ասք լրացնելու մասին

ամոս օզ֊ն ասում էր, որ հրէաները ապշած են այն ուժից, որ հիմա ունեն, եւ նախկինում երբեք չեն ունեցել, եւ այդ պատճառով էլ չարաշահում են այն։ դա նման է «լրացնելու» մասին տեսութեանը՝ որ ռուսները կամ արաբները չարաշահում են, լրացնելու համար այն նախկին աղքատութիւնն ու հնարաւորութիւնների սակաւութիւնը։

լրացնելու տեսութիւնը տեղափոխելով համացանցի վրայ, մտածում եմ, որ շատերն այսօր ապշած են այդ հնարաւորութիւնից, որ կարող են գրել, եւ ծանօթների եւ անծանօթների մեծ զանգուած տեսնի իրենց գրածը, հաւանի իրենց, որը կարելի է «estimate»֊ել լայքերի քանակով։

ինքդ քեզ կարեւոր զգալը, համայնքում ընդունուած լինելը՝ բնական պահանջներ են, ու լաւ է երբ բաւարարուած են։ ու երեւի աւելի են տարուած համացանցային ինքնացուցադրմամբ նրանք, ով նախկինում ընդունուած լինելու կամ կարեւոր զգալու փորձից զուրկ են եղել։

ու այնպէս, ինչպէս հրէաները տարուեցին իրենց ուժը չարաշահելով, այնպէս, ինչպէս նոր ռուսները պիտի ունենան ոսկէ ունիտազներ, մենք գրում ենք համացանցում, գնահատելով այսօր աստծոյ կողմից ուղարկուած լայքերի քանակը, եւ ոչ թէ անձնական յարաբերութիւնների խորութիւնը։

որն ունի իր հակառակ կողմը՝ սպառելիս այդ ահռելի քանակի տեղեկատւութիւնը փորձում ենք ոչ մի բան բաց չթողնել, եւ կուլ ենք տալիս առանց ծամելու։

այսպիսի օղակ է ստացւում, որից դուրս գալը հեշտ չէ։

սա գրեցի ու յիշեցի ըներոջ այս խօսքերը

— Մակլուհանի «Understanding media» գրքում կայ «The Gadget Lover» անունով գլուխ։ Նա ասում է, որ սոցիալական մեդիան(դէ, այն ժամանակ չկար սոցիալական մեդիա, բայց դա է ինչ նա նկատի ունէր) մեր իսկ յաւելման, ընդլայնման պէս է, մեր պատկերի կրկնօրինակումն է, ու որ մենք հեշտութեամբ սիրահարւում ենք մեր իսկ ստեղծած պատկերին, Նարցիսի պէս։ Եւ ի դէպ, Նարցիս անունն ունի նոյն արմատն ինչպէս «narcosis»֊ը։ Մենք ինքներս մեզնից կախուածութեան մէջ ենք ընկնում։

Instagram-Oh-Hello-Lol-127d0f

մինչ

մարդկանց պէտք չէ ցոյց տալ իրենց, ձեր կարծքով «սխալները», «վրիպումները», «թերութիւններն» ու «թերացումները»։ դա ճնշում է, դա ազդել է։

նախ, ինչի՞ համար։ մարդն այդպէս է զգացել/մտածել(գրեթէ միշտ առաջինը, ոչ երկրորդը)՝ այդպէս է արել։

նեղացրե՞լ են ձեզ։ այդպիսի բան չկայ։
use active, not passive. դու ես նեղացել։ հաւանաբար որ մանիպուլացնես նրան, որ նա լինի այլը քո հանդէպ։

ինչի՞ համար։ թող չլինի այլը։ թող ոնց կայ այդպիսին էլ լինի։
պէտք չէ փոխել մարդկանց, եւ հնարաւոր էլ չէ դա։

կարելի է նրան ստիպել փոխել իր վարքագիծը՝ մանիպուլացնելով/նեղանալով, սպառնալով, շանտաժելով, ինչո՞ւ ոչ՝ դրական ամրապնդումով։ այսինքն՝ սովորեցնել կեղծել ինքն իրեն։
այդպէս էլ սովորեցրել ենք՝ բոլորն իրենց կեղծում են։ կեղծում են՝ որ գրագէտ են, կեղծում են՝ որ սա գիտեն, նա գիտեն, կեղծում են՝ որ լաւը երեւան, դրական ամրապնդում ստանան, չմերժուեն։

որ լաւ ֆոտո լինի, այսինքն, վիտրինային։ լաւ գովազդ լինի։ քանի որ մենք շուկայական յարաբերութիւններին սովոր ենք։ այն էլ դրա բռի ձեւին՝ «նաղդել» ապրանքը ցանկացած գնով, եւ հետ չընդունել։

չէ, ասում ես։ «չի՛ զգում որ վատ բան է արել, եթէ զգար ապա… չէ որ նա լաւն է իրականում։»
դէ որ չի զգում, թող չզգայ ուրեմն։ ուրեմն չի զգում այդպիսի բաներ, նա էլ այդպիսի մարդ է։
նա էլ իրեն այնպիսի մարդ կը գտնի, ով չի զգում որ նա չի զգում։ կամ ով զգում է որ նա զգում է։ թող հանգիստ նրան։

քեզ թւում է՝ վատ բա՞ն է արել քո հանդէպ։ հա լաւ է արել։ ինչպէս ուզել է արել է։ հիմա քեզ պէ՞տք է «լաւ» բան անի, քանի որ մանիպուլացրել ես, ասենք՝ նեղանալով։
թող ինչ ուզում է անի։ ինչ կա դա է։ գոհ եղիր նրանով ինչ կայ։ կամ մի եղիր մօտ իր հետ, եթէ չես կարողանում չազդել։
մօտ մարդկանց աւելի շատ են փոխում, որ յարմարեցնեն իրենց։ տանդ բազկաթոռը որ քեզ հարմար լինի։ ու որ հիւրերը տեսնեն, ասեն այս ինչ հաւէս տուն է։ չէ, մարդը բազկաթոռ չէ։ հիւրերն էլ գրողի ծոցը։

մի փոխէք, եթէ պէտք է դրա համար մօտ չլինել՝ մի եղէք մօտ։ բայց մի ճնշէք մարդուն։ թողէք «վատը» լինի։

ու փոխել մարդուն չի լինի։ նա է որոշում ինչպիսին է ուզում լինել, նա է որոշում ումից է ուզում ազդուել։

թող ինչ ուզում է անի։ թո՛ղ հանգիստ։

իհարկէ, դու թողնես՝ միեւնոյն է տարբեր տեղերից այդ խեղճ մարդու վրայ ազդելու են։ ազդելու են ոչ միայն այն մարդիկ, ում նա պէտք է այս կամ այն ձեւ, ազդելու է նաեւ «հասարակութիւնը», յաճախ նա արձագանքելու է այդ ճնշմանը փոխուելով դէպի հակառակ կողմ, քան մղում են, թէկուզ առանց ճնշման այն կողմ չէր գնայ։
կամ դրական ամրապնդելու են, նա էլ այնպէս կանի, որ կրկին ամրապնդեն։ դէ թող անի, եթէ նրան դա է պէտք։ եթէ ուզում է ինքն իրեն այդ գնով կեղծել։

(այո, ուզում է։ մարդիկ անում են այն, ինչից լաւ են զգում։ այլապէս թմրադեղերի խայծը ուտող չէր լինի, նոյնիսկ երբ դա հակաօրինական է, կամ բոլորին յայտնի են վնասները։ եւ պատահական յղիութիւններ չէին լինի։ դէ թող ստանայ իր դրական ամրապնդումը, քեզ ինչ, ափսո՞ս է։ դու քո մասին մտածիր։)։

բայց դա քո գործը չէ։ դու մի ճնշիր։ մի էլ ամրապնդիր։

դա իրենց յարաբերութիւններն են՝ իր ու հասարակութեան, իր՝ ու այլ մարդկանց։ գոնէ դու թող հանգիստ։
ու կենտրոնացիր քո վրայ։ եթէ ինչ֊որ մէկին ուզում ես փոխել ապա կարող ես քեզ փոխել։ եթէ դա հնարաւոր է։

ասք նուէրների մասին

երկար ժամանակ ես նուէրների ընդդիմախօս էի։ հիմնականում այն պատճառով, որ կարծում էի որ չափազանց յաճախ դրանց դրդապատճառը հաճոյանալն է, ինքնացուցադրուելն է։ նուէր անելով մենք ցոյց ենք տալիս ինքներս մեզ, տեսէք ես ինչ լաւն եմ, ես քեզ ինչ լաւ գիտեմ, եւ դրանով մի տեսակ կաշառում ենք մարդուն, մանիպուլացնում։

եւս մի շատ տարածուած դրդապատճառ՝ հաւանութեան արժանանալն է։ ընդունուած լինելն է։ որ քեզ աւելի շատ սիրեն։
ու թւում է թէ, ինչքան աւելի լաւ(կամ թանկ) նուէր անես, ապա այնքան աւելի շատ պիտի սիրեն։ այսինքն սա շուկայական յարաբերութեան մասին է։ ու սա շատ էին անում ոչ միայն միջին դարերում։ հիմա էլ է տարածուած։

ու եթէ ես չեմ գրել այդ մասին, ապա գուցէ այն պատճառով, որ անիմաստ էր գրելը։ ես շատ ուրախ եմ, որ դա չի գործում։ մարդը ընդունուած չի լինի իր նուէրի համար։ երբեք։ մենք բաւական խելացի ենք, որ տարբերենք որն է խայծը։

ինչպէ՞ս անել, որ նուէր անես, եւ շուկայ չստացուի։ ինձ մի հատ «լազեյկա» էի գտել, թոյլ էի տալիս միայն ոչ նիւթական նուէրներ։ եւ անել եւ ստանալ։ հիմա սա մոլորութիւն եմ համարում։ նիւթականը կապ չունի։ կապ ունի դրդապատճառն եւ մօտիկութիւնը։

նախ դրդապատճառի մասին․

երբեւէ մի բան արե՞լ էք ընկերոջ, բարեկամի, մօր, քրոջ, եղբօր համար՝ որովհետեւ ուզում էք տեսնել այդ իրենց դէմքը։ այդ իրենց ուրախ վառուող աչքերը։ ու զգալ ի՜նչ երջանիկ ես դու, երբ նա երջանիկ է։ որովհետեւ դու տխուր ես, երբ նա տխուր է։ ու քեզ ցաւում է, երբ իրեն ցաւում է։

եւ ես կարծում եմ, որ սա ձեւացնելն շատ բարդ է, եթէ ոչ անհնար։

ու ինձ թւում է, շատ լաւ է ինքդ քեզ հարցնել, համոզուած լինելու համար։ ինչո՞ւ ես դա անում։ ի՞նչ ես ուզում։ ու ո՞ւմ համար ես անում։ եթէ ընդունես, որ ինքդ քո, որ դու լաւ զգաս, որ նա լաւ է զգալու, ապա երեւի այո, հենց այս դէպքն է։

իսկ հիմա անցնենք մօտիկութեանը, մտերմութեանը․

այստեղ պէտք է ասել, որ պրակտիկօրէն ամէնը, ինչ մենք անում ենք՝ նուէր է։

որովհետեւ ոչ մէկ ոչ մէկին ոչ մի բան պարտական չէ։

ու մենք ապա շուկայական յարաբերութիւնների մէջ չենք։

ու ես չեմ կարծում, որ կարելի է մարդկային յարաբերութիւնները դիտարկել որպէս շուկայական, օրինակ՝ նա ինձ տալի՞ս է այսպիսի շփում, ես նրան վճարում եմ համարժէք։

կարելի է դա բացատրել եւ այսպէս՝ մենք իրար նուէրներ ենք անում, ու չենք հաշւում։

իսկ ուզո՞ւմ ենք, թէ չէ՞նք ուզում տալ֊ստանալ, դա արդեն այն մասին է, թէ ինչքանով ենք մօտ։

այդ պատճառով էլ սովորաբար անկապ մարդկանցից նուէր չեն վերցնում։ չեն էլ տալիս իրենց։ բոլոր իմաստներով։ մօտ մարդկանց ենք տալիս։

եթէ շուկայական յարաբերութիւնների մէջ չենք։ եթէ կաշառք չէ։ եթէ առեւտուր չէ։ բայց ապա երկու կողմն էլ ընդունում են, որ դա առեւտուր է, նոր են մասնակցում դրան։

ու եթէ անում ես նուէր, քանի որ ասենք քեզնով այլեւս հետաքրքրուած չեն, կամ ուզում ես քո մասին հոգան, միեւնոյնն է, միայն հակառակ արձագանքն է լինելու։ կարող եմ խոստանալ։ ։Ճ

այնպէս որ, ինչպէս ասում էին փիլիսոփաները՝ «քենթ բայ մի լաւ»։ այո, հենց այդպէս։

ասք շփուելու մասին

դիսքլեյմեր․ ես հոգեբան չեմ բնաւ, ու չեմ էլ ուզում։ ես կարող է եզրերի սխալներ արած լինեմ։ ու ես բնաւ չեմ կարծում որ իմ ասածը ճշմարտութիւն է։ ես փնտրտուքների մէջ եմ ու փորձում եմ իմ մտքերը ձեւակերպել։ Սա բնաւ ձեռնարկ չէ։

մենք բոլորս սովորում ենք շփուել տարբեր եղանակներով, հաւանաբար դրա մէջ կարեւոր դեր է խաղում այն, ինչ շփում ենք տեսնում, երբ մեծանում ենք։

ուզում եմ մի երկու սայթաքելու, մոլորուելու ձեւի մասին գրել, որ քանդում է յարաբերութիւնները։
օրինակ սա՝ ենթադրութեան, մեկնաբանութեան եւ փաստի տարբերութեան մասին է։

ասենք․ «դու անասուն ես»։
«դու քեզ հեռու ես պահում»։
«դու միշտ կծում ես ինձ»։
«դու անզգայ ես»։
«դու թքած ունես»։

նախ, այս բոլոր արտայայտութիւնները վիճելի են։

«անասուն»․ կարո՞ղ է մարդ գտնուի, ով չի համարում որ նա անասուն է։ հաւանական է։

«հեռու պահել»․ կարող է թուալ եթէ մարդը յոգնած է, կամ այլ բանով է անհանգստացած։

«կծում ես»․ էլի վիճելի է։ մէկը կընկալի որպէս կծել, իսկ մէկը՝ որպէս մտահոգութիւն։

«անզգայ/թքած»֊ը կրկին վիճելի են, քանի որ սրանք մեկնաբանում են վարքագիծը։

Ի՞նչը վիճելի չէ։
Դիտարկումը, փաստը։ (ոչ բոլոր փաստերը, այդ մասին յետոյ)։

Օրինակ․

«դու ուշացար»։
«դու պարբերաբար նայում ես հեռախօսիդ»։
«դու ասացիր որ ինձ չես սիրում»։
«դու խօստացար որ կը զանգես, եւ չզանգեցիր»։

«Դու ուշացար»֊ը վիճելի չէ, եթէ դու իրօք ուշացել ես։
Իսկ «դու ասացիր որ չես սիրում ինձ» եւ «անասուն»֊ի մասին ուզում եմ առանձին ասել, որ դրանք համատեքստից կախուած արտայայտութիւններ են, թէկուզ եւ արուել են։ Իրենց համատեքստից դուրս դիտարկել չի կարելի, կարող է մարդուն այդ պահին շատ ցաւում էր, նա վիրաւորուած էր, ու դա հեչ պարտադիր չէ որ փաստի արձանագրութիւն լինի։

Այլապէս, ենթադրելով, մենք պիտակում ենք մարդկանց մեր մեկնաբանութիւններով։ Եւ զարմանալի չէ, եթէ մարդը մեր պիտակը իւրացնի, անկախ նրանից, թէ ինչ կապ ուներ դա իրականութեան հետ։

Նաեւ, մենք պիտակում ենք մարդկանց ասելով․ «կեանքիս սէրը», «ծրագրաւորող», «սպանիչ ծիտ»։

«կեանքիս սէրը» անկապ արտայայտութիւն է, քանի որ նա անձի մասին չէ։ սրանով դու նշում ես, որ նա գոյութիւն ունի քեզ հետ կապ ունենալով, ոնց որ իր միակ դերը քո «սէր» լինելն է, իսկ նա գոյութիւն ունի քեզնից անկապ, անկախ, այնպէս որ այսպէս ասելն անկապ է։

«ծրագրաւորողը» նոյնպէս անձի մասին չէ։ ոնց որ նա մարդ չէ, այլ ընդամէնը մասնագիտութիւն։ կամ ոնց որ այդ մասնագիտութիւնն արդեն ամէնը իր մասին ասում է, սահմանում է։ Ասելով «ծրագրաւորող» մենք անտեսում ենք, որ նա ունի իր հետաքրքրութիւնները, ձգտումները, վախերը եւ ցանկութիւնները։ Նա ռոբոտ չէ, նա կարող է լացել, կարող է հուսալ, կարող է երազել։ Այս ամէնը ոնց որ անտեսուած լինի, երբ մենք ասում ենք իր մասին՝ «ծրագրաւորող»։

Ասելով «սպանիչ ծիտ» մենք դիտարկում ենք նրան որպէս օբյեկտ, ում կարելի է ուզել, կպցնել, շահել, հետեւից ընկնել, կրկին մոռանալով, անտեսելով որ նա անձ է, ու իրեն կարող է ցաւել, նա կարող է ինչ֊որ բանից ուրախանալ։

Պիտակները գուցէ երբեմն օգտակար են, բայց վտանգաւոր են, երբ մենք ինդեքսաւորում ենք, կատալոգաւորում ենք մարդկանց այդ ձեւով։ Մենք նոյնիսկ կարող ենք մարդկանց ասենք մեղադրել կամ ներել այս կատեգորիաների ու պիտակների հիման վրայ։

Եւ, եթէ մարդուն շարունակ պիտակում ես, ապա վաղ թէ ուշ իրեն նայելիս կը տեսնես պիտակների ամպ, որի ետեւից մարդը հազիւ երեւում է։ Իսկ մեր ուզածը այդ հետեւինի հետ շփումն էր, ով չի երեւում։ Մեզ նա էր պէտք չէ՞ իրականում։

Ոչ մի բանն էլ հեշտ չէ, նոյնիսկ երբ պարզ է։ Այսպէս շփուելուն պէտք է վարժուել։

Ասենք, զրուցակիցդ պարբերաբար նայում է հեռախօսի մէջ, երբ դուք խօսում էք։ Դու արդեն արեցիր քո եզրակացութիւնը, նեղուեցիր, ուզեցիր կծել, կամ ասել՝ «դու ինձ արհամարհրում ես»։
Հապաղիր։ Յիշիր, որ սա ընդամէնը անկապ մեկնաբանութիւն է, հարցրու քեզ, որո՞նք են փաստերը։ Ի վերջոյ, եթէ դուք իրար հետ էք, ինչո՞ւ նա պէտք է քեզ իգնորի։ Դու կարող ես դիտարկում անել՝ «դու պարբերաբար նայում ես հեռախօսիդ»։ Առանց հնարած ենթադրութեան։

Սա ընդունելու մասն էր։ rx, receive։ Հիմա ուղարկելու, tx, transmit մասին։

Ինչպէ՞ս արտայատուել։ Ի՞նչ ասել։ Կրկին նոյն մօտեցումն է․ ասել այն, ինչը վիճելի չէ։
Մեր մտքերը, պիտակները, ենթադրութիւնները վիճելի են։
Մեր զգացմունքները սակայն վիճելի չեն։

Ուրեմն կարելի է ասել, թէ ինչ ես զգում։
Սա ինձ համար, օրինակ անչափ բարդ է։

Նաեւ, մեզ կարող է թուալ որ զգալու մասին ենք ասում, իսկ իրականում դա մտքի մասին է։

Ասենք․
«(Ես զգում եմ,) որ դու հեռու ես»։
«(Ես զգում եմ,) որ ես քեզ ձանձրացնում եմ»։
«(Ինձ թւում է,) աշխարհը փլուեց»։
«(Ինձ թւում է) դու հարձակուեցիր ինձ վրայ»։

Ինչպէ՞ս տարբերել միտքն ու զգացումը, հոյզը։ Օրինակ, եթէ կարող ես «ես զգում եմ»֊ի տեղը ասել «ես կարծում եմ», «ես մտածում եմ», ապա երեւի դու այնուամենայնիւ չես զգում, այլ մտածում ես։

Կարելի է փոխարինել «զգալը» «մտածելով», «կարծելով»։ Ապա չեղաւ։

Նաեւ այս բոլոր արտայայտութիւնները վիճելի են։ Ու այս արտայայտութիւնները ընդամէնը մտքեր են ձեւակերպում, հասցնում։ Ու դրանք կարող է իրականութեան հետ կապ չունենան։

Որպէսզի դրանք չսկսեն իրականութեան հետ կապ ունենալ, աւելի լաւ է դրանք իրականութիւն չբերել։

Մեզ թւում է, որ մենք շփւում ենք, արտայայտում ենք զգացմունքները, բայց մենք իրականում մշուշոտ բաներ ենք ասում, ու աւելի շատ տեղ ենք թողնում նոր մեկնաբանութիւններին ու ենթադրութիւններին։

Ես կարծում եմ, ցածր մակարդակի ծրագրաւորման փորձը տալիս է ունակութիւն հասկանալու, թէ ինչ է կատարւում իրականում, երբ ինչ֊որ ֆունկցիա ես կանչում։
Կարելի է իջնել աւելի ցածր լեւել։

Փորձենք։

«Ես զգում եմ, որ դու հեռու ես»․ Սա միտք է։ Կարող է իրականում վախի մասին լինել։ Չընդունուելու, մենակութեան, լքուած լինելու վախի մասին։ Բայց արի ու հասկացիր։

«Ես զգում եմ, որ ես քեզ ձանձրացնում եմ»․ միայն բառերը պարզութիւն չեն բերում։ Կարելի է ենթադրել որ սա անվստահութեան կամ վախի մասին է։

«Ինձ թւում է, աշխարհը փլւում է»․ շփոթուած լինելու մասին կարող է լինել։ «Ես շփոթուած եմ (զգում)» երեւի աւելի յստակ է արտայայտում իրականութիւնը։ Անզօրութեան մասին կարող է լինել։ Յուսահատութեան մասին է կարող լինել։

«դու հարձակւում ես»․ կրկին պիտակների մասին է։ Դու ես կարծում, որ այս գործողութիւնը «հարձակում» է։ Կարծում, ոչ թէ զգում։ Սա զգացմունքի մասին չէ։ Առհասարակ, եթէ գործողութիւն է, ապա ինչպէ՞ս է զգացմունք կամ հոյզ։

«ես զգում եմ տագնապ, յուզուած եմ, անհանգիստ եմ, երբ ձայնդ ես բարձրացնում» — երեւի աւելի իրիականութեան մօտ, ու աւելի քիչ վիճելի արտայայտութիւն է։

Այսպէս, մտքերով կիսուելիս մենք կարող ենք իրար մոլորեցնել ու փչացնել ցանկացած շփում, մտերմութիւն։
Նա պէտք է իր ենթադրութիւններն անի, որ հասկանայ ինչպէս ես քեզ զգում։ Եթէ ասենք դու կարեկցանք ես սպասում։

Ահաւոր բարդ է հասկանալ թէ ինչ ես զգում, ոչ միայն արտայայտել։ Ես ասենք, իմ զգացմունքների հետ կոնտակտի մէջ չեմ։ Բայց կարծում եմ, կարելի է վարժուել։

ի՞նչ անել։

երեւի այսպէս․

«ես վախենում եմ, որ դու ջղայնացած ես ինձ վրայ»։

«երբ դու ուշանում ես, ես վախենում եմ, որ դու երբեք չես գալու»։

«դու պարբերաբար նայում ես հեռախօսիդ էկրանին, ու ինձ հետաքրքրում է, ի՞նչ է մտքիդ։»

Այսպէս կարելի է միացնել երկու մասը․ դիտարկել փաստը, եւ արտայայտել զգացմունքը։
Սա բաւական բարդ է, եւ ինձ համար բաւական վախենալու է։ Բայց եթէ ես այսպէս անեմ, աւելի մեծ է հաւանականութիւնը, որ զրուցակիցս էլ այսպէս կանի ու մենք լրիւ չենք խառնուի։

Իհարկէ, շատ այլ կերպ ենք կարող սայթաքել եւ չհասկացուած մնալ շփուելիս։

Այսպէս, ես հիմա պարապում եմ կատուների վրայ, երբ շփւում եմ մարդկանց հետ։

ու տենց

ասք ամբողջականութեան եւ ազատութեան մասին

դիսքլեյմեր․ այս բլոգում դաւաճան չկայ։
եթէ ինչ֊որ բացասական բան էք կարդում այս տեքստի մէջ, դա ձեզ մասին չէ։ ում մասին կարող է լինել, ինձ երբեք չի կարդում։ իսկ հիմնականում ինձ մասին է։ նաեւ շատ բացասական բաները։ բայց ես միեւնոյն է ձգտում եմ դրական լինել։ որ ինքս ինձ դուր գամ։

ամբողջականութիւնը՝ ինթեգրիթի֊ն տեղեկատւական անւտանգութեան (information security) եզր է։ այն, իհարկէ, ՏՏ֊ից շուտ էլ կար, ինչպէս եւ հաքերները։

Օրինակ, երբ մարդիկ բանկային չեքի վրայ գրում էին թիւը, այն պէտք է գրուած լիներ բառերով։ Ակնյայտ է, որ եթէ թիւ է գրուած, այն աւելի հեշտ է դարձնել այլ թիւ, քան բառերը փոխել։ Եթէ գրել ես 100՝ այն կարելի է սարքել 1000 իսկ եթէ գրել ես՝ «հարիւր», ապա այն «հազար» սարքելն ասենք աւելի բարդ է։

Այսպէս, մենք օգտագործում ենք կրիպտոգրաֆիկ հեշեր մեր նիշքերի մատնահետքերը վերցնելու համար, ու համոզուելու, որ դրանք չեն փոխուել։

Օրինակ, սովորաբար իսո պատկերների պանակում սպասարկիչների վրայ լինում է նաեւ sha-1 կամ md5 հեշերով մի նիշք, որ համոզուես որ քաշածդ իրօք յստակ պատճենն է այն նիշքի, որը սպասարկիչի վրայ էր։

Կարծում եմ, կարելի է մարդկանց մասին էլ այդպէս ասել։

Լինում է, որ ինչ֊որ ցնցումներից յետոյ մարդիկ ահագին փոխւում են։ Իրենց համար կարեւոր բաները դառնում են անկարեւոր։

Ես նկատի չունեմ, որ ասենք երեկոյեան ուժեղ վէճ էր, իսկ առաւօտը արթնանում ես, ու մտածում ես, որ հաստատ չարժեր այդպէս։ Դա իրօք չարժեր։ Կամ ինչ֊որ թուլութեան պահեր բոլորն էլ ունենում են, ու լինում են ոչ իրենց սովորականի պէս։

Ես այն մասին եմ, երբ մարդիկ հրաժարւում են հիմնական, կարեւոր արժէքներից ու հաւատքից։ (Այո, հաւատքից, ես հաւատում եմ որ աստուած չկայ)։

Ու ես կեղծաւորութեան մասին չեմ, երբ ասենք մէկը պացիֆիստ էր, իսկ դառնում է արիւնարբու ազգայնամոլ։ Ուրեմն իրական պացիֆիստ չէր։ Կամ այն տղան որ այնքա՜ն ազատ ԾԱ֊ից էր խօսում, բայց արի ու տես իր խելախօսում վխտում են սեփականատիրական ծրագրերը։

Չէ, ես այդ մասին չեմ, այլ ցնցումներից առաջացած փոփոխութիւնների մասին եմ։
Երբ նիշքը կարող է փչանալ, վնասուել, բայց եւ կարող է bzip2֊ի պէս ինքն իրեն վերականգնել։ Կամ չի կարող։

Ու այստեղ մտքիս գալիս է մի այլ օտար բառ, որն արդեն վստահ չեմ ինչպէս թարգմանել՝ քոմիթմենթ։
Քոմիթմենթը շատ կարեւոր որակ է, յատկութիւն է։ Սովորաբար այն օգտագործում են այլ մարդկանց հանդէպ զգացմունքների, վերաբերմունքի մասին խօսելիս։
Իսկ ես նկատի ունեմ քոմիթմենթ ինքդ քեզ, քո համոզմունքներին։ Չի նշանակում, որ դրանք պէտք է երբեք չվերանայուեն, իհարկէ։ Լաւ է որ վերանայւում են։

Ու մեծ հարց է՝ ո՞րն են քոնը, իսկ որոնք քոնը չեն բնաւ։ Ասենք կարող է բարդոյթ է, կամ օբիժնիկութիւն։ Դրանց վրայ դողալ, ասել վայ, իմ բարդոյթը չկորցնեմ, իմ ատելութիւնը չկորցնեմ, անկապ է։

Ատելութիւնն ու բարդոյթը երբեք էլ քոնը չեն, օտար են քեզ։

Բայց եւ ինձ շատ է դուր գալիս, երբ մարդիկ իրենց (երբ իրենցն է) հաւատքից ու արժէքներից չեն հրաժարւում, երբ ծանր ժամանակ են ունենում։ Կամ երբ կապում են դրանք այլ անձի հետ։

Ասենք մէկը շատ ձախ էր, բաժանւում է աջ է դառնում, իսկ քանի որ իր աղջիկը հիփսթեր էր՝ զզւում է հիփստերներից։

Կամ այն տղան կարծես ուներ չմանիպուլացնելու համոզմունք, ու մէկ էլ տեսնում ես «թիզ» է անում մարդուն, որ ռեակցիա լինի։ Կամ մի բեմադրութիւն անում իր կեանքի մասին, որը սուտ է։ (ինչը սոց․ ցանցերում շատ ընդունուած է)։
Կամ մտածել․ այն մարդը ինչ ասում էր, այլեւս չեմ ընդունում, իսկ առաջ ընդունում էիր։

Եւս մի լաւ բառ՝ ընդունել (աքսեփթանս)։ Չնդունելը՝ դիմակայել է։
Իսկ «Դիմադրելը անօգուտ է», ինչպէս գիտենք մի լաւ գրքից։

Իսկ չդիմակայելն ու ընդունելը ազատութեան մասին են։
Անկախութեան մասին են։
Երբ իմ ես լինելը, ու իմ լաւ եթէ չասենք, գոնէ օկ լինելը անկախ է այլ, երրորդ հանգամանքներից։

Քանի որ ես անկախ ինձ հանդէպ վերաբերմունքից կարող եմ շարունակել լինել ես, ու լինել օկեյ։

Իմ այս գործը չի՞ ոգեւորում շրջապատիս մարդկանց։ Բայց եթէ վեբ կայք կամ անդրոիդ ափ գրէի, կոգեւորե՞ր։ Բայց ես անկա՞խ եմ իրենց ոգեւորութիւնից, թէ՞ կախուած։ Ի՞նչն է ինձ համար աւելի կարեւոր։

Ես ընդունում եմ էս տաքսիստին, ու էն կողքի սեղանի լացող երեխային, թէ՞ ես սկսում եմ դատել իրենց․ «երեխան զզուացնող է, տաքսիստը՝ անգրագէտ»։ Դրանից օգուտ չի լինում, ոչ էլ փոփոխութիւն, անիմաստ էներգիայի ծախս է։ Երեխան եւ տաքսիստը ունեն իրենց կեանքը, իրենց պահանջները, իրենց ցանկութիւնները, ու ես ոչ մի կոնտրոլ դրանց վրայ չունեմ, ու շատ լաւ է որ չունեմ։

Ես օկեյ եմ, անկախ իրենց վարքագծից։ Ես անկախ եմ իրենցից։

Այստեղ է գալիս ազատութիւնը, երբ ընդունում ես այն, ինչ կատարւում է, եւ չես դիմադրում, այլ քո մասին ես մտածում։ Հիմա նա վատ է քշում, ես ի՞նչ անեմ, որ չխփեմ։ Որ ինձ լաւ լինի։

Ես իրենից անկախ եմ։ Նա՝ ինձնից։ Ես չեմ կարող անել այնպէս որ նա լաւ քշի, ու չեմ էլ ուզում կեանքս նուիրել իրեն կրթելուն։ Բայց ես անկախ եմ, ես անկախ եմ այն քեարթից ով ֆրազ է շպրտել իմ հետեւից, քանի որ այն տեղ չի հասել, իր ազդեցութիւնը չի ունեցել, ինչպէս նախատեսւում էր։ Ես պէտք է զգայի վիրաւորուա՞ծ։ Ես ազատ եմ այդպէս չզգալ։ Քանի որ անկախ եմ ու ամբողջական։

Ինձ դո՞ւր է գալիս օրեր շարունակ կոդ գրել ջնջելը, այսպէս ու այնպէս փորձելն ու արդիւնք չունենալը։ Ես լա՞ւ եմ զգում դրանից։ Հիմա ի՞նչ տարբերութիւն թէ ես չեմ կարող ոչ մէկին արդիւնք ցոյց տալ։ Թող ուշ լինի, բայց այնպէս, ինչպէս ես լաւ եմ համարում։ Ու իհարկէ, թէկուզ անդրոիդ ափ սարքեմ, ընկերներին տամ, իրենք շատ հաւանական է, չեն օգտուի։ Քանի որ իրենք ուրիշ են, իրենց կարեւոր չէ այն, ինչ ինձ է կարեւոր։ Ես օ՞կ եմ այդ հետ, թէ՞ ուզում եմ իրենց դուր գալ։

Ուզելով ուրիշին դուր գալ, կորցնում ես ոչ միայն ինթեգրիթի֊ն՝ այլ հետեւաբար կորցնում ես քոմիթմենթը ու ազատութիւնդ։
Ու լաւ չես զգալու քեզ։
Գուցէ շոյուած զգաս, բայց լաւ չես զգալու։
Աւելի լաւ է չշոյուած, բայց լաւ զգալ, իմանալ որ քոմիթեդ ես, ու անկախ ես։

Շատ լաւ է ժամանակ առ ժամանակ ինքդ քո վրայից md5sum հանել։
Քանի որ ինթեգրիթին՝ ինքդ քեզ քոմիթմենթի, ինքդ քեզ, եւ ուրիշներին ընդունելու, եւ որպէս արդիւնք ազատ, անկախ լինելու մասին է։

եւ այդպէս

ասք վատ վարորդների եւ ագրեսիայի մասին

փաստօրէն, այն, որ նա ասենք վատ է քշում, իմ ճանապարհին ինձ տեղ չի տալիս, կամ փողոցի մէջ տեղը կանգնած է իր հաւէսին, դա էլ է ագրեսիւ վարքագիծ։

նա ուտում է, գողանում է իմ ռեսուրենսրը՝ ժամանակն ու տարածքը, որը, վարորդական իրաւունք ստանալիս, մենք համաձայնուել ենք, որ երբեմն իմն է, իսկ երբեմն՝ իրենը։

ու նա կը խցկուի, քանի որ, հո չե՞մ խփի, կʼարգելակեմ։

ինչո՞ւ չեմ խփի, քանի որ ես էլ եմ տուժելու չէ՞։ իսկ ի՞նչ կարեւոր է, յետոյ նյուրենբերգը, կամ հաագան՝ ապպան կը որոշի որ նա էր մեղաւորը։

ես կʼուշանամ, ճիշտ է նա էլ կʼուշանայ, բայց ես էլ։ ու իմ ռեսուրսը՝ ժամանակը էլ աւելի կը պակասի։

եթէ պետութեան վրայ պրոեկտենք՝ պետութիւնը հետ է մնալու, քանի որ նա ուշացաւ, իսկ միւսներն առաջ անցան այդ ընթացքում, եւ կարող են այնքան առաջ անցնել, որ երբեք էլ չʼհասնես։

այդ պատճառով, ե՛ւ պետութիւնը, ինչպէս եւ վարորդը եթէ մեծ խնդիր չի ստեղծում ուրիշի լկտիութիւնից, հանդուրժում է, որ էլ աւելի հետ չʼընկնի, մի կողմից, կարողանում է առաջ գնալ, քիչը կորցնելով։ միւս կողմից, լկտիները հակում ունեն լկտիանալու, երբ ձեռքերին հարուած չեն ստանում։

հ․ գ․ ինչ վերաբերում է ինձ, ես առհասարակ չեմ զգում, որ այն, որ ինձ համար հիմա բարդ իրաւիճակ է ճանապարհին, նրանից է, որ այնինչը սրիկայ է։ ես այդ րոպէին միայն մտածում եմ, ինչպէս անել, որ վատ չʼլինի, ոչ թէ այն մասին, թէ ով է մեղաւոր։ դա ես արդեն ուշ եմ հասկանում, վերլուծելով անցածը։

ու տենց

ինչ ես դու անում, դա քո արտաքինն է

երբ ինչ֊որ բան ես անում, ինչ չես սիրում, դա կրկնակի ոչ հաճելի է։

ոչ միայն այն պատճառով, որ անում ես այն, ինչ չես սիրում, այլ եւ այն պատճառով, թէ ինչ տեսք ունես այդ ժամանակ։

մեր գործողութիւնները մեր արտաքինն են։

օրինակ, ես մի անգամ պատմել եմ, ինչպէս եմ վատ զգացել, երբ խաչքարի մօտ ծիտ էի նկարում, ու առաւել եւս վատ էի զգացել, որ ծանօթներս պատահաբար ինձ այդ գործին տեսել են։ անկախ նրանից որ այդ ծանօթների համար խաչքարի մօտ ծիտ նկարելը նորմա է։

փաստօրէն, երբ անկապ եմ զգում ինչ֊որ բան անելիս, դա նման է նրան, ինչպէս կարող եմ վատ զգալ ինչ֊որ դուրս չեկող բան հագնելիս։

անհանգստանում եմ այն մասին, թէ ինչ տեսք ունեմ։ (կարող է սխալ կարծիք կազմեն իմ մասին, որ լաւ տղայ եմ։ կատակ)

ու մտածեցի որ հարց չի առաջացնում, չէ՞ որ լաւ եմ զգում, եթէ իմ կարծիքով հաւէս տեսք ունեմ, լաւ եմ հագնուած, ասենք։ անկախ նրանից, թէ ինձ տեսնողը կարող է հեչ էլ այդ մտքի հետ համամիտ չլինեն։

եթէ օկ է որ ես ինձ լաւ եմ զգում իմ լաւ տեսքից, չնայած այլ մարդիկ կարծիքս կարող է չկիսեն, ապա օկ է որ ես ինձ վատ եմ զգում իմ վատ տեսքից, չնայած այլ մարդիկ, կարող է այդ կարծիքը չկիսեն։

լաւն ու վատը իմ սահմանմամբ, իհարկէ

եւ այդպէս

ասք չգիտակցուած ձախութեան մասին

ուրեմն, ձախական գաղափարների հանդէպ իմ թերհաւատը պայմանաւորուած է մրցակցութեան բացակայութեամբ ու պլանային տնտեսութեամբ։ ես համոզուած եմ, որ մրցակցութիւնը շատ լաւ է, ու տեսնում եմ, ինչ լաւ է որ ամդ֊ն մրցում է ինթելի հետ, եւ ազատ սիլանգը՝ ազատ ջիսիսի֊ի հետ։ կրակոտ աղուէսը քրոմիումի հետ։

ու իրարից գաղափարներ են վերցնում, ինչպէս իրենք են ասում՝ «ցրում», ու ստեղ արդեն ես չեմ կարծում, որ ցրել է, ես կարծում եմ, որ էվոլիւցիա է, ու ընդհանուր առմամբ ասենք զննիչների կամ կոմպիլյատորների պորուլյացիան զարգանում է, ուժեղանում։

իսկ հայերը, իչնպէս ասում են, չգիտակցուած ձախոտ են, ու գուցէ այդ պատճառով է որ երբ ուզում ես ինչ֊որ բան անել, ասում են՝ այսինչը արդեն անում է, կամ ասում են՝ իրեն հարցրու/տեղեակ պահիր, կամ ասում են՝ առաջարկիր դուք միասին զբաղուէք։ ինչի՞ միասին։ մարդիկ տարբեր ձեւ են մտածում, ու նոյնիսկ այդ զոյգերով աշխատելու՝ ծրագրաւորելու միտքը ինձ անյաջող է թւում։ Շատ հազւադէպ են կազմաւորւում լաւ աշխատանքային կոլեկտիւներ, ու եթէ լինում են, ապա ինքնաբերաբար, ոչ թէ այդպէս։

ասելով՝ այնինչը անում է՝ դու չանես, կամ արա իր հետ, դու էվոլիւցիան ընդհատում ես։ ասում ես՝ մի ծնուիր, նոր թռչուն, արդեն կայ թռչուն։ մի ծնուիր նոր զննիչ՝ արդեն կայ զննիչ։ ու կարծում եմ, շատ լաւ կը լինի, եթէ ոչ մէկ այդպիսի առաջարկներ չլսի, ու իր ուզած գործն անի, անկախ ուրիշներից։

ու տենց

ասք պատկերացումների մասին

Այս պատկերարատումը, գուցէ նաեւ այս հին հոլովակը այն մասին են, ինչքան մեզ մէկ է այն «անձը», ում հետ շփւում ենք, ինչքան չի հետաքրքրում իրականութիւնը, իսկ հետաքրքրում են միայն մեր պատկերացումները, որ կապ չունեն իրականութեան հետ։

ու տենց

ասք շուկայական յարաբերութիւններու եւ մաքսային միութիւններու մասին

Մարդն ունի ընդլայնուելու, տրանսցեդենտանալու պահանջ։
Մենք ուզում ենք կիսուել մեր մտքերով (ով մտքեր ունի) կամ կարդացածով, տեսածով, ապրածով։ Այսինքն՝ մեր կեանքով։

Ու մեզ պէտք է շուկայ, մարդիկ, ում հետաքրքիր են մեր ապրումները, ցաւերը, հաճոյքները, մտքերը (ով ունի), եւ այլն։ Մի խօսքով մեզ պէտք է մեր արտահանած ապրանքի սպառողը։

Այդ իսկ պատճառով մարդիկ լաւ են վերաբերւում իրենց ուշադրութիւն դարձնողներին, եւ խարդախների հիմնական գործիքներից մէկն էլ կեղծ ուշադրութիւնն է քո անձի նկատմամբ, մասնաւոր դէպքում՝ հաճոյախօսութիւնը։

Երբ մարդիկ միմեանց հետաքրքիր են, իրենք բացում են շուկան միմեանց համար։ Ու քանի որ իրենց պէտք չեն մրցակիցներ, փակում են սահմանները, սարքում են իրենց «մաքսային միութիւնը», սահմանափակելով այլ մարդկանց արտադրած ապրանքների ներկրումը։

Քանի որ միեւնոյնն է սպառելու ռեսուրսը սահմանափակ է։ Ինչպէս մեր փողն է սահմանափակ, այնպէս էլ մեր ժամանակը, ու այդ պատճառով էլ մարդիկ խանդով են վերաբերւում, երբ իրենց յարաբերութիւնների մասնակիցները իրենց ժամանակը ծախսում են այլ մարդկանց կեանքը սպառելով։ Կամ այլ մարդկանց իրենց կեանքի պատկերը վաճառելով։ Ապա լքուած մասնակիցը զգում է իրեն չգնահատուած, չպահանջուած շուկայում։ Ու վատ է վերաբերւում ինչպէս մրցակիցներին, այնպէս էլ սպառողին, ով իրեն չի գնահատել։

Կարող է նոյնիսկ սանկցիաներ կիրառել՝ օրինակ փակել իր շուկան որոշ ժամանակով։ Ինչպէս Ռուսաստանն էր Ուկրայինայի կամ Մոլդովայի համար շուկա փակում։ Կամ ընդմիշտ։ Այդ դէպքում յարաբերութիւնն էլ այլեւս գոյութիւն չունի։

Բաժանումը կարող է լինել քաղաքակիրթ, ինչպէս Չեխոսլովակիայի դէպքում, եւ ոչ այնքան՝ ինչպէս ռուս եւ ուկրայինական եղբայրական ժողովրդների դէպքում։

Չէ, ես բնաւ էլ չեմ ասում, որ վատ են այդ շուկայական յարաբերութիւնները։ Այլընտրանքը՝ անպայմանական սէրն է, որին ես ոչ հաւատում եմ։

Այն ոչ էլ լաւ է յարաբերութեան այն մասնակցի հանդէպ, ում առանց պայմանների են սիրում։ Ստացւում է, նա ոչ մէկ է, ոչ մի բան չի կարող առաջարկել։

Միւս կողմից էլ, չեմ կարծում որ առանց որեւէ բան ստանալու իմաստ ունի շուկան բաց պահել։ Իմաստ ունի, երբ կարողանում ես քո ապրանքը արտահանել, ու գոնէ ստանում ես ֆիդբեք, որ այն լաւն է, դուրները գալիս է։ Ոչ թէ առանց առանձնապէս հաճոյքի է սպառւում։ Բայց եւ բոլորն էլ ձգտում են նրանց, ով կարող է իրենց հետաքրքիր ապրանք արտահանել։

Այդ պատճառով էլ մարդիկ ձգտում են նման հետաքրքրութիւններով մարդկանց։ Որ ներմուծելու բան լինի։ Որ բաւարարեն ներքին պահանջարկը։

Այսպիսով, յաջողուած յարաբերութիւնը այն է, երբ մասնակիցները կարող են զարգացնել իրենց «տնտեսութիւնը» այդ փոխշահաւէտ միութեան պայմաններում։

եւ այդպէս

ասք ազատ էակների մասին

կու՜ կին֊ձա֊ձա

ուրեմն, նայեցի ես կրկին եւ կին֊ձա֊ձա֊ն, եւ նոր Դանելիայի ու ոմն Ադբաշեանի մուլտը՝ կու՜, կին֊ձա֊ձա֊ն։

ասեմ ինչ նոր մտքեր ունեմ՝

— կըցը։
ինձ թւում է, Դանելիան ուզում էր ցոյց տալ փողի արժէքի ոչ հիմնաւորւած լինելը, ընտրելով որպէս Պլիւկի փողի միաւոր մեր լուցկին։ Այսինքն այն, ինչ մեզ մօտ շատ հեշտ է գտնել, ու այնքան էլ բարդ չէ արտադրել։
Ու իրօք, չէ՞ որ նոյն ոսկու գինը, չնայած դրա սահմանափակ լինելուն, ու բազմաթիւ կիրառութիւնների շատ աւելի ցածր կլիներ, եթէ ոչ մարդկութեան պատկերացումը ոսկու մասին։
Դա նաեւ նշանակում է, որ եթէ մենք ընդունենք, բիթքոյնը, կամ փրայմքոյնը, որպէս փոխանակման միաւոր, դրանք իրօք կդառնան փոխանակման միաւորներ։

— ազգային դիսկրիմինացիա։

Ազգեր արդեն չկան, բայց դիսկրիմինացիա կայ։ Մէկ է այդ էակները սովորեցին բաժանել իրար չատլանների ու պացակների, որ իրար դիսկրիմինացնեն։

— ստրկական մտածողութեամբ հասարակութիւն։

Երբ վերջում երկրացիներին «գործ» են առաջարկում, ասում են, մի քիչ փող աշխատենք, այս (Խանո՞ւն) մոլորակը կառնենք, մի քիչ էլ փող՝ մթնոլորտ կաւելացնենք, էակները կգան մեզ մօտ, մենք էլ կլինենք ամենակարեւոր էակները, ու ամենահարուստ։

Դա դեռ կարելի է հասկանալ, որպէս բիզնես նախագիծ, ու ապահով ապրելու ձգտում։ Բայց երբ երկրացին հարցնում է՝ որ ի՞նչ, մենք ստանում ենք առաջարկողների անկեղծ պատասխանը՝ «որ մենք թքենք իրենց վրայ»։ — Ինչո՞ւ համար թքէք՝ հարցնում է։ «Հաճոյք ստանանք» — պատասխանում են։

Այսինքն այդ էակները ուզում են ոչ թէ լինել ազատ էակներ, ով ասենք նաեւ կաւելացնի իրենց ազատութիւնը փողով, իրենք ուզում են ունենալ ստրուկներ։ իսկ դա ազատ էակի մտածողութիւն չէ։ ստրուկն է երազում ունենալ ստրուկ, իսկ ազատը երազում է լինել ազատ։

կին ձա ձա

ու տենց

ասք սահմանները հատելու մասին

Մերոնց մոտ մի շատ հետաքրքիր ընկալում կայ, իռացիոնալ համոզմունք, որ լրիւ հաւէս բաները դրսում են, որ Հայաստանը գրողի ծոցն է, Հայաստանը անհետաքրքիր է, որ այստեղ բացայայտելու կամ գնահատելու բան չկայ, ու այստեղի մարդիկ բայ դիզայն, լռելեայն անկապն են։
Իրենք հետաքրքիրն են դառնում սակայն, այն պայմանով եթէ գնան դուրս։ Եթէ հայը դրսում է, նա խելացիների, ընտրեալների ակումբին է պատկանում։
Քանզի արդեն «մերը» չէ, իրենցն է, իսկ իրենց մոտինը լաւն է, քանի որ այնտեղ մարդկանց գնահատում են։
Իսկ այստեղ մարդը չի գնահատւում, գնահատւում է, սակայն, տեղանքը, հողը, իսկ հողի ֆունկցիան պարզ է՝ դրա մէջ թաղուելու համար է։

Ու դա ինքդ քեզ, քո կեանքը չգնահատելու մասին է։

Այս մօտեցումը լրիւ անհեթեթութեան է հասնում, ու կասեն՝ որ դե նա Մոսկուայում, կամ Ամերիկայում է եղել, ու այնտեղ (նա վեհ է), յիմար ինչ֊որ մի բան է սովորել, ասենք՝ «ցիսկո» ընկերութեան սարքերը կարգաւորել։ Ես չեմ խօսում այն մասին, որ ձեռնարկները համացանցում են, ուր այդ «փեշակը» քայլ առ քայլ բացատրւում է, դա կարեւոր չէ։ Այնտեղ է միայն կարելի դա սովորել, դուրսը, կամ, եթէ այնտեղ սովորածը չէ, ապա լաւը չէ, ապա լաւ չգիտի նա «ցիսկո» կարգաւորել։
Ու կապ չունի, թէ նա արտասահմանում ինչ է արել ու ոնց է սովորել, ու էական չէ, որ օր ու գիշեր փարթիներով էր ռուս ծտերի հետ, քանի որ այլ ծտերի հետ լեզուական խնդիրներ ունի, եւ զբաղւած էր երբեմն հարբեցողութեամբ, երբեմն դիսկոներով, իսկ երբեմն էլ գողութեամբ։ Այնտեղի օդը շնչելն արդեն անձը վեհացնում է, անձը դարձնում է աւելի լաւը, աւելի կատարեալը։ Ու եթէ նա, վեհը, խելացին, պատահաբար Հայաստան գայ, իրեն ոչ միայն կստիպեն այդ մանկամիտ արարքի զանազան արդարացումներ գտնել, այլ եւ հարցազրոյցի ընթացքում այլ աչքով կնայեն։

Զարմանալի է, բայց միաժամանակ գործում է եւ այլ իռացիոնալ համոզմունքը՝ մազերդ երկար են, կամ մի քիչ ոչ այդքան սեւ ես հագնուած — ուրեմն արտասահմանում ես եղել, այնտեղ ես այդ սովորոյթը իւրացրել։

Իսկ եթէ այնուամենայնիւ իրօք արտասահմանում եղել ես, ապա ոչ ոք այլեւս չի հաւատա, որ մինչ գնալդ ասենք «ցիսկո» աւելի լաւ էիր կարգաւորում, մազերդ էլ չէիր կտրում արտասահմանում, քանի որ վարսավիրի փող չունէիր։ Կամ որ մինչ այդ էլ էին երկար, ու բան էլ չի փոխել։

Վրացիները մեզնից հենց դրանով էլ տարբերւում են, իրենք ով կան նա են, այդ պատճառով էլ համ տարբեր են, ու վրացին ինչ ասես արտաքին ունի, բայց շրջապատի համար միեւնոյն է վրացի է մնում, եւ գնահատում են իրենք իրենց, այն ինչ կան, ու իրենց շուրջը եղածը․ հասկանում են, որ ուրիշ տեղ Մթածմինդա չկայ, ասենք, ու նախընտրում են այդ Մթածմինդային նայող պատշգամբով տանը ապրել, քան Մթածմինդայի պատկերով նկարը կախել պատին։ Այսինքն ապրել այստեղ ու հիմա, ու լինել այնպիսին, ինչպիսին կան, ու լինել դրանով բաւական գոհ։
մթածմինդա
Բայց ամենը չէ այնքան վատ։
Մեզ մօտ, Լոռու մարզ մտնելիս, որտեղից էլ դա լինի, Սպիտակով, թէ Գիւմրիով, գրված է՝ «Դբա լաւը»։ Իսկ երբ դուրս ես գալիս, գրուած է՝ «Դբա լաւը» ու գիծ է քաշած։

Այնպէս որ զգօն եղէք սահմանները հատելիս։

ու տենց

ասք մեր պետք լինել չլինելու մասին

շատերը, ասենք նա ու նա նշում են, որ Ռուսաստանին պետք չէ Հայաստանը իր կազմում, քանի որ մեր մոտ կյանքի մակարդակը ավելի ցածր է, ու մենք «բեռ» կլինեինք։

ուզում եմ ասել, որ այդ «բեռը» ցանկացած պետություն հաճույքով կվեցնի իր վրա, եթե ՀՀ֊ն պատրաստ լինի զիջել իր անկախությունը ու դառնալ այլ պետության մաս։

Եւ ոչ միայն գերտերությունները ինչպես ԱՄՆ֊ն կամ ՌԴ֊ն են պատրաստ, Ֆրանսիան էլ չի հրաժարվի, չնայած ո՞ւր ենք հեռու գնում, Վրաստանն էլ չի հրաժարվի մենք իրենց կազում լինենք։

Դա մենք ենք որ պատրաստ չենք, չենք ուզում վաճառվել, ու սա գնի հարց չէ, քանի որ «երբ խոսքը գնում է ընտանիքի պատվի մասին, փողից խոսելը տեղին չէ» կան նաեւ ոչ նյութական արժեքներ։

բեռ է մեզ ԵՄ ընդունելը, քանի որ Գերմանիան է ԵՄ֊ն քաշում, բայց գնա առաջարկի Գերմանիային իր մասը դառնաս, տես կհրաժարվի՞։

Այլապես մենք պետք է վերաբերվեինք Հայաստանին որպես թանկ վաճառելու մի բանի, ու փորձեինք այն վաճառել հնարավորինս թանկ գնով հնարավորինս ունեցող (ու բնավ ոչ կամեցող) մեկին։
Մտեք վաղը ԱՄՆ֊ի կազմ, տեսնենք ո՞նց չեն ընդունի։ Կարծում եք, պուերտո֊ռիկոյի չափ չկա՞ք, կասեն չէ՞ չէ՞նք ընդունի։

լավ էլ կընդունեն, կյանքն էլ արագ կլավանա։
բայց մենք դա չենք արել չէ՞, մեր մտքով էլ չի անցել։

ռուսաստանը լրիվ պատրաստ է, ու հաճույքով կվերցնի իր վրա այդ «բեռը», եւս մի նալոժնիցա պահելու, դա անհամեմատ ավելի ցածր գին է, քան այն, ինչ իրենք ձեռք են բերում։
այլապես, թող հրաժարվեն իրենց տարածքից, որը խիտ բնակեցված չէ, ու բնավ էլ տնտեսապես նպատակահարմար չէ այն պահել։

մեր խնդիրն է որ մեզ չստիպեն քնել նրանց հետ ում հետ չենք ուզում, չստիպել ընկերանալ նրանց հետ, ում հետ չենք ուզում, ու առհասարակ, ինչքան հնարավոր է քիչ մեզ ստիպեն որեւէ բան անել։

իսկ երբ քեզ ստիպում են, ու դու դրանից գոհ ես, դա արդեն ազատ մարդկանց մասին չէ, դա արդեն, տարբեր պատճառներով է լինում՝ ստրուկների մոտ է լինում, մազոխիստների մոտ լինում, մարմնավաճառների մոտ է լինում, ում ասես մոտ չի լինում։

բայց ոչ ազատ մարդկանց մոտ։
հիմա կարող է գան անազատ մարդիկ, ու ասեն որ եթե չունեն ծով կարտոֆիլ, կամ բենզին, ապա էլ ո՞նց են ազատ։
ազատ մարդու մտքով դա չի անցնի։ քանի որ ազատությունը կարտոշկա, ծով, ապահովություն ունենալ չունենալու մեջ չէ։ ու այո, սոված մարդը կարող է լինել եւ արժենավայել, եւ ազատ։

ու տենց

ասք բանական կյանքի ու չխաղալու մասին

արդյո՞ք բանական կյանքը միշտ ու ամենուր այսպես է առաջանում։

առաջանում է ամենազզվելի էակների մոտ։ ասենք ոչ թե խաղաղ խոտակերների, ոչ թե ծառերի, այլ նրանց մոտ, ով ապրում է ուրիշների հաշվին, ով թալանում է, գողանում է ուրիշների ամեն ինչը՝ բնակավայրը, ուտելիքը, ջուրը, եւ իհարկե կյանքը։ ինչի՞ համար։ էներգիա արագ հայթհայթելու։

ու արդյքո՞ք պետք է այդպես միայն բանական դառնան, հազարավոր տարիներ անցնեն, ու նոր միայն նրանցից ոմանք զգան, ինչ անկապ բան է տեղի ունենում։ ու փորձեն դուրս լինել դրանից․ ասենք, վեգի դառնան, կամ բարձրաձայնեն կենդանիների կամ անտառների խնդիրները։ որ իրենց մասին լավագույն դեպքում քմծիծաղով խոսեն։

ինչպե՞ս է քենդանիների մոտ, երբ մեկը քեզ կծում է, պտտվում ես, խայթում ես։ առանց մտածելու։ նույնիսկ մեր հոգեբաններն են գրում՝ ագրեսիան դա նորմալ երեւույթ է, ինքնապաշտպանական, առանց դրա մենք չենք կարող, դա մեր բանականության հիմքում է։

գրողը տանի, ես չեմ ուզում դա իմ բանականության հիմքը լինի, ես չեմ ուզում, երբ ինձ կծում են, հետ կծել։

հետո էլ զարմանում ենք, որ մենք չենք կարողանում առանց սահմանների ապրել։ իհարկե չենք կարողանում, քանի որ մեկ է մեկը մյուսին ճնշելու է, դիսկրիմինացիայի է ենթարկելու։ ինչի համար ասես՝ եթե ազգությունները չլինեին(չնայած մեկ է կլինեին) ապա մի այլ հատկանիշ կընտրվեր։

կյանքը պրիմիտիվ է ու մանիպուլատիվ։

երբ թռչունները իրար կտուցահարում են, կամ գույնզգույն փետուրներ են աճեցնում տպավորություն գործելու, ապշեցնելու համար։
արդյո՞ք դա ազատ ընտրության մասին է։
արդյո՞ք գովազդն է ազատ ընտրության մասին։ դա էլ է չէ՞ մանիպուլյացիա։
ես ատում եմ գովազդը։ ես զզվում եմ մարկետինգից։ ես ատում եմ մանիպուլյացիաները, ու միեւնույն ժամանակ ես չեմ կարող ատել այդ գույնզգույն փետուրներով թռչուններին, քանի որ իրենք մեղավոր չեն, որ իրենք այդ մանիպուլյատիվ կապիտալիստական աշխարհում են ապրում, ու չեն կարող, ունակ չեն, ոչ գիտակցել, ոչ փոփոխություն անել։

բայց այդ նույն փետուրներին նայելով, ես հիշում եմ գովազդը, ես հիշում եմ ինչպես են ռուսաստանում ճզմում արցունքներ, ոտնակելով նոստալգիայի կոշտուկը, ես հիշում եմ ինչպես են մարդիկ իրար կպցնում։ ինչպես են ցույց տալիս որ «լավն են»։

բնական է, որ ես լավ հասկանում եմ նրենց, ով փորձում է միս չուտել, բնական է, որ ես անտարբեր չեմ կենդանիների խնդիրներին, ու բնական է, որ ես ուզում եմ այդ խաղերից դուրս լինել։

ես նույնիսկ չեմ սիրում, երբ «կրեածիվ» բառն են օգտագործում, քանի որ այն հիմնականում օգտագործում են կամ «կրեածիվ» գովազգ/մարկետինգ անելու մասին, կամ էլ, կպցնելիս «կրեածիվ» մոտեցում դրսեվորելու մասին։

հնարավոր չէ նույնիսկ գնալ մի տեղ ու հանգիստ հաց ուտել՝ անպայման կողքի սեղանի մոտ կլինեն իրենք, ով տպավորություն են գործում միմյանց վրա իրենց «փետուրներով»։
հնարավոր չէ համացանց մտնել՝ կրկին դրանք, տեսեք ինչ լավն են։

ու այդ ապշեցնելը նույնիսկ կյանքի ոճ է դառնում։ աննկատ է կատարվում։ մարդիկ պարզապես այդպես են ապրում։ այլ կերպ չեն կարողանում։ ու չկա մեկը քաշի թեւքից, ասի մի հատ քեզ նայի, այ կապիկ։ ինչի՞ ես դու էդքան կապիկ։ ինչի՞ չես կարող մարդ լինել առանց կապիկ լինելու։

արդյո՞ք պետք է գողանանք ուրիշներից, որ ապրենք։
արդյո՞ք մեզ այդքան պետք է շոյանք որ մենք իմանանք, որ կենդանի ենք։
արդյո՞ք պետք է ապշեցնենք, որ բազմանանք։

արդյո՞ք չկա բանական կյանքի առաջացման այլ եղանակ, առանց տենց ցածր լինելու՞։

ինչի՞ մարդիկ չեն կարող լինել անկեղծ։ ինչի՞ են կպցնում իրար ու այդքան իջնում։

հա, պարզ է, շփվելու կարիք կա։ բայց ո՞ւմ հետ։ ում որ ապշեցրի՞ր։ բնականաբար, ժամանակավոր, ինչպես խցիկի բռնկիչն է ապշեցնում, ու որոշ ժամանակ էլ բան չես տեսնում։

ինչի՞ պարզապես չեն ծանոթանում ու շփվում։ ինչի՞ չեն ասում — ըհը, սենցն եմ, այսպիսի «վատ» ու «լավ» հատկություններով, այդպիսի վախերով ու ցանկություններով։ ինչ կա սա է։
չեք հավանում, ուրեմն պետք էլ չէ հավանեք։
չեք շփվում, ապա պետք էլ չէ, որ շփվեք։
չեք կարդում ինձ, ուրեմն պետք էլ չէ որ դուք կարդաք։
այդ պատճառով էլ ֆբ֊ում ձեր աչքը չեմ խցկում։ ինձ ֆբ֊ի հղումներով եկածները պետք չեն։ որ գան, անմիջապես մի հիմարություն դուրս կտան, որ տխրեմ։
ինչի՞ս է պետք։

ես էս տիպի կյանքի կանոններից դուրս եմ ուզում լինել։
ես չեմ ուզում «կրեածիվ» լինել, քանի որ դա ցածր է։
ես չեմ ուզում նվեր անել, քանի որ դա մանիպուլատիվ է։ ես չեմ ուզում ասել, տես ես ինչ լավն եմ, ես ի՜նչ նվեր արի։ թեկուզ դա լինի մի հատ տպած լուսանկար։
ես չեմ ուզում նվեր ստանալ, քանի որ այդպես ազնիվ է։
ես չեմ ուզում լավություն անել, քանի որ դա ինքնագովազդի ձեւ է լինում հաճախ։
ես չեմ ուզում գովազդի ու մանիպուլացիաների մեջ ներգրաված լինել։

ու քանի որ այլապես ոչ ոք չի խաղում, ինձ կմնա ատել բոլոր մարդկանց, քանի որ իրենք չեն կարողանում դուրս լինել այդ հետամնաց կենդանական ռեֆլեքսներից ու խաղերից։ Քանի որ անկեղծությունը մարդկանց հետ չի աշխատում։ Իրենց պետք են մանիպուլյացիաներ։
— Մանիպուլացրեք ինձ ձեր ուշադրությամբ — ուզում են իրենք— ձեր շոյանքով, ձեր փետուրներով, ձեր ստատուսներով, ձեր կարեւոր լինելով… որ մենք հիանանք ու սպառենք, ու մոտիկ լինենք աստԽին։

ես տենց չեմ խաղում։
ու տենց

ասք շախմատիստ երեւալու մասին

Ուրեմն, այն ահավոր բանը որ դրել են Կինո Մոսկվայի մոտ, որ մթոմ շախմատի դաշտ է, ի՞նչ ֆունկցիա է կատարում։

Բեմի, ոչ թե շախմատի դաշտի։
Այնտեղ երեխաները թռվռում են ձիերի, պեշկաների ու ֆերզի հետ, ու իրենց շախմատիստ են զգում (շոուինգ օֆ), երբ իրենց երջանիկ մայրիկները լուսանկարում են այդ հիմարությունը որ տանեն օդն (իրենց շոուինգ օֆը)։
Այսպես բոլորը ստանում են բավականություն դատարկ տեղը։

Շատ լավ իլյուստրացիա է նրա ինչով է հիվանդ մեր հասարակությունը։

Երեւալ ու չլինել։ Երեւալ ու չլինել։
Կրկնում ենք բոլորս, երեւալ ու չլինել։
Բայց ինչ հեշտ ձեւ է երջանիկ զգալու քեզ ինքնախաբեությունը, ապշելու է պարզապես, անհավատալու է։

Քո երազած տղան արդեն իսկ կասկածելի գաղափար է, ուր մնաց որ քեզ իրա տեղը դնես, առանց լինելու։

ու տենց

ասք կարեւոր զգալու մասին

Ինչի՞ են մարդիկ ուզում աշխատել հայտնի կորպորացիաներում, ասենք՝
գուգլում, կամ մայքրոսոֆթում։
Իհարկե պատճառները տարբեր են, գիտակցված ու չգիտակցված, բայց ես ուզում եմ շեշտել հետեւյալները՝

ա — երեւալ նա, ով ազդում է շատ մարդկանց վրա։
Ասենք եթե աշխատում ես Մոզիլայում, ապա քո մասին կասեն՝ նա աշխատում է Մոզիլայում։
Քանի որ մարդկանց նկարագրում են իրենց արած գործով։ Ու դա բնական է։
նույն պատճառով շատերը ձգտում են դառնալ ռեժիսոր կամ գրող։ Նա նկարում է մեկ գովազդ, իսկ այդ գովազդը բոլորը տեսնում են։ Ուզած չուզած։ Լավ, եթե նա գրող է, ու լավ բան է գրում, ապա նա այն քչերից է ով գեներացնում է այն, ինչ մյուսները, «բոլորը» կարդում են։

Հայտնի տեղ աշխատելը քեզ ազդեցիկ զգալու էժան, այսինքն հեշտ միջոց է։
Ընդամենը պահանջվում է ընդունվել աշխատանքի, ու քեզ ասոցացնում են աշխարհ փոխողի հետ։

Ո՞րն է այս դեպքում ոչ թե երեւալն, այլ լինելը։
Ստեղծել սեփական նախագիծ, որը կփոխի աշխարհը, կամ գոնե լայն կիրառություն կգտնի։
Սակայն դա արդեն պահանջում է ոչ միայն թեստեր հանձնել իմանալ, այլ լինել զարգացած ու ունենալ լավ մտքեր։ Այն է ինչպիսին իրականում ուզում են լինել, բայց չեն կարողանում։

Ու այստեղ ես չեմ կարող չասել, որ եթե ավելի զարգացած լինեին, կհասնեին նրան, որ էական չէ, քանի հոգի է օգտվում իրենց արածով։
Իհարկե, եթե մարդ չի օգտվում կարող է նշանակել որ անկապ հիմար բան է, բայց նաեւ կարող է նշանակել, որ շատ մարգինալ է։

Այդպես եւ լուսանկարիչները, որ ֆոտո անել չգիտեն, իրենց մխիթարում են որ իրենցը վեհ արվեստ է։ Ես իհարկե այդ մասին չեմ։ Ես, ասենք հասքելի, կամ սխեմի, կամ գույի, կամ այդենծիկայի մասին եմ։
Ու դա այլ պատմություն է։

Ու տարբերելը շատերի համար բարդ է, մասնավորապես եթե դա դու քեզ պետք է տարբերես։ Միշտ լինում է գայթակղություն գրելու անունդ այս բայց ոչ այն ցանկի մեջ։ Հասկացողների ու վեհերի, ոչ թե հիմար անպետք բան անողների, որ ոչ մի կերպ չեն սովորում ու երրորդ տարին է ֆլեշով ճակատիդ են խփում։

Գործը առավել եւս բարդանում է, քանի որ ինչքան էլ անճաշակ բան չանես, ու չլցնես համացանց, միշտ կգտնվեն ավելի անճաշակ մարդիկ ով դա կհավանեն։
Բա ո՞նց իմանալ, նրանք անճաշակ են թե դու լավ բան ես հաջողացրել։
Երկար պատասխանելու հարց է, ու այս փոստի համար չէ։ Ամենահեշտ դեպքը՝ նրանք ամեն ինչն էլ հավանում են։ Ով ինչ հիմարություն անի։
Այնպես որ դուք մեկ է այլ հիմարների շարքում եք։

բ — լինել մոսկա։
Ես ու առյուծը ստեղ անցնում ենք, ճանապարհ տվեք։

Ես աշխատում եմ այսինչ ֆիրմայում, ուրեմն ես իրա մասն եմ, ես ձուլված եմ իրան, ու ապա իր պես կարեւոր եմ, ես այդ հզորության մասնիկն եմ, ուրեմն ես էլ եմ հզոր ու վախենալու ու կարեւոր։

Ու մոռանում են, որ ընդամենը վինտիկ են այդ ֆիրմայում, իրականում։

Մոտավորապես այդ պատճառով վերցնում են ռոտվեյլերների կամ պիտերի, կամ ինչ֊որ վախենալու ու կամ »կարեւոր» ավտոներ։

Այդ պատճառով Երեւանում ամեն բոմժ ունի թանկ հեռախոս, իսկ եթե ոչ թանկ, ապա թանկի չինական կեղծ տարբերակը։

Ու դա կրկին երեւալու, ու չլինելու մասին է։
Կեղծ հեռախոսը ինքնին վատ չէ, վատը մոտիվն է ունենալ այն, ինչ երեւում է այլ բան, որպեսզի տպավորություն թողնել այլ բան ունեցող մարդու ու դրանով թվալ այլ։
Իսկ եթե կեղծ ունես, քանի որ չես ուզում լիքը փող տալ ֆիրմա հեռախոսին, ու գիտես որ կեղծ է, բայց չես ուզում անկապ սպառես, ու մտածում ես որ անիմաստ է անվան համար փող ավելացնել, դա լրիվ այլ է

ու տենց

ասք հնացած մուլտերի ու գովազդի ծարավի մասին

հանրամատչելի, շիրպոտրեբ արվեստը, ի տարբերություն ոչ պոպուլար գործերի հիանալի արտացոլում է հանրության զարգացումը։

վերջերս սփյուռքում հղում եմ հանդիպել Պոպայ նավաստիի հին, սեւ սպիտակ մուլտի, իսկ նա, պետք է նշել, իմ մանկության հերոսներից է։ Չնայած, տեսել եմ ընդամենը մեկ֊երկու մուլտ, որ հրաշքով հասել են մեզ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում աշխատող բարեկամից, ZDF հեռուստատեսությունից ձայնագրված այլ նյութերի շարքում՝ Թերի Գիլյամի Բրազիլի, Շոն Քոներիի վերջին Բոնդի՝ «երբեք մի ասա երբեքի», ուր Դոմինեթի Վիտալիի դերում Քիմ Բեսինջերն էր, իսկ սաունդթրեքը գրել էր Միշել Լեգրանը, ու Ֆյունեսի ծամոնային հակառասիստական ինտերնացիոնալիստական ֆիլմի՝ ֆրանսիացի, հրեա եւ արաբ ժողովուրդների բարեկամության մասին։

Ու չնայած ինձ հաջողվել էր տեսնել եւ Միքիի, եւ Թոմի մասին մի քանի մուլտ, մեկ է իմ ֆավորիտները մնում էին Պոպայը եւ Փլութո շնիկը։

scaled_full_e23243a11a707a1252edԱյն գործերից ամենակարեւորը, անշուշտ, Բրազիլն էր, ու այն բնավ հանրամատչելի գործ չէր, ինչպես հետո իմացա, փաստացի բան արած էր միացյալ նահանգներում եւ չէր ցուցադրվել, ու անմիջապես հիշեցնում էր մեզ մոտ արգելված 1984֊ը։

— Իրենց մոտ կաբելային հեռուստատեսություն է — (մալուխ բառը այն ժամանակ չգիտեին) կարեւոր տոնով շեշտում էր հայրս, ոչ թե մեր պես, ու այդ պատճառով որակը լավն է։ Իսկ ՊԱԼ֊ի գույները, տեսեք, հրաշք են։
(Ի դեպ, ո՞վ կասի, մեր մոտ ՊԱԼ֊ի անցե՞լ են, թե ՍԵԿԱՄ է դեռ։ Ռուսաստանը, կարծես իր ՍԵԿԱՄՆ է քշում)։
Մտքովս անցնում էր, որ Թուրքիան, չնայած եւս կապիտալիստական երկիր է, բայց ունի հեռուստաեթեր (խաբարլար, ռեկլամլար), այսինքն այնտեղ, անծանոթ եւ անհասանելի արտասահմանում եւս կա եթեր։
Իսկ հետո, երբ մեր մոտ էլ ինչ֊որ ժամանակ հայտնվեց «կաբելային հեռուստատեսություն», այն բնավ որակով չէր, քանի որ տշած, զաեզժենի ժապավեններ էին պտտում։ Ծրագիրը գրելու համար օգտագործում էին կարգիչներ, ու գրում ռուսերեն տրանսլիտով՝ ուժս, ժիզնենի։

Ի դեպ, Թուրքիայի մասին։ Քանի որ Հայաստանում ԹՌԹ֊ն բռնմում էր, ու հայերը բացի Մայքլ Ջեքսոնի թուրքերեն խոսող մեքենայից ծանոթացել էին նաեւ Ռիգլի Սփերմինթ ծամոնի գովազդին, իսկ մեզ մոտ չկար ոչ թուրքերեն խոսող մեքենա, ոչ թուրքերեն խոսող Մայքլ, որը, ինչպես պարզվեց, կին է, ոչ Ռիգլի Սփերմինթ, ու ոչ էլ գովազդ, մեր հեռուստատեսության աշխատողները որոշեցին ուղղել վիճակը, եւ արտադրել հայրենական գովազդ։

Այնպես չէ, որ ԽՍՀՄ֊ում գովազդ առհասարակ չկար։
0_9219a_8dacdb4_XLԿար մեմ դարձած «Լետայծե սամալյոտամի աէրաֆլոտա» ուղերձը, որը թվում էր լրիվ անիմաստ, քանի որ բացի աէրոֆլոտից այլ ավիաընկերություն չկար (տես Սենթրալ Սերվայսիս)։
Չինովնիկները, սակայն ունեին այդ գովազդի արդարացումը՝ աէրոֆլոտի օդանավերով (ավելի ճիշտ, ինչպես այն ժամանակ ռուսերենից թարգմանել էին՝ ինքնաթիռներով) ու ոչ թե, ասենք գնացքով կամ նավով։ Չնայած ի՞նչ իմաստ ուներ պետական մի ընկերությանը մրցակցել պետական այլ ընկերության հետ, միանգամայն պարզ չէր։
Այլ գովազդը, որ ես շատ լավ հիշում եմ, դա «պեյծե նատուրալնիե սոկի» դեվիզն էր, որը բացի նրանից, որ անճաշակ էր՝ ուղիղ եւ տուպը վ լոբ կանչ խմել այդ հյութերը, եւս կորցնում էր իր ակտուալությունը, որովհետեւ հյութ սովետական խանութներում չկար։

Դա հիմա չի հիշվում, իսկ ես հիշում եմ ինչ էր սովետական խանութը՝
կեղտոտ, ահավոր կեղտոտ տարածք, լիքը ճանճերով, ուր կար ընդամենը երկու բան՝ տեղական կաթնամթերք ու տեղական հաց։ Ներողություն, նաեւ ներկրված քացախ, կարծես Հունգարիայից, խնձորով ու գետով ահավոր անճաշակ էտիկետկայով։
Ձմեռը այդ խանութի մուտքի մոտ ցերբերի պես կանգնած էր հսկայական աղմկոտ կալորիֆեր, որ փչում էր դուրս, որպեսզի վախեցնի պոտենցիալ հաճախորդներին՝ այո, սովետական խանութներում հաճախորդները ցանկալի չէին։
Ու դատարկ, կեղտոտ ապակիներով, բայց աշխատող սառնարաններ։ Սակայն լրիվ դատարկ։

Այսպիսով գովազդը սովետում մի տեսակ տեղին չէր նայվում, սակայն գովազդի կարոտից մի քանի օր հայկական հեռուստատեսությամբ պտտում էին գովազդ։ Լրիվ ջեներիկ ու անիմաստ՝ ձեռուս պատամու, շտո ձեռուս, կամ, ինչպես արտահայտվել էր ռուս կլասիկը՝ անիմաստ ու բնավ ոչ ներողամիտ։
Հայկական գովազդը օրինակ այսպիսինն էր՝ սեղան, հիմար չաղ երեխա, մայրիկը սեղան է գցում, ու բոլորը հերթով եւ հիացմունքով ասում են՝ բաստուրմաաաա… բառը ու տնքում են։

Սակայն վերադարնամ Պոպային։
Ի՞նչ էի ես հիշում՝ նիհար աղջիկ, համարձակ նավաստի, եւ անհամեմատ ավելի մեծ եւ ուժեղ, բայց չար ու չաղ մրցակից, ով նույնպես կպցնում է նիհար աղջկան, ու, բնականաբար սպանախը։ (use the spinach, Luke)

popeye-genndy-tartakovskyՀիմա որ նայեցի, անմիջապես նկատեցի՝
— նիհարը արդեն համարվում էր լավ՝ եւ աղջիկը եւ Պոպայը նիհար են եւ բարի։
— Աղջիկը հաճախ սեփական կարծիք չունի՝ իրեն լավ է լինում եւ չաղի, եւ Պոպայի հետ, ու Պոպային էքստրա ջանք է պահանջվում դրա համար։ Միշտ չէ, որ աղջիկը հստակ արտահայտում է իր մոտեցումը, քանի որ չունի կարծիք, կամ իրան ամենը լավ է՝ անտարբեր է։
— Չաղը տուպը ուժեղ է եւ կիրառում է բրութ ֆորս, իսկ հետո բարի բայց համարձակ Պոպայը ստիպված է օգտագործել մոգություն՝ սպանախը։ Այլ ձեւ չար ուժի դեմ պայքարելու չի լինում, բացի ուժից։
— Չաղին հաջողվում է Պոպային այնպիսի վիճակի հասցնել, որ իրա անհաջողությունների վրա ծիծաղեն։ Ու ասենք ում է պետք այդ հիմար ծիտը, եթե նա Պոպայի վրա ծիծաղում է, այլ չի մտածում՝ այ իմ Պոպայ, էս ինչ եղար։ Այսինքն, դա լրիվ նորմալ է։ Այսինքն կա ծիծաղելի լինելու վախ։
— Նաեւ, բնավ արտահայտված չէ որ մեկ ծեծվածին երկու հաղթած են տալիս։

Լավ ուղերձներ էլ կան, իհարկե՝ եղիր ինչպիսին կաս, մի ձեւացրու այն ինչ դու չես, ու նիհար աղջիկը քեզ կսիրի, կամ մի տանջիր կենդանիներին, եւ պաշտպանիր իրենց (բնականաբար ուժի եւ սպանախի օգնությամբ), ու մի եղիր ստոր ինչպես այն չաղ նավաստին։

Այսօր այսպիսի գործ նկարելն նահանգներում անհնար է՝ հասարակությունը զարգացել է, ու նույնիսկ պարզ չէ, արդյո՞ք արժի ժամանակակից երեխաներին նայել այնպիսի գործեր, ուր լռելյայն ընդունված է որ աղջիկները հիմար են ու կամ չգիտեն ինչ են ուզում, կամ իրենց պետք է նա, ով նավակով ման կտա, կամ սեփական կարծիք չունեն։

Այլ օրինակի մասին էլ հիշեցի, դա մի ֆիլմ է, որը կոչվում էր «վերադարձ Էդեն» ու որը առաջին անգամ տեսել էի «երրորդ ալիքով», իսկ հետո՝ դրա հնդկական ռեմեյքը կաբելով։
Ուրեմն, օրիգինալում վերջում չար հերոսը ընկնում է կոկորդիլոսներով լի գետը, եւ երկար ապրել է հրահանգում։ Հնդկական տարբերակում, սակայն, այդ վրեժ առնող աղջիկը, հրացանը ուղղել է վատ հերոսին, ու կես ժամ պատմել ինչ վատն է նա, իսկ հետո… սպանել։ Ինքնուրույն ու առանց շուրջը լողացող կոկորդիլոսների միջամտության։

Anahit-46x67Նույնը կարող եմ ասել հայկական, հին, սեւ սպիտակ Անահիտ ֆիլմի մասին։ Անահիտը Վաչագանին փրկելուց, այն իրան կպցնող օտարերկրյա ծտին տուպը թուրով սպանում է եւ իրենից գոհ է մնում։
Ու մարդիկ նայում էին, ասում էին՝ աղջիկ է։

Իսկ հիմա նույնիսկ Բեթմենը իր անարխիստ հակառակորդներին ի դեմս Խոմսկու, ինքնուրույն չի սպանում։ Իրենք են սայթաքում, ասենք։ Սաղ իրենք իրենց մեղքով։ Նենց չի որ նա դրա համար չէր հետապնդում, բայց հիմա, արդեն, բոլորը կարող են հանգիստ քնել՝ սեփականության նացիոնալիզացիա չի լինի, Բեթմենը չի թողել, կապիտալիստները հաղթել են։
scaled_full_1974e9af6e87c44e51fd
Ես չգիտեմ դա ոնց է նայվում նահանգներում հիմա։ Երեւի դա էլ այսօրվա մասին է, այսօրվա բնութագիրն է։

ու տենց

ասք այփադ ուզելու մասին

տենց, երեկ պատմել են, որ մեկը այփադ է ուզում, չորս հարյուր հազար արժի, ու մտածում է որտեղից փող ճարի, առնի։
այփադ/այֆոն ուզելն իմ համար դասագրքային օրինակ է, երբ ես ասում եմ, որ զարգացման հետ ոչ միայն պահանջները մեծանում են, այլ եւ նվազում ֊ ի․ե․ եթե զարգանում ես, պարզվում է, որ քեզ ոչ մի այփադ էլ պետք չէ։

Ու տենց, ասում էին, բացատրում ենք, որ չարժի, որ շատ ավելի էժան, շատ ավելի լավ բաներ կան, իսկ որ եթե նոութ վերցնի, ու մի հատ էլ ազատ ՕՀ դրա վրա, ապա այն հիմար սահմանափակումները չի ունենա, իսկ նա չի ընդունում, չի ընկալում։

Ու ես ասում էի ֊ դե դա էլ իր զարգացման մասին է, եթե նա այփադ չառնի, նա համ վատ է իրեն զգալու որ այփադ չունի, համ էլ չի կարողանա գնահատել այն, ինչ ունի։

Ու որ նրան մտափոխել չի լինի, որովհետեւ երբեք չգիտես ինչի է նա ուզում այփադ ֊ այսինքն այն պատճառները, որ նա բերում է՝ դրանով հեշտ է ինտերնետ գողանալ, օրինակ, համ անհեթեթ են, համ սուտ։

Իսկ իրական պատճառները մենք երբեք չենք իմանա, ոչ միայն այն պատճառով որ պետք է իրեն փորել երկար, ու երկար, ու հասկանալ այս կամ այն սահմանումը իր մեջ որտեղից է, այլ նաեւ այն պատճառով, որ նա ինքը իրեն ազնիվ չի ասի որն է պատճառը, ուր մնաց մեզ

Ու մենք կարող ենք միայն ենթադրել որ նա ունի որոշակի զգացումներ, ապրումներ, որ նա կապում է այդ սարքի հետ՝ օրինակ, նա ունի ինչ֊որ բաների պակաս, այլ խոսքերով ֊ դատարկութոյւն, ու իրան պետք է այն լրացնել։ Նրան պետք է , գուցե որ նրան զվարճացնեն։ Կամ նրան պետք է որ դա լինի վեհության ատրիբուտ, ու որ մարդիկ մտածեն ֊օօօօ ֊ իր մոտ այփադ է։
Կամ նա կարծում է որ ամեն իրեն հարգող մարդ պետք է այփադ ունենա, ու առանց դրա, նա իրեն լավ չի զգում։

Իհարկե, ես կարծում եմ, որ երբ նա այն ունենա, այդ ուրախությունը կտեւի հինգ րոպե։ Որովհետեւ դատարկությունը անհնար է փակել այփադով։
Ու նա կփնտրի մի այլ բան։ Ասենք նոր ծիտ։ Կամ նոր հեռուստացույց ֊ «էն որ սքայփով է, գիտե՞ք, ու նոր էկրանով»։ Կամ ինչ֊որ մի բան, քանի որ, ինչպես Ֆրոմը գրում է, նա ծտի ձագի պես բաց բերանով սպասում է, որ այդ բերանի մեջ ճիճու դնեն։ Դա է խնդիրը։ Այփադը ռեալիզացիայի դետալ է
Ընդամենը։

ու տենց

ասք բուդկա գրելու մասին

Ճարտարապետների գործն էլ գործ չէ։
Նրանք էլ ամեն օր չէ որ ամառային են նախագծում, ինչ ասես բուդկա ստիպված չեն նախագծել։
Նենց չէ, որ ծրագրավորողներն են ամառային նախագծում։
Իրենք շատ շատերից հաճախ են բուդկա նախագծում, պարզապես, եթե ճարտարապետները գիտեն, որ եղածը մեծ բան չէ, բուդկա է, ապա ծրագրավորողները՝ հպարտանում են, իրենց էլիտար ու կարեւոր են զգում։

այնպես որ զգոն եղեք հպարտանալիս ձեր բուդկաներով։

եւ վերջ

ասք խաղերի մասին

ուրեմն, ամեն մարդ իր ժամանակաշրջանում ունի խաղեր ու կարողանում է խաղալ։
այդ խաղերը արդեն կան, դրանք ստեղծել պետք չէ։ մենք դրանք սովորում ենք մեծանալիս։
օրինակ՝ տետրիս, սթարքրաֆթ, քուեյք։
այլ օրինակներ՝ խաղում են ռեժիսոր։
կազմակերպում են ծնունդ, խնջույք, հարսանիք, թաղում։
այո, շատ հետաքրքիր խաղեր են դրանք։

կան ավելի առօրեական խաղեր՝ հարաբերություն, ծնողություն, մեքենա վարում։
բոլորը ուզում են խաղալ, սակայն ոչ մեկ չգիտի լավ խաղալ։

ու բոլորը բոլորը դրանք շատ վատ են խաղում։ շատ։
եւ հարսանիք/թաղումն են ահավոր պոստանովկա անում, եւ մեքենա քշել չգիտեն, ու հարաբերությունն է բոլորի մոտ անհաջող, ու որպես ծնող բոլորը ֆեյլ են։

ու եթե տետրիս կարելի է շատ խաղալ ու սովորել, ի վերջո քիչ թե շատ լավ խաղալ, ապա կյանքը կարճ է կյանքի խաղերը քիչ թե շատ լավ խաղալ սովորելու համար։

համեմատաբար լավ է ստացվում խաղալ շատ քչերի մոտ։
ու դրա համար պետք է լինել շատ շատ շատ զարգացած։

ու տենց

եւս մեկ ասք շոուինգ օֆ լինելու մասին

Այ Արմինեն գրել էր «ով ես դու», կամ «ով եմ ես» հին հայկական ավանդական հարցի մասին տեքստ, հարցեր էր տալիս։

Եզոպոսի առակ կա ավանակի մասին, ով գտել էր առյուծի կաշի։
Հագել էր, վազվզում էր անտառով, վախեցնում այլ կենդանիներին, ու հաճույք ստանում նրանից, որ իրենից վախենում են՝ դրել են առյուծի տեղ։

Այսինքն նա այն էր ինչ չկա։
Հետո բնականաբար պարզվում է, որ առյուծ չէ, էշ է, երբ բերանը բացում է։

Նույնը մարդկանց հետ՝ ամենը պարզվում է երբ բերանը բացում են։ Կամ գրում են։
Երբ մարդու հետ շփվում ես, անհնար է չհասկանալ որ նա հիմար է, եթե դու էլ հիմար չես։

Հիմա մտածում եմ՝ առյուծի կաշի հագնելու իմաստը ո՞րն է։
տարբերակները մասնավորապես՝
֊ խելացի մարդկանց ցույց տալ որ դու էլ ես խելացի
֊ հիմար մարդկանց վրա տպավորություն թողնել, որ խելացի ես։

առյուծը ավանակին առյուծից կտարբերի։
աղվեսն էլ կտարբերի։
ոչխարը գուցե չի տարբերի։

այսինքն առաջին տարբերակը չի գործի։

երկրորդ տարբերակը, գուցե, չգիտեմ։

բայց պետք է զգոն լինել, որ իրական ինքնությունդ չարտահայտես։
ու հակասություններ չլինեն։
բարդ է չէ՞։

ավելի հեշտ չէ՞ լինել այնպիսին ինչպես կաս։
հաստատ տենց վատը չես էլի, տենց վատը չես կարող լինել, որ ոնց կաս, մարդ չհավանի։
Չես հավանում նրանց, ով քեզ հավանում է ինչպես դու կա՞ս։
Ապա լուրջ մտածել է պետք ինչու։

Ասածս ինչ է, շոինգ օֆֆ լինելիս, գոնե այն ինչ կա շոու արեք, ոչ թե այն, ինչ չկա։ այն ինչ կա հաստատ վատ չէ, հաստատ արժանի է ուշադրության, ու գուցե նույնիսկ հարգանքի այն համար, որ այն ինչ կա է, ոչ թե այն ինչ չկա։

փաստորեն, հիմա շոուինգ օֆ վիճակներով լուսանկարներ ու տեքստեր տեսնելով, ես ակամա հավանում եմ նրանց, ով ինչ կա այն ցույց է տալիս ու ոչ թե այն ինչ թվում է քուլ։

ի դեպ, քուլության մասին։
ասենք մարդիկ կային, մթոմ պացիֆիստ էին։
բայց տեսնում էի, չէ՞ որ գնում կռիվ են անում։ ֊ արա էդ դու ո՞ւմ ասացիր։
բա դու չէ՞իր պացիֆիստը, էս ի՞նչ եղավ հետդ։
անցան տարիներ, ասում է ֊ երբ երիտասարդ էի, սխալվում էի, հիմա այ արդեն հասկացել եմ, որ հիմարություն էր։
չէ, հիմարություն չէր, քոնը չէր։ երբեք էլ չես եղել պացիֆիստ, պարզապես կարծել ես որ քուլ է, իսկ հիմա մեծացել ես, հասկացել ես՝ դու չես։
ու պետք չէ քեզնից անկապ բան նկարել, երբ եղածն էլ նենց չի որ շատ վատն է։

իսկ այժմ պոպուլար է «ինտելեկտ» ցույց տալ։
մի տանջվեք, մի ցույց տվեք։
այսինքն ես ուրախ եմ, որ «բրեյնի իզ նյու սեքսի», բայց եթե չի ստացվում, ուրեմն չի ստացվում։
գտեք ձերը։
կամ գնացեք լսեք Գասպարի պրեզենտացիան այն մասին ինչպես դառնալ պորն աստԽ։ Գասպարը հրաշք բան արեց բարքեմփին ֊ սկսեց բացատրել, որ պետք է ավելի շատ կարդալ, զարգանալ, ու տենց

ու տենց

ասք պահանջների աստղի մասին

Մի երկու տարի առաջ մենք Տանամասիի հետ խոսում էինք այն մասին, որ ինչքան մարդը ավելի զարգացած է, այնքան շատ են իր պահանջները։
Օրինակ, եթե կարդալ գիտես, ապա քեզ արդեն պետք է գիրք, եթե գրականության ճաշակ ունես, ապա լավ գիրք, հետո մարդ, ում հետ կարող ես կարդացածդ քննարկել, եթե այնքան զարգացած ես, որ ունես արտահայտելու բան, քեզ պետք է ժամանակ ու գործիքներ այն արտահայտելու համար ֊ ներկ, կարգիչ, վրձին, եւ այլն։

Ու Արմինեն առաջարկեց մի նոր բուրգ, Մասլոուի բուրգը վվերխ տորմաշկամի, որն արտահայտում է ինչպես են պահանջները մեծանում զարգացման հետ։

Այսօր էլ սա կարդացի ու հիշեցի ինչպես ընկերս ասաց, որ ոչ թե դեռ, այլ արդեն չունի սքայփ։

Դա տեխնոլոգիաներում էլ է լինում։
Եթե մարդն ինձ հարցնում է, ինչպե՞ս անեմ, որ ասենք սենց լինի, ու ահավոր խուճուճ բան նկարագրում։
Նրան հարցնում եմ, ինչի՞դ է պետք։
Ասում է ֊ որովհետեւ ֊ ու նկարագրում խնդիրը։
Իսկ ես գիտեմ, որ խնդիրը շատ ավելի պարզ լուծում ունի։

Իսկ երբեմն դա նույնիսկ խնդիր էլ չէ բնավ։

Այնպես որ զարգացումը ոչ միայն նոր պահանջներ է ավելացնում, այլ եւ ջնջում լիքը հին պահանջ ֊ մարդը գիտակցում է որ իրականում նրան լիքը բան պետք չէ։
Ամենապարզ հանրամատչելի օրինակները ֊ սքայփն ու ֆլեշն են։ ։Ճ

Ու այսպիսով մեր շուռ տված բուրգը վերածվում է Դավթի աստղի՝

Այնպես որ զգոն եղեք, ձեր պահանջները միաժամանակ կարող են եւ աճել եւ նվազել։

ու տենց

ասք խմելու մասին

Մտածեցի բացատրել վերաբերմունքս խմիչքին ու խմած մարդկանց։ Ամենը պարզ է։

Սակայն սկզբից շեղվեմ։
Իսկ դուք գիտե՞ք ինչու որոշ շները իրենց տարածքը նշելուց հետո, հետեւի թաթերով հող են նետում։
Չէ, իրականում նրանք չեն փորձում ծածկել արվածը, այլ լրիվ հակառակը՝ փորձում են այնպես անել, որ հոտը տարածցի հնարավորինս շատ։
Նաեւ, գիտե՞ք ինչի են պոչը իջեցնում կամ բարձրացնում։
Ոչ, վախենալը չափազանց ոչ խորը պատասխան է։

Անուսից ոչ շատ հեռու գտնվում են հատուկ խցուկներ, որոնք գեներացնում են ամեն մի շան ուրույն հոտը։ Այդ պատճառով են շները ծանոթանալիս իրար պոչի տակ հոտոտում։
Ահա, քոնը #ffa3fe֊ն էր։ Հաճելի է ծանոթանալ։

Այդ պատճառով էլ, ցրում են, շեյրում են այդ հոտը մեծ տարածությամբ։
«Օսյան եւ Կիսան եղել են ստեղ»։ չեք ին։
Ու դա անում են քիչ թե շատ ինքնավստահ շները։ Ով իրենց եսը չի թաքցնում։
Ու անում են դա նույնիսկ առանց խմելու։
Ոնց որ ասեն՝ «ես կամ, ու ես այսինչն եմ։ սա իմ հոտն է։ սա իմ տարածքը»
Աղբյուրը։ Նաֆթահորը։ Աղբը։ այֆոնը։ Ավելացնել ձերը։

Իսկ նրանք, ով պոչը իջեցնում է, փաստացի ասում են։
֊ ես չունեմ հոտ, ու ես չկամ։ ինձ հանգիստ թողեք։ չկա՜մ ես։ չէ։

Մենք կենդանիներից այդ առումով շատ չենք տարբերվում։
Նույնիսկ եթե մարդը գիտի նա ով է, գիտակցում է իր քայլերի իսկական մոտիվները, եթե դա առհասարակ հնարավոր է, ու որը գրեթե չի լինում, մեկ է միշտ չէ որ լինում է այնպիսին ինչպիսին կա։

Օրինակ, այս կատակը չի անում, այս խոսքը չի ասում, խորհուրդ է տալիս այն, ինչ խորհուրդ կտար Պողոսը, բայց բնավ ոչ այն ինչ կասեր նա։
Էդ ոնց որ ես ձեզ ասեմ, գնացեք այֆոն առեք։ Հա, գիտեմ, որ այֆոնի եք արժանի, բայց մեկ է չեմ ասում։ Իմ խորհուրդը չէ։

Այլ օրինակ, «իմ կյանքի մասին» ֆիլմի Մյուրյուելը լրիվ նա է, ասում է այն ինչ մտածում է, ապրում է այնպես, ինչպես հավատում է։ Ընդ որում առանց դա գիտակցելու, պարզապես։
֊ մի հատ քեզ նայիր, համ էլ էս ինչքան ես չաղացել, բա ի՞նչ պիտի աներ, պիտի թողներ։

Իսկ ալկոն ֊ թուլացնում է ներքին կապանքները, ու մարդիկ կարողանում են թույլ տալ իրենք իրենց «պոչերը բարձրացնել», ցույց տալ իրենց, իրենց «ես»֊ը վերջապես արտահայտել․

֊ Իմը #a3F1d0֊ն է։ Ես սիրում եմ այսինչ դերասանին ու այսինչ խումբը ու այսինչ ֆուտբոլի թիմը։ Տեսա՞ք ես ինչ տաերբեր եմ ու լավը։ Ու իմը ավելի երկար է։ Պոչը։ Ոչ իզվիլինաները։

Դա այնքան հավես է, լինել այնպիսին ինչպիսին կաս։
Հետո էլ զարմանում ենք, որ մարդիկ խմել են սիրում։

Իսկ «նորմալ մարդիկ», նկատի ունենալով ժամանակակից հասարակությունների մեծամասնության մշակույթը, նախընտրում են խմել, հետո նոր լինել այնպիսին ինչպիսին կան՝ ցույց տալ իրար իրենց մերկ հետույքները ի հեճուկս հաճույք ընկերների, կամ վերջապես ագռեսիան արտահայտել, կամ լացել նրանից, ինչը մինչ այդ ճնշվում էր։

Ու այո, դուք այն եք, ինչ դառնում եք խմած ժամանակ։
Եթե դուք չեք սիրում ձեր սիրածներին, երբ նրանք խմած են, ապա դուք իրենց իրականում չեք սիրում։ Ու դա բնական է, ո՞վ է սիրելու բան։

Պատկերացրեք ծրագիր՝ դատարկ պատուհան։ Կսիրե՞ք այդ ծրագիրը։ Դժվար թե։ Դատարկ է որովհետեւ։ Սիրելու ի՞նչ կա։ Կամ դատարկ գիրք։ Չէ, ի՞նչ գիրք։
Դատարկ դվդ։ Դնում եք, ու նայում սեւ էկրանը։ Հավե՞ս է։
Այո, եթե դա լինի մտքի արտահայտում։
Ինչպես սեւ քառակուսին։ Այն դատարկ է նրանց համար ով չգիտի միտքը։
Իսկ եթե միտք չկա, ապա սիրելու բան էլ չկա։

Ու դա բնավ չի խանգարում ուրախանալ։
Ու դա ամենակարեւորն է։
Ուրախանալը առողջությանը օգտակար է։

Ուրախանալ խանգարում է իմանալը։ Չդատարկությունը։

Էն որ էն Էնի Հոլի մեջ, Վուդի Ալենը ցույց է տալիս ահավոր երջանիկ մի զույգ։ Մոտենում, հարցնում է՝ էդ ո՞նց է լինում, որ դուք այնքան լավ զույգ եք, այնքան երջանիկ եք։ Պատասխանում են՝
֊ Որովհետեւ երկուսս էլ հավասարաչափ հիմար ենք ու դատարկ։

Դա մոտավորապես այն է, երբ ծրագրի մի բագը մյուսը ծածկում է։

Այնպես որ, երջանկություն ձեզ։ Որ բագերը իրար ծածկեն։
Ու պղպջակներով գարեջուր։
Ու կանաչ ճանապարհ։
Չնայած գազով գարեջրից հետո դա էական չէ, կարեւորը գազ սեղմելն է։

ու տենց