— լսի, դո՞ւ ես իրան էդ ժապաւէնը տուել, կինո, տարօրինակ պերֆորացիաներով։ — հա՛։ — լսի, երեւակել եմ, նոր եմ ջոկել կինո ա, մուրը մաքրեցի, չգիտէր ինչ ժապաւէն ա։ — հա՛, էթերնա ա։ — լսի, բա ինչի՞ ա պերֆորացիաների վրայ նկարել։ — չգիտեմ։ նա զենիթով էր նկարում։ — հա, զենիթո՞վ՝ լաւ, պարզ ա, ապա ամէն ինչ կարայ լինի։ — հա, ամէն ինչ։

#զրոյց #ֆոտո #ժապաւէն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Մտածում եմ գիտհաբում կազմակերպութիւն բացել՝ ուր կը հաւաքենք հայկական պատմական կոդ․ ըստ երեւոյթին նէնց բաներ, որ գրուել են առանձին դեւելոփերների կողմից, ինչպէս ուինքէյսը, ու ինչ֊որ կազմակերպութիւնների ծրագրերի հին վարկացներ, որ իրենց էլ պէտք չեն, ու վտանգ չեն տեսնում ելատեքստը հրապարակելու մէջ։ այդպիսի մի ծրագիր, օրինակ, կար դօս֊ի համար, եկեղեցիների տուեալների բազա էր, նկարներով, զի վիդեօ քարտը էն ժամանակ ֆոտոներ չէր ձգում։ ու կարող ա ընկերուծռթիւնների մօտ ազատ կոդի կուլտուրային էլ նպաստի։ [Կարդալ աւելին]

այսպէս, ֆոնային ռեժիմում նուագելու համար յաւելուածը փող ա ուզում։ իսկ սէյլֆիշի յաւելուածները մեծ մասամբ չեն էլ դիտարկել դէպք, երբ յաւելուածը մինիմիզացւում ա։ ու շարունակում են նուագել։ մասամբ այն պատճառով, որ չեն դիտարկել, որ կանգնեցնեն, մասամբ այն, որ համակարգը լրիւ բազմաառաջադրանքային ա։ այսպէս սեփականատիրական ծրագրերը կարող են ոչ թէ պահանջել փող արած գործի համար, այլ անել գործ, ու պահանջել վճարել, որ այդ արածը չկիրառեն։ ի դէպ, ես այսպէս եմ սկսել մտածել դիջէյութեան մասին՝ այնքան էի ուզում կիսուել սիրած երաժշտութեամբ, որ միացնում էի սէյլֆիշով սարքը բարձրախօսներին, ու մէկից յետոյ միւսը դնում, տարբեր յաւելուածներով։ [Կարդալ աւելին]