— ի՞նչ կասես, ես կը ձգե՞մ, ասենք, կպցնել Վանաձորցի աղջիկ, Վանաձորցի՝ ենթադրելով որ նա սովոր է տղամարդու դերի մոդելին իր Վանաձորցի հօրից։

(լռութիւն)

— Չէ՞։
— Դէ, կարող ես, բայց… դա կախուած է իր տարիքից։
— Եթէ նա երիտասարդ է եւ անփորձ, ապա կարող է եւ սիրայարո՞ւի։
— Չէ, անհնար է, եթէ նա երիտասարդ է, որ քեզ սիրայարուի։ Բայց եթէ մեծ է, ու արդէն յուսահատ…
— Լաւ, հասկացայ ինչ ես ասում։ Շնորհ։

(կրկին լռութիւն)

— Լաւ, գիտե՞ս, կարող է միջին Վանաձորցի աղջիկը քեզ դիտարկի՝ ունես նորմալ գործ, աշխատավարձ, աւելին քան ասենք վարորդը…
— Ինձ թւում է վարորդից չեմ անցնի, բայց ինչեւէ, ես քեզ հասկացայ։ կարող ես չշարունակել։
— Ի՞նչ ես ինձնից ուզում, ես անկեղծ եմ։
— Շնորհակալութիւն։

— հա, դու լաւ երազներ էլ ես տեսնում, ժպտում էլ էլ ես։ ես քեզ պէտք է ատեմ այդ համար։

— այլեւս չեմ տեսնում։ կարող ես չատել։

— տխրում եմ որ չես տեսնում։ որ էլ պատճառ չունեմ ատելու։

—————————————————————————————————————————

— չեմ կարող տալ, նուիրուել, յետոյ ուրիշին, յետոյ ուրիշին։
ինքս ինձնից եմ յոգնում, ոնց որ նոյն կինոն տասը հոգու ցոյց տամ։ ժապաւէնը մաշւում է, ես էմոցիոնալ սպառւում եմ։ ինձ պէտք է ժամանակ որ ես լինեմ ուրիշը, որ ինքս ինձ կրկին չճանաչեմ։

— մարդիկ չեն փոխւում։

— փոխւում են։ երեկ մէկի նկարներն էի նայում, կարօտեցի իրան այն ժամանակ, երբ դեռ իրան չգիտէի։

ասում է՝
— նա մինչեւ չաշխատեց, նա իրեն չէր սիրում, ու ուրիշներին էր մեղադրում այդ համար։

անծանօթների խօսակցութիւնից։

պատմութիւն կդվին քաշելու մասին

ասում է՝

— էս կդվինի ռեսուրսները ով ուզում փոխում էր, իր վարկածն էր տարածում, զանգեցի Ռաֆիկին, ասացի ո՞րտեղից է կարելի հենց իսկական կդվինի տարբերակը քաշել, նա էլ ասաց՝ սպասի կոմպիլյացիա անեմ ուղարկեմ։

եւ այդպէս

ասք գժի թուղթ ունենալու մասին

Տաքսիստ․ մի կոճկուիր, ինձ կարելի է։
Ես․ Ես սիրում եմ, ոչինչ։ Բա ի՞նչ է նշանակում՝ ինձ կարելի է։
Տաքսիստ․ ես գժի թուղթ ունեմ։
Ես․ Բա ո՞նց ես քշում դրանով։
Տաքսիստ․ ըհը, տես թուղթս։
Ու ցոյց է տալիս ինձ «ուդո», որի մէջ գրուած է՝ Հայոց ազգային բանակ՝ ՀԱԲ։

Ու ստեղ գալիս է այն պահը, երբ ես նկատում եմ իր մօտ խփած դրօշը։

photo2014.03.31_12.14.50.29

— Ես հայրենիքիս համար— ասում է— ամէն ինչ կʼանեմ։ Մարտի մէկին,— ասում է, ես գոսպիտալում էի։ Ազատ չէի։ Բայց յետոյ էլ ձերբակալեցին։ Մի տարի նստել եմ։ … Թէ չէ ես ամէն ինչ կանեմ։ Սպարապետը՝ Վազգենը ինձ գիժ էր ասում։ Նա գիտեր։ Տենց էլ կպավ անունս՝ գիժ։

ու տենց

ասք աւելի լաւ թէյի մասին

— Բա էս ո՞նց է մեր խոհանոցն ես հասել,— հարցնում է ինձ,— այդքան հեռու…

ինչն է մեր մօտ ինձ դուր գալիս, ամէն հարկում մի քանի ծուռ դրած խոհանոց կայ, իրենց ստոյկաներով, ու ազատ սրճով, թէյով։ իսկ խոհանոցի միւս կողմից խփած է մեծ շախմատի տախտակ, այն որ մագնիսոտ կպչուն խաղաքարերով են, ու որ պատկերասփիւռ֊ով էին օգտագործում շախմատային հաղորդումների ժամանակ՝ այդ տախտակների շուրջը հաւաքւում են մի քանի հոգով, խաղում, հետեւում։

— Ես ձեզ մօտ պանայեխած եմ արել,— բացատրում եմ, — քանի որ մեր մօտի խոհանոցում կանաչ թէյ այլեւս չկայ։ Յետոյ գնում էի թէյի հետեւից էսինչ թմի խոհանոց, յետոյ էնինչ, հիմա էլ հասայ ձեզ մօտ։

— Պարզ է,— ասում է,— դէ տես, էս տեմպերով երկրից դուրս հասնելն էլ է հնարաւոր։

Այնպէս որ զգօն եղէք պահանջների հանդէպ, աւելի լաւ թէյ կեանք հետապնդելով, կարող է ձեզ գտնէք մի այլ երկրում։

ու տենց

ասք մանր վճարելու մասին

— տեսէ՜ք ինչքան մանր ունեմ, սաղ էդ Թերլեմեզեանի ուսանողներն են, իրենց տուածը միշտ տասնոցներ են։ Չեմ հասկանում, ես էլ եմ եղել… ուսանող երեխաներ եմ ունեցել, իրենք չէին վերցնում մանր, նեղանում էին։ Յետոյ էլ ստիպուած եմ կիրակի օրով վազել խանութներով, սրանց տուածը խոշորեցնել։ Իսկ իրենք, գիտէ՞ք, չեն վերցնում հետ մանր, ասում են, մեզ տասնոցներ պէտք չեն։ վախ վախ…

#զրույց #զրոյց #թերլեմեզեն #մանր #քաղցր #մենախոսութիւն

ասք շփվելու ձեւերի մասին

Երբ գիտես, ինչպէս օգտագործել կոնսոլ, դա նման է նրան, որ դու կարող ես խօսել կարգչի հետ։ Աւելի ճիշտ, դու նրան գրում ես։

Երբ դու գիտես ինչպէս օգտագործել մուկ, դա նման է նրան, երբ դու չգիտես լեզուն, ու փորձում ես ձեռքերը շարժելով ինչ֊որ բան հասկացնել։

Կարգիչները սովորեցուած են որոշակի ժեստեր հասկանալ, բայց դու չես կարող բացատրել նրան ամէնը այս ձեւով, առանց տեքստ։

ինքն իր համար զբոսնողը

կատու զրուցակիրները

զրուցակիցները եւ ինքն իր համար զբոսնողը

ու տենց

պատմություն կոշիկ առնելու մասին

— ես ուզում էի Երեւանում կոշիկ առնել, հիշում եմ, որ հայերը լավ կոշկակար են։ Տեսա էն ձեր գլխավոր փողոցում խանութ՝ «մեյդ ին արմենիա»։ Մտա, ու սաղ կոշիկները տենց երկար ծայրերով են։
— ծիծակ
— ծիծակի
— վրացերեն է՞լ
— ահա, ու ես իրենց ցույց եմ տալիս, ասում եմ, չէ, ուրիշ ձեւ կոշիկ չունե՞ք, ուզում եմ առնել, բոլորին ցույց տալ, որ հայկական կոշիկ ունեմ։ Չունեին։ Բայց ես շատ էի ուզում։

#Երեւան #կոշիկ #խանութ #մշակույթ #ծիծակ #վրացերեն #հայերեն #զրույց #Թբիլիսի

բնօրինակ՝ https://spyurk.am/posts/239164

ասք հիշողությունների մասին

ասում է՝

— էն որ ցարի ժամանակ ասում էին․ ուզում ես փող աշխատես՝ գնա Բաքու, ուզում ես ուտես֊խմես՝ գնա Թիֆլիս, ուզում եմ քաք՝ գնա Էրիվան, հիմա էլ բան չի փոխվել։

— ուրեմն ութսունականներին Լիգաչյովը եկավ Երեւան, պիտի բերեին Մերգելյան, տասնմեկերրորդ հարկ, այնտեղ կաֆե կար ոսկե ձկնիկներով, որ վերեւից Երեւանին նայեր։ Հա, ու էդ ժամանակ, այնտեղի, ո՞նց էր էն դիքի անունը, Հակոբյան, սաղ բալկոնչիկները ներկել էին, ու տրամվայի ռելսեր կային, որ նե տո սարքում էին, նե տո վերանորոգում էին, սաղ վրայից ասֆալտ լցրեցին, որ չտենա, հետո երբ արդեն Լիգաչյովը գնաց, էլի բացեցին, շարունակեցին գործը։

— իրա հերն էլ վաենի սկլադի պետ էր, ունեվոր էին, գնացել Մոսկվայից մերսեդես էր բերել, էն ժամանակ Երեւանում մենակ մեկ ուրիշ մերսեդես կար, ու էն մանումենտի դիքի վրա շլագբաումներ կային, գնացք էր անցնում, հա, տղան էր քշում, հետո մատորը փչացավ, ո՞րտեղից ճարեին, վոլգայի մատոր դրեցին։ էն էլ իրա մերսեդեսով աղջիկ էր կպցրել, մանումենտով գնում էր, ու կասետ էր փորձում դնել մագնիտաֆոնի մեջ, էն կասետն էլ չէր մտնում, տենց ճանապարհից շեղվեց, կասետը դրեց, նայեց դուրս ու խփեց շլագբաումին, հետո էլի ավտոներ կային, էլի խփեց, հահահա…

ու տենց

ասք լակոտության մասին

տեխնոպարկ։
մի խումբ տղաներ հռհռում են։
երբ կողքով անցա լսեցի՝
֊ ա կակ տի նախոդիշ մայու գռուձ, դարագոյ
֊ ս տրուդոմ

հռհռոցների նոր ալիք

֊ պրոլետարներ ֊ մտածեցի ես։

֊ զանուդա ֊ մտածեցին իրենք։

ու տենց

ասք մեծամիտ չլինելու մասին

այսօր այնպիսի բան եղավ, որ հավատս մարդկանց մեջ մեծացավ։ այսինքն մեկ է դեռ բացասական արժեք ունի, բայց դրական ուղղությամբ է։
ես սովորաբար խուսափում եմ մարդկանց հետ աշխատել, նախընտրում եմ մեքենաների հետ ֊ քանի որ իրենց սոֆթը ինչքան էլ վատը չլինի, այնքան նյարդերիս չի ազդում, ինչպես մարդկանցը։
բայց այսօր ուրախացա երբ լսեցի մեր ճարտարագետներից մեկի մտքերը մեր մասին։
ու չնայած դա «մենք, հետամնաց ասիացիները, իսկ իրենք, վեհ ու զարգացած արեւմտացիները» ոճով էր, որը բնավ էլ ռացիոնալ չէ, բայց եւ ինքնաքննադատական էր, իսկ դա արդեն օգտակար է առողջության համար։
ասում է՝ այ մենք այլ մարդկանց չենք հարգում, անկախ իրենց ազգից, պարզապես ուրիշներին, այ կարդացեք «Քաոս» կամ «Պատվի համար»֊ը,(դե մարդը ինչ կարդացել է դա է մեջբերում) կոշիկներով գինի ենք խմում, երբ մի բան ունենք, ու մեզ ուրիշներից լավն ենք դրանով զգում, երբ հեչ էլ լավը չենք։
֊ իսկ ֊ շարունակում է ֊ այ ասենք այն մեկը, որ եկել էր, ես երբեք չէի պատկերացնում, որ այդպիսի մարդը այդպես իրան կպահի։ շարվարը մաշված էր, ու հաստատ նա փողից նեղված չէ, որ նոր շալվար իրան չի առնում, պարզապես բանի տեղ չի դնում, դե մաշված է ֊ մաշված է։
կամ․․․ տեսե՞լ եք այսինչի հետ ո՞նց էր աշխատում, իջել էր ծնկները հատակին էր դրել, ու տենց իր կողքը գործ էր անում։ հայը բա տենց կանե՞ր։ չէ, չեմ ասում ոչ ոք, բայց ընդհանուր առմամբ, ախպեր, ստատիստիկայով։

հա, կրկում եմ, ինքնաքննադատությունը ընդհանուր առմամբ, ստատիստիկայով առողջությանը օգտակար է, քանի որ, կամ եթե նրան հետեւում է փոփոխություն, զարգացում։

ու տենց

ասք մշակութային տարբերության մասին

(04:16:33 ) venator: երբ որ
(04:16:39 ) venator: տոռենտ ես քաշում
(04:16:45 ) venator: ռուտռեկեռից
(04:16:51 ) venator: բոլոր տվողների
(04:16:57 ) venator: տոռենտ կլիենտը
(04:17:03 ) venator: մյուտոռենտն է
(04:17:05 ) venator: իսկ երբ
(04:17:11 ) venator: փայրըթբեյից
(04:17:17 ) venator: իսկ իսոհանթից
(04:17:27 ) venator: ահագին մարդ է հանդիպում
(04:17:31 ) venator: տրանսմիշընով

ու տենց

ասք լուծումներով կիսվելու մասին

ուրեմն,
մտնում է սենյակ մի տղա, բա Գործընկերը չկա՞։ Չկա։ Իսկ ես կարո՞ղ եմ օգնել։ Չգիտեմ, մենք իր հետ արդեն նայել ենք բայց ինչ որ բան չի ստացվել, ասաց հետո էլի մոտենամ, հիշեցնեմ։
֊ Հա, այնտեղ անհասկանալի բան է ֊ ասաց ԱյլԳործընկերը։
֊ Ի՞նչ է ո՞ր ֊ առանց կարդալը դադարեցնելու հարցնում եմ։
֊ դե տես, հինգ սերվեր կա, նույն ՕՀ֊ն է, նոր ինսթալ արած, մեկի վրա սամբան աշխատում է, մնացած չորսի վրա՝ չէ։
֊ ենթադրում եմ, որ կոնֆիգները համեմատել եք։ ֊ առանց իմ էկրանից աչքերը պոկելուց։
֊ հա բա ո՞նց, իհարկե համեմատել ենք։ տող առ տող։ լրիվ նույնն է։
֊ հմ։ իսկ ՍԵԼինուքսը անջատա՞ծ է ֊ պարզում եմ։
֊ հմ, իսկ դա ո՞նց իմանամ ֊ հարցնում է ԱյլԳործընկերը։
֊ cat /etc/selinux/config
֊ հա, դիսեյբլ է գրված։ հիմա նշանակում է որ անջատվա՞ծ է։
֊ ըստ կոնֆիգի հա, բայց․․․ իսկ getenforce ի՞նչ է ասում։
֊ ասում է Enabled.
֊ հա, դե setenforce 0 արեք, կանջատվի, կամ էլ ռեբութ, երբեմն սեթենֆորսը չի լսում։ Ու ստուգեք Սամբան կաշխատի թե չէ։

Տենց, ամեն տեղ էլ աշխատեց։

Հաջորդ օրը ԱյլԳործընկերը ստանում է նամակ, ես ու Գործընկերը, ԱյլԱյլգործընկերը սիսի լիստի մեջ ենք։
Այնտեղ գրված է
Շնորհակալություն, ԱյլԳործընկեր։
Խնդրում ենք, կիսվեք ձեր նախոդկայով նաեւ Նորայրի ու Գործընկերի հետ, որ նման դեպքերում նրանք նույնպես կարողանան մեզ աջակցել։
ժպտացի։
ու տենց

ասք օկուպացիայի մասին

Երկու օր առաջ Բիթլզ֊Բախ համերգից հետո, Զոլյանի ու Արտավազդի հետ խոսում էինք, պատմում էի Թբիլիսիի «Սովետական օկուպացիայի թանգարանի» մասին։
Ի դեպ, թանգարանը ահավոր լավն էր, առանձին փոստով կպատմեմ։
Տենց, Արտավազդը հարցրեց, արդյո՞ք կարծում եմ որ լավ է որ այդպիսի թանգարան կա։ Ես, իհարկե կարծում եմ որ լավ է, խոսեցինք, ասում էր, բայց չէ՞ որ միայն վատ բաներ չեն եղել մեզ համար ԽՍՀՄ տարիներին, չէ՞ որ ինչ որ լավ բաներ կային։
Ես կարծում եմ, որ լավ բաներ կային այն պատճառով, որ մենք որոշ չափով անկախ էինք ու որոշ չափով ինքնակառավարում ունեինք։ Նաեւ այն պատճառով որ պետ․ պատվեր կար, ասենք գրքերի թարգմանությունների, բայց դա արդեն անկախության հետ կապ չունի, ավելի շատ սոցիալիստիկ մոդելի հետ կապ ունի, ուր ամեն ինչ պետ․ պատվերով է։
Միկան էլ արձագանքեց, որ կապ չունի, մեզ, կամ վրացիներին ինչ որ բան թույլ տալիս էին անել, թե չէ, քանի որ դա մեկ է թույլ տալ էր, ու դա չի փոխում այն փաստը որ Սովետական զորքը տեղակայված էր իրենց մոտ, ու նրանք բնավ իրենց կամքով չեն մտել ԽՍՀՄ կազմի մեջ, այսինքն դա հենց օկուպացիա է կոչվում։
Իսկ չվհատվողը հանրամատչելի ցույց տվեց որ եթե քեզ թույլ են տալիս ժամը տասներկուսին տուն գալ, կամ ժամը երկուսին, կամ ժամը յոթին ֊ դա ազատություն չէ, քանի որ քեզ ինչ որ բան թույլ են տալիս։ Ու ավտոնոմյան անկախության հետ շփոթել պետք չէ։

ու տենց

ասք Բեռլինում չլինելու մասին

Երեւան։
Գիշերվա կեսին կանգնած ենք ընկերոջս հետ անցումի մոտ։
Փողոցը դատարկ է, բայց մենք սպասում ենք՝ կարմիր լույս է։
Սպասելուց ձանձրանալով նայում ենք իրար, միաժամանակ ասում՝
֊ Բեռլինում լինեինք, կանցնեինք։

ու տենց