ասք վերահսկողութեան մասին

Ուկրաինայի դէպքերն էլ ցոյց տուին, որ հողը, զէնքը, վերահսկողութիւնը թղթով չեն փոխում։ Խոստացե՞լ են իրենց տարածքային ամբողջականութեան երաշխաւորողը լինել ԱՄՆ֊ն ու ՄԲ֊ն (ՌԴ֊ի մասին չեմ խօսում)։ Եւ ո՞ւր են։

(Յանուկովիչն էլ նոյնն էր անում, ինչ արել են ՍՍ֊ն ու ՌՔ֊ն։ Երկիրը թուլացրեց, պարտքերի մէջ խրեց։ Եւ բանակը հզօրացնելու փոխարէն բերկուտին՝ ժողովուրդ ծեծող֊սպանողներին էր աճեցնում։)

— ՌԴ֊ի զօրքը հայ֊թուրքական սահմանին նշանակում է ոչ թէ որ իրենք մեզ պաշտպան են, այլ որ մենք այդ սահմանը չենք վերահսկում։ Դա ապահով չէ, երբ դու քո սահմանը չես վերահսկում։

— Սահմանը պէտք է լինի այնպիսին, որ հնարաւոր պատերազմի դէպքում ռազմաճակատի գիծը հնարաւորինս կարճ լինի։ Նկատի ունեմ, օրինակ Քարվաճարը պէտք է վերահսկուի մեր կողմից, այն զիջելը խոստումների փոխարէն նշանակում է հնարաւոր հակամարտութեան դէպքում նախապէս թոյլ լինել։ Իսկ ո՞րն է երաշխիքը որ հակամարտութիւն այլեւս չի լինի։ Ո՞վ կարող է դա երաշխաւորել։ Այսօր ես չեմ տեսնում այդպիսի ուժ։ Կան տարբերակներ, երբ օտար զինուած ուժերը վերահսկելու են մեր տարածքը, այսինքն՝ մեզ նոյնպէս։ Դա նշանակում է՝ մենք օկուպացուած ենք։ Եւ նոյնիսկ դա, չնայած անընդունելի գին է, միեւնոյն է չի նշանակում, որ պատերազմ չի լինի։ Նշանակում է, որ կարող է եւս մէկ խանգարող ուժ ունենանք պատերազմի ժամանակ, ինչպէս դա եղաւ իննսունականներին։

#պատերազմ #խաղաղութիւն #Ուկրաինա #Ռուսաստան #ԱՄՆ #վերահսկողութիւն #Հայաստան #Արցախ #Քարվաճար #սահման #զգօն

ասք վիշապին մակում բնակեցնելու մասին

ուրեմն, ուզում եմ մի քիչ գրել իմ մակօս֊ական փորձից։
որպէս դեւ, ով առաջին անգամ է այս օհ֊ի հետ աշխատում։ իմ հին ծանօթ աւստրալիացին իր մակի վրայ հաշիւ է բացել, որ կպնեմ, վոկ֊ը պորտ անեմ մակի։

նախ սիլանգից՝ ասեմ, որ այս գործիքն առաջին անգամ եմ փորձում, օգտւողի տեսակէտից ահագին յարմար է թւում։ Ոչ միայն տողն է ասում, ուր սխալն է գտել, ինչպէս ջիսիսի֊ն, ոչ միայն տողի որ երորդ նիշն է (միշտ զարմանում էի, ինչո՞ւ ոչ մի սի կոմպիլյատոր դա չի անում), ոչ միայն սիրուն գեղեցիկ պսեւդոգրաֆիկայով ցոյց է տալիս՝ ահա, այստեղ է սխալդ — այ այստեղ սա է պակասում, ասենք, բայց եւ… ակնարկում է թէ ինչ անես, որ սխալները ուղղես։

clang hints

Միւս կողմից, այդ իր վարքագիծը նոյնիսկ յոգնացնում է։ Ասենք, այս դէպքում, լրիւ անիմաստ է զգուշացնել, ինձ թւում է՝

clang warning

ասում է՝ «place parentheses around the ‘&&’ expression to silence this warning»։ ինչո՞ւ։ կոմպիլյատորը գիտի, չէ՞, ցանկացած սի֊ի կոմպիլյատորը այդքան պարզ բան գիտի, չէ՞ որն է օպերատորների precedence֊ը։ ուրեմն ո՞ւմ համար է։ գրողի, կամ կարդացողի։ որ գրողը տեսնի իր գրածը, ու իմանայ, որն է precedence֊ը, այնպէս չստացւի, որ կասկած լինի, որ նա չգիտի։

բայց սա արդեն ո՞ւմ համար է։ ակնյայտ անգրագէտի՞։ չգիտեմ, լա՞ւ է դա, թէ չէ։ այն էլ լռելեայն, առանց զգուշացումներն յատուկ միացնելու։

Ասենք այս կոդի մէջ կայ սխալ՝

int main()
{

   int a, b;
   
   a = 23; b = 42;

   if (a = b)
      {
        b = a;
      }

}

սիլանգը ասում է՝

clang_warnings

ասում է… նու ճիշտ բան է ասում, հա՞։ բայց կարող է ես ուզում եմ սենց բան անել, ինձ պէտք է հենց այսպէս, ինչի՞ պիտի հայհոյի։ նկատի ունեմ, նա ինձ նախապէս դնում է յիմարի տեղ։ ենթադրում է, որ ես չգիտեմ ինչ եմ անում։
չգիտեմ, լաւ է դա թէ վատ։
ջիսիսի֊ում իմ ցանկութեամբ կմիացնէի ասենք, -pedantic, ու կնայէի ինչ է ասում։

հիմա համակարգից։

փաստօրէն, ստատիկ բինար նիշք ստանալ չեմ կարող։ մակօս֊ում չի լինի։ իրենք (էփլը, ֆաշիստները, սրիկաները) չեն տալիս համակարգի գրադարանների ստատիկ տարբերակները՝ .a նիշքերը, ասենք։ Որ դրանց միջի .o նիշքերը լինի ստատիկ միացնել իմ ծրագրին։

երկրորդ շատ հետաքրքիր բանը։ այստեղ ELF չկայ, այստեղ Mach-O բինարնիկներ են։
ու այդ պատճառով էլ .so չկայ, կայ .dynlib.

ldd֊ի փոխարէն էլ otool է

$ otool -L voc
voc:
	/usr/lib/libSystem.B.dylib (compatibility version 1.0.0, current version 169.3.0)
$ 

ու վերջապէս այն, ինչը լրիւ անսպասելի էր։

ուրեմն, ես երբ voc֊ը թեստաւորում եմ, անում եմ այսպէս․ ստացա՞յ նոր վարկածը, իրենով իրեն շինում կոմպիլացնում եմ, ու նայում եմ md5 գումարը նոյնը մնա՞ց թէ չէ։

ինձ պէտք է որ նոյնը մնայ, եթէ չէ, ուրեմն ինչ֊որ բան սխալ է, ինքն իրեն վերարտադրել չի կարողանում։ ու սխալը երկար չի թաքնւում, արդեն երկրորդ անգամ, յաջորդ սերնդի վարկածը կամ ինքն իրեն, կամ այլ մոդուլներ կոմպիլյացիա անել չի կարողանում։

այս անգամ, նա ինքն իրեն ստաբիլ ստանում է, լրիւ գրադարանները ստաբիլ կարողանում է շինել, իսկ արի ու տես, որ իր իսկ md5 գումարը հա փոխւում է։
ամէն անգամ կոմպիլյացիայից յետոյ փոխւում է։

ես մտածում էի՝ խնդիր ունեմ։ ես եմ մի բան սխալ արել։
յետոյ մտածեցի, ո՞վ գիտի ի՞նչ է այդ ոչ էլֆ օ֊մախ բայնարին։ մի հատ ․օ֊ները ստուգեմ։

բոլոր գեներացւող ․օ֊ները նոյն էմդիհինգն ունէին։ Դա ինձ հանգստացրեց։ Բայց ամէն անգամ լինքինգից յետոյ ստացւած նիշքի էմդիհինգ գումարը փոխւում էր։ Յետոյ պարզեցի, որ այդ մակի ֆորմատի ձեւն է, ամէն անգամ լինքերը մախ բինարիի մէջ uuid է սարքում խփում։ այն պէտք է իրեն համապատասխանեցնելու համար արտաքին dwarf debugging տւեալները յստակ այս կամ այն նիշքի հետ։

այնպէս որ զգօն եղէք մակի համար գրելիս․ սիլանգը ձեզ կարող է յիմարի տեղ դնել, համակարգը ստատիկ բինար սարքել չի թողնի, իսկ լինքերը ամէն անգամ նոր ձեւի նիշք է արտադրելու նոյն կոդից։

ու տենց

ասք աւելի լաւ թէյի մասին

— Բա էս ո՞նց է մեր խոհանոցն ես հասել,— հարցնում է ինձ,— այդքան հեռու…

ինչն է մեր մօտ ինձ դուր գալիս, ամէն հարկում մի քանի ծուռ դրած խոհանոց կայ, իրենց ստոյկաներով, ու ազատ սրճով, թէյով։ իսկ խոհանոցի միւս կողմից խփած է մեծ շախմատի տախտակ, այն որ մագնիսոտ կպչուն խաղաքարերով են, ու որ պատկերասփիւռ֊ով էին օգտագործում շախմատային հաղորդումների ժամանակ՝ այդ տախտակների շուրջը հաւաքւում են մի քանի հոգով, խաղում, հետեւում։

— Ես ձեզ մօտ պանայեխած եմ արել,— բացատրում եմ, — քանի որ մեր մօտի խոհանոցում կանաչ թէյ այլեւս չկայ։ Յետոյ գնում էի թէյի հետեւից էսինչ թմի խոհանոց, յետոյ էնինչ, հիմա էլ հասայ ձեզ մօտ։

— Պարզ է,— ասում է,— դէ տես, էս տեմպերով երկրից դուրս հասնելն էլ է հնարաւոր։

Այնպէս որ զգօն եղէք պահանջների հանդէպ, աւելի լաւ թէյ կեանք հետապնդելով, կարող է ձեզ գտնէք մի այլ երկրում։

ու տենց

ասք ապահովության մասին

Աշխարհի գերագույն սուտերից մեկը ապահովությունն է։
Ապահովությունը բլեֆ է որ ստեղծվել է ստրուկների համար։

Ստրուկը ապահով է մինչ տիրոջ վրա ստրկություն է անում։
Երբ նա ազատ է, նա արդեն «ապահով չէ»։

Նույնը արտահայտվում է Սովետի նոստալգիա ապրող մարդկանց մոտ։
Ասում են ապահովություն կար։
ՀՀԿ վստահված անձինք էլ են այդ մասին ասում։
Ապահովություն ասում են կար Սովետում, իսկ հիմա ի՞նչ։

Բայց Սովետը չկա, չէ՞։
Այսինքն այնքան էլ ապահով չէր չէ՞ այդ ապահովությունը։
Պատասխանը պատրաստ է ֊ որովհետեւ քանդեցին չար ուժերը։

Լավ, իսկ ի՞նչ ասեն Լայկոսում աշխատողները։
Ապահով էին չէ՞, ձաձայի վրա էին աշխատում։
Փակվեց, չէ՞։
Անգործ մնացին չէ՞, նոր գործ փնտրեցին չէ՞։

Այսինքն ինչո՞վ է տարբերվում «ապահովը» ոչ ապահովից։

Նրանով, որ «ապահովը» այն է, երբ քեզնից քո ապահովությունը կախված չէ։

Իսկ ոչ ապահովը համարվում է այն, երբ քո ապահովությունը հենց քեզնից է կախված։

Բայց կրոնի, սովետի, բարի ձաձաների, կապիտալիստների, եւ այլ ենթահամակարգերի ազդեցությունը տոտալ է։
Մարդիկ դեռ երազում են ապահովության մասին, որը գոյություն չունի, ու նախընտրում են աշխատել «ապահով» տեղ, որը իրականում պակաս ապահով է, քան ազատությունը՝ մասնավորապես սեփական գործը, ֆրիլանսը։

Այո, դուք հիմա կասեք ֊ չեն թողնում աշխատել ֊ չար ուժերը, հարկայինը, օրենքը ֊ այ չեն թողնում, որովհետեւ բոլորդ ապահովության հետեւից ենք ընկել, ու ասում եք ֊ ավելի լավ է ստաբիլությունը, քան փոփոխությունները։
Ո՞վ է որ ստաբիլության ու ավանդույթների մասին խոսացող կուսակցությանը ձայն տվել։
Ե՞ս։
Չէ ֊ դուք, ով անապահովությունից եք բողոքում։

Այնպես որ զգոն եղեք երբ ձեզ ստում են՝ ապահովությունը բլեֆ է ձեզ ստրկացնելու համար մտածված, այլ մեկը բնավ ձեր ապահովության մասին ձեր պես չի մտածի։

Դա միշտ եղել է սուտ ու մանիպուլյացիա, ու կշարունակի լինել սուտ ու մանիպուլյացիա։

ու տենց

ասք մելիսայի գրողին բռնելու մասին

ոչ շատ վաղուց, մայքրոսոֆթ օֆիս֊ով գրված ցանկացած փաստաթուղթ պարունակում էր մատնահետք, ըստ որի լինում էր իմանալ կարգչի մակ հասցեն։
հենց այդպես էլ գտել են Մելիսա վիրուսի հեղինակին ֊ լոխանուլսյա, չգիտեր այդ մասին։
այսինքն մս օֆիսը խփում էր փաստաթղթի մեջ գուիդ, որը գեներացնելուց մսը օգտագործում էր կարգչի ունիկալ մակը։

հիմա արդեն կարծես փոխվել է վինդովսի, ասենք լիբսիի ֆունկցիան, ու գուիդ գեներացնելուց այն տեղեկատվություն, որով միանշանակ իդենտիֆիկացվում է կարգիչը, չի օգտագործում։

նշանակում է, կարող է նույնիսկ չիմանալով այնպիսի ծրագիր գրեիր, որը, փաստացի, մարդուն կհետեւեր՝ ընդամենը մայքրոսոֆթի գուիդ ֆունկցիան կանչեիր, ու գուիդը օգտագործողի կարգչի տեղեկատվությունը պարունակեր։

այնպես որ զգոն եղեք մս օֆիս օգտագործելիս կամ վինդովսի տակ ծրագիր գրելիս։

ու տենց

ասք ցանկեր համեմատելու մասին

Բոլորը գիտեն, որ յունիքս համակարգերում կան լոգ եղած յուզերներին ցանկը ստդաութ հանող ուտիլիտներ՝ «who» ու «w»։
Թվում է թե, երկուսն էլ նույն հարցին են պատասխանում՝ «արդեօք ովքերեն» ու բնականաբար նույն ցանկն են բերում, միայն մի քիչ տարբեր ձեւով ֆորմատ արած։

Սակայն, երբեմն լինում է, որ who֊ն ցույց է տալիս ավելի շատ լոգ եղած մարդ, քան w֊ն։
Ընդ որում w֊ն ասում է որ էլի այսքան մարդ է, բայց այդ իր իսկ ասած թվին անհամապատասխան քիչ ցանկ է տալիս։

Ինչի՞։

Ինչի՞ «who»֊ն ցույց է տալիս որոշ յուզերների, որ «w»֊ն ֊ չէ։
Կարելի է նայել, արդյո՞ք նրանք իրոք կան, իրոք լոգ եղած են։

Այդ համար մենք ունենք utmp (/var/log/wtmp) ու կարելի է անել
cat /var/log/wtmp | utmpdump
կամ այլ ֆորմատ ստանալու համար պարզապես
last
Հավանաբար, who֊ն ու w֊ն նույնպես օգտվում են այդ լոգերով։

# last | grep յուզերնեյմ

յուզերնեյմ  pts/4        մեքենա Wed Jun 27 13:43 - 13:44  (00:00)

……..

յուզերնեյմ  pts/56                        Fri Jun  1 15:53    gone - no logout

յուզերնեյմ  pts/51                        Fri Jun  1 15:53 - 18:01  (02:08)
…….

Փաստորեն, last֊ի ելքից պարզ է դառնում, որ այդ յուզերը լոգաութ չի եղել, հավանաբար պարզապես փակել է տերմինալը։

Այսինքն, «who»֊ն հաշվում է եւ “gone — no logout” եւ “still logged in” տողերը, իսկ «w»֊ն ― միայն “still logged in”։

Ընդ որում, նրանք տարբեր փաթեթների մաս են, ու հետեւաբար հեղինակների գործը։ Ինչը կրկին հուշում է, որ զանազանությունն ու տարբեր մտածելակերպը լավ է առողջության համար։

Ահա թե ինչպես են տարբերվում «who»֊ն եւ «w»֊ն։
Այնպես որ զգոն եղեք։
ու տենց

ասք երեսին ժպտալու մասին

Իմ մատյանի սպամի կեսը երեսիս ժպտում է։
Ասում են՝ հիանալի բլոգ է, կամ այ ես բաժանորդագրվեցի, կամ «զաչոտ աֆտարու» կամ ինչպիսի հետաքրքրությամբ կարդացին, կամ ինչպես փոխեց իրենց կյանքը այս գրառումը։

Ու ես առանց նայելու արդեն գիտեմ, որ ռուսալեզու մեկնաբանությունը որպես կանոն շոյանք են ռոբոտից, ով բնավ չի հասկացել ինչ է գրված։ Այդպես մի անգամ սխալմամբ Ջավադյանի մեկնաբանությունը սպամի մեջ եմ գցել։

Բայց դա հեչ, կարեւորը այն է, որ սպամերները գիտեն ստատիստիկան։ Երբ մարդու երեսին ժպտում ես, դա նրա վրա ազդում է։ Նրա ոտքերը թուլանում են։ Ու նա փոխադարձ ժպտում է։
Նա ավելի լավ է վերաբերվում դիմացինին(տվյալ դեպքում սպամերին), ու անում է իր ուզածը (այս դեպքում գնում հղումով)։

Այնպես որ զգոն եղեք, երբ ձեր երեսին ժպտում են։
Նրանք կամ հիմար են, կամ մանիփուլեյթիվ բիթչ են, սկազած նե բայուս։ Ըստ ստատիստիկայի։

ու տենց

ասք բնավ ոչ Մյոբիուսի ժապավենի մասին

կարծես քաղաքում չկա ժամկետը չանցած ժապավեն։ եղածի ժամկետն էլ այսպես թաքցնում են՝

այնպես որ #զգոն եղեք ժապավեն առնելուց։

ու տենց

ասք Ջուլի Բլեքմոնի մասին

Մի քանի օր է ինչ ինձ հայտնի մտքեր են այցելում իմ մոտ բաց է 1966 թվին ծնված ամերիկյան լուսանկարիչ Ջուլի Բլեքմոնի կայքը։

Նա մեծացել է մեծ ընտանիքում, ինը երեխաներից ամենահասակովն էր, եւ ինքը ունի երեք երեխա։

Լուսանկարների մեջ հիմնականում ընտանիքի անդամներն են, եւ ընկերները։ Իսպոլզույ տո շտը պոդ ռուկոյու, ի նե իշի սեբե դռուգոե, ցՖիլեասՖոգ։

Երեւի թե ինձ գրավեց իր հումորը, ու այն, ինչպես իր կարծես կենցաղային լուսանկարները դառնում են գեղանկարչություն, նկար, ու բնավ ոչ «մենք, խմած, դաչայում» ժանրի համալրում։

Այնպես որ զգոն եղեք լուսանկարիչների մոտ ծնվելիս։ Նրանք ձեզ կարող են օգտագործել որպես մոդել եւ թողնել առանց նախաճաշ վարձատրման։

Իսկ սա՝ Ջուլի Բլեքմոնի կայքն է։
Վայելեք՛։
ու տենց

ասք հատկացնելու մասին

ռեսուրսների՝ մասնավորապես ժամանակի սուղության պատճառով ամենը վերանայում եմ։ հատկացնում եմ ժամանակ միմիայն նրան ինչ իրականում ուզում եմ անել։

Դա պահանջում է զանազան հարցերին պատասխաններ։ Ո՞վ եմ ես։ Ի՞նչն է ինձ համար կարեւոր։
Ինչի հետ եմ ինձ նույնացնում, իդենտիֆիկացնում, ինչն է ինձ մոտիկ։ Մի խոսքով՝ ինքնաճանաչում։

Օրինակ, այստեղ գրել, կամ ինետվել ու կարդալ ես սիրում եմ։ Այնպես որ օնլայն ներկայությունս չի պակասի։ ։Ճ
Ու մատյանիս հետ ես ինձ իդենտիֆիկացնում եմ։ Սիրված գործերի ցանկը մեծ է, այստեղ չեմ փակցնի։ Պարզապես ասեմ, որ այլ բաների ժամանակ հատկացնել ինձ թույլ տալ չեմ կարող։ Այնպես որ, զգոն եղեք։

ու տենց