ասենք էս ի՞նչ ա, ինձ դուր չի գալիս համակարգ ուր տէնց բաների համար առանձին յաւելուած ա պէտք։ ու լիքը հարցի պատասխանն ա՝ there’s an app for that, զի պէտք չի, կամ ինչի՞ պէտք ա պէտք լինի։ #անդրոիդ #էկրանահան

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

շաբաթից կիրակի գիշերը գրականութիւն էի դասակարգում, մէկ էլ սա ձեռքիս տակ ընկաւ՝ http://www.hpmor.com/ ու կպայ, ոչ գիշերը քնեցի, ու հիմա էլ հէնց ազատ եմ, կարդում եմ։ ըստ որում ռոուլինգի գրքերը չեմ կարդացել բնաւ։ #գիրք գրողն էլ, երեւի տտ֊շնիկ ա, կամ տէնց մի բան։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

— մերոնք այրեցին ադրբեջանական դիրքը, չթողեցին կահաւորել։ վերջապէս։ թէ չէ իրենք նոյնիսկ կրակում, չէին թողնում մեր հրշէջները կրակ մարեն։ — ռուսական դելեգացիան դուգին֊մուգինով այցելել ա լելետեպէ՝ ապրիլեան պատերազմի ժամանակ մեզնից վերցրուած բարձունքը, նկարուել ա։ — իսրայէլական ռուսալեզու ալիքի տեսանիւթ եմ դիտել, որի վերնագիրն ա՝ «հայաստանը պատրաստւում ա ղարաբաղում նոր կռուի», վերնագիրն ակնարկում ա, թէ էդ մենք ենք էլի պատրաստւում, ու կռուի, ոչ թէ պաշտպանութեան։ ի դէպ, մենք իրանական հետախուզութիւնից ենք իմացել, որ իսրայէլի մասնագէտներն են աշխատում իրենց տեխնիկայի հետ ապրիլեան կռուի ժամանակ, որ դիմել ենք իսրայէլին, ասացինք հանեն դրանց։ իրանական հետախուզութիւնից, կառլ։ ոչ թէ մեր։ [Կարդալ աւելին]