>այդ գործընթացը կարող է տեւել երկու֊երեք տարի, որպէսզի ծառը տեղափոխուի այնտեղ, ուր աւելի հարմար հող է, եւ աւելի լուսաւոր է։

աղբիւր

իսկ մեր ծառերը դեռ չեն սովորել գաղթել։ ինչպիսի անխոհեմութիւն իրենց կողմից։

ասք ռեւերս ճարտարագիտութեան մասին

սեփականատիրական գրաֆիկական ծրագրի ռեւերս ինժեներինգ եմ անում, ահա ինչից ինչ եմ ստանում՝

Untitled

քանի որ այդ գործիքը միայն ջպգ է կարողանում պահել, այստեղ են կորուստները։
բայց ընդհանուր առմամբ հասկանալի է ինչ է անում։ ։Պ

ու տենց

ասք թարս գրքերի մասին

Տեսէք ինչ եմ նկատել․ ուրեմն, եթէ նայում ենք արեւմուտքում տպւած գրքերին, տեսնում ենք, որ… աւելի լաւ է դուք էլ տեսէք՝

books: "hackers and painters" by Paul Graham, Persepolis, 1984, Coraline

ստացւում է, որ եթէ կողքից նայենք պառկած գրքին՝ հանգիստ լինում է կարդալ անւանումները՝

գրքեր․ «հաքերներ եւ նկարիչներ» Փոլ Գրեհեմ, «1984» Ջորջ Օրուել…

բայց չգիտես ինչու այդպէս չէ ռուսական/սովետական գրքերի դէպքում՝

գրքեր․ ալգորիթմեր, միկրոէլեկտրոնիկա, կոմպիլյատորներ

զարմանալի չէ, որ սովետական շրջանի հայկական գրքերը նոյնպէս «թարս» են՝

Հոբիթ, Տոլկին

բայց եւ հետ սովետական շրջանի գրքերը շարունակում էին այդպէս տպւել՝

գարունի համարներ 1991 թիւ

Ստուգեցի աւելի ժամանակակից գրքերը․ պարզւում է «Անտարես»֊ի նոր հրատարակութիւններում արդեն կարծես արեւմտեան «օրիենտացիա» է․

բուլգակով, վարպետն ու մարգարիտան

Չեմ պատկերացնում, ինչու էր սովետում թարս։ Գուցէ իրենք համարում էին, որ պահարանում «կանգնած» գրքի անւանումը ներքեւից վերեւ կարդալն աւելի հեշտ է, քան վերեւից ներքե՞ւ։ Ով իրենց գիտի, ինձ հեշտ չէ։ ։Ճ

ու տենց

ասք երջանիկ լինելու մասին

Այսպիսի վիդեօնէր են պատահում, մթոմ գիտական, ուր խեղճ մարդկանց խաբում են, ասում են, մի հատ գրի քո համար կարեւոր մարդու մասին, սրանք գրում են, յետոյ էլ ասում են, դէ հիմա զանգիր ու իրան այդ ամէնը կարդայ։ Ու նրանք ենթարկւում են, զանգում են, իսկ դրանից յետոյ իրենց երջանկութիւնը ինչ֊որ ձեւ չափում են, ու ասում են, որ լաւացել է։

Ես կարծում եմ, որ մարդիկ այս դէպքում ուրախանում են իրենք իրենց ցոյց տալուց։ իսկ ուրիշին շոյելը քեզ ցոյց տալու ամենաանվտանգ ձեւերից է։ Քանի որ եթէ այլ կերպ ես քեզ ցոյց տալիս, ասենք կարծիք ես արտայայտում, կամ լուսանկար ես լցնում, կարող են ապտակել, ասել սխալուել ես, ճիշտ չես մտածում, նկարածդ էլ յիմարութիւն է։
իսկ եթէ մեկին շոյում ես, ապա դժուար թէ ետ ապտակի իզուր տեղը։

իսկ գովելով ինքդ քեզ ցոյց տալը ստացուեց, ահա, կարող ես երջանիկ լինել, ինչքան ուզում ես։

ի դէպ, այս թեմայով եւս մի յղում։

եւ այդպէս

ասք հդռ ֆոտոների մասին (կրկին)

Ես արդեն ցույց եմ տվել Ֆրանկենկամերայով ու բլեսսն900֊ով արված նկարներ։

Ու այսօր կարդացի նորություն՝ Ֆկամ ԱՓԻ֊ն դարձել է Միգո Հարմաթանի մաս, այսինքն ն9֊ում կա տուփից դուրս։

Այսպես ստացվեց որ այսօր ինձ խնդրել են կինո Մոսկվայի ֆոտո անել ֊ բնավ ոչ գեղարվեստական նպատակներով, պարզապես որ լուսավորությունը երեւա։

Իսկ ես բավական լայն ու լուսազգայուն օբյեկտիվ չունեմ։ Այսինքն ունեմ 18-55 որը օբյեկտիվ չէ բնավ այլ տենց խաղալիք։

Ու որոշեցի նկարել ն900֊ով։ Ինչպես միշտ, սակայն։

Մութ ժամանակ բարձր իսո֊ներով այսքան աղմուկ է ստացվում՝

նույնիսկ գամման ու լինեարիթին մինչեւ վերջ տանելով՝

Իսկ եթե նկարել հդռ, նույնիսկ եթե հենց ն900֊ը հաշվի ու ջպգ տա, ապա ստանում ենք՝

«Մոկսվա» կինոթատրոնը Երեւանում

ու բնավ ոչ մի աղմուկ՝

այնպես որ զգոն եղեք ԳՆՈՒ համայնքների սիրած խելախոսները թերագնահատելիս։

ու տենց

ասք հին հայկական կարգիչների մասին

Այսօր ժամանակ եմ գտել ու հրապարակել եմ Նաիրի, Հրազդան եւ Մասիս համակարգիչների ձեռնարկները։

Ի դեպ, սքան արած տիֆ ֆայլերից սարքել եմ պդֆ այսպես՝

set -x

list=`ls *.tif`

for i in $list
do
   j=${i%%.*}
   convert -rotate 90 $i ${j}.png 
done

   convert *.png masis.pdf

ու տենց

ասք պրոտեստի մասին

Ես գրում եմ այս մասին որովհետեւ վերջերս զրուցել եմ մի աղջկա հետ։
Նա իմ հետ չէր համաձայնվի, բայց ես կարծում եմ, որ նա լավ չէր։ Ու նա սովոր է լավ չլինել, որովհետեւ նա ունի խնդիրներ, ու ուզում է դրանք չլինեին, սակայն համարում է անլուծելի։ Իսկ եթե դրանք անլուծելի են, արդեն մի քիչ ավելի շատ «վատ» թե ավելի քիչ՝ էական չէ, նա ասում է՝ «ուաթեվա, ինձ մեկ է»։

Ու նա «ոտից գլուխ» «ինադու» է։
Ու ես չեմ կիրառում պրոտեստ բառը, այլ հենց «ինադու», ահա թե ինչու։
Որովհետեւ պրոտեստը նպատակաուղղված է, այն պարունակում է ոչ միայն դաշտ այն մասին, ինչպես լավ չէ որ լինի, ու ոչ միայն դաշտ այն մասին, ինչպես լավ է որ լինի, այլ եւ ունի մեթոդներ՝ լավին հասնելու համար։
Այսպես այդ լավը դառնում է որոշված նպատակ։
Սակայն «ինադու»֊ի նպատակ ֆունկցիան կյանքի հատվածում պարզապես որոշված չէ, ու արժեք չունի։
Այն չի կարող ոչ մի բան լուծել, որովհետեւ պարզապես Պորտոսի պես «ձեռուս պատամու շտո ձեռուս» է արտահայտում։

Երբ բանվորները գործադուլ են անում ու պրոտեստ արտահայտում, նրանք ունեն որոշոկի, այսինքն որոշված նպատակ, եւ այդ պրոտեստը հանդիսանում է իրենց նպատակին հասնելու եղանակ։
Իսկ երբ ասում են՝ «քանի որ սաղ վատ է, մենք էլ սենց կանենք» կամ «ոչ մի բան չենք անի» ապա այստեղ չկա ոչ նպատակ, ոչ էլ դրան հասնելու ուղի։

Այդ պատճառով, այն որ աղջիկը մեկը մյուսի հետեւից սիգարետ էր կպցնում, ու դրանով «պրոտեստ արտահայտում»՝ դա իմ կարծիքով նման է նրան, ինչպես կարելի է գնալ ու պատին հայհոյել։
Նման է նրան, ինչպես մեղադրում են աստծոն, ճակատագիրը, ասում են «հայի բախտ» ու հետո «տենց ստացվեց»։
Դա նման է նրան, ինչպես դաշնակները ասում են՝ «թուրքերի մերը» կամ նրան ինչպես ծինեյջերները նույնը ծնողների մասին։
Դա պրոտեստ չէ, քանի որ այն պայքար չի պարունակում, ու հետեւաբար խնդիր չի լուծում։
Ինչքան ուզում ես ասա, դու միայն օդի մեջ ասում ես։

Լուծելու համար պետք է ստրատեգիա, պետք է միտք, գաղափար։
Իսկ դրա համար պետք է մտածել։
Եթե մարդը չի մտածում, այլ պարզապես հայհոյում է, ապա նա գուցե չի էլ ուզում իր խնդիրները լուծել, ու նրան դուր է գալիս, որ նա կարող է վատ լինել։ Այդպես կարող է լինել, որ արդեն սովորել է դրան, ու չի ուզում այդ վիճակից դուրս գալ, ինչպես հարբեցողների կանայք, երբ դրանք էլ չեն խմում, սկսում են իրենց անգիտակցաբար խթանել խմիչք օգտագործել։

Որովհետեւ ինչպես ասում են ռուսները «ու ստրախա գլազա վելիկի» ու շատ խնդիրներ թվում են անլուծելի, սակայն հաճախ եթե դրանց այլ կողմից մոտենալ, պարզվում է, որ դրանք լավ էլ լուծելի են։

Բոլորը ուզում են լավ լինի, ու բոլորը ուզում են ազատ լինել։
Սակայն եթե խոսեք հոգեբանի հետ, նա ձեզ գուցե կհարցնի՝ «ֆրիդոմ ֆրո՞մ» թե «ֆրիդոմ թու»։
Ուզում ես պայքարել ինչ որ բանի դե՞մ թե հանուն ինչ որ բանի։
Օրինակ՝ ասել ես քվեարկում եմ որ այսինչը չլինի իշխանութայն գլուխ ֊ անկապ է, որովհետեւ դե խնդրի լուծում չէ։
Ասել՝ «ես քվեարկում եմ որ ՀՀ֊ն լինի օրենքի երկիր» ֊ դա արդեն որոշված նպատակ է, գիտենք ինչ ենք ուզում, ու մտածում ենք ինչ անել, որ այդպես լինի։ Օրինակ, կարելի է սկսել նրանից, որ այսինչը իշխանության գլուխ չլինի։

Երկու տարի առաջ Գասպարը գրում էր որ նա հոգնել է «պրոտիվ» մարդկանցից ու ակցիաներից։
Ու ես հավանում եմ այս հոլովակը որովհետեւ այն այն մասին է, հանուն ինչի արժի պայքարել։

Ու այդ պատճառով, նրանք, ով ասում են որ բոլորին դեմ են, իրականում բան չեն փոխի, միայն կվատացնեն, որովհետեւ նրանք պարզապես դեմ են, ու ոչ մի բանի կողմ չեն։
Իսկ եթե չգիտես ինչին հասնել, չես մտածի ինչպես, ու բնական է դժվար թե ստացվի հասնել։

Իսկ ասել՝ ես բոլորին դեմ եմ, կամ գնալ ծխել բամբուկ գառաժի հետեւը, կամ դիմացը, կամ նույնիսկ ոչ բամբուկ՝ դա խնդրի լուծում չէ։

Այնպես որ զգոն եղեք, երբ խոսում եք ազատությունից, կոնկրետացեք, «ֆրոմ» թե «թու»։ Եւ չմոռանաք մտածել թե ինչպես։

ու տենց

ասք մեկ օրում կյանքի մասին

Փաստորեն, Ռիդլի Սքոթը ուզում էր «Օտարից» ավելի լավ ֆիլմի հետ կապ ունենալ։
«Կյանքը՝ մեկ օրում» պետք է ծնվեր հենց այս ժամանակաշրջանում, երբ բոլորը ունեն պորտատիվ թվային ավտոմատներ, կամերաներ, ու ինտերնետ, երբ էական չէ որտեղ ես ապրում հաղորդակցվելու, գիտելիք փոխանակելու համար։
Ու իմ համար ֆիլմը այդ մասին է, կամ ես կարեւորում եմ իր մեջ հենց դա՝ մենք վերջապես ջնջել ենք հաղորդակցվելու սահմանները, հիմա ժամանակն է հասկանալ եւ ընդունել տարբերությունը։ Ու ոչ թե վերացնել այն, քանի որ այդ տարբերությունն է մեզ դարձնում հետաքրքիր միմյանց համար։

Նաեւ, ինձ դուր եկան եւ հիանալի օպերատորական աշխատանք ներկայացնող կադրերը, եւ լավ մոնտաժը, եւ անկապ մարդկանց նկարված կադրերը։
Դա այն մասին է, որ մենք այժմ ունենք երկուսն էլ։ Մենք ունենք թույլ արհեստով, բայց հավես բովանդակությամբ արժեք ներկայացնող մեդիա։ Ու մենք ունենք բարձր արվեստ ու արհեստ կերտելու հնարավորություն՝ Աֆղանստանի լուսանկարիչը միշտ ունի իր հետ երկու խցիկ, կոշիկ մաքրող Ասիացի երեխայի ամենասիրված առարկան իր լափթոփն է։ Դա «մեկ լափթոփ ամեն երեխային» ծրագրի արդյունքն է, շատ էժան լափթոփներ ոչ հարուստ երկրների համար։ Ու այդ երեխան մեկնաբանում է, ինչի համար է այն թանկ՝ որովհետեւ նա կարդում է Վիքիփեդիա, (ինչպես թարգմանեցին մեր գրագետները՝ Ուիքիփեդիա), այնտեղ կա հետաքրքիր տեղեկատվություն մաթեմի մասին, ու դա փաստացի ամենամեծ գրադարանն է։ Այսինքն կոշիկ մաքրելով փող աշխատող երեխան պայթած երկրում զարգանալու շանս ունի։ Իհարկե, դա ֆիլմի սկզբում զարգացած երկրի աղջկա մասին չէ, ով ասաց «այփադս դա իմ ոգին է», որովհետեւ այփադ չէ բնավ, բայց մեկ է, գործիք է, որ թույլ է տալիս զարգանալ։ Ու եթե ես առաջ կասկածում էի, որ գուցե այնքան էլ լավ չի օգտագործվելու մարդկանց մեծ մասի կողմից ինտերնետը, ապա ավելի ու ավելի եմ համոզվում, որ մարդիկ հետաքրքրասեր են, դա նրանք էության մասն է, ու նրանք չեն կարող չզարգանալ երբ զարգանալու հնարավորություն է լինում։

Ինձ դուր չէին գալիս «կյանքի» մասին մասերը։ Այն, ինչ մենք կյանք ենք համարում։ Ինձ չէին հուզում ծննդաբերությունները (նույնիսկ ընձուղտների), ինձ հետաքրքիր չէր ինչպես են հիանում փոքր երեխաներով, կամ ճուտերով, ինձ տհաճ էր, երբ եփված բադի ճուտով ձու էին ուտում, ինձ տհաճ էր, երբ կով էին մորթում։
Որովհետեւ դա մարդկային կյանքի մասին չէ։
Դա կենդանական կյանքի մասին է։
Իսկ մենք բանական ենք ապրում։ Ու ինձ հավես չի թվում այն էտապն որ մենք անցել ենք։
Ինձ հավես չի թվում դա բնավ։

Սակայն ինձ ահագին դուր է գալիս, օրինակ այս կադրը՝


Դա մարդկային կյանքի մասին է։
ի՞նչ է նավակը։ Դա մոդելավորում է, դա կոնստրուկցիա է, դա ինժեներական միտք է։
Նաեւ դա երազանք է, դա հետազոտություն է, դա նորը իմանալու ձգտում է՝ հետաքրքրասիրություն։

Ինձ հետաքրքիր չէին ամուսնությունները, նույնիսկ այն տժժոցներով, ու Էլվիսներով, բայց դա արդեն ավելի մարդկային է, քան ծննդաբերությունը։ Որովհետեւ այնտեղ մշակութային էլեմենտներ կան։
Ինձ շատ դուր եկավ երբ այն սեւամորթ աղջիկը ցուցադրելով ինչպես է ընդունված իրենց մոտ չոքել տղամարդկանց առջեւ, երբ նրանք երկուսով ծիծաղեցին բացատրեց՝ «սա մշակույթ է»։

Ու դա ֆիլմի երկրորդ ամենակարեւոր մասն է իմ համար՝ մշակույթը ու տարբերությունը։
Մենք հաղորդագցվում ենք, մենք ունենք բավականին նման հարդ, բայց մեր սոֆթը բավական տարբեր է։ Ու ոչ մեկիս դուր չի գա, որ մեզ ասեն՝ «քո ապրելու կերպը սխալ է, ճիշտը այս մեկն է»։ Ապա մենք պետք է սովորենք «հանդուրժել» ու ընդունել այլ մարդկանց, այլ մշակույթները, ու ուրախանալ որ նրանք կան։ Այստեղ ես տեսնում եմ սահմանափակումներ։ Իհարկե, մշակույթի հարց է, ով է ուտում կով, ով՝ խաշած ձվի մեջ ճուտ, ով ձի կամ շուն։ Որովհետեւ մեկի համար շուն ուտելը անհնար է, իսկ մյուսի համար՝ նորմա է։ Այդ պատճառով «նորմալ»֊ը լրիվ կախված է մշակույթից։
Բայց ես կարծում եմ, որ չի կարելի բացառել որ կա հետամնացություն։ Որ այսօրվա աշխարհում հիմարություն է կետ սպանել «տղամարդ» դարնալու արարողությունը, ծեսը կատարելու համար, ինչպես անում են Իսլանդիայում։
Որովհետեւ ժամանակակից վեհը դա կետ սպանողը չէ, ժամանակակից վեհը կետ պաշտպանողն է։
Ու չի կարելի կետերի սպանությունները արդարացնել ազգային ծեսերով՝ դա արդեն ազգայինից դուրս է, կետերը մեր ընդհանուրն են։

Այսպես, այն ինչ կապ ունի սպանությունների հետ, քիչ քիչ դառնում է ավելի ապազգային, ավելի ընդհանուր։ Ոչ ոք չի հանդուրժի երկիր, ուր մարդ սպանելը ազգային ծես է, ու պետականորեն աջակցվում է։ Շուտով չի լինի երկիր, ուր մարդու իրավունքների խախտումներն են «նորմ» որովհետեւ շփման ընթացքում մարդիկ կզարգանան, ու կհասկանան, որ դա ժամանակակից նորմ չի կարող լինել։ Դա այլեւս նորմ չէ։ Ու «երկիր քանդել», «գրանտ ուտել» ձեւակերպումները իրենց սպառել են։ Զարգացումը կարելի է միայն դանդաղեցնել, բայց չի կարելի ընդհատել։ Այն էլ մեր դեպքում, ուր ոչ զարգացումը ազգի համար տապալում է, մահ։
Այնուամենայնիվ ես չեմ կարծում որ ֆիլմը պատրաստողները առանձնապես լավ գիտակցում էին այն, ինչի մասին ես գրում եմ։ Նախ, դա իմ ընկալումն է, ու նրանք պարզապես ժամանակակից մարդիկ են, ովքեր կրում են ժամանակակից արժեքներ, գուցե չգիտակցված։
Այսպիսի ֆիլմերը հիմա «մոդա» են, արվում են, նոր, հանուն մարդու տեխնոլոգիաների դարաշրջանի առաջին ֆիլմերը պետք է այսպիսինը լինեին։ Այս մեկը պարզապես լիամետրաժ էր։
Ու բնական է, որ այ ֆիլմը կա օնլայն, կարող եք հենց այժմ դիտել։
ու տենց

ասք լրագրողների մասին

այսօր ռադիոյով եմ լսել․
Ատլանտիդան այնպիսի երկիր էր, որը գտնվում էր Կրետից այսքան կիլոմետր այնկողմ․․․

Փաստորեն, գիտեն որտեղ էր։

Հետո․
Լոխ, այո, լոխ նեսյան հրեշը դա մի հրեշ է որ ապրում է լոխ նես լճում․․․

ու ոչ մի այլ տեղ չի ապրում։

Հետո, ճաշելիս, գործընկերս էկրանի վրա շարժվող տող տեսավ․
ինչ որ տղամարդը հղի է

Այո, ես սիրում եմ կարդալ հղի տղամարդկանց մասին բրիտանացի գիտնականների հետազոտությունները տվ֊ով, մասնավորապես հաց ուտելիս՝ օգնում է մարսողականությանը։
Նույնիսկ կարելի է լավ չծամել։

Այս դեղին հոտով լուրերը ինձ ստիպում են մտածել, որ մեզ պետք չեն լրագրողներ։
Որ այդ մասնագիտությունը իրեն սպառում է։

Իսկ ուզում եմ առանձին խոսել ՏՏ լրագրողնների ու նյութերի մասին։
Լավագույն դեպքում դրանք թարգմանված տեքստեր են, ուր, ասենք, ոչ այնքան հազվադեպ բնօրինակի հետ ոչ այնքան կապ ունեցող տեղեկատվություն է գրված։
Որակը ավելի լավն է լինում, եթե պարզապես մեկը մեկին թարգմանված են։ Ինչքան լրագրողը փորձի իրենից մի բան ավելացնել, այնքան կփչացնի։
Իրականում, այնպես չէ, որ գուգլ թրանսլեյթը ավելի վատ է թարգմանում, քան մարդ լրագրողները։
Երկուսն էլ նյութից առանձնապես գաղափար չունեն, մինչդեռ գուգլ թրանսլեյտը մի քիչ ավելի հզոր հաշվողական հնարավորություններ ունի։

Այսպիսով, մեզ պարզապես պետք չեն այդ նյութերի թարգմանությունները։

Իսկ ի՞նչ է պետք։
Պետք են վերլուծություններ։

Ո՞վ է գրելու վերլուծությունը։
Մենք առհասարակ նորմալ լրագրող գրեթե չունենք, ուր մնաց, ՏՏ լրագրող։
Իսկ ցանցառները․․․ ոչ բոլորն են ունակ գրել, ուզում են գրել, ես օրինակ չեմ կարծում որ կարող եմ կամ ուզում ՏՏ լրագրող լինել։
Իմ իմացած ոչ մի ՏՏ֊ից նորմալ հասկացող մարդ, այսինքն ոչ թե ծրագրավորող, այլ իրական ցանցառ դժվար կարողանա եւ ուզի։
Մենք պետք է շատ լինենք, որ մեզնից շատ լինեն ունակ լինողներն ու ուզողները, ու շատ փող ունենանք, որ այդպես լինի։

Միակ տարբերակը ինչ տեսնում եմ, դա հաբրի պես կայքն է, ուր ով ուզի կմտնի ու կգրի, այդպիսի կոլեկտիվ բլոգի պես մի բան, իր թոփով, կարմաներով, եւ այլն։ Բայց փաստացի այնպես կստացվի որ վերլուծություններն ու հոդվածները կհայտնվեն տարին մեկ, ու բոլորն էլ թոփ են լինելու։
Որովհետեւ երեք ու կես հոգի կա, ով գրելու բան ունի, ու զրո հինգն են նրանցից գրագետ։

Առանձին ուզում եմ խոսել ցանցառներին ներկայացնելու մասին։

ա ֊ կյանքի պատմությունը պետք է կենտրոնանա ոչ նրա վրա, ինչպես է նա ճաշիկ կերել եւ ինչ էր սիրել երբ փոքր էր, այլ «դուխ» հաղորդի։ Ինչի՞ են հետաքրքիր Ջոբսի խոսքերը։ Որովհետեւ նա ինչ որ բան հաղթահարելու մասին է խոսում, ինչ որ բան հասկանալու, ընդդիմանալու մասին է խոսում, ու ինչու էր դա կարեւոր իր կյանքում։

բ ֊ անհնար է պատմել ցանցառի մասին, առանց տեխնիկական մանրամասների։
Երբեմն դրանք այնքան անհասկանալի չեն, ինչքան թվում է։
Որովհետեւ լավ մասնագետը նա է, ով կարողանում է այնպես խոսել իր մասնագիտությունից, որ բոլորը հասկանան։
Դա նրանից է, որ նա այնքան լավ պատկերացում ունի, այնքան դասակարգված է իր մոտ ամենը որ խնդիր չի լինում պարզ մատուցելու։

Նաեւ, եթե մենք խուսափում ենք տեխնիկական մանրամասներից, ապա պետք է ասել, ինչ է ցանցառը հագնում ու ինչ երկարության մազեր ունի։ Իսկ դա արդեն մոդայի մասին է, ոչ ցանցառի։ Ապա ուրեմն պետք է նույն ձեւ հագնվել, որ ցանցառ լինել։
Ոչինչ, թող ոչ բոլորը հասկանան։ Ցանցառը նրանով չէ ցանցառ թե ինչ է հագնում, ու ոնց է նիքը, ու ոչ նրանով, թե ինչ հեռախոսով է չեքինվում, այսինքն ինչ է օգտագործում, այլ նրանով, ինչ է ստեղծում, այսինքն ինչ գործ է արել, ինչ է անում, ու ինչի համար։

Ընդ որում ինչն է դրա մեջ դուխով ու գաղափարով, ոչ թե ինչ խնդիր է դա լուծում։
Որովհետեւ դա պարզապես բիզնեսի մասին չէ, դա պարզապես մի նոր կայք Երեւանի մասին սարքել չէ, ու որպես կանոն դա առհասարակ կայքերի հետ կապ չունի։
Մի քիչ էլ պարզության մասին։
Մի քանի տարի առաջ Ժիրայրը գրել էր «ինչ է թորենթը» հոդված։
Դա լավ էր այն ժամանակ, երբ ոչ ոք դա չգիտեր։ Չնայած ես այն ժամանակ էլ չգիտեի, ով դա չգիտի, բայց կլինեին էլի տենց մարդիկ։
Ու դա բնավ ՏՏ ամսագիր չէր, այնպես որ նորմալ էր լրիվ։
Իսկ հիմա պետք է գրել այն մասին, ինչպես է պետք քաշել փակ թրեքերներից, բայց այնպես, օրինակ, որ ձեր ռեյտինգը չընկնի, եթե շատ չտաք։
Այսինքն հոգնել ենք ծանոթանալուց։ Ուզում ենք մի քիչ խորը։ Հաստատ միայն ես չէ որ ուզում եմ։
ու տենց

ասք պահանջների բուրգի մասին

Տանամասին մեջբերում է Ֆրոմին ու ավելացնում՝

Правда и то, что вполне оправдана потребность в увеличении потребления по мере культурного развития человека в связи с тем, что у него появляются все более высокие запросы: ему нужно лучше питаться, ему нужны предметы, доставляющие эстетическое наслаждение, книги и т. д.

Ֆրոմից էս հատվածը խոսում ա իմ ու Նորայրի էն համատեղ մտքի հետ, թե Մասլոուի բուրգը արժեր գլխի վայր շուռ տալ պահանջմունքների հերթականությանը ձեռք չտալով ու նա այդպես կարտահայտեր անհատական մակարդակում մարդու զարգացման ընթացքում նրա պահանջմունքների լայնացման, ռոջերսյան լեզվով ու նրա փիլիսոփայությանը համահունչ ասած՝ պահանջմունքների դիֆերենցիացիայի գործընթացը: Այդպես օրինակ՝ ֆիզիոլոգիական պահանջմունքները իրենց քանակով ու տեսակներով, ոչ ինտենսիվությամբ, ավելի քիչ են, քան սոցիալականները, նմանապես և ինքնաիրացման պահանջմունքի տեսակները սոցիալականի համեմատ ու այդպես շարունակ:

Պարզապես պետք ա նշել, որ իրական զարգացման դեպքում սպառումը, պահանջմունքների բավարարումը բնավ ինքնանպատակ չէ: Այսինքն՝ մենք խոսում ենք ամեն դեպքում հասուն ու առողջ մարդու մասին: Մնացածը՝ արդեն ուրիշ հարց է:

շարունակությունը այստեղ։

եւ այդպես

ասք հայեցի եւ բրուտալ լինելու մասին

Քանզի չտեսությունում ահավոր չափ անգլալեզու սպամի քանակություն էր հայտնվել, ուր բարյացակամ առաջարկվում էր գնել տարբեր գրքեր ու այլ ոչ այնքան վատ բաներ, սակայն ոչ այնքան կապ ունեցող մեմերի հետ, ես որոշեցի անել հայեցի եւ բրուտալ քայլ Վ․ Մամիկոնյանի լավագույն ավանդույթները շարունակելով։
Բոլոր ոչ հայատառ անվանումներով սպամերը այսուհետ արգելված են։
Դուք հրավիրվում եք հայատառ սպամ գրել եւ զանազան գրքեր կարդալ առաջարկել։
Թույլ չտանք օտարալեզ սպամի ներթափանցումը, կանխենք սպամի գլոբալացումը եւ հարվածենք մեմերով հայեցի համացանցի որակին

ու տենց

ասք սլայդային գույների մասին

իսկ դուք գիտե՞ք ինչու են սլայդային լուսանկարները մի քիչ կապույտ։

Ցյուրիխ, Սիլ գետի մոտ

այս տեղի մասին գրել եմ այստեղ
որովհետեւ սլայդային լուսանկարները նայում են մութ սենյակում պրոեկտելով էկրանին։ Ու ժապավենը նախագծված է այնպես որ կոմպենսացնի լամպի տաք գույնը, ու շեղում է պատկերի գույները մի քիչ դեպի կապույտ։

ու տենց

ասք վառելիքի պիտակների մասին

Չանախի «պրեզիդենտ» թթվասերի վրա ժամկետը տրանսլիտով է՝ OT ու DO

իսկ այ վրացական պուրին չի պարունակում բնավ ոչ ձեթ, ոչ էլ վիտամիններ՝

ինչի՞ պետք է պարունակե՞ր։ վիտամիննե՞ր։

ու տենց

ասք թագագրության մասին

Այն որ մերոնք հռոմեական կայսրության տառերը յուրացնելու փոխարեն ուրույն այբուբեն ստեղծեծին, ինտերնետի դարաշրջանում պետք եկավ։ Այսպես կոչված False Friends բառերը՝ որ տարբեր լեզուներում տարբեր նշանակություն ունեն, սակայն նույն տեսք կամ հնչողություն, ստեղծում են խառնաշփոթ ինտերնետում, ավելի ճիշտ լատինատառ թագերում։
Իսկ մեր #զգոն-ը չի խառնվում լեհերեն #zgon-ի հետ այնպես ինչպես անգլերեն #actual-ը ֆրանսերեն #actual-ի հետ։

եւ այդպես

ասք երաժշտություն քամելու մասին

այսօր որոշեցի քամել իմ Լավ Էլիի սկավառակը, որ ֆլակով լսեմ։

պարզվեց, ՁայնաՔամիչը չի կարող քաշել գործերի թագերը ինտերնետից։ Առաջարկեց ավելացնել։
Գրանցվեցի մյուզիքբրեյնզում, տեսա որ ինչ որ մեկը արդեն փորձել էր երեք տարի առաջ ավելացնել, սակայն չհաստատեց։
Խմբագրեցի, ավելացրի հայերեն անվանումները, ու հաստատեցի։

Կրկին փորձեցի ՁայնաՔամիչը՝

ու ահա հաճույք, լսել Լավ Էլի ֆլակով

ու տենց

ասք բանագողության (պլագիատի) մասին

Երբ ես նայեցի Բլեֆ ֆիլմը, ուր խաղում էր Չելենտանոն, հասկացա որ «Մերի Փոփինս, ցտեսություն» ֆիլմի «երեսուն երեք կովը» երգը Դունաեւսկին աննամուս կերպ թխել է։


(այստեղից)


(այստեղից)

Մեկ էլ, համեմատեք սա՝

Բրեմենյան երաժիշտները եւ Հիսուս Քրիստոս Գերաստղ։

եւ այդպես

ասք համբույրներ լուսանկարելու մասին

Լուսանկարչության մեջ ամենաբարդ իրականացվող խնդիրներից ես համարում եմ համբույրը։
Գրկվել լուսանկարելը ավելի հեշտ է, համբույրներ՝ անհամեմատ բարդ։
Համբույրը պետք է շատ անկեղծ լինի։ Այն շատ ավելի բարդ է կեղծել։ Կեղծը շատ ավելի հեշտ է նկատվում, ոնց որ մեր ուղեղը պրոշիվկա արված է համբույր ինտերպրետացնելու։

Հիշեցի, որ մարմնավաճառները չեն համբուրվում շրթունքներով։ (կլիենտների հետ, բնականաբար)

Մեկ էլ ասեմ, որ ինքս շատ ավելի շատ եմ սիրում իսկական լուսանկարներ։
Բռնացրած։ Կյանքից։ Որովհետեւ գիտեմ, որ այդպես եղել է ուրեմն։ Փաստ է։
Չէ, երբ լուսանկարիչը մտածել ու իրականացրել է՝ ես դա հասկանում եմ։
Դա լավ է։ Բայց անհամեմատ շատ եմ հավանում բռնացրած լուսանկարները, որովհետեւ ավելի եմ գնահատում իրականը, չհորիվնածը։

Ուզում եմ ցույց տալ երկու համբույրով լուսանկար։
Սա Ռոբեր Դուանոյի համբույրն է։

Անգլերեն վիքիյում այդ լուսանկարի մասին նույնիսկ առանձին բաժին կա։
Դա Դուանոյի ամենաճանաչվող լուսանկարն է։ Դարձել է դասական նկար, ֆոտոիկոնա։ Համարվում է երիտասարդ սիրո խորհրդանիշ։
Ինձ միշտ դուր չէր գալիս։ Չէի կարող բացատրել ինչու։
Իմ պատին կախված չէր եղել։ ։Պ
Հետո իմացա որ լիքը զույգ իրան դիմում էին, հայտնում որ ճանաչել են իրանք իրանց այդ լուսանկարի մեջ ու պահանջում փող։
Այդ ժամանակ նա խոստովանեց, ու ապացուցեց դատարանում, որ լուսանկարը բռնացրած չէ, այլ մաքուր պոստանովկա է։ Նա նույնիսկ վճարել է մոդելներին։
Մոդելները իրոք զույգ էին, իրենց ասելով այն ժամանակ անընդմեջ համբուրվում էին, սակայն չձգեցին հարաբերությունը ինը ամսուց երկար։

Ուրեմն պատահական չէ որ չեմ հավանել՝ զգու՛մ էի որ պոստանովկա է, չնայած փնթի կադրին, կիսված մարդկանց։

Լուսանկարը դարձավ հայտնի ստեղծումից մոտ երեսուն տարի անց, ութսունականներին, սկսվեց տպվել ինչի վրա ասես՝ օրացույցների, մարկաների, մայկա-տռուսիկների, վարագույրերի ու սպիտակեղենի վրա։

Ու ինքը Դուանոն դիպուկ ասել է իր իսկ նկարի մասին՝ «սա մակերեսայիին լուսանկար է, ադպիսի լուսանկարները վաճառվում են թեթեւ, ինչպես էժան մարմնավաճառները»։

Մյուս նկարը, որ ուզում եմ ցույց տալ, դա իհարկէ առասպելական համբույրն է հաղթանակի օրը։ Ու կրկին չեմ հավանում։

Այսինքն ես նկատել եմ որ համբույրը կեղծ է։
Ահա թե ինչ է գրում այդ լուսանկարի մասին հեղինակը՝

«Թայմս Սքվերում Հաղթանակի օրը ես տեսա նավաստի, ով վազում էր փողոցով, ու բռնում եւ գրկում յուրաքանչյուր պատահած կին։ Կապ չուներ ով է՝ տատիկ, մարմնեղ, նիհար, թե պառավ։ Ես վազում էի իր առջեւից իմ Լեյկայով ու շրջվում էի, ուսի վրայից նայելով, բայց ոչ մի պատկեր չտեսա, որ կհավանեի։ Հետո հանկարծակի, մի ակնթարթում ես նկատեցի ինչ որ սպիտակ բան է բռնվել։ Պտտվեցի ու կտացրեցի այն պահին երբ նավաստին համբուրեց դայակին։ Վերցրի ուղիղ չորս լուսանկար։ Դրանք արված էին մի քանի վայրկյանի ընթացքում։ Միայն մեկն է ստացվել բալանսի առումով։ Մնացածների վրա շեշտը սխալ է՝ նավաստին կամ շատ փոքր է կամ շատ բոյով»

Ու ես հիմա գիտեմ ինչի այդ լուսանկարը ինձ դուր չի գալիս։ Ճիշտ է, այս մեկը պոստանովկա չէ, բայց եւ իրական համբույր էլ չէ։
Ու իհարկե սիրո մասին չէ։
Ահա
ու տենց

ասք հոգեւոր ինքնաբավարարման մասին

Այնքան եմ խփել այս ուղղությամբ, թող մի հատ էլ լինի։

Սիրահարվածրությունից սուրոգատ ու վիրտուալ բան բարդ է պատկերացնել։
Այն լրիվ կապ չունի իր օբյեկտի հետ։
Դա լրիվ չիմանալ է, ու երեւակայել է։
Ու սիրո հետ կապ չունի։
Ու իրականության հետ ոչ մի կապ չունի։ Կապ ունի միայն քո հետ։
Այսինքն, սիրահարվելը, դա affair է(ռոման, արարք) ինքդ քեզ հետ։
Հոգեւոր, այս դեպքում։ Հոգեւոր ինքնաբավարման սրընթաց գործընթաց։

ու տենց

ասք րիդերի րսսների մասին

Ես գրում էի ինչ խորը ֆրուստրացիայի մեջ ինձ գցեց գրիդերի փոփոխությունը։
Ու որ բնական է, որ սաաս-ի դեպքում, այսինքն սոֆտի, որը մենք կոնտրոլ չենք անում, այդպես էլ պետք է լիներ։

Ես փորձեցի վիճակը շտկել դիասպորայում առանձին հաշիվ բացելով, (դիասպորան, ի տարբերություն գփլասի ու ֆբի, տալիս է ռսս) ու այնտեղ հղումներ լցնելով։
Այս դեպքում ես կարող եմ տալ ռսս, բայց այդ ռսս-ով երեւում են միայն վերնագրերը, հղումները, իմ մեկնաբանությունը, գուցե։ Բայց ոչ ամբողջ փոստը, ինչպես գրիդերում։

Մինչ այդ, մաեմոյով գրիդեր կարդալիս, ես նկատել էի, որ այն ինչ շեյր եմ անում, իրոք շեյրվում է։ Այսինքն գուգլը դեռ շեյրելու ափին ու ֆիդեր գեներացնելու հնարավորությունը պահել է։
Ինչքան ժամանակ դեռ կպահի, չգիտեի։ Բացի դրանից, հո միշտ մոբայլով չե՞մ կարդում, կոմպի մոտ էլ, երբեմն, լինում եմ։ Այդ պատճառով այլ ձեւեր էի փնտրում։
Մտածում էի մի օֆլայն րիդեր փաթչ անել, այդ ստեղնը ավելացնել։ Բայց իմաստը՞, եթե ափին հետո կփոխեն։
Ինչեւէ, մարդիկ գտնվեցին, որ քրոմի հավելում գրեցին, վերադարձնելով «շեյր», «լայք», ու «շեյր ուիթ նոթ» ստեղները, ինչպես նաեւ փիփլ այ ֆոլոու ցանկը, ու նոթեր գրելու հնարավորութոյւնը։
Ֆայրֆոքսի համար, կարծես դեռ միայն գրիզմանքիյ սկրիպտ կա։
Այնպես որ, #ջիջիլ՝


Բայց «ընկերներից» ոչ մեկ այլեւս շեյր չի անում։


Իսկ իմ շեյրդ այթեմսների ռսսը սա է կամ կարող եք այս էջի աջ մասում գտնել։
ու տենց

ասք գլոբալացման մասին

քանի որ այս խոսակցությունը դեռ շարունակվում է, մի հատ էլ ավելացնեմ։

Կարծում եմ, որ գլոբալացումը անհնար է։ Դատապարտված է։
Նույնիսկ եթե լինի մեկ լեզու, ապա միեւնույն է կլինեն տարբեր դիալեկտներ։
Միեւնույն է տարբեր տեղանքներում ապրող մարդիկ տարբեր են լինելու իրենց մշակութային շերտով․ ծովի մոտ ապրողները սարերում ապրողների պես չեն լինի, հյուսիսում ապրողները հարավում ապրողներից կտարբերվեն։
Ինտերնետը թույլ կտա տարբեր մարդկանց ազատ շփվել ու զարգացնել ընդհանուր գիտելիքները, գիտությունը, իմանալով ու ընդունելով այդ տարբերությունները։
Նույնիսկ CS ոլորտում, մարդիկ տարբեր են, տարբեր են մտածում, ու տարբեր գաղափարներով լեզուներ ու տեխնոլոգիաներ ստեղծում։
Ու ֆունկցիոնալշիկները իմպերատիվշիկներին չեն հասկանում, ու հակառակը։ Բայց երկուսն էլ իրար տվել են հետաքրքիր քոնսեփթներ, ռեկուրսիա, իմմութաբիլիթի, աղբի հավաքում մի կողմից, ակտիվ օբյեկտներ, մոդուլներ, պայմաններ, ցիկլեր, սթեյթմենթս՝ մյուս։
Ու այդ տարբերությունները լավ են, պարզ օրինակ՝ սեւերը չլինեին, ջազ չէր լինի։ Տարբերություններն են հետաքրքիր, ոչ թե մի տեսակ լինելը։
Ու նույնիսկ անձնական հարաբերություններում։ Մի անգամ ինձ ասել է մի տղա՝ «ինձ բարդ է իր հետ, նա լրիվ տարբեր է» ու ես զարմացա, ասացի՝ «բայց դա հիանալի է, լիքը նոր բան ես իմանում, սովորում, հետաքրքիր է»։ Ու այդ հարաբերությունները իհարկե անհնար են խիստ տարբեր արժեքների դեպքում, բայց մարդկությունը ձեւավորել է եւ բոլորի համար ընդունելի արժեքների բազմություն, եւ բազմություններ, որ տարբեր մարդկանց մոտ տարբեր են։ Առաջինների շնորհիվ մենք կարող ենք իրար հետ նորմալ գոյատեւել մեկ մոլորակի վրա, երկրորդների շնորհիվ՝ պաշտպանել, պահպանել ու զարգացնել ինքնությունը ու ուրույն մշակույթը, ու տարբերվելով հարստացնել ընդհանուրը։
Մեկ էլ մեջբերեմ Հրանտ Մաթեւոսյանին՝

– Բայց ժողովուրդների ինքնուրույնության մշտական ձգտումը և աշխարհի գլոբալացման այսօրվա ձգտումը հակասում են միմյանց: Սպասվո՞ւմ է բախում:
– Անիմաստ ու կործանարար բախում: Գլոբալացումը դատապարտված է պարտության, ինչպես քրիստոնեությունը կամ մուսուլմանականությունը: Իշխում էին ամբողջ աշխարհում, տանում էին դեպի միասնական Աստված ու միասնական գաղափար, բայց ամեն ազգ ստեղծեց իր կրոնը ու իր Քրիստոսին: Միշտ էլ եղել են գլոբալացման այս ու այն տեսակները, և միշտ էլ ժողովուրդները կարողացել են համաշխարհային գաղափարները վերածել սեփականի:
– Քրիստոնեական գլոբալացումը տվեց ոչ ավել, ոչ պակաս Քրիստոս՝ ինչ-որ ազգային հատկանիշներ խլելով: Իսկ այսօրվա գլոբալացումը պարզապես խլում է ազգայինը և ի՞նչ է տալիս փոխարենը: Քաղաքակրթությո՞ւն:
– Այսինքն տվեց Քրիստոս ու խլեց Աստղիկին ու մյուս հին աստվածներին: Հիմա, միավորելով քաղաքական ու տնտեսական գործընթացները, ունեն մեծ ու լուսավոր ձգտում՝ բացառել պատե-րազմները, ազգամիջյան բախումները, սահմանները: Մյուս կողմից՝ պահպանվում են մեկ միասնական գմբեթի տակ ինքնարտահայտվելու ժողովուրդների հավիտենական ձգտումները, սեփական մշակույթ, սեփական լեզու ունենալու ձգտումները: Այնպես որ՝ կարողացանք, փառք Աստծո: Չկարողացանք՝ չկարողացանք: Բայց մենք պիտի կասկածենք, որ գլոբալացումն ամեն ինչ է ու հայի, չուկչիի, էլի ինչ-որ մեկի հարցերին կարող է պատասխաններ տալ: …Պարզվում է, օրինակ, Իսպանիայում հինգ լեզվով գրականություն է ստեղծվում՝ մենք գիտեինք մեկ-միասնական Իսպանիա, իսկ այնտեղ հինգ լեզուներ կան: Նրանք չեն կորցրել իրենց ինքնատիպությունը:

այստեղից

ու տենց

ասք գիմփի հավելումների մասին

Ով նկարել է RAW գիտի ինչ հավես է որ հնարավոր է ուղղել տաքությունը։
Միշտ չէ իհարկե, բայց հիմնականում, եթե լույսի աղբյուրները ու արտացոլումը չեն սարքում լոլիկով ձվածեղ։

Այնպես է լինում, սակայն, որ jpg կամ png-ի տաքությունը կորեկցիայի կարիք է զգում։ Ի դեպ, այնտեղ, ուր ես սքան եմ անում ժապավենը, տալիս են ջպեգ։ Ու այլ ֆորմատներ չեն կարող տալ։ Գիտեմ, որ եթե մի հանճարեղ բան ստացվի, կփորձեմ լավ սքաներ գտնել, տիֆ ունենալ։
Բայց դեռ այնքան հանճարեղ բան չեմ լուսանկարել։։Պ
Ինչեւէ, ներկայացնում եմ տաքություն փողող գիմփի հավելում:

$ wget https://sites.google.com/site/elsamuko/gimp/temperature/elsamuko-temperature.c
$ CC=”g++ -O2″ gimptool-2.0 –install elsamuko-temperature.c

Այդ հեղինակը էլի լիքը այլ հավելումներ ունի գիմփի համար։ Շատ հազվադեպ եմ օգտագործում, բայց մի երկու անգամ սազել է։


Նշեմ Սայանոթայփը, դա 1842 թվի տպելու տեխնոլոգիա է։

Սեւ սպիտակի պես է, այսինքն փոփոխականների քանակը քիչ է, բայց այլ է։
Հեղինակը ասում է, եթե հավելումը հավանում եք, մեկին գրկեք։
ու տենց

ասք հայելու մեջ նայելու մասին

Երեւանում մի պոլիկլինիկա կա, ուր աչքերը ստուգելու համար խնդրում են նայել հայելու մեջ։

Կարո՞ղ եք ենթադրել ինչու

Ափդ – ոչ մեկին չի հետաքրքրում։
Հայելու միջով խնդրում են նայել դիմացի պատին կախված տառերին։
Որովհետեւ բժշկի կաբինետը փոքր է։ Ու զգուշացնում, որ տառերը ֆպիպ արած են երեւալու։ Ձեռի հետ էլ իք տեստ է ստացվում։ ։Պ

ու տենց

ասք մոտիկ ցույց տալու մասին

աաաաաաաա
ես նոր ի՜նչ եմ իմացել։

ես որ հայելապատկերման մասին գրել եմ, հետաքրքրվեցի, վիքիի հոդվածը ու էլի մի քիչ կարդացի։

մտածե՞լ եք ինչի է նենց որ դա գրված է միայն ուղեւորի հայելու վրա, ոչ վարորդի։

պարզվում է ահա ինչու՝

երբ նայում ես հայելուն, նայում ես ինչ որ անկյան տակ, ու տեսնում ես ինչ որ անկյան օբզոր։
երբ նայում ես հեռու գտնվող հայելուն, օբզորը այլ է, ավելի նեղ է։
իսկ նահանգներում ու մի շարք երկրներում օրենքը պահանջում է որ օբզորը նույնը լինի։

իսկ որ նույնը լինի, նրանք ուղեւորի կողքի հայելին ծռել են դուրս, բայց այդ պատճառով ավելի հեռու է ցույց տալիս, քան կա։
այսինքն օբյեկտները ավելի մոտիկ են ։Ճ

ու տենց