2018-06-08-3141712

նաեւ չյարմարուողը պէտք ա քայլ անի ու դառնայ չհամաձայնող։

արդէն փորձում եմ։ երէկ հնդհիկները գրել են՝ էս սերուերից ռադդ քաշիր (please log off), առաջ կը քաշէի, հիմա ասացի ինչի՞ պիտի գնամ որ, բացատրեցին, ասացի գործ եմ անում, պէտք ա ինձ ու մնացի։ չնայած ինձ շատ պէտք չէր։ պարզապէս, կատուների վրայ պարապում էի։ ու երէկուայ հարցազրոյցների ժամանակ էլ տենց պահ եղաւ։ նոյնիսկ վիրաւորուել էի՝ ի՞նչ ա նշանակում՝ «բա մենք սպոնսոր չե՞նք», եթէ սպոնսոր ես, ուրեմն ֆսե՞օ։ աստո՜ւած։

պէտք ա չհամաձայնող լինել առաւել եւս էն դէպքերում երբ լկտի են, բայց ոչ էն ժամանակ, երբ խեղճ են։

բայց բարդ ա ինձ, շատ պարապել կը պահանջի։ ու կարող ա ես իմ բնաւորութեան դէմ եմ գնում, որովհետեւ ես շատ շատ մարդկանց խղճում եմ, նոյնիսկ երբ իրենք լկտի են։ ու երէկ դրամարկղի հերթի մէջ տենց պահ եղաւ։ :/

սա ու նախորդ գրառումը թուիթեր չեմ ուղարկում ոչ թէ այն պատճառով, որ կոմֆորտի զոնա չի, այլ այն պատճառով, որ շուկան, ընկալողը, ինձ թւում ա անկապ ա էս գրառումից։ անիմաստ ա ուղարկելը։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)