ես արդէն պաշտօնապէս նստել եմ սրճի վրայ։ երեւի։ դէ երկու երեք օր ա մտնում եմ հալդի, քարֆուրում, կամ դեմիրճեան։ փորձում եմ տարբեր բաներ։ ատլանտիկո֊ն բնաւ դուրս չի գալիս, իսկ այ առաուկան հաւէսն ա, համով ա։ բայց էդ չի հարցը, հարցն այն ա, որ սա որոշում ա, ոչ թէ կախուածութիւն։ ես յոգնել եմ ինձ վատ ու վատը զգալուց, պէտք ա խմեմ, որ ինքս ինձ օգտակար լինեմ։ ո՞նց էր արեւմտահայերէն՝ ինքզինքս, այո։ [Կարդալ աւելին]

երէկ գիշերը տուն հասայ, կարդացի, կայ էսպերանտո֊ի ֆորք, կոչւում ա՝ ido, անհամեմատ աւելի լաւն ա, բայց աւաղ գրեթէ մարդ չի տիրապետում։ իսկ էսպերանտոն ամենատարածուածն ա միջազգային արհեստական լեզուների մէջ։ #էսպերանտո քանի պիտակել եմ, կրկին գրեմ, որ իմ կարծիքով էսպերանտոն լրիւ մոդերնիստական գաղափար ա ու լեզու, զուգահեռ ա ասենք բաուհաուսի լեզուների մէջ։ օբերոնն ու գոու֊ն էլ մոդերնիստական ծրագրաւորման լեզուներ են։ բայց մենք ապրում ենք պոստմոդերնի շրջանում, ու մարդիկ էլ շատ պոստմոդերն էակներ են, ակնյայտ ա որ իրենց հաճելի չի լինի մոդերնիզմը։ [Կարդալ աւելին]

երբ իմանում եմ, որ մէկը կատու ա վերցրել, չեմ ուրախանում իր համար։ ինձ թւում ա, իրան խաբել են, գցել են։ նա ունի ծնողական բնազդ, ու հիմա վատնում ա այն անփոխադարձ ու ոչ հաւասար յարաբերութեան մէջ՝ ես շատ սուր եմ ընկալում կատուներին, ու հասկիներին, ով, իմ կարծիքով, աւելի քիչ են սիրում իրենց տէրերին, կամ աւելի ճիշտ ա ասել՝ իրենց հետ ապրողներին, քան այդ մարդիկ՝ իրենց ընտանի կենդանիներին։ ու տենց ահագին անտարբեր եմ իրենց նկատմամբ։ [Կարդալ աւելին]