ասք ենթատեքստի մասին

ուզում եմ ասել, Նարեկի ցուցահանդէսին էի։ շատ ֆոտոներ չէի հասկացել, նա ենթատեքստն էր բացատրում։ ես տեղական ենթատեքստին լաւ ծանօթ չեմ։ յետոյ նաեւ թարգմանում էի արտասահմանցիների համար։ իրենք առաւել եւս ծանօթ չեն։

դա նորութիւն չէ։ ֆոտոն հասկանալու համար պէտք է տեղեկատւութիւն։ ես շատ աւելի հեշտ եմ հասկանում յայտնի նկարիչների ֆոտոները, քանի որ գլոբալ, կամ արեւմտեան ենթատեքստին, պատմութեանը, աւելի լաւ եմ ծանօթ։ ուր մնաց արտասահմանցիները։

այնպէս որ մեր լուսանկարիչները մնում են չհասկացուած։

բացի դրանից, նոյնիսկ եթէ բացատրես, արտասահմանցին կարող է կարծիք յայտնել, թէ հա, ափսոս, կամ վատ է, որ ասենք աֆրիկեաններն այլեւս չկան։ բայց իր համար դա երբեք այնքան կարեւոր չի լինի, ինչքան քո։

ասք երթի մասին

Աֆրիկյանների ակումբ վերադառնալիս ստանում եմ իմակ՝ Սարհատը չեք֊ին է լինում՝

Երթի ուղին՝ Աֆրիկյանների ակումբ, ԱՈԿՍ, Արամի խաչմերուկ, Ազգային պատկերասրահ, Ջանփլոդյանների թատրոն/Սպայի տուն, Բունիաթյանի շենքը/Յունիբանկ/Ամերիա, Սեւան Հյուրանոց, ծածկած շուկա, Մաշտոցի պուրակ, Արտակարգ Իրավիճակների նախարարություն, նրա դիմացը գտնվող Աֆրիկյանների այլ շենքը, Պուշկին ֊ Տերյան խաչմերուկում մնացած պատեր, Աֆրիկյանների ակումբ
Երթի ուղին

ուղին գրված է՝ ՋիՓիԷսՌիքորդեր֊ով,
նկարված է՝ Մափերո֊ով
ազատ քարտեզներ օգտագործելով։

եւ այդպես

ասք դասակարգային ատելության մասին

ես դեռ ընտրություներին հասկացա որ Հայաստանում դասակարգային ատելությունը կա, սակայն բնավ ոչ պրոլետարների ու կապիտալիստների միջեւ։
Այսօր, երբ մարդիկ կանգնած էին Աֆրիկյանների տան մոտ, պատկերավոր էր, երբ անցնում էին ջիպեր, ու այդ ջիպերի պատուհաններից նայում էին կլոր դեմքեր ոչ շատ խելացի արտահայտությամբ։
֊ ո՞վ է ձեզ վճարում։ Ինչի՞ն է ձեզ պետք այս փլվող շենքը։ Թող սիրուն «գյոզալ» նոր շենք լինի։ Ասենք ինչպես հյուսիսայինն է։ Լավն է չէ՞։
Նույնիսկ Աֆրիկյանների տան պատշգամբում կախված էին հյուսիսայինի լուսանկարները։ Բնակիչներն իրենք էին կախել, իրենց դուրը գալիս էր։
(Ի դեպ Աֆրիկյանների տան կողքից լավ երեւում է, որ ՌոսԳոսՍտրախի/ՅումՅում֊ի շենքը ծռվել է։ Կամ դա օպտիկական խաբկանք է, բայց բավական համոզիչ է։)

Ու այո, Հայաստանում կա դասակարգային ատելություն։
Այդ ատելությունը բնավ կապ չունի սոցիալական դիրքի, ավտոտրանսպորտային միջոցի, կամ վաստակած փողի չափի հետ։
Տարբերությունը այլ է։
Ինձ թվում է այն կապ ունի զարգացում, ինտելեկտ, քաղաք թագերի հետ։

ասք աֆրիկյանների տան մասին երեք

Այսօր Աֆրիկյանների տան մոտ լսեցի, որ երբ Թբիլիսիյում սուրբ Նշան եկեղեցու մոտակայքում գտնվող շենքերին վտանգ էր սպառնում, դա կանխելու համար բավական էր ընդամենը չորս օր։
Չորս օր, որովհետեւ հավաքվել էր երեք հազար հոգի։
Եւ չկար նույնիսկ մեկ ոստիկան։

Իսկ Մաշտոցի այգի գնում էին նույն մարդիկ, բնավ ոչ երեք հազար, ու իրենցից շատ էին ոստիկանները։ Ու քանի միջադեպ է եղել ոստիկանների մասնակցությամբ։

Ու դա նրանից է, որ Թբիլիսին երեկվանից չէ քաղաք, ու այնտեղ ապրողներից անհամեմատ ավելի շատերն են քաղաքացի։

Ու հիշեցի Նիկոլի այս հոդվածը, ուր նա գրում էր, որ Թբիլիսիյում մեծացածը գիտի որ նա պատմություն ունի, նա անկապ մարդ չէ, ու դրանից է որ արժանավայել է։

Հետո էլ հիշեցի Հովարդ Զինի այս խոսքերը՝

Պատմությունը կարեւոր է։
Եթե դու չգիտես պատմություն, ապա ոնց որ երեկ ծնված լինես։
Իսկ եթե դու երեկ ես ծնվել, ապա յուրաքանչյուրն այնտեղ, վերեւը, ով ունի իշխանություն, կարող է ասել ինչ մտքով անցնի, ու դու հնարավորություն չես ունենա ստուգել դա։

Ի դեպ, հարցազրույցը ամբողջությամբ ասյտեղ է։

ու տենց

պատմություն Աֆրիկյանների ակումբի մասին

ու տենց