ասում էին՝ «կպա՞ր անդրոիդին, էլ սէյլֆիշ չե՞ս գցում», կամ՝ «մի՛ գցիր, էլի մարգինալանալու ես ու խտրականացուելու»։

ահա՝ էքսպերիայիս վրայ սէյլֆիշ տեղակայեցի, ու վայելում եմ։

#սէյլֆիշ #էկրանահան

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ռդ֊ից ա պատմում, ասում ա, դէ դպրոցի տնօրէնը բոլորից մի ձեւ փող էր կլպում, մի աղջկայ ասել էր՝

— հէրդ ի՞նչ կարայ անի դպրոցի համար։

աղջիկն ասաւ՝

— գործ կարայ յարուծի։

#զրոյց #դպրոց #ուտէնց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ապշել էի, երբ իմացել էի, որ մարդիկ կան, ջազ չեն սիրում։ չեն ընկալում։

տէնց, մի աղջիկ կար, պարզուեց տանջւում էր միշտ, երբ հիրոմի էի լսում։

ասացի՝ գիտես, փնտրեցի նոյնիսկ ինտերնետում՝ why people don’t like jazz, ու

նա ընդհատեց, ասաւ՝ ու գրած էր՝ որովհետեւ դեբի՞լ են։

այսպէս ես սովորեցի դեբիլ բառը եւ սկսեցի այն յաճախ կիրառել։

այո, հէնց այդպէս։

https://t.me/lseliq/518

https://www.youtube.com/watch?v=Awbv7HzQsA4 #լսելիք

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)