պատմություն Թիֆլիսի հեծանիվի մասին

Վերջերս Թբիլիսիի զարգացման հիմնադրամը պատվիրել է Ժան Դյուպալին՝ հայտնի ֆրանսիացի քանդակագործին, պատրաստել հեծանիվի արձան, արտահայտելու համար այն մարդկանց գաղափարները, ով վարում է հեծանիվ, կամ եւ առողջ կյանք։ Տեղադվել է հեծանիվը այժմյա Վարդերի Հեղափոխության հրապարակում, որը նախկինում կոչում էին Զեմմելի հրապարակ։ Զեմմելը՝ ծեր դեղագործ էր, որ այնտեղ աշխատում էր։ Իսկ գիտե՞ք, չէ՞ որ Կամոյին հեծանիվ քշելուց է բեռնատար խփել։ Ու նա այն ժամանակ Թիֆլիսի միակ հեծանվորդն էր։ Խփել է հենց Զեմմելի հրապարակում։ [Կարդալ աւելին]

պատմություն կոշիկ առնելու մասին

— ես ուզում էի Երեւանում կոշիկ առնել, հիշում եմ, որ հայերը լավ կոշկակար են։ Տեսա էն ձեր գլխավոր փողոցում խանութ՝ «մեյդ ին արմենիա»։ Մտա, ու սաղ կոշիկները տենց երկար ծայրերով են։ — ծիծակ — ծիծակի — վրացերեն է՞լ — ահա, ու ես իրենց ցույց եմ տալիս, ասում եմ, չէ, ուրիշ ձեւ կոշիկ չունե՞ք, ուզում եմ առնել, բոլորին ցույց տալ, որ հայկական կոշիկ ունեմ։ Չունեին։ Բայց ես շատ էի ուզում։ #Երեւան #կոշիկ #խանութ #մշակույթ #ծիծակ #վրացերեն #հայերեն #զրույց #Թբիլիսի [Կարդալ աւելին]