2018-11-25-3366479

ասում ա, շատ բարդ կանոն ա, ոչ մի բան մի արա երեխու համար, եթէ նա կարող ա անել։ ու ասում ա, շատ բարդ ա, զի եթէ դու իրան երկու րոպէում կը հագցնես, նա դա կանի տասնհինգ կամ երեսուն րոպէում։ բայց էդ լաւութիւնը իրան պէտք ա անել։

ես ստեղ մտածում եմ, ինչ բարդ ա երբ ունես ինթերն, զի ես նոյն բանը կանէի անհամեմատ աւելի արագ, իսկ նա չի կարող, ու պէտք ա իրան սովորեցնես, յետոյ նորին, յետոյ նորին, ու էդ անհամեմատ աւելի ժամանակ ա տանում, քան եթէ ինքդ անէիր։

ու ասում ա, շատ ծիծաղելի ա նայել էն ֆեմինիստներին, ով ասում են, թէ գենդեր չկայ, ու միաժամանակ պահում են իրենց որպէս պաշտպանող մայր։

ու ասում ա, մայրը պէտք ա էնքան կուրորէն սիրայարուի իր երեխային, որ չշպրտի իրան պատուհանից դուրս, ու նա չի կարող խաղալ իր հետ էն հայրական խաղերից, էն որ «կարող ես, մի հատ էլ փորձի», ու էդ դերերի մասին։

https://www.youtube.com/watch?v=50FbeazFkgs

#պետերսոն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ պետերսոն