այլ պատմութիւն՝ այս մէկը՝ պարսկահայ բարիստայից։
դեռ դեռահաս տարիքում սովորութիւն ունէր թղթի վրայ գրելու, թէ ինչ ա ուզում անել, եւ ձգտել գրածն իրականացնելու։
մի անգամ գրել էր, որ գալու ա հայաստանում ապրի։
ասում էր որ ինքն իրան շատ դժբախտ ա զգացել, որ պարսկաստանում ա ծնուել, ու իր համար միշտ բարդ էր գիտակցել, որ հայաստանում չի ապրում։
նա սովորում էր մարզական դպրոցում եւ համալսարանում, մասթերս ունի ֆիզկուլտից։ յետոյ անյաջողութիւն ա պատահել իր հետ՝ հօր ու ընկերոջ հետ փողոցն անցնում էր, իրենք մի թեթեւ առաջ անցան, երբ դիմացի գիծ մտած մեքենան իրան խփեց հետեւից։ վարորդը, յետոյ պարզուեց, խմած էր։
ասում էր՝ «կանոն չկայ պարսկաստանում»։
որոշ ժամանակ կոմայի մէջ ա եղել։ ինչ֊որ յիշողութիւն ջնջուել ա։ բախտը բերել ա որ ողնաշարը շատ չի վնասուել, ու կարողանում ա ոտքերն ու ձեռքերը կառավարել՝ երեւի նրանից էր որ լիքը ուսապարկ ունէր, ու այդ ուսապարկը հարուածը մեղմել ա։
մի քանի տարի չէր կարողանում գլուխը բարձրացնել՝ կը կորցնէր իրան, կընկնէր։ պարապեց, շատ աշխատեց իր վրայ, սկսեց քայլել, սկսեց վազել, սկսեց կրկին ֆուտբոլ խաղալ՝ այն ինչը շատ էր սիրում։ բայց բժիշկը իրան տեսաւ, ասաց՝ «ընտրութիւն ունես։ կամ մօտակայ հինգ տարին ֆուտբոլ ես խաղում, բայց հինգ տարի անց մի ոտք հաստատ չես ունենայ։ կամ էս պահին թողնում ես ֆուտբոլը, ու հնարաւորութիւն ունես ապագայ ընտանիքիդ աւելի մասնակցութիւն ունենալ, աւելի վայելել կեանքը, աւելի շարժունակ լինել։ ընտրութիւնը քոնն ա»։
շատ հետաքրքիր էր, որ չասաց՝ «մի արա, սէնց անես՝ վարի ես տալու ոտքդ»։ ասաց՝ «էս ա՝ ընտրի»։
կեանքը լցնելու համար նա սովորեց բարիստայի գործ։ նաեւ սկսեց դաս տալ դպրոցում որպէս մարզիչ։
հայաստան եկաւ, մի մասնաւոր դպրոց ընդունուեց։ ազնիւ էր աշխատում, բայց ազնւութիւնը չգնահատուեց։
ասում էր՝ «ես էդ աղջկան ասում եմ, դու էս հարսանեկան շորերով որ եկել ես, չես կարող ֆիզկուլտ անել, ես էլ քեզ չեմ կարող ներկայ դնել։ նա էլ ասում ա՝ պէտք ա չէ՞ սիրուն հագնուած լինեմ»։ յետոյ, ասում ա, աղջկայ «փորով հայրը» եկաւ, բողոքեց իրանից։ նաեւ մի տղայ կար, որ հեռախօսի մէջ էր մտած միշտ, ու չէր լսում։ պատմում էր որ կիրթ ա, որ էսպիսի ու էսպիսի վարժութիւններ ա նախատեսել, սրանք սրտի համար են լաւ, նրանք եսիմինչի։ ասում ա՝ արի, էս արա, էն արա։ տղան նստած հեռախօսի մէջ ա նայում, ասում ա՝ չէ, չեմ գալիս։ «ներկայ» չի ստանում։ էլի ծնողները գալիս են «կռիւ»։ ու դէ նա չկարողացաւ այդ դպրոցի հետ, զի «ներկայ» դնել չէր կարող, իսկ դպրոցը չէր ուզում յաճախորդ կորցնել։ ասաց՝ դուրս եմ գալիս, ու որ պահող էլ չկար, ուրախ էին։
ասաց որ ընտանիքն էլ ա փորձել հայաստանում տեղաւորուել, բայց մայրը գործ չգտաւ, չնայած բուժաշխատող ա, եղբայրը գործ չգտաւ, չնայած տտ ոլորտում ա, բայց ծրագրաւորող չի՝ կարգիչ սարքող ա։
միայն նա ա, որ թղթի վրայ գրածն իրականացրել ա, ու ասաց որ զանգ ունէր մօր հետ վերջերս, ու թուղթը ցոյց տուեց իրան մայրը։
ու յուզուեց, ամաչեց մեզնից որ արցունքներ են գալիս աչքերից, փորձեց թաքցնել։
#պատմութիւն #հայաստան #հայրենադարձութիւն #մարդ #մարդիկ #վթար #փողոց #դպրոց #ընտանիք
այսօր լսեցի պատմութիւն երկու եղբօր մասին, հայեր են, մէկը ուկրաինայում էր ապրում՝ խարկովում, մէկը՝ ռուսաստանում։
ռուսաստանցու ընտանիքը լրիւ պուտինեան քարոզչութեան տակ ա ընկած։
էս ընտանիքը չգիտեմ ինչ հայեացքներ ունէր, բայց խարկովում թաքնւում էր ռուսական բանակի արկերից նկուղներով ու յետոյ աւտոմոյկայի մէջ էր ապրում։
վերջը մի կերպ դուրս եկան խարկովից, փախան գերմանիա։
ռուսաստանցի եղբայրն ասում էր՝ ճիշտ ա, «մի զա պուտինա», «պէտք ա ոչնչացնել ուկրաինական նացիներին», «իսկ էն որ դու էլ, եղբայրս, կարող ա զոհուէիր, էդ ոչինչ, պատահում ա, մեծ գաղափարները զոհեր են պահանջում»։
էս եղբօր ընտանիքը գերմանիայում մի ընտանիք ա հիւրընկալում, որ երկու յարկանի տուն ունեն, երկրորդ յարկը իրենց են տալիս։ բայց իր կինը եօլլա չի գնում գերմանացի տէրերի հետ, երեխաներն էլ տանջում են գերմանացիների շներին։
կինը նաեւ արտայայտւում ա թէ էս ինչ ա, ինչի մեզ առանձին տուն չեն տուել էս գերմանացիները, այլ երկրորդ յարկ։ վերջը ամուսինը գնում ա ճարում ա իրանց առանձնատուն։ էդ հիւրընկալող ընտանիքն էլ ա օգնում։
բայց գերմանիան իրենց դուր չի գալիս՝ ոչ տուն են «կարում» կարգին տալ, ոչ էլ, պարզւում ա «կաշառք կայ»։ ասում ա՝ «ո՞նց ա հնարաւոր բիզնէս անել, հիմնել՝ էստեղ կաշառք չի լինում տալ»։ ու գնում են հարազատ ռուսաստան, ուր կաշառքը նորմա ա։
ռուսաստանում «ֆսբ»֊ն ա նստում պոչին, տանում բերում, բա ինչի՞ ես գերմանիան թողել եկել, բա ո՞ւմ հետ ես շփուել, եւ այլն։
բայց դէ մարդը ընկել ա հարազատ միջավայր եւ հիմա շատ երջանիկ ա, իր կինն էլ։
#պատերազմ #խաղաղութիւն #փախստական #հայ #պատմութիւն #ուկրաինա #ռուսաստան #գերմանիա
որ իմանաք ում հետ եմ ես աշխատում՝
ասում ա՝ էս ծրագիրը ստարտ չի լինում, էկրանահան ա ուղարկում։ ուր գրած ա, որ էդ ծրագիրն արդէն ստարտ արած ա ու նոյն պորտը չի կարողանում լսել։
ասում եմ՝ հա, դէ։ գտիր ps aux | grep ծրագրի անուն
— ասում ա՝ չեմ գտնում։ ասում եմ դէ առանց «գրեպ», աչքերով փորձիր։ այլ անգամ «netstat» ենք արել իր հետ, բայց հիմա էլ ասացի չխառնեմ։
էլի չի գտնում։
ասում եմ, դէ որ հաստատ ստարտ չի լինում ասելով որ պորտը փակ ա, երեւի իսկապէս էդ մեքենայի վրայ ա (դա էլ չգիտէր թէ ուր ա) ու դէ որ ռեսթարտ տաս, հաստատ դէ պրոցեսները կը մեռնեն, կաշխատի։
ասում ա՝ «բայց հաստա՞տ պրոցեսները քիլլ կը լինեն»։
ու տէնց։
էսօր ժամը երեքից «ստարմուս»֊ի մուտքն աազատ ա։
իսկ միջոցառումներից կը լինեն
պանել (չգիտեմ ինչի մասին) - 18:10 - 19:00 փակում - 19:00 - 20:30 Movie Premier - 19:00 - 20:30 — չգիտեմ ինչ ա
բայց մէյլ ստացայ, ասացի կիսուեմ։ ես չեմ գնայ երեւի։