օգտատէր թէ՞ քաղաքացի

եկէք անուանենք իրերն իրենց անուններով եւ օգտագործենք «քաղաքացի» բառը «օգտատէր» բառի փոխարէն։

Նախ, այլապէս հակառակ կողմի համար քննարկումը դառնում է չափազանց հարմարէտ։ Երբ խօսում ենք օգտատէրերի մասին, մենք խօսում ենք մարդկանց մասին ով ստորագրել է պայմանագիր ընկերութեան հետ, կամ մարդկանց մասին, ով այս կամ այն ձեւով սպառում է մշակութային գործեր։

Ապա գործարքներ կան, որ թւում են շատ ձեռնատու օգտատէրերի համար, սակայն անընդունելի են քաղաքացիների համար։ Օրինակ, ինտերնետի գնի իջեցումն այն պայմանով որ օգտագէրն համաձայնի օգտուել միայն որոշ վեբ ծառայութիւններից (Ցանցի չէզոքութեանը վերաբերող բանավէճ)։ Սա կարող է թուալ լաւ գործարք օգտատիրոջ համար սակայն քաղաքացին պէտք է կարողանայ տեսնել որ դա վտանգներ է պարունակում, մասնաւորապէս վտանգում է խօսքի ազատութիւնը։

Ու ամենակարեւորը, իրաւունքներն ու ազատութիւններն որ մենք պաշտպանում ենք, քաղաքացունն են, օգտատիրոջը չեն։ Եւ բանավէճի բոլոր այլ կողմերին (եւ այլոց) պէտք է կրկին եւ կրկին յիշեցնել որ մարդիկ առաջին հերթին քաղաքացի են, ու յետոյ նոր կարող է լինեն օգտատէր։

աղբիւր (անգլերէն)
հեղինակ՝ Միքայէլ Վոզնիակ

բնօրինակ

եւրոպայի աջերը հետաքրքիր բան են ասում, ասում են՝ այն հարցերը, որ կարծես արդէն վաղուց քննարկուել են, գնահատուել են, ասենք վառել թէ չվառել այս կամ այն փոքրամասնութիւններին, ինչ անել կանանց հետ, եւ որն է հանդուրժողականութիւնն ու խօսքի ազատութիւնը, միգրանտների պատճառով նորից հանւում եւ քննարկման առարկայ են դառնում։

օդանաւային

2011 թուին ՄԱԿ֊ը ճանաչել է համացանցին կպնելը որպէս մարդու իրաւունք։

Մասնաւորապէս նշուել է, որ պետութիւնները պէտք է հետեւեն որ ինտերնետը հասանելի լինի միշտ, նոյնիսկ քաղաքական խռովութիւնների ժամանակ, եւ որ պետութիւնները պէտք է հարգեն մարդկանց անոնիմ մնալու ցանկութիւնը։

Ուզում եմ աւելացնել, որ դուք նաեւ ունէք իրաւունք ինտերնետին չկպնելու։ Իսկ քանի որ ինտերնետը ձեզ համար դիմագիրքն է, ուր մարդու առցանց անոնիմութիւնը չի հարգւում, ասեմ, որ կարող էք այնտեղ հանգիստ չմտնել։

Ոչ ոք ձեզ այդ համար չի պատժի, չի տուգանի, եւ չի հետապնդի։ Ձեզ չեն ենթարկելու վարչական կամ քրէական կամ զանազան այլ պատասխանատւութիւնների։

Գուցէ ոմանք նեղանան, բայց ամենայն հաւանականութեամբ չեն էլ նկատի ձեր բացակայութիւնը։

____________________________________

FAA Ամերիկեան կառավարական գործակալութիւնը, որը սահմանում է օդային երթեւեկութեան կանոնները, 2013 թուի նոյեմբերին վերանայել է օդում էլեկտրոնային սարքերի օգտագործման սահմանափակումները։ ԱՄՆ֊ում ուղեւորները այլեւս պարտաւոր չեն անջատել սարքերը վերելքի եւ վայրէջքի ժամանակ։

Ուզում եմ աւելացնել, որ դուք ունէք իրաւունք մնալու անցանց, միացնել ձեր սարքի օդանաւի ռեժիմը, եւ ոչ մի դժբախտ պատահարի պատճառ չէք դառնայ՝ օդանաւերը չեն ընկնի, գնացքները չեն դուրս գայ ուղիներից, նաւերը չեն խորտակուի, իսկ արբանեակները չեն հանձնուի այլմոլորակայիններին։

իմացէք ձեր ազատութիւնները։
մարդն ունի իրաւունք լինել անցանց, եւ լինել էյրփլեյն մոդում։

ու տենց

ասք հետադարձ կապի մասին

մի քանի օր առաջ սահմանամերձ գիւղում էի։ մի հատ կին էր, ասում էր — լրագրո՞ղ ես, ի՞նչ ես եկել։ ասում եմ՝ չէ, անկապ եկել եմ։ հետաքրքիր էր։ ասում է՝ — ահա, գալիս են, գրում են, նկարում են, ամէն մէկն իրենց համար, իրենք իրենց են առաջ տանում, իսկ մեզ ի՞նչ դրանից։ ինչպէս ապրել ենք, այնպէս էլ ապրում ենք։ ոչ մէկ չի օգնի, ոչ մէկի պէտք չէ։

իսկ սա այն մասին է, որ եթէ նոյնիսկ կայ յարաբերական խօսքի ազատութիւն, դա դեռ ոչ մի բան չի նշանակում։ քանի որ չկայ հետադարձ կապի մեխանիզմը՝ ընտրութիւնները։ քանի որ հասարակութիւնը չի կարող իր վերաբերմունքն բացի արտայայտելուց, նաեւ կիրառել՝ իշխանափոխութեամբ։ նա գրեթէ լծակներից զուրկ է։

այնպէս որ ինչքան ուզում էք գրէք, ինչքան ուզում էք նկարէք։ չի լաւանալու եւ այդ սահմանամերձ գիւղի վիճակը, եւ մերը ձեր հետ։ քանի դեռ չի լինելու հետադարձ կապ։

եւ այդպէս