յուսկի գովազդային կատալոգի վրայ, որ բաժանում էին «Երեւան մոլլ»֊ում, թղթիկ էր կպցրած։ դրա տակ, ինչպէս պարզուեց, թաքնւում էր դալմա֊ի նշանը։20150510_212351_bb

ասում են, ինչ֊որ կրունկներով ծտեր փարպեցու վրայ անցնելիս, խօսում էին, որ «նորայրը լրիւ է ցնդել ձեռքից գնացել, գրաբար է գրում»։

մտածում եմ, արդեօք հիմա պէտք է գրաբար սովորեմ, որ ակնկալիքներին համապատասխանեմ։ նաեւ զգացուի տարբերութիւնը։

DSCF0505.RAF_27GLBY

իսկ այն որ ինձ կրունկներով ծտեր են կարդում՝ շոյուած եմ։ բարեւ, բարեւ։ ո՞նց էք։ ի՞նչ կայ այս չաթում։ դեռ հին տնե՞րն էք։

ու տենց։

այսօր նոր լափթոփի վրայ համակարգ էի տեղակայում։ ֆանթու։

ռութը ինչպէս միշտ, սարքեցի XFS, քոմփայլ արեցի միջուկ ու grub2։

սակայն, անակնկալ, grub֊ը չէր կարողանում բեռնել միջուկը։ հմ։

20160125_002.jpg

ես երկրորդ գրաբի շելլի հետ բնաւ ծանօթ չեմ։ մի քանի հրաման գրեցի՝ help — չկայ, ls — աշխատեց։ ասաց՝
(hd0) (hd0,msdos1) (hd0,msdos2)

վաու։ փորձեցի

ls (hd0,msdos1)

ասաց որ XFS է տեսնում։

հիանալի։ բա ինչի՞ չի բեռնում միջուկը։

սկսեցի կարդալ ինչպէս են grub2֊ի հետ աշխատում՝

set root=(hd0,msdos)
set prefix=(hd0,msdos1)/boot/grub
insmod normal

լիքը սխալ էկրանին։
նորմալ անունով մոդուլը գտնուած չէ։

20160125_005.jpg

այս հաղորդագցութիւնը, որ չի կարողանում կարդալ XFS, ստիպեց մտածել, կարո՞ղ է այս բեռնիչի վարկածը չի կարողանում նոր XFS կարդալ։ համացանցում գտնում էի որ լուծւում էր, երբ մարդիկ առանձին ext /boot բաժին էին ստեղծում։

ես բնաւ չէի ուզում, քանի որ արդէն ամէն տեղեկատւութիւնը լցրել էի դիսկի վրայ, ու չեմ էլ սիրում առանձին /boot բաժին ունենալ։

ապա քաշեցի grub֊ի այսօրուայ ելատեքստը իրենց git շտեմարանից։ այնպէս ստացուեց, որ ստիպուած եղայ ուրիշ կարգչից քաշել, տառ սարքել, ու նոր լցնել նոր կարգչի վրայ։

հիմա ժամանակն է խորամանկութիւն կիրառել, որ հեշտ լինի։

կամ պէտք է գնայի /portrage/sys-boot/grub եւ պատճենէի grub֊ի տեղակայման նիշքը, սարքելով git-999 եբիլդ նիշք, եւ խմբագրելով, կամ, որը շատ աւելի հեշտ է, ու պէտք չէ ոչ մի բան փոխել git ծառում՝ արեցի emerge grub, եւ սեղմեցի ctrl+s, այն պահին, երբ արդէն բացել է ելատեքստը /var/tmp/portage պանակում, բայց դեռ չի անցել կոմպիլյացիային։

ապա վրայից լցրի իմ նոր քաշած գիտ սնեփշոթը։ յետոյ chown -R portage:portage /var/tmp/portage/*
հիմա ctrl+q
կարծես գնաց։ բայց գնաց՝ կոնֆիգուրի անվերջ թուացող լուփի մէջ մտաւ։ ինչո՞ւ։ կանգնացրի, տեսնեմ, երբեմն զգուշացում է երեւում, որ սորսը ապագայի թայմսթեմփ ունի։

հմ։ ուրիշ պատուհանում՝ emerge openntpd; ntpd -s;

մի հատ էլ կոմպիլյացիան անցաւ, եւ տեղակայեց ինձ հնարաւորինս թարմ բեռնիչի վարկած։

grub-install /dev/sda

boot-update

ահա։ վերմեկնարկելուց յետոյ ամէն ինչ աշխատեց։ պատճառը ճիշտ էի կռահել։

(:

ու տենց

ինչպէս տեղաւորել խցիկը պայուսակում

պէտք չէ։

պայուսակի մէջ խցիկի համար տեղ լինել չլինելու հարց պէտք է չառաջանայ։ խցիկը պայուսակի մէջ ի՞նչ գործ ունի։ խցիկը վրադ է, արդէն ընթացիկ լոյսին կարգաւորուած, որ պահը բաց չկորցնես։

(:

երաժշտախմբային

ուրեմն, գերմանական շատ լաւ պոպ խումբ է, Գլաշպերլենշպիլ (Glasperlenspiel), իրենց վերջին հիթերից մէկն է Գայլես Լեբեն երգը։

նայթմերս օն ուոքսի բոյլեր՝ կըտ֊կըտ։

բոնոբո֊ի սպանիչ բոյլեր լոնդոնում։

պահպանակային

չեմ հասկանում, ինչու են հեռախօսների էկրաններին թափանցիկ ժապաւէններ կպցնում, կամ ինչու են այդ հեռախօսները դնում ինչ֊որ պատեանների մէջ։

այո, հասկանում եմ, որ քերծելուց պաշտպանելու համար է։ բայց այո, թող քերծուի։ կեանք է։ այսպէս նոյնիսկ աւելի լաւ է։ նա պատմութիւն ունի։ յիշո՞ւմ ես, ինչից է այս վնասուածքը՝ քանի որ այն օրը այսինչ յիմար պատճառով անհանգստացած էիր, ձեռքից գցեցիր։ իսկ առանց խազերի պատմութեան սարքը անձնազրկւում է։ անձից անկախ սարք է լինում։

տունն էլ։ ես երբեմն հին տներ եմ տեսնում, ահաւոր դուրս գալիս են ու գիտեմ ինչ հաճոյքով դրանց մէջ կապրէի։ նաեւ այն պատճառով որ պատմութիւն ունեն։ կամ եթէ հին խցիկ ես ձեռքերիդ մէջ պահում, նոյն զգացողութիւնն է։

հ․ գ․ չեմ բացառում, որ մի օր արտադրելու են արդէն քերծած կորպուսով ու ճաքած ապակով հեռախօսներ։ ինչպէս հիմա նորաձեւ է արտադրողի կողմից ճղած ջինեսր հագնել։ ոչ քո, արտադրողի։ եթէ ինքդ ես ճղել, կարող է ամաչես։ ։Պ