ամառային դահլիճի եւս մի նկար

9oldarmenia22

ես յիշում էի ու զուր փնտրում էի այն, ու փաստօրէն աղբիւրում նկարները չեն երեւում, սակայն դրանք յաջողուեց գտնել արխիւում։

նկարուած է վաղ ութսունականներին (կարծես թէ 84֊ին այս մուտքը արդեն քանդուել է), գերմանական օրվոքրոմ պոզիտիւ ժապաւէնի վրայ։

նաեւ տես այս նմանատիպ հրապարակումը սփիւռքում։

սեւանի գրողների տուն

_MG_9247.CR2_IK04IY_kcs

_MG_9288.CR2_MYO8IY_ptz

_MG_9309.CR2_2W2XIY_bw

_MG_9318.CR2_NEO8IY_kcs

փաստօրէն աջից գտնուող հիւրանոցի շէնքը կառուցուել է երեսունականներին, երբ թերակղզին դեռ կղզի էր։ իսկ դահլիճը, ինչպէս յայտնի է՝ վաթսունականներին։ այստեղից էլ ոճերի տարբերութիւնը։

_MG_9335.CR2_5DE4IY_kcs

_MG_9375.CR2_AY3GJY_bw_

Այսօր մտածեցի, որ գիւղական «սամոստրոյ»֊ը յարաբերւում է ժամանակակից քաղաքի, կամ նոյնիսկ աւանների մասնաւոր շինարարութեան հետ այնպէս, ինչպէս ժողովրդական երգերը, ֆոլքը, ռաբիսի հետ։

Գիւղացու կառուցած տունը քիւթ է, ու լաւն է այն առումով, որ ֆունկցիոնալ է ու խնդիր է լուծում, եւ նա փող եւ պաշար չունի աւելորդութիւնների։

Իսկ նոյնիսկ իր կողքի աւանի, կամ գիւղի բուդկան, նոյնիսկ փոքր կապիտալի սարքած խանութը, արդէն վատ դիզայն ունի այն պատճառով/երբ, տէրը մտածել է ոնց անել, որ «սիրուն լինի», ու դրանով իսկ լրիւ փչացրել ամէնը։

Մտածում եմ, որ Երեւանը, եթէ գլոբալ վատ բաներ չլինեն, մի երկու հարիւր տարի անց շատ լաւ քաղաք կը լինի։ Հաւանաբար շատ ժամանակակից ու շատ լաւ։ Այն անորակ եւ անճաշակ կառուցուած բաները նոյն կապիտալն էլ կը քանդի, եթէ իրենք իրենցով չքանդուեն, տեղում նոր ու լաւ բաներ կառուցելու համար։

Իսկ հին ու լաւ շէնքերից կը մնան նրանք, որ այսօր կարողացել ենք պահել, իսկ ինչ չենք կարողացել, չի մնալու։

Բայց լաւ քաղաք է լինելու։ Ոչ թէ որովհետեւ մենք ենք այդքան լաւը այլ որովհետեւ չենք կարող միշտ շատ յետամնաց լինել ուրիշներից։

երեւի թէ։

որորային

փաստօրէն, ճային, կներէք, որորին, սեփականաշնորհել են։ այն հիմա աշխատում է «չայկա» անունով ռեստորանում։ Ազատութեան խորհրդանիշը, ում առաջին հայեացքից չէր սիրել Նիկիտա Խրուսչյովը գտնւում է պարիսպի հետեւում։ Իր թեւը սակայն անցնում է պարիսպի վրայով, եւ սփռուած է ճանապարհի վրայ։

_MG_9089.CR2_NL2CYX

_MG_9128.CR2_2GD1XX

_MG_9139.CR2_8PNXXX

_MG_9142.CR2_MYWDYX

_MG_9162.CR2_REK1XX

_MG_9193.CR2_W6HCYX

ասք հպարտութեան, կամ լուսանկարներ դիտելու մասին

Ուզում եմ ասել, հաճախ մարդիկ խօսում են, ու ասում են, թէ բա ի՞նչ ես հպարտանում, ասենք Զուարթնոց օդանաւակայանով։ Դու չես այն նախագծել կամ կառուցել։ Ո՞նց կարող ես ուրիշի գործով հպարտանալ։

Եկեք մտածենք։ Իրօք։ Մենք նայում էինք «հէփի»֊ները, չէ՞։ Նայում էինք ոնց որ կը նայէինք մեր լուսանկարը։ Մարդը նայում է իր լուսանկարը որ տեսնի ո՞նց է դուրս եկել, ո՞նց են իրեն նկարել, ընդհանուր առմամբ, ինչպէս ստացուեց նկարը։ Ու «հէփի»֊ները մենք հենց այդպէս էլ նայում ենք։
Քանի որ մենք ունենք այսպէս կոչուած ինքնութեան զանազան շերտեր։ Ես Նորայրն եմ, բայց ես նաեւ Երեւանցի եմ, ես նաեւ հայ եմ, ես նաեւ շուն սիրող եմ, ես նաեւ ծրագրաւորող եմ, ես ֆոտո անող եմ, եւ այլն եւ այլն։ Ու նայելով «հէփին» ես նայում եմ ինչպէ՞ս եմ ես դուրս եկել, ինչպէ՞ս է այդ իմ Երեւանցի մասը դուրս եկել հոլովակում։ Կարողացե՞լ է լուսանկարիչը լաւ նկարել, իսկ կարողացե՞լ եմ ես, որպէս Երեւանցի (ու կապ չունի, որ ես այդ հոլովակում չեմ նկարուել) ցոյց տալ իմ հաւէս կողմերը։

Նայենք եւ այլ կողմից։ Մենք կարող ենք ամաչել, չէ՞, մեր մօտիկների, կամ մեր իշխանութեան համար։ Շատերն ամաչել են, չէ՞, որ Հայաստանը Զիմբաբուէի ու Հիւսիսային Կորեայի հետ նոյն ցուցակում էր յայտնուել։ Հասկանալի է, չէ՞, որ բնական է։ Ապա հպարտանալն էլ է բնական։

Ես շախմատ խաղալ չʼգիտեմ։ Բայց մենք գիտենք, որ շախմատը Հայաստանում շատ են սիրում։ Ու արտասահմանցիներն են, որ «չեն ջոկում», երբ գովաբանում են Հայաստանը ասելով, թէ մեզ մօտ շախմատը դպրոցում են դասաւանդում։ Ես չեմ ուրախանում, քանի որ մեզ մօտ լաւ շախմատ խաղացողներ կան ոչ այդ պատճառով, այլ այն պատճառով, որ բոլորը սիրում են, ու խաղում են, ինչպէս ժամանակին Բրազիլիայում շատ էին ֆուտբոլ խաղում։ Իսկ Վեստ Ինդիայի երկրներում՝ կրիկետ։ Այնպէս որ դա մեզ բնութագրում է, ինձ չէ, բայց միեւնոյն ժամանակ ինձ նոյնպէս։

Այնպէս որ մենք կարող ենք հանգիստ հպարտանալ Հայաստանեան ճարտարապետութեան լաւ նմուշներով։ Քանի որ դրանք արուել են այստեղ սովորած, մեծացած, հայ ճարտարապետների կողմից։ Ու Զուարթնոցը ես էլ եմ նախագծել, չնայած այն նախագծուած էր իմ ծնուելուց առաջ։ Զուարթնոցն իմ վրայ ազդել է, ես Զուարթնոց ժամանել եմ, ես այնտեղ ճանապարհել եմ, ու ես այն գիտեմ, նաեւ Զուարթնոցի միջոցով եմ ես սովորել որն է ճաշակովը, ու որն է լաւ նախագիծը, այդ պատճառով Զուարթնոցն իմ գրուած ծրագրի մէջ է։ Զուարթնոցն իմ արած լուսանկարի մէջ է, քանի որ այն իմ ճաշակի եւ ընկալման մասին է։

Նաեւ, սա տնտեսութեան պէս է, երբ միայն դու չես վարկ վերցրել, այլ «բոլորը», ու միայն դու չես, որ խնայում ես, այլ բոլորը, ու մենք բոլորս համակարգի մէջ ենք, եւ իրար վրայ ազդում ենք։ Ու մէզնից մէկի վրայ ազդեցութիւնը համակարգի այլ անդամների վրայ է ազդում, Հայզենբերգի ականջը քաշի։ Այնպէս որ Զուարթոցն էլ պատահական չէր, եւ պատահական չէր այն, որ ՀՍՍՀ֊ի գլխաւոր քարտուղարն ինժեներ էր, իսկ Ադրբեջանի ու Վրաստանի՝ ԿԳԲ֊շնիկներ էին։
Ոչինչ էլ պատահական չէ։ Իհարկէ, պատահական չեն նաեւ վատ բաները։ Բայց այս փոստը դրանց մասին չէ։

Արեգն ասում էր, որ նա չի կարող հանդիպել աղջկայ հետ, ով չգիտի ինչ է պուլպուլակը։ Հասկանալի է, քանի որ ապա այդ աղջիկը չի կարող հասկանալ Արեգին, իմանալ Արեգին։

Այնպէս որ թուլացէք եւ հանգիստ հպարտացէք նրանով ինչ դեռ մնացել է, անկախ նրանից, որ դուք ճարտարապետ չէք։ Իսկ ճարտարապետը կարող է հանգիստ հիանալ Արոնեանի խաղացած պարտիայով, ու հաղթանակով։ (Նոյնիսկ Տաճատի հաղթանակը պատահական չէր այն առումով, որ ասենք Ռուսաստանի ինչ֊որ մի «եդինոռոս» կարող է շախմատի քայլերը չʼիմանար, իսկ այ Տաճատը գիտեր։ Եթէ չʼիմանար, բախտը իրեն չէր ժպտա ։Ճ Բայց իհարկէ, եկեք Տաճատով չʼհպարտանանք։) Մենք շատ այլ հպարտանալու բան ունենք, դեռ ունենք։ Ունենք ամառայինը, ունենք հիանալի ութսունականների վերջի արտառոց ու հիացմունքի արժանի ազատագրական շարժումը, ունենք Գոլիաթի հանդէպ հաղթանակ, ունենք Լաւ Էլի, ունենք չիպերի նախագծում, աշխարհը չունի, ու ամէն մի քեարթ կարող է հանգիստ դրանով հպարտանալ, թեկուզ եթէ չʼգիտի չիպն ինչ է, ու բնաւ էլ ինժեներ չէ, ունենք Համասեան, ու կարող ենք իրենով էլ հպարտանալ, անկախ նրանից գիտե՞նք նուագել թէ չէ։ Համասեանի երաժշտութիւնը ամէն մէկիս մէջ է, իսկ ամէն մէկս՝ իր երաժշտութեան ու կատարումների մէջ ։Ճ

ու տենց

ասք բնության մասին

Ֆիոլետովո, Լոռի

Ես միշտ չեմ համաձայնվում, երբ բնությունը հակադրում են քաղաքին։ Ասում են, որ այն հանգստացնող է՝ ի տարբերություն քաղաքին, կամ որ էսթետիկ հաճույք իրենից կարելի է ստանալ, իսկ քաղաքից՝ ոչ։

Հայաստանում ամենասիրուն տեղերը, ես երեկ գիշերը հասկացա, նրանք են, ուր մենք բնությանը առանձնապես չենք խանգարել։
Ու դա իմ համար լավ դիզայնի մասին է, այսինքն մենք չենք աղավաղել դիզայնը։ Այս դեպքում այն դիզայնը, որը չունի մեկ դիզայներ, այլ քոլոբորեթիվլի, այսպես ասած, վիքիփեդիայի պես, նախագծված է։

Եւ դա չի նշանակում որ լավ դիզայն արած քաղաքը ավելի վատն է դիզայնի եւ գեղեցկության առումով։
Քանի որ շունը ավելի լավը չէ քան կատուն(թեեւ հաչալ ավելի լավ է ստացվում իր մոտ), կատուն ավելի լավը չէ քան շունը, իսկ ջազը ավելի լավը չէ քան էլեկտրոնային երաժշտությունը։

Երկուսն էլ դիզայնի օրինակներ են, երկուսն էլ լավն են, երկուսն էլ տալիս են էսթետիկական հաճույք։

Ու ես հասկանում եմ եւ լուսանկարիչներին, ով նկարում է բնություն, ու լուսանկարիչներին, ով նկարում է նատյուրմորտներ, ու օրինակ, Բորիս Սմելովը լավ օրինակ է նրա, որ մեկ մարդ կարող է անել եւ բնության եւ քաղաքն լավ լուսանկարներ։ Քանի որ սիրում է երկուսն էլ, ոչ միայն կատուներին կամ շներին, այլ բոլոր էակներին։ Էակները միշտ էլ լավ նախագծված են, քանի որ էվոլյուցիայի արդյունք են, իսկ մարդու ստեղծածը միշտ չէ որ լավ նախագիծ է։ Տարբերությունը երեւի դա է։
Սակայն չմոռանանք որ մարդու նախագիծը կարող է լինել եւ լավագույն լուծում, իսկ էվոլյուցիոն լուծումը պարտադիր չէ որ լինի լավագույն, այն լինում է գործող։

ու տենց

ասք բուդկա գրելու մասին

Ճարտարապետների գործն էլ գործ չէ։
Նրանք էլ ամեն օր չէ որ ամառային են նախագծում, ինչ ասես բուդկա ստիպված չեն նախագծել։
Նենց չէ, որ ծրագրավորողներն են ամառային նախագծում։
Իրենք շատ շատերից հաճախ են բուդկա նախագծում, պարզապես, եթե ճարտարապետները գիտեն, որ եղածը մեծ բան չէ, բուդկա է, ապա ծրագրավորողները՝ հպարտանում են, իրենց էլիտար ու կարեւոր են զգում։

այնպես որ զգոն եղեք հպարտանալիս ձեր բուդկաներով։

եւ վերջ

ասք ծածկած շուկայի լուսանկարների մասին

Տղաները Երեւանի կենտրոնական շուկայում։ 1957 թ․
Իդա Քար (Քարամեան)

Իդան նաեւ լուսանկարել է ճարտարապետին՝

Հետաքրքիր է, որ այս «դուռը» ամբողջությամբ կրկնում է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի Մակարավանքի եկեղեցու խորանի տակ գտնվող զարդանախշերը։

նաեւ՝
Մարկ Գրիգորյանը Իդա Քարի մասին

նաեւ՝
Փակ շուկայի լուսանկարի այս լուսանկարը արել է Սարհատը՝

ԱՄՆ-ի Բերքլիի համալսարանին կից գտնվող մի արևելյան սրճարանում որպես կոլորիտային միաջավայրի օրինակ՝


փաստորեն
ու տենց

մեջբերում Թիֆլիսի մասին

լրիվ կարդալ այստեղ

Եւ այս ամենի արդյունքում փոխվում են նաեւ մարդիկ, անխուսափելիորեն են փոխվում, որովհետեւ քաղաքաշինության լեզուն հզոր է մնացած բոլոր լեզուներից: Դե՛ պատկերացրեք` մարդն առավոտյան արթնանում է եւ տեսնում մի փողոց, որտեղ ամեն ինչ մտածված է, որը մաքուր է ու ընդարձակ, որտեղ ամեն շենք կարծես նկարչի վրձնի տակից է հենց նոր դուրս պրծել: Մարդու ռեակցիան միակն է եւ կանխատեսելի. նա լավ է զգում իրեն եւ ժպտում է: Լավ է զգում նաեւ կողքինը, որը նույնպես ժպտում է, հետո նրանք իրար են նայում եւ շարունակում են ժպտալ, հետո իրենք լավ են զգում, որ դիմացինը ժպտում է իրենց: Հետո նրանք կանգնում ու մտածում են, որ այս շենքը հենց այսպես այստեղ է եղել մեկ դար առաջ, երկու դար առաջ, որ այդ շենքի մոտով անցել են իրենց պապերը, տատերը: Նրանք այստեղ ապրել են ու արարել, հաղթել են ու պարտվել, վայելել ու տառապել: Ու մարդը հպարտություն է զգում, որ ինքը անցյալ ունի, ծագում ունի, պատմություն ունի, որ բիճ չէ, այսինքն` բոզի վաստակ… Հետո մարդը հանկարծ հասկանում է, մտածում` ես ախր բոզի վաստակ չեմ, ինչի պիտի ինձ բոզի վաստակի նման պահեմ կամ բոզի վաստակի արժեքներով առաջնորդվեմ: Էս ախր իմ տունն է, իմ հայրենիքը, էն դիմացի մայթին կանգնածն իմ եղբայրն է, իմ քույրը, իմ պապի առաջին սիրո թոռը, պապիս ընկերոջ թոռը: Իմ պապն ու իր պապը ախր էս խինկալիանոցում խինկալի են կերել իրար հետ, գինի խմել, նարդի խաղացել: Գուցե կռիվ ու թշնամություն էլ են ունեցել հետո, բայց մեծ մարդիկ են եղել, խմել` խելքները գցել են, չեն հասկացել… Ինչ լավ բան ա տուն ունենալը, ինչ լավ բան ա հայրենիք ունենալը, ինչ լավ բան ա ծագում ու պատմություն ունենալը, բիճ, այսինքն բոզի վաստակ չլինելը:

ու տենց

ասք խմբակային բռնաբարության մասին

Սարհատը գրում է՝

Երեկ առավոտյան ժամը 7-ին քանդվեց Միլանո խանութի շենքը Աբովյան փողոցում…
Քանդվեց ևս մեկ շենք Երևանին ամենահատուկ փողոցից… փողոց որտեղ տեղի են ունեցել այս քաղաքի հիմնական գործընթացները մինչև ստալինյան մամլումը… մամլում որը համրեց մեր նախնիններին, մամլիչ որ գրպանային կոչված մտաՈՌականությանը դարձրեց եղանակ ստեղծող ու փալասի պես գցեց մեյդան…

ու գրում է

Երեկ առավոտյան ժամը 7-ին քանդվեց Միլանո խանութի շենքը Աբովյան փողոցում…
Մի երկու տարի հետո ես կարդարանամ ՝ հո չենք կարող ամեն ինչի համար պայքարել, Երևանի ճարտարապետության մասին լավագույնս արտահայտվող ու սրտացավ Շուռը կասի՝ ես մեղավոր եմ որ ձեն չեմ հանել, ինչ որ մի կոռումպացված չինովնիկ կասին՝ գիտես դեռ ինչից եմ փրկել քաղաքը, մի ուրիշ մտաՈՌական կասի՝ մեր երկրի էկոնոմիկան զոհերա պահանջում… ու այդպիսով մեկ անգամ ևս…

Երեկ առավոտյան ժամը 7-ին քանդվեց Միլանո խանութի շենքը Աբովյան փողոցում…
Որ ինչ որ այս քաղաքի հետ ոչ ծնունդով, ոչ հոգով ու ոչ մի կապ չունեցող անձնավորություն բնակեցնի ինչ որ նոր մարդկանց ում համար հայրենասիրությունը Փարվանայում հայրենիքի կենացը խմելնա, որոնք այդպես էլ չեն հասկանա, որ այս քաղաքի ու ազգի պատմության մի մասը իրենց քուչումա ստեղծվել… ուզումա սփյուռքահայ լինի, կամ օլիգարխ, կամ երկուսի համատեղումը ինձ չի հետաքրքրում… հերիքա…

Երեկ առավոտյան ժամը 7-ին քանդվեց Միլանո խանութի շենքը Աբովյան փողոցում…
որի մասին մենք գիտեինք վաղուց, բայց ամեն անգամ մտածում ես լավ դեռ չեն քանդել ու մի քիչ էլ սպասենք բալքի Նախագահ, Վարչապետ, Քաղաքապետ կամ ինչ որ մեկի օգնականը կամ ընտանիքի անդամը ասի՝ հո՛պ էս մեկը պահենք… բայց ալևս ուշա ի՞նչա մնացել որ պահենք… Աֆրիկյաննե՞րը ծվարած ինչ որ շենքերի արանքում… թե օպերան որպես քաղաքի մշակույթի վերջին մոհիկան…

ու էլի է գրում․․․ այստեղ…
ու տենց