2018-06-09-3142999

հա մէկ էլ մի աղջիկ տեսայ, նա էլ էր ահաւոր վատ, պատմեց որ մի տեղ ընդունուել էր աշխատելու, տենց յայտնի տեղ ա, բոլորդ գնում էք այնտեղ, ու իրան հանեցին, քանի որ վիճաբանութիւն եղաւ՝ յաճախորդներից մէկը փող էր մոռացել իրենց «օբէկտում», ու նա պնդեց որ պէտք ա իր հետ կապուել ու փողը վերադարձնել, իսկ իրենք՝ որ պէտք ա բաժանել։ տենց նա կապուեց, վերադարձրեց փողը, ու իրան ասացին որ իր հետ չի լինի աշխատել, ու տենց նա կրկին գործազուրկ ա։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)