ազատականութիւն թէյնիկների համար

ես վաղուց ինքս ինձ հարց էի տալիս՝ ինչո՞ւ այֆոնը, կամ դրա պէս մի բանը, չծնուեց ճապոնիայում։ ճապոնիայում կային, թւում է թէ, բոլոր նախադրեալները՝ որակեալ ճարտարագէտներ, ով փայլուն տեխնիկական լուծումներ են գտնում։ արդէն կար պոպուլար աուդիո փլեյերը՝ սոնի ուոլքմենը։ արդէն կար խելախօս՝ սոնի էրիքսոնը։ կային զանազան լոկալ շուկային սպեցիֆիկ սմարտֆոնոտ ծառայութիւններ։

թւում է թէ, մնում էր միացնել սոնի էրիքսոնը ու սոնի ուոլքմենը, յաջող լուծել մի քանի տեխնիկական խնդիր ու ահա։

մինչ այդ ես ինձ հարցնում էի՝ ինչո՞ւ անձնական համակարգիչների շուկայում ճապոնացիները չդարձան առաջինը։ ինչո՞ւ իրենք չսկսեցին այբիէմ փիսի֊ի կամ մակինտոշի պէս մի բան։ ինչո՞ւ դրանք պիտի ծնուէին միացեալ նահանգներում։

հիմա ես ունեմ բացատրութիւն, որը կը փորձեմ շարադրել։

ճապոնիայում ստաբիլ եւ կլանային հասարակութիւն է։
ճապոնիայում՝ ինդիւիդուալների հասարակութիւն չէ։

ճապոնիայում, ինչպէս եւ նահանգներում, եղել են տանը ոտքի վրայ համակարգիչ հաւաքողներ։ ամերիկայի այդպիսի մարդկանցից էր Էփլի հիմնադիր Վոզնյակը։ Եւ ենթադրում եմ, որ ճապոնացի Վոզնյակի հետ եղաւ այն, ինչ եղել է ամերիկացի Վոզնյակի հետ։ Երբ Վոզնյակը ցոյց տուեց իր փայտէ կորպուսով համակարգիչը իր կորպորացիայի մենեջմենթին, իր վրայ ծիծաղեցին։

Կորպորացիաները չէին զգում, որ գոյութիւն կարող է ունենալ տան համակարգիչների շուկայ։ յայտնի արտայայտութիւն է՝ շուկայում կարող է լինել պահանջարկ, գուցէ, տաս տան համակարգիչների։ ու որ երբ այդպիսի արտադրող յայտնուի, իրենց բիզնեսը վտանգուած է լինելու։

ես վտանգուած եղաւ՝ ի պատասխան էփլին այբիէմը խուճապահար, հապշտապ արտադրեց այբիէմ փիսի֊ն։ բայց ուշ, եւ ոչ այնքան լաւ, ինչպէս էփլը։ այդ պատճառով փիսի֊ն մակի հետ առաջին մօտ տաս տարին համեմատելի չէր։

կարծում եմ ճապոնիայում սկզբում տեղի է ունեցել նման մի բան։ փայլուն ճարտարագէտները չէին կարողացել կորպորացիայների կառավարիչներին համոզել սկսել տան համակարգիչների արտադրութիւն եւ լուրջ զբաղուել այդ գործով։ դա նշանակում էր կտրուկ փոփոխութիւնների գնալ, եւ կորպորատիւ դանդաղաշարժ մեքենաները դրան միշտ չէ որ պատրաստ են լինում։

իսկ էփլը ճապոնիայում չէր ծնուի, քանի որ մէկ մարդու ուժերից վեր է կլանային, կորպորատիւ միջավայրում իր ֆիրման բացել, եւ վնասել եղած ֆիրմաների բիզնեսին։

իսկ ամերիկայում ջոբսը գտել է ինուեստորներ, եւ սկսել է գործը։ եւ երկու ընկեր ով աւտոտնակում էին գործ անում, փոխեցին տեղեկատուական տեխնոլոգիաների շուկան, ու թերեւս, ամբողջ աշխարհը։ ընթացքում շատ կորպորացիաներ վնասներ կրեցին, բայց շահեց պրոգրեսը, ու շահեց սպառողը։

այնպէս չէ, որ կորպորացիաները երբեք չեն կարողանում են ժամանակին կողմնորոշուել։

ասենք, ֆուջիի նոր տնօրէնը երկու հազարականների սկզբին արեց շատ ոչ պոպուլար քայլ, բարդ քայլ ճապոնիայի համար։ նա զգաց, որ անալոգային ֆոտո֊ի շուկան վնասուեու է, ու դեռ այն ժամանակ, երբ ոչ մի վտանգ կարծես թէ առկայ չէր, փակեց մի քանի գործարան ու ազատեց լիքը աշխատողներ։ նա կտրուկ փոխեց ֆուջիի ուղղութիւնը, եւ այդ պատճառով ֆուջին ոչ միայն դեռ գոյութիւն ունի, այլեւ թուային լուսանկարչութեան մէջ ամենայաջողակ ֆիրմաներից է։

սակայն, միեւնոյն է, եւ ֆուջին, եւ քենոնը, եւ նիկոնը այսօր լուսանկարչական շուկայում ընդամէնը մի փոքր նիշ են զբաղեցնում։
ֆոտո շուկան վերցրել են գուգլն ու էփլը, քանի որ լուսանկարների ճնշող մեծամասնութիւնն արւում է խելախօսներով։

երկուսն էլ՝ եւ գուգլը եւ էփլը ստեղծել են աւտոտնակային անհատներ։ քանի որ ամերիկան է այդպիսի տեղ, ուր հասարակութիւնը լիբերալ է՝ եւ խաղի կանոնները բոլորի համար նոյնն են։ գոնէ աւելի նոյնն են, քան այլ երկրներում։

այդ պատճառով էլ ամն֊ն է առաջատար երկիր, եւ մնալու է առաջատարը։ ամն֊ում կը փլուզուեն զանազան կորպորացիաներ, կը կատարուի այն, ինչը հզօր կորպորացիաների բիզնես շահերին հակասում է։ քանի որ դա այն տեղն է ուր մէկ առանձին մարդն ունի նշանակութիւն։ մէկ մարդ ով աշխատում է աւտոտնակում եւ կորպորացիաների կոնսորցիումը պէտք է խաղան նոյն կանոններով։ եւ կորպորացիաները պարտւում են առանիձն մարդկանց։ սա ընդհանուր առմամբ եւ կոչւում է ազատականութիւն։

ու տենց

ասք կրկնօրինակելու մասին

Հետաքրքիր է իմանալ, որ Լեյկայի, նույնիսկ վերջին, Մ մոդելները՝ այսինքն ամենաթանկ եւ ամենավեհ մոդելները, ավտոֆոկուս չունեն։
Ֆոկուսը իմ մշտական պրոբլեմն է։ Ես օգտագործում եմ հին օբյեկտիվներ, ու ձեռքով եմ բռնում ֆոկուս, հետեւաբար, կախված տարբեր հանգամանքներից, օրինակ նրանից, վյուֆայնդերը իմ աչքով ճի՞շտ է կարգավորված, թե խախտվել է, կհասցնե՞մ թե չէ, ես հաճախ ստանում եմ ոչ ֆոկուսի մեջ կադրեր։
Այնպես չէ, որ չեմ հասկանում այն պարզ բանը որ այն ինչ ուզում ես ցույց տալ, պետք է երեւա, իսկ որ երեւա, պետք է ֆոկուսի մեջ լինի։
Ես զարմացա, որ Լեյկայի ամենավերջին մոդելները միեւնույն է ավտոֆոկուս չունեն։
Կարդացի ինչու՞։ Պարզվում է, դիզայնը իրենց բարդ է փոխել։
Ունեն լավ դիզայն արված ժապավենային խցիկ, սարքեցին նույնից, բայց թվային։
Ավտոֆոկուսի մեխանիզմը ո՞րտեղ տեղավորեն առանց խցիկը մեծացնելու։ Տեղ չունեն։ Ու Քենոնի եւ Նիկոնի պես փող չունեն այնքան հետազոտություն անելու, ռադիկալ արտադրությունը փոխելու համար։
Ապա պարզապես այլ տարբերակ չունեն, քան ասել՝ մենք այլ կերպ ենք, մենք այլ ենք։ Մենք ռեյնջֆայնդեր ենք, առանց ավտոֆոկուսի ու տարբեր համովությունների։ Բայց մեր մոտ հիանալի որակ է, իսկ նկարողը պետք է ինքը իմանա ինչպես ֆոկուսվել, այնքան բարդ չէ, այն էլ մեր հիանալի հեռաչափի օգնությամբ։

Ու դա, ես կարծում եմ, ճիշտ որոշում է։
Ու լրիվ եւրոպական։
Եւրոպան չի հասցնում ոչ ամերիկացիների, ոչ էլ ճապոնացիների հետեւից։ Չի կարող։
Նրանք ուրիշ են։ Երբեք չեն կարողանա համեմատվել։
Բայց եւրոպական ընկերությունը միշտ կունենա իր սպառողին։
Եւրոպայում ու Ասիայում։ Իհարկե, ոչ ԱՄՆ-ում։

Որովհետեւ մրցելը՝ սխալ որոշում է։
Երբ օրինակ աղջկան այլ տղաներ են դուր գալիս, իր տղան սկսում է մրցել։ Իսկ ես էլ ունեմ երկու գլուխ։ Թարթիչներս էլ փոխեմ, ապա դուր կգա՞մ քեզ։
Մրցելը ու համեմատվելը սխալ է։
Նրանք ձեզնից լավը չեն, նրանք ուրիշ են։
Երբ սկսում ես մրցել, փոխվել, հետեւել այլերին, դուր գալու համար, կորցնում ես քեզ, ու երբեք նրա պես «լավը» չես լինի։

Ու նույնը կործանում է Նոկիա ընկերությանը՝ այֆոն սարքելու ձգտումը։
Ես նայում էի Նոկիա Ն9-ին, գիտեի որ այն ինձ պետք է խաղալու, գործ անելու համար, ու ձեռքս չգնաց այն գնել, այնքան բարակ, այնքան գլամուր էր։ Ու այդ բարակության համար նրանք զոհաբերեցին սդ քարտ սլոտը, ու մարտկոց փոխելու հնարավորությունը։
Ինչի՞։
Որովհետեւ մտածում են, որ այժմ պետք է լինել այֆոնի պես։

Ու դա է իրենց սխալը։ Վերջ, Նոկիան էլ չկա, եթե այդպես շարունակի։ Այֆոնի պես լինել պետք չէ, պետք էր լինել այնպիսին ինչպիսին կային։ Վաճառվելու էին բացի Եւրոպայից Չինաստաններում, Հնդկաստանում ու այո, Հայաստանում։
Բոլորը գիտեն, որ Նոկիան բարակ հեռախոս չէ։ Նոկիան պետք է շարունակեր արտադրել իր հաստ հեռախոսները, զարգացներ Մաեմոն, Սիմբիանը, այնպես ինչպես եւ պլանավորում էին։
(ի դեպ կարծում եմ, որ Մաեմո գծի N810 — N900 — N9 շարքի սարքերի դիզայնը գնալով վատանում էր, իսկ ամենալավը հենց N810-ն է։ Շատ հավես է, որ այժմ կարելի է նրա վրա քշել ժամանակակից nemomobile։)
Ու բնավ չվհատվել այն բանից որ նահանգներում չի վաճառվի։ Նահանգները ձեր տեղը չեն, այնտեղ անդրոիդ ու այֆոն է լինելու, դա պարզ է։
Նոկիա մեկ է չի լինի։ Իսկ թե լինի, ապա ամերիկյան վինդոս ֆոն օպերացիոն համակարգով, դա մեկ է նրանք չեն արդեն, միայն երկաթն է իրենցը։ Իսկ Նոկիան ավելին էր քան երկաթը։ Նոկիան սեփական ԾԱ ուներ, իր առավելություններով ու թերություններով։
Օրինակ, Սիմբիանի միջուկը ունակ չէր ապահովել այնպիսի գրաֆիկական էֆեկտներ, ինչպես ստացվում է Դարվինոտ ԱյՕսում ու Լինուքսոտ Անդրոիդում։ Նույն ժամանակ, նրանցից ոչ մեկը չի կարող ապահովել այնպիսի սնուցման խնայողություն, ինչպես Սիմբիանը։
Ու այո, Նոկիաները թանկ էին լինելու։ Ինչի, հիմա թա՞նկ չեն։ Թանկ են։

Եւրոպացիների ուժեղ հատկանիշները կապված են իրենց թույլ հատկանիշների հետ։ Այսպես, պասկալը եւրոպայից հասավ նահանգներ, սկսեց զարգանալ, վաճառվել այնտեղ, բայց՝ միայն վինդովսի տակ — եւրոպացիները ավելի դանդաղաշարժ են, ու դժվար են ընդունում նորը։ Բացի դրանից, զարմանալի չէ, որ Բորլանդի Դելֆիի նախագծողին, եւրոպացի Անդրեաս Հայլսբերգին «առավ» Մայքրոսոֆթը, դոթնեթ ստեղծելու համար, ու այդպես Բորլանդը պրծավ, իսկ դոթնեթը տարածվեց։

Իսկ Եւրոպական երկրներում օգտագործում եւ զարգացնում են, հնարավորին չափ իրենց տեխնոլոգիաները՝ Պասկալ, Մոդուլա, Օբերոն։ Իհարկե, գլոբալացման ժամանակ դա բարդ է, որովհետեւ կան այսպիսի մարդիկ, ով չի հասկանում ինչ արժեք ունի իր հայրենական արտադրանքը, ու գնահատում է այն ինչ տարածված է, բայց միեւնույն է, դա հնարավոր է։

Ու նույն պատմությունը եղավ երբ ԽՍՀՄ-ում որոշում ընդունվեց սեփական կարգիչներ նախագծելու տեղը կրկնօրինակել, թխել արտասահմանյանները։ Որովհետեւ այդպես ավելի էժան է։
Հա, էժան է, բայց այդպես դու միշտ մի քայլ հետ ես։
Միշտ։
Ու գնալով ավելի ես հետ մնալու։

Այսինքն, եղիր ու զարգացիր ինքդ ինչպիսին կաս դա միայն մարդկանց մասին չէ, դա ազգերի, պետությունների, ընկերությունների մասին էլ է։

ու տենց

ասք այֆոններով չնկարվելու մասին

Apple doesn’t want to annoy Hollywood majors and record labels who provide iTunes with valuable content. No wonder the company is happily bowing to content owners’ every whim, actively seeking ways of preventing us from capturing stills and recording video in certain situations. That’s right, future iPhones could refuse to capture cams of the latest blockbuster flick and might keep you from snapping images of your favorite band’s live performance. Come on, you’re aware this files as copyright infringement after all…
The system proposed calls for an image processing circuitry electrically coupled to the phone’s camera, designed to “determine whether each image detected by the camera includes an infrared signal with encoded data”, per Apple’s patent application

այստեղից
ահա, հետո էլ ասում են, ինչու՞ եք այօսիստներին անալ ստրուկեր անվանում։
սակայն, այս տեխնոլոգիայի մեջ մի լավ բան կա։ կարելի է այն օգտագործել այնպես, որ քեզ այֆոնով չկարողանան նկարել։ այսինքն հաքերները փոխարենը այֆոնը ջարդեն այնպես որ չենթարկվի չնկարելու սիգնալներին, պատրաստեն սարք, որը կարելի է ման տալ քո հետ, ու որը կխոչընդոտի որ քեզ այֆոնով նկարեն։

ու տենց

ասք չսեփականության մասին

ՄՆ-ում դատը արգելել է Սոնի Փլեյսթեյշն ջեյբրեքը տարածել։
Այսինքն՝ չի կարելի քո իսկ ունեցած երկաթը, որի համար փող ես տվել օգտագործել այնպես ինչպես ուզում ես։

Սպասում եմ, Ջոբսը արգելի այֆոնների ջեյլբրեքի տարածումը։
Ասենք անելը՝ կարելի է, իսկ ծրագիր տարածելը, որը անում է՝ ոչ։

ու տենց

ասք ստեղծելու կամ սպառելու ընտրության մասին

Nokia’s preloaded apps encourage you to create — shoot video, share photos, blog, etc. — while the Apple platform encourages you to consume — buy music, buy games, buy apps

այստեղից

Բա որ ասում եմ, Նոկիան չարոտ ա, բայց մնացածը անհամեմատ ավելի չար են։

ու տենց

ասք պատենտային տրոլլերի մասին

թույն տվեք ինձ, ես նոր հասկացա, ինչում էր պատճառը այֆոնի համար միմիայն երեք լեզվով գրելու սահմանափակման։
մտածենք, ի՞նչն է միավորում բորտից դուրս մնացած տեխնոլոգիաները․
մոնո, ֆլաշ, ֆրիպասկալ/լազարուս․․․
ճիշտ է․ կրոսսպլատֆորմ դեվելոփմենթ։
մի անգամ գրում ես, ամենուր աշխատում ա։
էփլի նպատակը հնարավորին չափ դժվարացնելն էր կրոսսպլատֆորմ սոֆթ գրելը և դրանով ԾԱ ֆրագմենտացիա ստեղծելը։
Ավելի պարզ, հնարավորին չափ խոչընդոտելը նրան, որ նույն ծրագիրը լինի և անդրոիդի, և ուինմոբայլի, և մեմո/միգոյի, և եսհեռախոս-ի համար։
Օբջեքթիվ սի/կակաո ով փորձել ա գիտի ինչ ա։ Ի դեպ սիմբիանի սիպլյուսներն ել մի բան չեն։
Բայց Նոկիան արեց ճիշտ հակառակը, պորտ անելով qt-ն սիմբիանի վրա և այսպիսով հեշտացնելով դրսից qt-ով գրվախ սոֆթի պորտը սիմբի։

Էլի ի դեպ․ էփլը պատենտավորել է այֆոնի տեսքը․ պատենտում նկարագրված է թաչսքրին ու ստեղն։ Առանց մեկնաբանության։

ու ես չեմ ասում որ էփլենք «վատն են», կամ «լավը չեն»։ Ոչ բնավ։ Պարզապես չար են։

Ու փորձում են էժան քայլերով էլիտարության համ տալ, պատճառաբանելով, որ ծիպը ֆլաշը բիդլոկոդերների գործիք ա, ու դրանով իսկ դարձնում է եսհեռախոս-ը բիդլոի, այսինքն չմտածող մարդկանց համար հեռախոս։
Ես չունեմ այֆն և չգիտեմ ինչպես այն օգտագործել։

ու տենց

ասք մատներին քսմսվող եսհեռախոսեմ-ների մասին

Գիտեք, որ էփլ չեմ սիրում, այֆոն առավել ևս չեմ սիրում։
Հակիրճ․
ա — այֆոնի համար կարելի է գրել միայն մակոսի տակ։
բ — լայբրարիների լիցենզիոն սահմանափակումների պատճառով անհնար է անել քմփայլեր որը կգեներացնի այֆոնի համար կոդ ու կաշխատի ոչ մակոսում։
գ — եթե ունես այֆոն, իրավունք չունես, ու առանց ջարդելու չես ել կարող, քո գրած ծրագիրը իրա վրա աշխատացնել, առանց էփլին տարեկան 99$ դեվելոփեր լայսենս վճարելու որ էլֆդ սայն անի։
դ — դաբլիքեյթ ֆանքշնալիթի — ալտերնածիվ բրաուզերները և մեյլ կլիենտները ու այլ լավ ծրագրեր բան են լինում ափստորում այդ պատճառաբանությամբ։
ե — մալտիթրեդինգ ծրագիր գրելն անհնար է եթե դու էփլ չես բնավ։ թեյնիկների համար․ ասենք որ բրաուզերը ֆոտոներ ա քաշում, չի սպասում չէ, որ մեկը քաշի հետո մյուսը՝ միաժամանակ ա քաշում։ այ տենց ծրագիր գրելը նե տո ավելի թանկ ա նստում, նե տո պարզապես միայն էփլենք կարող են։
զ — մարտկոցը փոխելու համար անհրաժեշտ ա հեռախոսը բենզոպիլայով սղոցել
է — մալթիթասքինգ չէ բնավ։ Նույնիսկ վերջին այֆոնը որը իբր մալթիթասքինգ է, խիստ սամանափակումներ ունի, ծիպը սքայփ կամ փլեյեր և բրաուզեր։
Ու եթե դա լիներ գոնե տեխնիկական պատճառներով, ասենք, եթե ափլիքեյշնները մի ադրես սփեյսում աշխատեին, ու սիսթեմ քոլը առանց ծանր կոնտեքստ սուիթչի աշխատեր՝ կհասկանայի։ Այդ դեպքում լեզուների սահմանափակումը ուղղված քոմփայլերի կողմից փոինթեր արիֆմեթիք թույլ չթալը, որ ուրիշի ադրես սփեյս չվնասի, էլի կհասկանայի։
Բայց այս սահմանափակումը արդեն չափն անցնում ա՝

Prior to today’s release of the iPhone OS 4 SDK, section 3.3.1 of the iPhone Developer Program License Agreement read, in its entirety:

3.3.1 — Applications may only use Documented APIs in the manner prescribed by Apple and must not use or call any private APIs.

In the new version of the iPhone Developer Program License Agreement released by Apple today (and which developers must agree to before downloading the 4.0 SDK beta), section 3.3.1 now reads:

3.3.1 — Applications may only use Documented APIs in the manner prescribed by Apple and must not use or call any private APIs. Applications must be originally written in Objective-C, C, C++, or JavaScript as executed by the iPhone OS WebKit engine, and only code written in C, C++, and Objective-C may compile and directly link against the Documented APIs (e.g., Applications that link to Documented APIs through an intermediary translation or compatibility layer or tool are prohibited).

էս ո՞վ են արա էս ու՞ր եմ ընկել։
ֆսյո, էս երեք լեզվով պետք ա գրեք այֆոնի համար։ Ինչպես և չհամարձակվեք էկրանին դիպչել մեկից ավելի մատերով, էփլը մալտիթաչը պատենտավորել ա։ Ուշադրություն դարձրեք, վերևի նշված ցանկի մեջ չեմ գրել այն մասին որ ինթերփրեթեդ լեզուներով չի լինի այֆոնի համար դեվելոփ անել։ ՕԿ, հասկանում եմ՝ սայն անելով ու ափսթորը դոգմայի հասցնելով անվտանգությունը բարձրացնում են։ Չնայած դա էլ է վիճելի։
Բայց ասենք մոնոենք, որոնց ես նույնպես չեմ սիրում բնավ, չարչարվել, մոնո արմ նեյթիվ բաքենդ են սարքել, հատուկ այֆոնի համար մոնոյով ծրագրեր գրելու համար։ Էլ ֆսյո, չի լինի։ Զուր էր իրենց արած գործը։ Ինչպես և Ադոբ ֆլեշ(որից զզվում եմ սակայն) թու արմ նեյթիվ կոդ բաքենդը։
էս ամենից հետո մնում են մարդիկ որ իրանց փո՞ղ են տալիս։ Այն էլ այդքան շատ։
Մանավանդ գյոզալ Մեմոները թողած:
Իմ կարծիքով հիմա շուկայում քիչ թե շատ ընդհունելի շուստրի հեռախոսը՝ Nokia N900 է
ՀԳ․ Հիմա մնում ա անել սենց․ նեյթիվ բաքենդները շտապ կփոխարինվեն Սի բաքենդներով։ Ինչով ուզում ես գրի՝ կգեներացնի սի, քոմփայլ կանի նեյթիվ։
ու տենց