2018-06-05-3138416

էսօր հարցազրոյցներից յետոյ էլի շրջում էի հետանձրեւային երեւանով, սկզբից ոտքով, յետոյ մեքենայով՝ այսօր էն միւսն էր, ու շատ կարօտել եմ վարելուն։ համ էլ ինքը երկար ա, ու ինչքան ուշ տուն հասնես, այնքան մեծ հաւանականութիւն ա որ տեղ կը գտնես խցկուելու։ ու մտածեցի, որ էդ ահաւոր համարձակ էր՝ այն, ինչ ես տարիներ անում էի այդ յարաբերութեան համար։ ու չեմ ասում, որ համարձակը լաւ ա, գուցէ շատ յիմար ա։ բայց ես ինձ սխալ էի գնահատում, ես չէի ջոկում որ էդ համարձակ ա։ ու չէի ջոկում որ նա պարտադիր չի տենց համարձակ լինի։ մարդիկ գիւ ափ են անում, յուսահատւում են։ ես յիշում եմ ինչպէս եմ մի անգամ բրենչ սարքել, երկու շաբաթ տառապել, ու չնայած խնդիրը լուծել էի, այնքան բան էի կողքից կոտրել, որ երկու շաբաթ անց գիւ ափ արի, ու ջնջեցի բրենչը գրողի ծոցը։ բայց փաստօրէն տարիներ չէի յուսահատւում։ մարդկանց էլի կարեւոր ա լինում, բայց յուսահատւում են։ ու դէ չէի գնահատում որ նորմալ չի տարիներ աշխատելը ինչ֊որ բանի համար, նոյնիսկ եթէ այդ աշխատելը երբեմն նշանակում ա ոչ մի բան չանել։ էդ էլ ա բարդ։ այնպէս որ զգօն եղէք, որ ձեզ ճիշտ գնահատէք, որովհետեւ գուցէ եւ ուրիշներին աւելի լաւ կը գնահատէք։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)