իրենք ընդամէնը կասեն՝ մենք էլ ունենք։ պէտք է նաեւ ունենալ այն ինչ ուրիշները չունեն։ իսկ դա էլ աւելի բարդ է, քանի որ արի ու գտիր մի նորութիւն այնտեղ ուր ամբողջ աշխարհը մտածում է էլ ինչ նորութիւն անել, ու փորձում է առաջինն այդ նորութիւնը շուկայ հանել։ ամէն դէպքում, տեսնենք, ինչ են անելու․ կարողանալո՞ւ են գոնէ դառնալ եւս մէկ անդրոիդ սարք արտադրող, թէ չէ։

այստեղ, իհարկէ շատ կարեւոր է, որ արդեն կայ Յոլլան, որ սեփական օհ եւ էկոհամակարգ ձեւաւորելու առաջին մանկական քայլերն արել է։ ու գուցէ դա էլ նոկիային օգնի մի օր ոտքի կանգնել։

ու տենց

ասք ինստագրամի մասին

երկար չէի կարողանում ձեւակերպել, որն է իմ համար ինստագրամի՝ որպէս ձեւ, եթէ կարելի է այն ընդհանրացնել, թիւր կողմը։

չէ չէ, կան հիանալի մոբայլ նկարիչներ, ու ես ինքս շատ եմ նկարել մոբայլ խցիկով, ու շարունակում եմ նկարել։ ամէն ինչով էլ նկարում եմ

ուզում եմ ասել, դեռ երբ մոնտաժում էի, լաւ զգացի որ՝

տեխնիկան սահմանում է էսթետիկան։

տեխնիկան, որ սովորաբար օգտագործում են ինստագրամշիկները, կարողանում է, յամենայն դէպս այսօր, քիչ թէ շատ տանելի որակով դետալներ վերցնել․ այս դռան բռնակը, այս բաժակը, այս, թէկուզ մեքենան։

այսպիսով ինստագրամշիկը դառնում է իրեր հաւաքող։ (պարտադիր չէ որ դառնայ, այսպէս յաճախ ստացւում է)

ու իրեր հաւաքելով, նա չի կարողանում տեղաւորել իր նեղ շրջանակի մէջ այդ իր ցոյց տուածի միջաւայրը, ենթատեքստը, յարաբերութիւնները այլ դետալների հետ, իր տեղը միջաւայրում, եթերը, կրկին՝ կոնտեքստը։

ասք հաքերութեան մասին

Իսկական հաքը՝ ինչ֊որ անկապ ու անպէտք բան կոտրելը չէ։ Իսկական հաքը իմաստ պիտի ունենայ, խնդիր լուծի։

Հիմա պատմեմ ինչպէս եմ ես լուծել մի խնդիր։

Ժամանակին, 2000֊2001 թուերին կար հաւէս բառարան, որ բոլորը իրենց պարտքն էին համարում իրենց համակարգերում ունենալ, կոչւում էր՝ armdicto։ Պատրաստել էր ոմն Տրոյը, իսկ նրան օգնել էին երկու աղջիկ, ում անունները «էբաութ» բաժնում նշել էր։

Այդ բառարանը անցեալ դարի բառարան է։

Նախ, որովհետեւ այսօր արդեն ընդունուած չէ ազատ ԾԱ֊ի տարածման շնորհիւ (բարեբախտաբար) որ բառարանի հետ աշխատող ծրագիրը, եւ բառարանի նիշքերը իրենք, կապուած լինեն։

Նաեւ, այս բառարանը աշխատում էր Windows ՕՀ֊ում x86֊ի վրայ։

Իսկ ի՞նչ անել GNU/Linux կամ MacOSX օգտագործողների՞ն։

Օկեյ, սա դեռ լուծելի է։ wine֊ի օգնութեամբ լինում է աշխատեցնել որոշ windows ԾԱ GNU/Linux եւ MacOS X համակարգերում։

Ահա եւ աղջիկների անունները՝

armdicto_about

Իսկ ի՞նչ եթէ ես ուզում եմ այլ բառարանի ծրագրի հետ աշխատեցնել այս բառարանի բառերի բազա՞ն։
Իսկ ի՞նչ եթէ ես չեմ վստահում ոչ ազատ ԾԱ֊՞ին։ Ի դէպ, Տրոյ անունը լաւ յոյսեր չի ներշնչում։ Ի՞նչ իմանաս ինչ է անում այս ծրագիրը։

Իսկ ի՞նչ, եթէ ես ուզում եմ պատճենել փակցնել թարգմանուած բառը, իսկ այն, փաստօրէն, armscii-8 կոդաւորումով է։

Բայց լաւ, մենք արդեն իրօք 21֊երորդ դարում ենք, եւ ոչ միայն Յունիկոդ ենք օգտագործում,այլ եւ ոչ միայն Ինթել պրոցեսորներ։ Ասենք ես երեւի աւելի շատ ARM ունեմ քան Intel։
Բացի դրանից ես ունեմ PowerPC պրոցեսորով երկու համակարգիչ, իսկ ոմանք ունեն MIPS պրոցեսորներով լափթոփներ։

Իսկ ի՞նչ, եթէ ես ուզում եմ օգտուել այս աշխատանքով իմ խելախօսի վրայ։
Ասենք դուք կարող է ունէք Անդրոիդ կամ ԻՕՍ, իսկ ես ասենք ունեմ Սեյլֆիշ։
Այսինքն մեզ պէտք է այս բառարանը ARM֊ի վրայ։ Ի՞նչ անել։

Նախ կարողանալ հանել այդ բառարանը ծրագրից։

Ես գտել եմ (գուգլի օգնութեամբ) այս ծրագիրը համացանցում՝ http://users.freenet.am/~osprog1/ArmDicto%20v1.1.rar

Չգիտեմ ով է այս osprog1֊ը, բայց շնորհակալութիւն նրան։

Քաշեցինք՝

wget -c http://users.freenet.am/~osprog1/ArmDicto%20v1.1.rar

Հիմա բացենք ռառ֊ով։

rar x "ArmDicto v1.1.rar"

Օկեյ, ոչ մի բառարանի նիշք էլ չկայ։
Այն ինչ֊որ տեղ թաքցուած է։ Ո՞րտեղ։ Այստեղ՝ data1.cab նիշքում։

unshield x data1.cab

Այո, այսպիսի հաւէս ծրագրեր կան ԻնսթալՇիլդ ցաբ նիշքեր բացելու համար։

Հիմա գտնում ենք main.dat նիշքը Program_Executable_Files/Data պանակում։

Օկ, եթէ փորձենք հասկանալ ի՞նչ ֆորմատի է, բան պարզ չէ։

$ file main.dat 
main.dat: data

Օկեյ, նայենք այն հեքս խմբագրիչով։

armdicto_aback

Ահա, տեսնում ենք, ինչ֊որ զրօներ են, յետոյ ինչ֊որ “(null)” յետոյ՝ BB EF 2C 20 BBEF BB ED C7 F3 …

Սա հաստատ ARMSCII-8 է։ Ստուգում ենք՝ այո, թարգմանութեան տեքստն է։

Յետոյ էլի գնում են զրօներ, իսկ յետոյ յաջորդ բառը՝ abandon, եւ ամէնը կրկնւում է։

Լաւ, իսկ ի՞նչ է մեզ պէտք վերջում։ Մեզ պէտք է ասենք tab separated նիշք, ուր սկզբից բառն է, յետոյ ԹԱԲ է գնում, յետոյ բառի թարգմանութիւնը։ Կարծես կարելի է փորձել կոտրել։

Դէ, ամէն ինչ այդքան պարզ չէր։
Նախ, զրօներ անկապ յայտնւում են, պարզւում է, եւ բառերի, եւ թարգմանութիւնների արանքում։

Բաւական ջանք է պահանջում, ահա այսպէս է արւում՝ https://github.com/norayr/armdicto-hack/blob/master/armdictohack.Mod

Արանքում պէտք է քոնուերտել արմսքի֊ից դէպի յունիկոդ՝ https://github.com/norayr/armdicto-hack/blob/master/ArmsciiUTF.Mod

լաւ, կարծես լինում է։ Սա իրականում ամենաբարդ մասերից էր, չնայած այնքան պարզ անցանք այստեղ։
բայց եւ կոդը ամէն ինչ բացատրում է։

Ինչ֊որ սխալ armscii-8 շարուածք են օգտագործել, այդ պատճառով և֊ը սխալ է, a2֊ի տեղը a8 է, սխալ տառատեսակներ էլ կային, յիշում եմ։ Նախ սա ուղղում ենք՝

sed 's/xa8/xa2/g' main.dat > maintest.dat

Հիմա կարծես թէ նորմալ ելքային նիշք է տալիս, բայց ինչ֊որ անկապ նիշեր կան, ասենք minor բառը նորմալ չի երեւում։
Օկ, նայում ենք մութքային նիշքը։

armdicto_bug0

Էս ի՞նչ «FB» է, ինչո՞ւ ոչ նորմալ, լատինատար «o»։ Պարզւում է, fb֊ն armscii֊ի «օ»֊ն է։ Երեւի աղջիկները հաւաքելիս շփոթուել են, կամ սխալ շարուածք ունէին։ Ինչեւէ։ Իսկ ո՞նց է ինքը արմդիկտո֊ն սա ցոյց տալիս։
Պարզւում է՝ ոչ մի ձեւ չի կարողանում։

armdicto_bug0_

minor բառը պարզապէս չի կարողանում գտնել, ու բաց է թողնում։

Լաւ, մենք գտանք տուեալների բազայի սխալ։ Ուղղենք, եւ հասանելի դարձնենք այս բառը մեր ազատ ծրարգրերում։

Ինչպէ՞ս բայց։ Ես չեմ ուզում ձեռքով նիշք խմբագրել։ Համ էլ, կարող է էլի՞ նման խնդիրներ լինեն։

Աւտոմատացնում ենք։

function replaceByte() {
    printf "$(printf '\x%02X' $3)" | dd of="$1" bs=1 seek=$2 count=1 conv=notrunc &> /dev/null
        }

Ափդեյթ․ հիմա մտածում եմ, ինչքան աւելի էլեգանտ կը լիներ նոյնը անել Օբերոնով՝

Files.Set(r, f, offset);
Files.WriteByte(r, 111);

Պարզապէս գիշերը չէի մտածել, որ ծրագիրը կարելի է ոչ միայն կոնուերտելու համար օգտագործել։

եւս մի ափդեյթ․ իրականացրի ամէնը Օբերոնով, եւ ուղղեցի եւ֊երը եւ փոխեցի հայերէն տեքստի մէջ հանպիդող սխալ «~» նիշերը ճիշտ «՜» երկարացման նշաններով։ այսպէս, ահա։Ճ

հիմա այսպէս՝

replaceByte maintest.dat 2191531 111

111֊ը 6f֊ն է, այսինքն լատինատառ օ֊ն։

Այո՛, փոխուեց։
Է՞լ ինչ կայ ուղղելու։

Փաստօրէն, այստեղ, gyve բառից յետոյ ինչ֊որ սխալ բառ է՝

armdicto_gobble

Ահա, եւ կրկին ինքը արմդիկտո֊ն չի կարողանուց ցոյց տալ՝

armdicto_bug_

Ի դէպ, ինձ թւում է, ես փորձում էի այս բառը փնտրել, ուզում էի իմանալ, ինչո՞ւ էր իմ սիրած խաղերից մէկը gobbler կոչւում։ Ինչեւէ։

Ֆիքսում ենք՝

replaceByte maintest.dat 2999763 111

Իսկ սա՞ ինչ է, իմ ստացած նիշքում flance֊ից յետոյ ինչ֊որ b0 կայ, ահա եւ մուտքում էլ էր՝

armdicto_bug2

Ի՞նչ է անում, ինչո՞ւ համար՝

armdicto_bug2_

Ֆիքսում ենք՝

replaceByte maintest.dat 1815116 0

Հիմա կրկին աշխատացնում ենք հաքը, ու նայում ինչ է լինում՝

./armdictohack

ահա, հիմա եթէ տալիս ենք ասենք ինտերակտիւ stardict_stardict-editor ծրագրին, ասում է որ կրկնւող բառեր կան։ իրօք, դբ֊ի մէջ կան։ եւս մի սխալի տեսակ, որը գտանք։

օկ, սա արդեն հեշտ է լուծւում՝

cat out.txt | sort | uniq > armdicto.txt

armdicto_hacked

եւ հիմա անելով

stardict_tabfile armdicto.txt

ստանում ենք ելքային բառարաններ։

Դրանք կարելի է տեղադրել ~/.stardict/dic պանակի մէջ եւ օգտագործել դեսքթոփի վրայ՝

armdicto_gobble2

իսկ կարելի է լցնել ~/.local/share/harbour-sidudict պանակի մէջ եւ օգտուել Սեյլֆիշի վրայ՝

20140909143744

20140909143806

Անդրոիդի համար էլ նման բառարաններ կան, դրանք են՝ GoldenDict, ColorDict, Wordmate Fora Dictionary եւ AntTek Dict, կարճ ասած՝ շնից շատ են։

Յոյսով եմ, մարդիկ կան, ով հասկանում են, որ առցանց ծրագրերը, եւ մասնաւորապէս բառարանները, ինչքան էլ լաւը չʼլինեն, մենք չենք վերահսկում, ու դրանք մնում են ՍԱԱՍ, ի տարբերութիւն ծրագրերի ու տուեալների, որ մենք օգտագործում ենք լոկալ։

Ամբողջ նախագիծը՝ հաք անող ծրագրի ելատեքստը եւ սկրիպտը ազատ լցուած են գիթհաբում՝ https://github.com/norayr/armdicto-hack

իսկ բառարանների պանակը՝ այստեղ է http://norayr.am/armdicto/

http://norayr.am/armdicto/armdicto.zip ստացուած բառարանի նիշքերը
http://norayr.am/armdicto/armdicto.txt թաբերով բաժանուած բառերի ելատեքստը։

նաեւ հասանելի է գիթհաբում։

ի դէպ, այդ ելատեքստը կարելի է եւ հետ ստանալ բառարանի նիշքերը դեքոմփայլ անելով։

Կրկնում եմ շնորհակալութիւնն անծանօթ Լուսինէ Յարութիւնեանին եւ Աննա Մխիթարեանին, ենթադրում եմ որ իրենք են կազմել այս բառարանը։

բարի գալուստ XXI֊րդ դար, ահա։

ու տենց

ասք օփենմոկո֊ի ջիէսէմ ֆիրմուերը փոխելու մասին

Օփենմոկո համայնքի էլ․ փոստի ցանկում ոմն Միքայել Սփեյսֆալկոնը, ով չի օգտագործում իր իսկական անունը համացանցում, յայտարարել է, որ իրեն հաջաղուեց հայթայթել Թեքսաս Ինսթրումենթսից հոսած ջիէսեմ ֆիրմուերի ելատեքստ։ Հաղորդագրութեան թեման է՝ First small steps towards free GSM firmware.

I am very pleased to announce that after many years of searching, I have finally found a copy of TI’s firmware deliverable package for their Leonardo development board, i.e., for their Calypso/Iota/Rita chipset reference platform. It is the package which TI must have given to all of their chipset customers including Nokia, Motorola, Compal, FIC/Openmoko, LG, BenQ and many others, and which was used by all of these companies as the starting point for making their unique proprietary firmwares.

Իրօք, դրանք դեռ առաջին քայլերն են, որպէսզի մենք ունենանք ազատ ԾԱ որ կառավարում է մեր սարքերի ջիէսէմ մոդեմը։
Լաւ նորութիւնն այն է, որ մենք այժմ ունենք, ոչ միայն ֆիրմուերի ելատեքստը, որը, գուցէ լեգալ չի կարելի օգտագործել (որոշ ռեպրեսիվ երկրներում) այլեւ լրիւ ազատ գործիքներ, այն սարքի մէջ լցնելու, ֆլեշելու համար։ Մինչ այդ օփենմոկո օգտագործողները պէտք է կիրառէին Թեքսաս Ինսթրումենթսի սեփականատիրական գործիքը նոյնիսկ ԾԱ֊ն ֆլեշելու համար։

Ահա, ես որոշեցի փորձել, եւ սրանք իմ նոթերն են՝ ինչպէս կոմպիլյացիա անել եւ տեղակայել leo2moko ֆիրմուերը։

Փոխարէնը օգտագործել քրոսկոմպիլյատորներ, եւ նախընտրում եմ կոմպիլացնել ելատեքստը հենց սարքի վրայ, չէ՞ որ օփենմոկոն ազատ սարք է, ու ես կարող եմ տեղադրել կոմպիլյատոր։ Սոյն նոթերը արուած են SHR օպերացիոն համակարգն օգտագործելիս։ Եթէ ձեր համակարգն այլ է, պէտք է մի քիչ փոփոխէք գործընթացը։

==Տեղակայում ենք կոմպիլյատոր եւ նախագծման գործիքներ սարքի վրայ==

opkg install gcc
opkg install gcc-symlinks
opkg install libc6-dev
opkg install binutils
opkg install make 
opkg install coreutils

Լաւ կլինի ժամանակը սինխրոնացնել մինչեւ գործի անցնելը։

/etc/init.d/fsotdld restart

Քաշում ենք ֆլեշերի ելատեքստը՝

wget ftp://ftp.ifctf.org/pub/GSM/FreeCalypso/loadtools-r1.tar.bz2

Բացում՝

mkdir loadtools
cd loadtools

tar ĵvf ../loadtools-r1.tar.bz2

խմբագրում makefile֊ը, ինչպէս խորհուրդ է տրւում readme֊ում, նշէք CFLAGS֊ը որպես

CFLAGS= -O2 -march=armv4t -mtune=arm920t -DGTA0x_AP_BUILD

եւ

EXTRA_OBJ=gtapower.o

հապա make անենք

make
make install

այս երեկ բինարնիկները այժմ տեղակայուած են /usr/local/bin֊ում

fc-iram fc-loadtool fc-xram

==ֆիրմուերի կոմպիլյացիան==
Բաց թողէք այս քայլը, եթե ուզում էք ֆլեշել արդեն իսկ նախապէս քոմփայլ արուած ֆիրմուերը։
Աւաղ, այժմ անհնար է կոմպիլացնել ֆիրմուերը ազատ կոմպիլյատոր՝ օրինակ ջիսիսի օգտագործելով, ու մեզ պէտք են ուինդոուս գործիքներ Թեքսաս Ինսթրումենթսից։ Լաւ նորութիւնն այն է, որ դրանք աշխատում են wine֊ի տակ, ու մենք կարող ենք աշխատացնել դրանք ուայնով ցանկացած ԳՆՈՒ/Լինուքս մեքենայի մէջ։ ԹիԱյ֊ի միջավայրը իրականում օգտագործում է մեզ քաջ ծանոթ յունիքսական գործիքների ուինդոուս պորտերը։ Այնպէս որ անհամեմատ աւելի հեշտ կլիներ, եթէ մենք կարողանայինք նոյն գործիքներն օգտագործել բնիկ(նեյթիւ) կերպով։

Ահա, վերցնում ենք այս երեք նիշքը՝

ftp://ftp.ifctf.org/pub/GSM/FreeCalypso/leo2moko-r1.tar.xz — ելատեքստը
ftp://ftp.ifctf.org/pub/GSM/TI_src/wine/installed-env.tar.xz — միջավայր, այն քոմփայլ անելու համար
wget ftp://ftp.ifctf.org/pub/GSM/TI_src/wine/nowhine.c ու այսպիսի հաւէս վրափեր։

gcc -o nowhine nowhine.c
cp nowhine /usr/local/bin

nowhine կտրում է անկապ անպէտք բլթբլթոցը (whining) wine ծրագրի ելքից։ Փաստօրէն, սա ուայնի ուրափեր է, կարելի է այն եւ չօգտագործել։

Հետո ամեն ինչ շատ տրիւիալ է՝ բացում ենք արխիւները, աշխատացնում յատուկ բիլդ սկրիպտն, ու այն ամէնն անում է։

==արդեն իսկ քոմփայլ արուած ֆիրմուեր==
wget ftp://ftp.ifctf.org/pub/GSM/FreeCalypso/leo2moko-r1-bin.tar.bz2 — ահա սա, կամ եթէ նախապէս բիլդ էք արել, ապա օգտագործէք ձերը։

==լցնում ենք ֆիրմւերը==

պէտք է նախապէս սպանել որոշ դեմոններին, որ բնակւում են մեր օփենմոկոյի մէջ՝ որ չխանգարեն լցնելու պրոցեսին՝

killall fsodeviced
killall fsoaudiod
killall fsousaged
killall fsodatad
killall fsonetworkd
killall fsogsmd
killall phonefsod
killall phoneuid
killall frameworkd

Աշխատեցնում ենք ֆլեշերը՝

s3c24xx-gpio b7=0

fc-loadtool -h gta02 /dev/ttySAC0

Պէտք է անկապ հաղորդագրութիւններ տեսնէք, ու յետոյ՝ loadtool> առաջարկը։

Այստեղ շատ կարեւոր է բեքափել հեռախօսի միջի կալիբրացիայի տուեալները, դրանք մեզ պէտք կլինեն, եթէ ինչ֊որ բան այնպէս չգնայ։

flash dump2bin my-flashdump.bin

scp արէք այն ձեր կարգիչ, պահէք որեւէ տեղ, ոչ միայն հեռախօսի մէջ։

Անցանք գործի՝

flash erase 0 0x300000
flash program-m0 gsm-fw.m0

quit

reboot

==imei==
Շատ հետաքրքիր նախագիծ է սա՝

ftp://ftp.ifctf.org/pub/GSM/FreeCalypso/mpffs-tools-r1.tar.bz2

այն մասին է, ինչպէս գրել֊կարդալ ջիէսեմ մոդեմի փաստացի առանձին կարգչի նիշքային համակարգը։

Ահա, մոկոյի ջիէսեմ֊ի վարկածը պիտի որ սրա պէս լինի՝
openmoko firmware screenshot

եւ այդպէս

ասք Յոլլայի մասին

Ով չգիտի, Նոկիայից գնացած կամ հեռացված աշխատողներն են շարունակում իրենց Միգո Մաեմո նախագիծը։

իսկ ես հավանել եմ ինտերֆեյսը, շարժումներով կառավարելը, Ն9֊ից ցրած ու փոխած սվայփը։

Կարեւոր է ինչպես, շարունակելով մաեմոյի ու հարմաթանի ավանդույթները, իրենք միակն են ում մոտ այսպես ասած «մինիմայզ» արած ֆոնում կատարվող ծրագիրը նույնիսկ փոքր թամբնեյլի շարունակում է աշխատել, օրինակ շարունակում է ցույց տալ տեսանյութը։
Ու նույնը սվայփի ժամանակ։

Նաեւ կարեւոր է որ մաեմոյի պես աբստրակցիա են արված կոնտակտները՝ ուզում ես ֆբ֊ով ուղարկի, ուզում ես սմս, հավանաբար նաեւ ուզում ես սքայփով զանգիր, ուզում ես ջաբերով, ուզում ես՝ բջջային կապով։

Դուրս է գալու շուկա տարվա վերջում, արժի 400 եվրո, որը թանկ չէ, իսկ հաջորդ տարվա սկզբին էժան դիվայս աղքատ, կամ այլապես զարգացող երկրների համար։

Հիմա իրենց երեւի օդի պես պետք է փող ու պրեօրդեր են կազմակերպել, որ օգնի արտադրել։

Ինձ անձամբ պետք է իսկական ստեղնաշար, ու ես հուսով եմ իրենք շուտով կհայտնեն, երբ կլինի դրանով սարքը, քանի որ խոսակցություններ ստեղնաշարով սարքի մասին չեն մարում։

ու տենց

ասք SOPA-ի մասին

internet goes on stryke. sopa. opera. n900. screenshot
Քոփիռայթը կորցրել է իր արդիականությունը, այնպիսին ինչպսիսն այն կա հիմա։ Հեղինակային իրվունքի մասին օրենքները ստեղծվել են մինչ թվային դարաշրջանը, երբ գիրքը, նկարները, եւ քոփիռայթի այլ առարկաները, այդքան հեշտ չէր կրկնօրինակելը, եւ հստակ կարելի էր գծել սահմաններ, կրկնօրինակման, պարզապես դիտելու, ու տարածելու մեջ։ Հիմա, ամեն ինչ փոխվել է։ Թվային աշխարհում այդ սահմանները գծելը այդքան էլ հեշտ չէ։
Բնական է, որ այդ ակտի պրոեկտը չէր լինի, եթե փաստացի անհամապատասխանություն չստեղծվեր քոփիռայթի գաղափարի, ու ժամանակակից թվային աշխարհի մեջ։
Եթե չլինեին հեղինակայնի իրավունքի մասին օրենքներում հատուկ փոփոխություններն ու ուղղումները, ապա ամեն անգամ, երբ համացանցային զննիչը ցույց տար քոնթենթը՝ տեքստը, լուսանկարները, (ցույց տալու համար այն ստեղծում է կրկնօրինակը համակարգչի հիշողության մեջ), դա կլիներ օրենքի խախտում։
Այսինքն, քոփիռայթը արդեն իսկ մեղմացվել է, որովհետեւ հակառակ դեպքում վեբը գոյություն չէր ունենա։

(Բրեդբերիի 451 Ֆարենհեյթի գիրք հիշող, այսինքն հիշողության մեջ գիրք կրկնօրինակողներն էլ են ըստ էության քոփիռայթ խախտող)

Ինչպե՞ս ակտի ընդունումը կազդի Հայաստանի վրա։

Այնպես, ինչպես եւ այլ երկների վրա։
Զանազան ինտերնետ աղբյուրներ կփակվեն, ու օգտակար քոնթենթի քանակը կտրուկ կպակասի։
Զարմանալի չէ, որ Վիքիփեդիան, Գուգլը, մի շարք սոց․ ցանցեր, Մոզիլան ու Օպերան դեմ են արտահայտվում այդ օրենքին։
Պետք է նաեւ նշել, որ դեմ են արտահայտվում նաեւ մի շարք իրավապաշտպան պազմակերպություններ, ինչպիսիք են ACLU (American Civil Liberties Union)-ն եւ Human Rights Watch-ը։
Հետո, այլ երկրների համար դա կլինի նախադեպ, նրանք կարող է հետեւեն այդ օրինակին։
Օրինակ, Սարկոզիի վարչակարգից, որն արդեն ընդունել է HADOPI օրենքը, դա սպասելի է։

Այսպես, Եվրամիությունում լուրջ վտանգ կար, որ կընդունվեն ԾԱ պատենտներ, որոնք մինչ այդ գործում էին միայն Միացյալ Նահանգներում եւ եւս մի քանի երկրներում։

Այն ժամանակ էլ կայքերը նախաձեռնել էին բողոքի ակցիաներ։ Բարեբախտաբար ԵՄ կառավարությունը բավական ողջամիտ գտնվեց, ինչպես նաեւ ընտրողների ճնշման տակ, օրինագիծը չընդունվեց։

Այնուամենայնիվ, այն որ ՄՆ-ում դրանք գործում են, արդեն մեզ սահմանափակում է։ Օրինակ, տարածված ԳՆՈՒ/Լինուքս դիստրիբուտիվներում տուփից դուրս չեն լինում մպերեք կամ դվդ նվագելու կոդեկներ, որովհետեւ այդ դիստրիբուտիվները նախատեսնված են Ամերիկյան շուկայի համար, իսկ այնտեղ ԾԱ պատենտները գործում են։
Մենք, սակայն, օգտվում ենք նույն դիստրիբուտիվներից։

Կարեւոր է նկատել, ինչպես են պայքարում ՄՆ քաղաքացիները՝ նրանք գրում են նամակներ սենատորներին։ Դա ցույց է տալիս, թե որն է գործող ժողովրդավարությունը։ Չնայած կան ակտը ընդունելու մեջ հետաքրքրված մեդիա կորպորացիաներ, կան նաեւ ընտրողների, ժողովրդի ազդեցության լծակները իրենց ներկայացուցիչների վրա։

եւ այդպես

ասք դիասպորա հրավիրելու մասին

բաժանում եմ դիասպորա սոց ցանցի հրավերներ։
թողեք մեկնաբանություն, ձեր էլեկտրոնային փոստի ինքնությունով, ու ես կուղարկեմ հրավերը։

դիասպորայում կա՝

– գփլասի պես դիզայն – ասում են թե գփլասը իրենցից է թխել, քանի որ նրանք ավելի շուտ են սկսել

– ռսս – ձեր գրածները ռսս-ով հասանելի են։ օրինակ այսպես մատյանի աջ մասում ես տեղադրել եմ իմ դիասպորայի երկու հաշիվների ռսսներից վերցրած ստատուսները։

– յունիքոդ թագեր – այսինքն հայերեն թագեր է լինում անել ։Պ

– թագերին բաժանորդագրվելու հնարավորություն – հրաշք է, պատիդ տեսնում ես քեզ հետաքրքրող թագերով հաղորդագրությունները

– այն ազատ ԾԱ է

– այն ձեզ չի հետեւում

– եթե դուք ինչ որ բան ջնջել եք, դա իրոք ջնջվում է, դուք եք տեղեկատվության տերը

– դիասպորան չի պատկանում կոնկրետ մարդկանց կամ կորպորացիայի, հետեւաբար, մեջբերում եմ ստեղծողներից մեկին՝ “…our distributed design means no big corporation will ever control Diaspora. Diaspora* will never sell your social life to advertisers, and you won’t have to conform to someone’s arbitrary rules or look over your shoulder before you speak.”

– քանի որ դիասպորան ձեզ չի հետեւում, ու գաղտնի ծառայությունների հետ չի աշխատում, այնտեղ կարելի է օգտագործել կեղծանուններ, պսեւդոնիմներ, մնալ անոնիմ։

– սա բաշխված (distributed) համակարգ է՝ The Diaspora social network is constructed of a network of nodes, or pods, hosted by many different individuals and institutions. Each node operates a copy of the Diaspora software acting as a personal web server. Users of the network can create an account on any server of their choice, but can interact with other users on all other server
այսինքն դուք կարող եք այնպես անել որ ձեր տեղեկատվությունը լինի ձեր իսկ մեքենայի վրա։

– կա քրոսփոսթ դեպի ֆբ, ծիվիչ ու թումբլր
սա կարող է պետք գալ այն պատճառով, որ ասենք ֆբ-ն փակ ակումբ է, ստատուսներին ռսս չի տալիս, ու փաստացի կան մարդիկ ով ձեզ կարդում է այնտեղ կամ այնտեղ կամ այնտեղ, որովհետեւ նրանք չգիտեն կամ չեն սիրում ռսս։

– դիասպորան շատ սոցիալ է։ ում չգիտես, ու չէիր էլ իմանա, թագերի պատճառով հեշտ ծանոթանում ես նման հետաքրքրություններով մարդկանց հետ։
– դիասպորան ունի հիանալի մոբայլ վեբ ինտերֆեյս։ ի տարբերություն ասենք այդենծիկայի կամ գփլասի։

ու վերջապես, ամենակարեւոր պատճառը
– դիասպորայում լայքը սրտիկով է նշում

ջոյնդիասպորա՜

ու տենց

ասք հայերեն ցույց տվող սարքերի մասին

այս խոսակցության մասին ուզում էի ասել, որ եթե մենք նայեինք պարզապես կապիտալի տեսանկյունից, ապա կստացվի որ
կան մարդիկ որ ունեն պահանջարկ սարքերի որ ապահովում են հայերենը։
Ես անձամբ շատ մարդ գիտեմ ով ձեռք է բերել հտց անդրոիդներ ու նրանց մտքով էլ չի անցել ձեռք բերելու պահին որ հետո դրանցով չեն կարողանա հայերեն կարդալ։ Ու շատ մանթո էին։
Այսինքն նրանց համար այդպիսի առեւտուրը որի արդյունքում նրանք բավականին շատ փող են տվել մի ինտերնետ սարքին, որը չի ծածկում իրենց պահանջները նման է խարդախության։
Կարելի է ասել որ իրենք են մեղավոր, որ նախօրոք չեն հետաքրքրվել։
Կարելի է այդ պատասխանատվությունը գցել պետության վրա, ինչպես փորձում էր Ալիկը։
Եթե ելնենք այն մտքից որ մարդկանց մեծ մասը առանձնապես տեխնիկայից ու տեխնիկայի հնարավորություններից չի հասկանում, ու չի հասկանում ինչ է ձեռք բերում, ապա գուցե պետությունը կամ սպառողների պաշտպանության միությունը պետք է խառնվեր։
Պետությունը պետք է խառնվեր որովհետեւ ՀՀ-ն ազգային պետություն է, եւ որովհետեւ սպառողների մեծ մասի համար դա կարեւոր է։
Ու այստեղ ծագում է այլ հարց։
Եթե սպառողների մեծ մասին իրոք դա շատ կարեւոր լիներ ինչպես Ալիկին, օրինակ, ապա նրանք կբոյկոտեին, չեին ձեռք բերի այսպիսի սարքեր, որ հայերեն չեն ապահովում։
Իսկ քանի որ այդ սպառողները միայն ձեւական են կոչվում ազգային պետության քաղաքացիներ, իսկ իրականում պարզապես նախկին իմպերիայի գավառի բնակիչներ են իրենց զգում, ապա զարմանալի չէ որ լոկալիզացված նոկիա ձեռք բերելիս ասում են «հանկարծ հայերեն ինտերֆեյս չդնես ապե, թող ռուսերեն»։ Այդպես էլ պետք է լինի։
Այսինքն էթնոսը իրեն ազգ չի զգում։
Հետո էլ զարմանում ենք որ այնքան էլ անկախ չենք ընդհանորւ առմամբ։

ու տենց

ասք մաեմոից լուսանկիարներ քաշելու մասին

ես այսպիսի սկրիպտերով եմ լուսանկարները քաշում ու ջնջում՝

noch@hactar:~/Desktop/photo/n900$ cat get.sh
set -x

maemo=10.0.0.3
S=screenshot

DT=`date –rfc-3339=sec`
DT0=`echo $DT | awk -F ” ” {‘print $1’}`
DT1=`echo $DT | awk -F ” ” {‘print $2’}`
DTR=$DT0-$DT1
mkdir $DTR
cd $DTR
mkdir $S

scp -r root@$maemo:/home/user/MyDocs/DCIM .
scp -r root@$maemo:/home/user/MyDocs/FCamera .
scp root@$maemo:/home/user/MyDocs/.images/screenshot* $S/

noch@hactar:~/Desktop/photo/n900$ cat rm.sh
set -x
maemo=10.0.0.3
ssh root@$maemo “rm /home/user/MyDocs/DCIM/*”
ssh root@$maemo “rm /home/user/MyDocs/FCamera/*”
ssh root@$maemo “rm /home/user/MyDocs/.images/screenshot*”
noch@hactar:~/Desktop/photo/n900$

ու տենց

ասք աշխատանքային միջավայրերի մասին

Գնոմ երեքը այսպիսի տեսք ունի՝

Այսինքն պարզ է, որ նախատեսնված է պլանշետների համար։
Ես համամիտ եմ, երեւի մարդկանց մեծամասնությանը կարգիչ պետք չէ։
Կարգիչ պետք է աշխատող մարդկանց։ Ստեղնաշար պետք է գրող մարդկանց։ Իսկ ստատուս սոց ցանցում կարելի է եւ պլանշետով կամ հեռախոսով գրել։
Ես չեմ դատում ԳՆՈՄենց։ Նորմալ է։
Ինչն է լավ, որ ստեղծվել է պրոեկտ, որ ԳՆՈՄ երկուսը շարունակելու է։
Պրոեկտի նկարագրությունը լրիվ բնութագրող է՝

MATE Desktop Environment, a non-intuitive and unattractive desktop for users, using traditional computing desktop metaphor.

Եթե այս տղերքը փորձում են պահել ու զարգացնել Գնոմ երկուսը, ապա կա մի թիմ, Թրինիթի, ով փորձում են նույնը անել ԿԴԵ երեքի հետ։
Շատերը, նույնիսկ Լինուսը, համարում են ԿԴԵ չորսը անօգտագործելի։ Իմ համար բոլոր ԿԴԵներն են այդպիսին, բայց չշեղվենք։
Նրանք փորձում են ԿԴԵ երեքը ՔԹ չորսի պորտ անել։
Ի դեպ պրոեկտի անդամներից մեկը հայ է Սերգեյ Ամելյան անունով։
Եթե таки այնուամենայնիվ հղումներով գնաք, կտեսնեք որ գործերից մեկը՝ «Add Qt4 support to Trinity Qt Interface» կանգնել է հասնելով վաթսուն տոկոսի։
Մեջբերում եմ՝

Stalled due to continual upstream Qt4 bugs and extremely poor Qt4 performance

Ահա թե ինչպես։
Նենց չի որ ես կասկածում եմ։
ու տենց

ասք սխալ լեզվի մասին

հանդիպեցի հին ընկերներիս, որ դարձել են բրիտանացի գիտնականներ։
լրիվ սփյուրքահայացել են, գիտեն որ այստեղ չեն ապրելու, բայց արդեն որոշել են կենտրոնում տուն ձեռք բերել։
ամենակարեւորը՝ նրանցից մեկը բողոքեց, թե բա էս ձեզ մոտ արդեն մոդա է հայատառ գրելը, իսկ ես իմ անդրոիդով չեմ կարողանում ֆեյսբուքում կարդալ։
ասացի, դե մտեք hy-am.org այնտեղ գրված է ինչ անել, որ կարդաք։
բա պետք է ռութ անե՞լ, բա գարանտիան ի՞նչ կլինի – սկսեցին նվնվալ։
հետո խոսեցինք, ասացի, լավ եկեք մտնենք իմ մոտ, թափով ռութ անեմ, ֆոնտերը լցնեմ։
ու սկսվեց՝ իրենց մոտ վերջին ափդեյթն էր, այսինքն անդրոիդ 2.2.1, որը հթց-ների վրա չի ջարդ-վում։
ես էլ չեմ խոսում այն մասին, թե ի՞նչ կլինի՞ մարդը իր խելախոսի վրա ադմին ունենա։ բայց լավ թե չի ուզում ունենալ, ինչի՞ է պետք ադմինիստրատիվ լիազորություն ընդամենը տառատեսակ ավելացնելու համար։
այսպիսով, չեղավ, այս տարբերակը (դեռ) չի ջարդվում։ պետք է երկաթի կտոր, որ մի այլ ընկերս ունի, ու որով նանդ փրոթեքշնը հեռացվում է։
այնպես որ մենք կհանդիպենք այլ անգամ, երբ ես զինված կլինեմ երկաթի կտորով։ բայց այդ ամենը արդեն իսկ սխալ է, աննորմալ է
աննորմալ է
– ունենալ սարք ու համակարգ, որի ադմինը չես, ու լիքը բան չես կարող անել
– նույնիսկ տառատեսակ տեղակայել – դիզայնի սխալ է իմ կարծիքով
– ունենալ ինտերնետ սարք, որը հայերեն չի կարդում ու գրում։

բայց կան մարդիկ, որ ասում են, որ հայերենն է սխալ լեզու, քանի որ «անդրոիդ» պլատֆորմայում այն չկա։

ու տենց

ասք վարագույրի մասին

Զառայի տանը՝

(ուշադրություն դարձրեք, որ գիշերվա կեսին նկարված լուսանկարի մեջ ոչ մի արտեֆակտ, ոչ մի այլ գույնի կետ չկա, լրիվ մաքուր է։ Ու դա n900-ի ու ազատ ԾԱ-ի շնորհիվ է՝ fcamera եւ blessn900։ ահա։)
վարագույր

ու տենց

ասք այֆոններով չնկարվելու մասին

Apple doesn’t want to annoy Hollywood majors and record labels who provide iTunes with valuable content. No wonder the company is happily bowing to content owners’ every whim, actively seeking ways of preventing us from capturing stills and recording video in certain situations. That’s right, future iPhones could refuse to capture cams of the latest blockbuster flick and might keep you from snapping images of your favorite band’s live performance. Come on, you’re aware this files as copyright infringement after all…
The system proposed calls for an image processing circuitry electrically coupled to the phone’s camera, designed to “determine whether each image detected by the camera includes an infrared signal with encoded data”, per Apple’s patent application

այստեղից
ահա, հետո էլ ասում են, ինչու՞ եք այօսիստներին անալ ստրուկեր անվանում։
սակայն, այս տեխնոլոգիայի մեջ մի լավ բան կա։ կարելի է այն օգտագործել այնպես, որ քեզ այֆոնով չկարողանան նկարել։ այսինքն հաքերները փոխարենը այֆոնը ջարդեն այնպես որ չենթարկվի չնկարելու սիգնալներին, պատրաստեն սարք, որը կարելի է ման տալ քո հետ, ու որը կխոչընդոտի որ քեզ այֆոնով նկարեն։

ու տենց

ասք ն9-ի մասին

այստեղ խոսում են այն մասին որտեղ քննարկել միգո հարմաթանին վերաբերվող հարցերը, մաեմո․օրգ-ում, միգո․քոմ-ում թե նոկիայի կայքում։

նշվեց նայեւ, որ բացառված չէ այնպիսի համակարգի ստեղծումը, որը թույլ կտա առփիէմ փաթեթները տեղակայել դեբիան համակարգում, հարմաթանի վրա։

այնպես որ ն9-ը ամենայն հավանականությամբ մաեմո 6  ինքը միգո հարմաթան է լինելու։

չի պարունակում միգո քոր օս, հիմնաված է դեբիանի վրա, աշխատում է դեբ-երով։ Սակայն միգո համատեղելի է, ափին պահում են։  Հավանաբար ափի ասելով ի նկատի ունեն Քյութ։ Մինչդեռ երբ ինթելը նոկիայից ձեռ քաշեց, միգո-ում որոշ ենթահամակարգեր փոխարինվեցին այլընտրանքային լուծումներով՝ բութեո սինք-ը ինթելի միգոյում փոխարինվել է էվոլյուշն սինք-ով, թրեքերը փոխարինվել է Քյութ մոբիլիթի ափի-ով, ու ապագայում օգտագործելու է Էվոլյուշն Դեյթա սերվեր։

Ամեն դեպքում, ի նկատի ունենալով որ ընթացիկ Միգո նախագծումն ու զարգացումը խելախոսների համար տեստավորվում է ն900-ի վրա ապա հավանաբար այս սարքը նաեւ կոգտագործվի միգո աշխատացնելու համար։ Այնպես որ իմաստալից է այդ երկաթը ձեռք բերելը նախագծմանը մասնակցելու կամ փորձարկումներ անելու համար։

այստեղից
ու տենց

ասք էքսպոնոմետրի մասին երեք՜

երկու օր առաջ լցրեցի իմ photolightmeter-ը maemo-ի ռեպոներ։
Նոր ասացի տեսնես ինչքա՞ն քաշած կլինեն։ Դե ինչքա՞ն կլինեին, այն էլ այնպիսի անպետք ափ, որը մենակ հին ֆոտոխցիկներ ունեցողներին է հետաքրքիր։
չորս ու կես հազար՜
երկու օրվա մեջ։
փաստորեն։

ու տենց

ասք մետրոյի անցումի գրաֆիտիների մասին

ես ապշած եմ։
առաջինը՝ գրաֆիտիներով։

Երկրորդը, նրանով թե ինչքան լավն է ստացվել վերեւի նոկիա n900-ով արված նկարը։ ռեալթայմ HDR-ի շնորհիվ, նկարելուց արագ արագ մի քանի նկար անում ա տարբեր լուսավորությամբ, ու միավորում։
Իսկ ահա նույնը, բայց «վեհ» canon rebel-ով։ RAW-ից ամենալավը ինչ հաջողվեց ստանալ սա է՝


Համենայն դեպս, ինչպես տեսնում եք, այստեղ ոչ միայն գրաֆիտիներ են ավելացել, այլ եւ ընդհանուր առմամբ լինում է համբուրվել – անցումը մի տեսակ մաքուր է՝ հոտ չկա բնավ։
կրկին n900`

երբ լույսը հերիքում է, քենոնը չի խեղճանում՝

Ապրեն դիզայնի ֆակուլտետի եւ ճարտարապետականի ուսանողները։
Հալալ ա ։Ճ
Ու այո, հիմա ինչպե՞ս չասել՝ կեցցե մեր քաղաքապետարանը, ամենալավ քաղաքի ամենալավ քաղաքապետարանը։ Որ ոչ միայն չխանգարեց այլ եւ․․․ հմ․․․ օգնեց։ Իմ համար անսպասելի է։
Կինո Մոսկվայի կողքի պուլպուլակն էր աշխատացնեին՝ ցենի տակոյ մերիի նե բուձետ։
ու իհարկե, քրոսփթսթ գրաֆիտի_ամ

Շատ շատ շատ ուրախացա ։Ճ

ու տենց

ասք Նոկիայի փլուզման մասին

Ինչպես մենեջմենթը կործանեց ընկերություն։
Ես ինքս նմանատիպ իրավիճակի (երեւի մի քիչ փոքր մասշտաբում) ականատես եմ եղել։
Հրաշալի վերլուծություն այն մասին թե ինչ է(ր) կատարվում Նոկիայում սոու ֆար։
Ահա հատվածներ․

Trolltech was acquired to solve the cross-platform problem but it was the wrong technology for the new UX. When the painful process of porting Qt to Symbian was completed, emulating the existing S60 5th Edition UI components, they still didn’t have a competitive UI toolkit. At this point I’m sure there remained some important folks in Nokia who didn’t believe 5th Edition was that far behind the iPhone. The trolls of course, being exceedingly smart and great engineers, realised they had the basis for animated mobile UIs but needed to build a better framework that allowed designers to design and engineers code. The wonder of QML was being created by a small crack team within Nokia.

A Nokia insider whose opinion I respect also told me that libdui was a complete mess. The higher-level problem is that both teams had built the wrong thing. They built frameworks for their own platforms on top of a cross-platform framework. Both tried somewhat to make their frameworks cross-platform and presumably replace one another as THE framework.

When Anssi Vanjoki took charge of the device creation at Nokia last summer it seemed that he managed to put the ship back on course. The badly built frameworks got canned and the focus moved to QML to rebuild the UI. The device roadmap was slashed to simplify platform development, reduce costs and enable the much needed promise to provide continuous firmware updates to S^3 devices and beyond. Unfortunately Vanjoki’s reforms came just before Stephen Elop was given the CEO’s role and he walked out in protest (FWIW, I don’t think Vanjoki would have made a great CEO for Nokia but he was a big loss).

Technically there’s not a lot wrong with Windows Phone. Microsoft solutions have been kept out of the market because of distrust from the OEMs and networks. From a developer perspective it’s a step backwards. The Microsoft tools are excellent but, to quote someone else’s exceptionally well chosen words:
They basically need access to everything that the underlying OS has to offer plus interfaces to the applications that ship with the phone.
Windows Phone 7 is worse in this respect than Nokia’s current platforms and even the current state of Qt Mobility. Changing the policy on unmanaged code could help and there are bound to be additional APIs in the version that Nokia eventually ships. The browser could be a sticking point – Microsofts’s new mobile browser UI is decent but nobody in the mobile web world really wants to have to code for IE when all the other platforms are shipping something based on WebKit

այստեղից
ու տենց

ասք կապիտալի, հարաբերականության, ամառային դահլիճի ու ազատ ծրագրային ապահովման մասին

Այսօր ֆրիսբի խաղալուց Սմբատը ասաց՝ «չար բան ցույց տամ» ու Անդրոիդ պլանշետկա հանեց։
Գուցե այդ պատճառով, կամ այն պատճառով որ երեկոյան ես իմ համար մտածելու ժամանակ ունեի, ծնվեց այս փոստը․
Մենք ամեն ինչ անում ենք ինքներս մեզ համարգ։
Երբեմն մի խումբ մարդկանց շահերը համընկնում են։ Նրանց ասում են ընկերներ։
Նաեւ այնպես կարող է ստացվել որ շատ, իրար հետ անծանոթ մարդկանց շահերը համընկնեն։
Երբ այդ մարդկանց մեջ որոշակի կապ հաստատվի, թեկուզ Չեգեվարայի տեսքով, նրանց անվանում են հասարակություն։
Վստահ եմ, մեզ որոշ չափով պետք է կապիտալը։ Ու կապիտալիստը։ Բայց որոշ չափով։
Երբ չի առիթավորվել ու չափը չի անցել։
Ընդ որում այդ չափը միշտ փոփոխվում է, ու այն դժվար է սահմանել։
Օրինակ, ես որոշակիորեն կողմ եմ մասնավոր խանութներին։ Մասնավոր սրճարաններին, մասնավոր ծրագրային ապահովման արտադրողներին, ու մասնավոր կինոթատրոններին։
Ծրագրային ապահովման հետ փոքր ինչ բարդություն կա, որովհետեւ գիտա-հետազոտական լաբորատորիաներում նախագծվող սոֆթը շատ ավելի առաջադեմ եւ ճկուն է քան այն ինչ մենք ունենք շուկայում։ Հաջող նախագիծը մեզ հաճախ չի հասնում (Plan9, Inferno, Oberon), սակայն ես լավ գիտակցում եմ, որ եթե չլիներ կապիտալը մեզանից շատ քչերը հաշվողական սարք կունենային, որ գոնե GNU/Linŭ/Windows/MacOS/Android օգտագործեն։ Այնպես որ ես ընդհանուր առմամբ օկ եմ ՏՏ-ում իրավիճակի հետ։
Ու կապիտալիզմին բնորոշ ազատ մրցակցության պայմաններում ես կընտրեմ «Կինո Մոսկվան» ու ոչ «Կինո Նայիրին»։
Ինչ որ մեկը կընտրի Խրոմիում Ֆայրֆոքսին, ու Մոզիլլան ստիպված կլինի լավանալ, ու Խրոմիումի նորամուծությունները իրականացնել, ու նոր բաներ մտածել որ հետ չմնա։
Մրցակցությունը ապահովում է լավացվող արտադրանքը, տեխնոլոգիաներ, սարքեր, սպասարկում, եւ այլն։
Այսինքն ինձ պետք է որ գոնե մեկը այդ կինո Մոսկվան աշխատացնի հնարավորին օպտիմալ ձեւով, որ ես այնտեղ կարողանամ գնալ։ Ու ոչ միայն ինձ է պետք, շատերին է պետք։ Մեզ պետք է Ինթելը որ մեզ համար չիպեր արտադրի։ Մեզ պետք է Նոկիան որ մեզ համար հեռախոսներ սարքի։
Ինձ պետք է լավ խանութ, որ ես այնտեղ գնումներ անեմ։ Ինձ պետք է լավ նեյտրալ տարածք, ուր ես ընդհանուր շահեր ունեցող մարդկանց հետ հանդիպեմ, ուր կլինի կոմֆորտ, համով թեյ, ու չեն ծխի, որ ես ինձ լավ զգամ։
Փորձը ցույց է տալիս որ այդ ֆունկցիաները պետությունը կատարում է շատ ավելի վատ քան շահագրգռված մարդիկ։
Ու բնականաբար ես դեմ չեմ վճարել կինոթատրոնում, սրճարանում, հեռախոսի, կամ ծրագրային ապահովման համար։
Որովհետեւ այդ կինոթատրոնը, սրճարանը, հեռախոսը, եւ որոշ դեպքերում ծրագիրը, իմն էլ է։
Երբ ուզենամ, եթե ազատ տեղ լինի, կգնամ։ Ես ունեմ ազատություն գնալ կինո, օգտագործել հեռախոս/կոմպ, ու թեյ խմել սրճարանում որովհետեւ կան մարդիկ որոնք անմիջապես եկամուտ են ստանում իմ ուզածը ապահովելով։
Կարելի է ասել, որ այդ կինոթատրոնը, սրճարանը, գործարանը այդքան էլ չի պատկանում կապիտալիստին։
Կինո Մոսկվան իմ կինոթատրոնն է, ես այնտեղ փառատոնների ժամանակ գնում եմ։
Իհարկե ես պետք է վճարեմ, հակառակ դեպքում այն չի գոյատեւի ու ես այնտեղ չեմ կարողանա գնալ։
Այլապես ինչի՞ համար են մտածել փողը։ Որ ես կարտոֆիլ վաճառողին չառաջարկեմ կոմպիլյատոր գրել կարտոֆիլի դիմաց։
Ե՞րբ է կապիտալը «առիթավորվում»։ Երբ Ջեներալ մոթորսը ձեռք է բերում տրամվայներով զբաղվող կազմակերպությունները ու փակում, որ իրենց մեքենաները ավելի լավ վաճառվեն։ Այսինքն երբ մեզ պետք եկած բանը հասանելի չէ որովհետեւ կապիտալի շահերին դեմ է։
Երբ չի օգտագործում ամառահւն դահլիճը, կամ եթե նույն Կինո Մոսկվան չօգտագործվի, որովհետեւ իրա տեղը ինչ որ կապիտալ ուզում է անցկացնել երկաթուղի, կառուցել եկեղեցի, կամ սեփական տուն։
Ու եթե մենք տեսականորեն ազդեցություն ունենք իշխանությունների վրա, ապա կապիտալին ազդելու նույնիսկ տեսականորեն գրեթե ոչ մի լծակ չունենք։ Այսինքն տեսականորեն այդ լծակը պետք է լիներ ինքը կառավարությունը, սակայն իրականում կատարվում է հակառակը, որովհետւ փաստացի կապիտալը ավելի էֆեկտիվ է ազդում քան մենք։
Ի՞նչ ենք կարող անել։
Մեկ – չմոռանալ որ կապիտալը իրականում մերն է։ Մեզ համար է գործում, ու առանց մեզ որոշ դեպքերում չի գործի։ Մենք գիտակցում ենք, որ կապիտալիստը հարուստ է, բայց մենք համաձայն ենք դրա հետ մինչեւ նա մեզ օգտակար գործ է անում։ Իսկ այն դեպքում երբ մեծամասնության շահերը անտեսվում են, ու հասարակական վայրում կառուցվում է օրինակ բնակելի շենք փոքրամասնության համար, ապա այստեղ կապիտալը անցավ հասարակությանը ի վնաս գործելու։
Երկու – արտահայտել ցանկությունները։ Ինչպես կարող ենք՝ ստորագրահավաք, ցույց, տեքստեր, «հասարակական կարծիքի» կայացւմն եւ այլն։
Եթե մենք խաղում ենք ցանկացած խաղ, օրինակ ֆութբոլ, կարեւոր է որ
ա – գնդակը լինի մերոնց մոտ
բ – եթե գնդաը մերոնց մոտ չէ, ապա խոչընդոտել չմերոնց, որ իրենք իրենց ուզածին հասնեն, ցանկալի է գնդակը ոտքից ձեռքից առնելով։
Եթե դու վատ ես խաղում, դա քեզ համար չարիք է, ինձ համար՝ բարիք։
Եթե ես եմ սխալ անում, դա քեզ է ուրախացնում։
Այսպիսով, պետք է գրագետ լինել։
Ու այստեղ մենք հասնում ենք նրան, որ իրականում մեզ մոտ ամեն ինչ լավ կլիներ, եթե մարդիկ մի քիչ ավելի զարգացած լինեին։
Օրինակ, նույն Կինո Մոսկվան նորմալ ֆիլմեր ցույց կտար ոչ միայն փառատոնների ժամանակ։
Իսկ ոչ ոք չէր ձեռք բերի այֆոններ որպիսի իրենց հեռախոսներ իրենց իսկ կոնտրոլ չանեն։
Բայց այնպես է ստացվում որ ես այժմ էսթեթ եմ, որովհետեւ քչերին է դա հետաքրքրում, ու փաստորեն, դա ձեռք է տալիս կապիտալիստին, ձեռք է տալիս մարդկանց, որովհետեւ իրենց պահանջները բավարարված են։
Փաստորեն, էփլը իմ համար է չար, իսկ իմ միջին ստատիստիկ հարեւանի համար չար չէ։
Որովհետեւ պահանջները շատանում են զարգաանզլու հետ զուգընթաց։
Լավ նորություն․ ծրագրային ապահովման ասպարեզում մրցակցությունը նույնպես անցնում է նոր փուլ, ավելի կարեւոր է դառնում այն ով է ավելի ազատ արտադրանք ստեղծում։ Ձեզ մոտ զարմանք չի առաջացնում որ դուք իրավունք ունեք ձեռք բերված հեռախոսը ցանկացած եղանակով օգտագործել, ներառյալ պոպոկ ջարդելու նպատակով։ Իսկ ինչու՞ նույնը չի գործում սոֆթի դեպքում՞։ Իմն է, փողը տվել եմ։ Այսպիսով մարդիկ ավելի շատ են սկսում գնահատել ազատությունը, որովհետեւ ավելի շատ զարգացած են լինում։ Ու ակնհայտ է դառնում որ Նոկիայի Միգոյի նախագծման սխեման արմատականորեն տարբերվում է Ինթելի միոգոյի նախագծման սխեմայից։
Եթե ինթելի աշխատանքը թափանցիկ է, ու կամեցողը կարող է որոշ չափով ազդել, օգնել, մասնակցել նախագծմանը ու լավացնել արդյունքը, ապա Նոկիայի/Անդրոիդի դեպքում մենք այժմ ունենք գաղտնիքներ, երկաթե վարագույր որի հետեւը նրանք աշխատում են, ու մենք նույնիսկ մասնակցության, ուր մնաց կոնտրոլի պատրանք չենք կարող զգալ։
Այս տեսակետից ինթելը ավելի լավ կապիտալիստ է, ավելի բարի։
Ի դեպ, գերմանացիները երբ օրինակ սրճարան են վարձում, տոնակատարություն անելու համար, հետո բոլորը միասին աղբը հավաքում են, մաքրում են, ու աթոռները ու սեղանները դասավորում։ Այդպես ավելի էժան է։
Մենք գիտենք որ Բարքեմփը ազատ միջոցառում է, սակայն ես չէի հասկանում որ «փակ» Թեդեքսն էլ է իրականում ազատ միջոցառում։ Որովհետեւ եթե դու իրոք ուզում ես այնտեղ լինել, կարող ես գրվել կամավոր, օգնել կազմակերպիչներին, ու հնարավորություն ստանալ լսել ելույթները։ Այնպես որ դու հնարավորություն ունես վճարել ու ստանալ։
Սակայն ծրագրային ապահովում դեպքում արտադրողին հաջողվում է այնպես անել, որ մարդիկ վճարեն իրենց կոնտրոլ անող ծրագրերի համար։ Մասամբ որովհետեւ նրանք պաշտպանված են օրենքով, մասամբ այն պատճառով որ մենք անճաշակ անգրագետ ենք։
Գուցե զարմանալի չէ, եթե մեզ պատմած հեքիաթներում, ուր փոքրիկ երեխային թեթեւամիտ մայրիկը ուղարկում է վտանգավոր անտառ, սոված գայլերի մոտ, ու գայլն է համարվում չարը, իսկ մայրիկը՝ ոչ։
Իհարկե, այն ինչ մեզ համար չարիք է, Մայքրոսոֆթի համար՝ բարիք։ Այսինքն ես բնավ միտք չունեմ հարաբերականությանը կասկածանքով մոտենալու։
Ակնհայտ է, որ գայլի համար Կարմիր գլխարկի միամիտ մայրիկը բարի է, իսկ Կարմիր գլխարկը ինքը, լավ աղջիկ է, նա սիրում է աղջկան, առավել եւս եթե աղջիկը մատուցվում է սնկային սոուսի մեջ։
Ու չարիքների զգալի մասը կատարվում է անգրագիտությունից։ Իմ համար չար է իմ անգրագետ քայլը, քեզ համար՝ քո անգրագետ քայլը։
Սակայն ես ոչ մի դեպքում չեմ համաձայնվի տեղերով փոխվել միջին ստատիստիկ հարեւանիս հետ, որ ավելի քիչ պահանջ ունենամ, ու դրանք հեշտությամբ բավականացնեմ։
Հեշտ կյանք ոչ ոք խոսք չի տվել։ Ես օկ եմ խաղալու հետ։ Ու գնահատում եմ այն իմ/մեր փոքր հաջողությունները որոնք ինձ ուրախացնում են։
Ու այդ պատճառով ես լրիվ հասկանում եմ այս դեվին ով գրել է if I had to choose between developing open-source software on top of a closed platform and developing closed-source software on top of an open-source platform, I’d much rather go for the second option ու չեմ ուզում iOS-ի համար գրել։ Ես էլ նախընտրում եմ ուժերս ծախսել օպտիմալ՝ աջակցելով ազատ, այսինքն ավելի իմ, ինձ պատկանող պլատֆորմայի տարածմանը։ Չէ՞ որ ես իմ մասին եմ մտածում առաջին հերթին։

ու տենց

ասք միգոյի կոնֆերանսի մասին

Մայիսի վերջին կայանալիք կոնֆերանսի թեմաներից կարող են լինել՝

building for meego and harmattan with obs
meego 1.2 developed edition on nokia n900
introduction into meego text input”
developing for nokias new meego device
qt-lighthouse – wayland and qt-compositor. a gentle introduction
btrfs: from enterprise to mobile world
meego browser for touch: when chromium meets qt
meego internationalization: let your application talk to the world
panel: qt : what if there’s no nokia?
why i bet my company on qt and meego
promoting the migration of commercial applications to the lgpl qt platform
introducing bluetooth low energy on linux
a competitive analysis of meego and android – from browser’s perspective
creating cool multidevice games using QML and Qt-Mobility
Folks: contact aggragation in MeeGo
Porting of MeeGo ON LGE multiple smart devices and introduction on LGE’s open source contribution plan for MeeGo
MeeGo tethering: a personal hotspot open source implementation
BOF: MeeGo local networks
The experiences of an independent MeeGo contributor

եւ շատ այլ թեմաներ

ու տենց

ասք ինթելի կայքերի մասին

երբ գրանցվում էի AppUp-ին մասնակցելու համար, ինթելի կայքը լավ չէր աշխատում։ Սաբմիթից հետո սխալ տվեց, իսկ հետո այնուամենայնիվ պարզվեց որ գրանցեծ ինձ։
Իսկ երեկ արդեն քնում էի, նամակ եկավ։
Լռացրեք այս հարցաթերթիկը, միգոի դեվելոփմենթի գործիքների եւ ինֆրաստրուկտուրայի մասին։
Ասացի ռազ որ հարգեցին հարցրին՝ լրացնեմ, հայտնեմ իմ ցանկություններն ու կարծիքը։
Ու կրկին կայքում բզեզ կար՝

Մի կողմից ասում ա հինգ կետ ընտրի, մյուս կողմից՝ երեք կետից շատ չես կարող ընտրել։
Ո՞նց են իրանք աշխատում։
ու տենց