ասք իմ մարդկանց, շփվող մարդկանց մասին

Ի՞նչ էինք մենք անում առանց համացանց՞։

Ջիզիս Քրայսթի տեքստերը կամ քսերոքս էին անում, կամ, ես դիսկետկի վրա էի վերցրել։
Նոտաները՝ քսերոքս։ Գրքերը՝ կտա՞ս կարդամ։
Դերասանների լուսանկարները․․․ մարդիկ գնում էին կինո խցիկներով, ու նկարում Բրյուս Լիին կամ Ջիմի Աճային։ Մարդիկ առնում էին հիմար բացիկներ, ու անորակ տպված դերասանների լուսանկարներ։
(կարելի է հաշվել, քանի տպված լուսանկարը համարժեք է քանի լիտր ծախսված բենզինի ըստ մահացած սպիտակ արջերի)
Լավ, դա հեչ։
Իսկ ինչպե՞ս էին մարդիկ տոմս առնում՞։ Հյուրանոց պատվիրո՞ւմ։
Իմանում ինչպես լրացնել այս թուղթը, դիմալ այնտեղ՞։

Ինչ որ բաներ լինում էր իմանալ միայն հանրագիտարան թերթելով։
Հատորներ, հատորներ, հատորներ, ու բնավ ոչ այնքան սպառիչ տեղեկատվություն ինչ բացահայտում է համացանցում պարզ հետազոտությունը։

Մենք ընդհանուր առմամբ, ապրում էինք տեղեկատվական դատարկության մեջ։

Ես դեռ վաղուց ասել եմ, որ «օդնոկլասնիկները» լավ է որ կան։ Նույնիսկ մի քանի տարի առաջվա մեկնաբանություն կարող եմ գտնել ԿՄ-ներում։

Ինքս պատահել է գրանցվել եմ, որպես սթեյթմենթ, որ այնպես չէ որ ես ավելի վեհ եմ դրանից, կամ այնտեղ տուսվող մարդկանցից։

Օդնը լավ է, որովհետեւ մարդիկ շփվում են։ Ու իրենց շփում է պետք։ Որովհետեւ նրանք(մենք) սոցիալ կենդանիներ են։
Ու հա, հիմարություններ են անում, ու հա տուֆտա են, բայց սոցիալ են։ Ու դա լրիվ նորմալ է հոմո սապիենսների համար։
Ու եթե առաջ մարդիկ չգիտեին ով ում հետ է քնել խմել ու չէին կարդում «ես տխուր եմ» ոճի ստատուսներ, ապա հիմա կարդում են։ Դա նշանակում է որ գիտեն, որ տխուր է։ Տեղյակ են ով ոնց է։

Առաջ նրանք չէին իմանում ով ինչ է մտածում, ով ինչով է զբաղված, ինչով է ապրում։
Հիմա գիտեն։ Հիմա այդ «ո՞նց ես»-ը անիմաստ է դարձել՝ տեսել ենք։

Ճիշտ է, տարբեր մարդկանց համար տեսածը տարբեր է մնում։
Ոմանց դեպքում դա նշանակում է ինչի մասին ես հիմա մտածում,
իսկ ոմանց՝ ո՞ւմ ես կպցնում կամ ինչ ես կերել խմել։

Բայց դրանք ռեալիզացիայի մանրուքներ են։ Գաղափարը շփումն է։

Իսկ այ այն մարդիկ ով հարցնում է «ո՞նց ես» արդեն պարզ է, որ չգիտեն ինչպես ես, ու չգիտեն, որովհետեւ չեն շփվում։

Իսկ չեն շփվում որովհետեւ իրենց դու իրականում հետաքրքիր չես։ Այլապես կիմանային, կիմանային ստատուսներից, մեկնաբանություններից, դրանց տրամադրությունից, ոճից։
Շփվողները գիտեն, գիտեն քանի որ շփվում են․ թարմացնում են իրենց պատերի էջերը, հետեւում են թայմլայնին, չաթվում են։

Հա, մարդիկ կան, ասում են՝ իմ իմ տունը բանտում է սոց ցանցը իմ ընտանիքն է։ Ինձ հետաքրքիր չէ այլերի հետ շփվել։

Ես կասեմ, որ իրենց ընտանիքն էլ հետաքրքիր չէ։
Անհնար է սիրել քո շանը ու զզվել փողոցային շներից։
Անհնար է հետաքրքրվել միայն մի քանի ընտրյալ մարդկանցով, եթե մարդը այդպես է ասում, ապա երեւի նրան առհասարակ ոչ մի բան հետաքրքիր չէ։
Կարելի է արդեն ենթադրություն անել իր զարգացվածության մասին։

Ես կարծում եմ «ո՞նց ես»-ը սոց ցանցերի դարաշրջանում արդեն չթաքցված երեսպաշտություն է։

Ես կարծում եմ, մարդիկ ով ասում է որ «վիրտուալ շփումը իրական շփման սուրոգատ է»՝ իրական կյանքում էլ են խուսափում շփումից։

Հա, ինձ չեն դուր գալիս ոչ այն հիմար շփումը, ոչ այն հիմար մարդիկ։ Հա, ես համարում եմ որ մեծ մասը ահավորն են, ու նրանք իմ ընկերը չեն։ Հա, ես տեսնում եմ դա իրենց գրածներից, մեկնաբանածներից, լայքածներից, արտահայտվելու ոճից, օգտագործվող տեխնլոգոգիաներից։

Ու դա հիանալի է, քանի որ դա անհնար է թաքցնել գեղեցիկ հոմ փեյջի հետեւը՝ շփումը բնութագրում է մարդուն։

Ու հա, ես շատ չհանդուրժող եմ նրանց նկատմամբ ով այնքան էլ իմը չեն։
Բայց նրանք, ինչքան էլ հիմար չլինեն, մեկ է ավելի իմն են, քան նրանք, ով շփվող չեն։

Ու ամենակարեւոր փոփոխությունը, ինչ հիմա կա, դա այն է, որ անհնար է քո մարդուն չճանաչել։
Ես գիտեմ տեխնոլոգիաներում ինձ մոտիկ մարդկանց ինտերնետում։
Ես գիտեմ լուսանկարչության մեջ ինձ մոտիկ մարդկանց ինտերնետում։

Եթե այդ մարդը ինձ մոտիկ է իր հայացքներով, բայց ինտերնետում չկա, չի գրում, իր մեջ է պահում, ապա ոչ միայն ես նրան չեմ իմանա այլ իրականում ինձ պետք էլ չէ իմանալ որովհետեւ նա իրականում ինձ այնքան էլ մոտիկ չէ, ու նա իմ մարդը չէ։

Այն մարդը, ով էփլի արտադրանք է օգտագործում, կամ սքայփ՝ կարող է լինել անգրագետ, կարող է լինել չզարգացած։ Այո, իր մասին դա դրական չի խոսում, այո, նա ավելի հեռու է ինձ, քան ավելի զարգացածը, բայց նա շփվող է, ու դրանով նա ինձ անհամեմատ ավելի մոտիկ է քան նրանք, ով հարցնում են «ոնց ես»։

Անհնար է լինի մարդ, ով իմ ընկերը կարող է լինել, ինձ մոտիկ է մտածում, ու ես նրան չճանաչեմ։

Ես գիտեմ բոլոր բոլոր բոլոր մատյան վարող հայերին։
Ու այո, տեղացիների հետ շփումը է իմ համար, որովհետեւ ես կարող եմ Էդգար Մարուքյանին, ում գիտեմ համացանցով, տեսնել համերգին ու զրուցել։

Ես բոլորին կարդացել եմ, բոլորից ընտրել եմ։ Ես շփվում եմ ինձ ավելի մոտիկների հետ, ես հեռու եմ մնում, ու զգուշանում եմ որոշներից, ես չեմ դիմանում որ չկծեմ ոմանց։

Ինձ պետք չէ գնալ «ծնունդ» կամ «փաբ» իմ մարդու հետ ծանոթանալու համար, որովհետեւ բոլոր քիչ թե շատ պոտենցիալ իմ մարդկանց ես գիտեմ համացանցում։

Իսկ եթե նրանք ցանցում չկան, ապա նրանք շփվող չեն, հետաքրքրասեր չեն, ապա նրանք իմ մարդիկ չեն, իմ ընկերները չեն։

Ու եթե նույնիսկ ես ծանոթանամ օֆլայն ահավոր սպանիչ թվացող աղջկա հետ, ես արդեն կիմանամ որ նա իմ մարդը չէ, որովհետեւ եթե նա իմ մարդը լիներ, ես իրեն արդեն կիմանայի։

ու տենց

ասք շների պոպուլյացիայի մասին

Կարճ, հստակ, եւ փսլինքները մի կողմ․

Անոթեւան կենդանիների խնդիրը լուծել կամ գոնե բարելավել լավ կլիներ, եթե հնարավոր լիներ։
Ցավոք, մեր քաղաքապետարանը, ով էլ լինի դրա գլխին, դա անել ունակ չէ։
Ու ավելի լավ է չփորձի էլ։ Որովհետեւ ինչ անում են, ավելի լավ է չանեին։ Շենք ներկելը այնքան անճաշակ են արել, որ ավելի լավ է չփչացնեին։
Բայց վերադառնանք կենդանիներին՝
ա – Փողոցային շների քանակը արագ աճում է եւ վերականգնվում, հասնում իր կայուն վիճակին։
Իրենց սպանելով մենք այդ քանակը չենք կարող նվազեցնել։
Ավելի անիմաստ է լինում բռնելը արդեն իսկ ստերիլիզացված կենդանիներին, որոնք արդեն իսկ շատ են փողոցներում, ես անձամբ մի քանի տենց շուն ճանաչում եմ։
բ – Շուն սպանողները ընտրում են ում սպանել։ Հատուկ թողնում են բոլոր «ջղայն», ոչ շատ սոցիալիզացված շներին, ու հավաքում են հանգիստ եւ խաղաղ շներին։
Ինչու՞։ Որովհետեւ այն շունը ով կարող է գոնե ձեւական վտանգ ներկայացնել, ցույց է տալիս որ իրենց գործը, շուն սպանելը, անհրաժեշտ է։ Այդ պատճառով այդ շները զարմանալի կերպով «խուսափում» են բռնվելուց կամ սպանվելուց։

Ինչ արվում է, արվում է պարզապես փողի համար։
Ոչ թե մեր մասին հոգալու համար։
Իհարկե ես չեմ բացառում որ քաղաքապետարանում այնքան անգրագետ եւ միամիտ մարդիկ են նստած, որ այդքանը չգիտեն կամ չեն հասկանում։ Բայց եւ այնպես չէ որ հավատում եմ դրան։

ու տենց

ասք սուպեր ութի մասին

Սուպեր 8-ի դիտումից հետո։

– Իսկ քեզ դուր եկավ՞։
– Ընդհանուր առմամբ հա․ ես չեմ սիրում երբ տանջում են էակներին, թեկուզ այլմոլորակային, ու խրախուսում եմ հայրենադարձությունը։
վարագույր։

նկարը այստեղից
ու տենց

պատմություն դալանի մասին

Աբովյանի հին դալանները փակ են։
Փակ է «Դետսկիյ Միր»-ի դիմացի դալանը։ Որովհետեւ մտնելու տեղ այլեւս չկա։ Այնտեղ փորում են եւ կառուցում նոր շենքեր։
Եթե հիշում եք, այնտեղ կային բնակիչներ, ու շագանակագույն փոքրիկ շուն։ Շունը տուսվում էր դալանի մուտքի մոտ բուլկաներ վաճառող տատիկների հետ ու զվարճանում հաչալով Աբովյանով անցնող մեծ շների վրա։ Նա գիտեր որ իրենից մեծ շներին ապտակելը վտանգավոր չէ, որովհետեւ Աբովյանով անցնող շները այն ժամանակ որպես կանոն ինտիլիգենտ կիրթ էին, իսկ եթե այնուամենայնիվ որեւէ շան ինքնասիրությունը թույլ լինի, ու նա չդիմանա, ապա միշտ կարելի էր փախչել դալանի ներս, հարմարավետ ու հով բակ, ուր անհամեմատ ավելի ապահով է։
Կինո Մոսկվայից մի քիչ ներքեւ կար ֆոտո արհեստանոց տանող դալան։ Լուսանկարչի հայրն է այն հիմնել, իսկ մայրը տիրապետում էր սեւ սպիտակ նկարները ձեռքով գունավորելու արվեստին։

Այնպես որ, դալանները փակ են, պարոնայք երդվյալ ատենակալներ։
Սուրճը պատրաստում են ավտոմատները, եւ ինչ խոսք, մարդիկ էլ են դարձել ավտոմատներ։
Նրանք չեն բարեւում սրճի ավտոմատների կողքին կանգնած վաճառողներին, իսկ վաճառողները վերաբերվում են հաճախորդներին որպես այլ ավտոմատների։

Ու այստեղ ամենակարեւորը։
Ես վաղուց այնքան շատ չէի ուրախացել, ինչպես մի քանի օր առաջ։ Մտածում էի, որ ֆոտոյի դալանը փակել են ու փակել։ Կամ դրա տեղը ինչ որ հերթական «բորդել» կլինի։
Անահիտը առաջարկեց մտնել հուշանվերների խանութ, որովհետեւ այնտեղ իր խոսքերով առեղծվածային է։
Ու ես չհասկացա որ իրականում այդ բակի դալանում եմ։ Պարզապես զգացի որ առաստաղն ու պատերը կլոր են։ Աշխատողները բացատրեցին՝ սա առաջ դալան էր։ Ախ, ափսոս, մտածեցի։ Այլեւս բակ չի լինի մտնել։ Ու այդ պահին մտքերս կարդալու պես ինձ հրավիրեցին բակ, ասացին, եկեք տեսեք ինչ լավ բակ ունենք։
Առաջին հայացքով նկատեցի փայտից հավես սեղան ու աթոռներ։

Իսկ հետո ես տեսա շանը։
Նա եկավ ծանոթանալու եւ հանեց լեզուն։
Սեւ էր մի երկու սպիտակ խալով, փրչոտ, ու ընդհանուր առմամբ հիշեցնում էր րիթրիվեր։

– Բարեւ, ես Նորայրն եմ – ասացի։

– Բարեւ, ես Աչոնն եմ – պատասխանեց շունը։

– Նա ինքն է մեզ մոտ եկել – ասացին ինձ։

Աչոնի մորթին փայլում էր, ու նա լավ խնամված տեսք ուներ։
Հետո կարելի էր նկատել թութակին։
– Նա նույնպես ինքն է մեզ մոտ եկել, ուզում եք հավատացեք, ուզում եք չէ։

Այդ ժամանակ Աչոնը առաջարկեց խաղալ, ես չդիմացա, ու մենք լիքը լիքը խաղացինք, ու կծոտվեցինք։ Չգիտեմ ինչքան երկար։ Շա՜տ երկար։ Մինչեւ բակ չմտավ Ադրինեն այնպես, ոնց որ տենց էլ պետք ա լիներ, մտավ, տեսավ ինձ շան հետ, ու ասաց

– Բարեւ Նորայր, ես եկել եմ քրոջդ նկարները նայելու։

– հմ՞

Ու Ադրինեն բարձրացավ աստիճաններով վերեւ։ Պարզվում է երկրորդ հարկում պատկերասրահ է։
Շան հետ միասին բարձրացանք գեղեցիկ փայտե աստիճանով ու մտանք պատշգամբ։
Աչքս ընկավ ծանոթ քանդակի վրա։

– Նա ասում է այո, բացատրեց պատկերասրահի աշխատողը։

Գլխի տակ ճոճանակ էր, ու գլուխը մեր հետ համաձայնվում էր ճոճվելով։
Սա Կարեն Բաղդասարյանի գործն է – անմիջապես մտածեցի ես ու տեսա գրառում – «Կարեն Բաղդասարյան»
Ես նրան լուսանկարել եմ մի քանի տարի առաջ՝

Հետո անմիջապես ճանաչեցի Նանայի նկարը։ Սա չէր սակայն կրկին տեխնո մողեսի թեմայով՝

Հետո ճանաչեցի Նարեկի նկարը։ Հետո Կարինե Մացակյանի հիպերռեալիզմը։ Հետո բացեցի սեղանի վրա գտնվող գիրքը, ու բացած տեղում իսկ Ռուբեն Գրիգորյանի նկարն էր։
Ու ես զգացի որ այս տեղը ինձ շատ հարազատ է։ Դուրս գալուց անհանար էր չնկատել ինչ հրաշալի հարմարավետ, լայն ու հով պատշգամբ է։
Հաստատ հավես էր այս տանը ապրել, իջնել հով բակ ու ցածր դալանով դուրս գալ Աբովյան։ Բայց ես գիտակցում եմ, որ այստեղ կապիտալը այստեղ բնակվող մարդկանց այսպես թե այնպես կհաներ։ Հարցը միայն նրանում է ինչ կլիներ շենքի ու դալանի հետ։ Կքանդվեր, կդառնար էլիտար ռեստորան, թե այսպիսի մի բարի ակումբ։

Հետո բակում ես խմում էի կավե բաժակով սառը ջուր․ Մինչդեռ Աչոնը շարունակում էր նուրբ կրծել վերնաշապիկիս թեւը։
Դուրս գալուց դալանի մեջ ես հանդիպեցի Կարենին, ու հենց դալանում գտնվում էր իր այլ քանդակը՝ զբոսաշրջիկը։ Նա ունի բազմազան ոտքեր, շատ խառն ա ու բառացի շրջում ա։ Ու ես գիտեմ ով է պատրաստել դրա մեխանիկան, ու ով է ծրագրավորել շարժումները ղեկավարող միկրոկոնտրոլերը։
Դալանում կային հին հայկական զնաչոկներ։ Ես մի քանի հատ վերցրեցի։
Մեկի վրա գրված էր «soviet armenia» ու աստղ էր նկարած արարատի կողքը։ Մեկի վրա Օպերան էր։
Իսկ այս լուսանկարը իրեն չկորցնելով չխկացրեց Ադրինեն բակ մտնելիս՝

Այնպես որ ես ունեմ նոր ընկեր ում հետ կարելի է խաղալ։

ու տենց

ասք էմոցիաների մասին

մի քաղաքակրթություն կա, որտեղ էակները շփվելիս, ավելի ճիշտ չաթվելիս ուղարկում են միմյանց էմոցիաների նշաններ։ օրինակ, երբ ուրախանում են, ուղարկում են բարձրացրած վերջույթի շարժում, երբ տխրում են, ցույց են տալիս իջեցված վերջույթ, իսկ երբ շատ լավ են՝ ապա օգտագործում են ոլորվեղ եւ ուղղվող վերջույթի պատկերը։

ու տենց

ասք թեիչի մեջ թաքնված վագրի մասին

Մի հատ մարդ ա լինում, ում ջիպի կապոտի տակ կատու ա մտնում։
մտածում ա որ տաք ա ու այնտեղ հանգիստ քնում ա «րեմեն»ի հետեւը։
չիմանալով որ գլուխը դրել ա գիլյոտինի մեջ։
այդ մարդը գալիս ա, ավտոն խոդ ա տալիս։ չգիտեմ ինչպես ստացվեց, բայց հենց այդ կատուն հանկարծակի կենդանի մնաց, պարզապես մի տեսակ անմազ։
այնպես որ զգոն եղեք, մեքենան խոդ տալուց, նրա մեջ կարող է կատու թաքնվել։

ու տենց

ասք վերաբերմունքի մասին

– ես նկատել եմ, որ շները չարացած են լինում այն բակերում, որտեղ մտնոլորթը լավը չէ, որտեղ իրենց վատ են վերաբերվում, նեղացնում են։ այն բակերում, որտեղ իրենց գոնե հանդուրժող են, նրանք բարի են։ այսինքն դա մեզանից ա էլի, մեր վերաբերմունքից, մեր բակերի շները ինչ ձեւի են։

ցԳայանե
ու տենց

ասք կացարանի մասին

Սենց մեյլ եմ ստացել, ասացի փոխարենը ծանոթներիս սպամ անեմ, ստեղ գցեմ․


Բոլորիս տանն էլ ամսվա ընթացքում ավելանում է որոշակի քանակությամբ ՀԱՑ: Օրինակ ես սառնարանի գլխին փռել եմ թերթ, որի վրա դնում եմ ավելացած հացի կտորները, չորանալուց հետո այդ կտորները լցնում եմ ցելոֆանի մեջ, ու ամեն ամսվա վերջում հավաքածս հացերը տանում եմ “Փրկենք Կենդանիներին” կացարանի շներին:

Շները էդ ո~նց են ուրախանոմ, ո~նց են ուրախանում, որովհետև էդ հացը փՌՌՌթում են իրենց բրնձով ճաշի մեջ, ու ճաշը դառնում ա թանձր ու ավելի կշտացնող:

ուզում էի խնդրել բոլորիդ, որ դուք նույնպես հավաքեք ձեր տանը ավելացող հացը, չորացնեք ու պահեք կացարանի շների համար: Հացը շատ կարևոր է, որովհետև առանց հացի նրանց ճաշը ջրիկ է:

Ավելին,,~, կարող եք ձեր ամենօրյա հացը գնելու ժամանակ վճարել լրացուցիչ 100 դրամ ու գնել փոքրիկ մատնաքաշ, չորացնել ու պահել… ու էդպես 1 ամսում շներին կնվիրեք 30 հատ հաց, կամ 15 հատ, կամ 5…:

ամիսը 1 անգամ հանդիպում-հացահավաք կլինի, կբերեք ձեր հավաքած հացերը:

Իսկ եթե ձեզ հարմար չէ հանդիպել կոնկրետ նշանակված օրը, ուրեմն ձեր ցանկացած օրը կարող եք զանգել Նունեին 091 412459, հացերը բերել կենտրոն ու նա դրանք կվերցնի ձեզնից:

Ժողովու’րդ, հավատացե’ք, ամեն ՀԱՏԻԿ հացի կտորի կարիքը կա կացարանում… իսկապես կա…

Հացահավաքը հայտարարվում է սկսված ~

Իսկ ես կարծում եմ, ավելի լավ ա այդ շներին գնացեք տուն վերցրեք, ոչ մի կացարան ունակ չի բոլոր շներին պահել։
Գերմանիայում հեռուստահաղորդում կա, որտեղ ցույց են տալիս այդ շներին, պատմում իրենց պատմությունը, որտեղ են գտել ու ինչ վիճակում, ու ոնց, ու տեղավորում ընտանիքներ։ Որովհետեւ այնտեղ էլ են գիտակցում որ կացարանը «բեզրազմերնի չուլկի» չի, ու հակում ունի լցվելու։

ու տենց

կորած շուն

Այս շունիկը հենց հիմա կասկադի մոտ, անձրեւի տակ թրջվում է։ Նա ունի վզկապ, ու սովոր չի դուրսը ապրել։ Շատ բարի ու ընկերասեր է։
Խնդրում եմ, տարածեք այս տեղեկատվությունը, օգնենք շանը եւ տիրոջը գտնել իրար։
Կատարյալը կլիներ եթե որեւե մեկը վերցնի իրան մինչեւ չգտնվի տերը, իմ տան պայմանագիրը դա թույլ չի տալիս։
lost dog
էլի լուսանկարներ

This dog is obviously lost, he has collar, very friendly, and doesn’t know where to go. Please, share this info, let’s try to find an owner. It would be best if someone take him to home, before he gets completely wet an actual owner will be found.

Upd․ Որոշ տեղեկություններ կան․
—————-
Adrineh Gregorian This is Gorky, My friends take of her… she needs a home 🙂
Her owner left her on the street over 6 months ago. My friends take care of her, feed her, bathe her, but she needs a home. Please let me know if you are interested. I will get you in contact with them.
—————–
մի հատ էլ ափդեյթ
Adrineh wrote: “this dog lives in my friend Annie’s hallway, sometimes they take her in. They are looking for a GOOD owner 🙂 She is an amazing smart dog and I wish I could keep her myself. I hope no one grabs her off the street. The people in the Cascade area know her and love her too. If anyone wants to give her a good home PLEASE LET ME KNOW. Ovsanna, it would be great if you’d post it to your site. She’s an amazing dog (just like Poshi). She’s very sweet and she feels very comfortable with women especially.”