անապատային

Հրէաների մօտ կայ այսպիսի հասկացութիւն՝ «wilderness»։ Երբ Մովսեսը հանեց նրանց Եգիպտոսի ստրկութիւնից, որ տանի իրենց երկիրը ստեղծելու, արանքում էր այս «ուիլդերնես», անապատ վայրը։ Ու հրէաներից շատերը մտածում էին՝ ինչների՞ս էր պէտք այս արկածախնդրութիւնը, մենք ունէինք ձրի կերակուր, ապրելու տեղ, ու ընդհանուր առմամբ, այսչափ չէինք տառապում Եգիպտոսում։ Մտածում եմ, երբ մենք հոգում ենք ազատութեան մասին, կորցնում ենք զանազան հնարաւորութիւններ․ կենտրոնացուած սոց․ կայքերում շփման, շոյուած լինելու, ընկերներ ձեռք բերելու հնարաւորութիւններ, կայքերի միջոցով նիշքեր փոխակերպելու, նկարներ խմբագրելու հնարաւորութիւններ։ [Կարդալ աւելին]

պատմութիւն օրինազանց թուերի մասին

դիսքլեյմեր․ գրում եմ ոնց յիշում եմ, ժամանակին կարդացել եմ տարբեր բաներ զանազան աղբիւրներից, ինքներդ փնտրէք եթէ հետաքրքիր է։ այնուամենայնիւ չեմ դիմացել, եւ մի երկու համով յղում փնտրել եւ աւելացրել եմ։ նաեւ՝ փորձում եմ լինել հնարաւորինս հանրամատչելի, եւ հնարաւոր է դետալների մէջ անճշտութիւն լինի, վերը նշուած պատճառներով։ ուրեմն, շատ վաղուց, այնքան վաղուց, որ անհնար է յիշել, մարդիկ ֆիլմերը պահում էին VHS տեսաերիզներով իսկ դիտում՝ VHS տեսամագնիտոֆոններով։ (: ֆիլմը պատճէնելու համար անհրաժեշտ էր միացնել երկու տեսամագնիտոֆոն իրար՝ մէկի ելքերն միւսի մուտքերին։ Ըստ որում այդ գործընթացն բացարձակապէս լեգալ զբաղմունք էր ԱՄՆ֊ում՝ համարւում էր որ դու ձեռք ես բերել տեսաերիզ, ու եթէ կրիչը փչանայ (ասենք մագնիտոֆոնը ժապաւէնը ծամի), դու չպէտք է եւս մի անգամ գնաս եւ նոյն ֆիլմը առնես։ Կարող ես նախապէս պատրաստել պատճէն(բեքափ)։ [Կարդալ աւելին]

մեյլի վերլուծութիւն։ ահաւոր լաւ երեւում է, ում ես դու աւելի հետաքրքիր եւ որոնք են քո ռեալ յարաբերութիւնները։

ուղարկողներ՝

senders_pixelated

ստացողներ՝

recipients_pixelated

գտիր քեզ եթէ կարող ես։

հ․ գ․ ես ամէնը շփոթել եմ, իմ մօտ mail role model է, ոչ թէ male role model։ ահա՛ թէ որն է իմ խնդիրը, հիմա ամէն ինչ հասկանալի է։ ահա։

ու տենց