2018-04-27-3085847

ես վաղուց զգում էի, որ զգացմունք արտայայտելը, բայց պարտադրողական չլինելը, չպահանջելը ոչ մի բան, ահաւոր ճիշտ ա ու սիրուն։ չէ՞ որ դա անվիճելի ա, որ դու ունես զգացմունքներ, ու այդ տեղեկատւութիւնը նաեւ պատկանում ա այլ մարդու, ու նա պէտք ա, հէնց պէտք ա իմանայ։

իսկ պահանջելու ի՞նչ բան ունես, կարող ես միայն որոշ ժամանակ սպասել՝ թէ կուզի, մի բան կանի։ ես ինքս միշտ վախենում եմ ճնշող լինել։

այսօր կարծիք եմ լսել, որ չպահանջող սիրոյ խոստովանութիւնը, որն ըստ էութեան սթէյթմենթ ա՝ էգոյիդ մասին ա, ինքնաբաւ ա։ քո մասին ա, ոչ թէ ձեր։ ու բնաւ չի շոյի նորմալ ինքնագնահատական ունեցող մարդուն։

ու որ այդպէս հեչ լաւ չի խոստովանել։ որ պէտք ա, անհրաժեշտ ա անել առաջարկութիւն, հրաւէր, քանի որ այն ենթադրում ա երկխօսութիւն, իսկ սթէյթմենթը դրա կարիքը չունի։ սթէյթմենթը ըստ էութեան պատասխանի կարիքը չունի, ու դու կարող ես այն անել անապատի մէջտեղում կանգնած։ եւ մի գուցէ քամին հետ բերի քո ձայնը, որպէս արձագանք, կամ իսկական արձագանք լսես, բայց դա քո ձայնն ա։

ու որ պէտք ա, պէտք ա առաջարկութիւն անել, որ յստակ լինի ինչ ես ուզում առաջարկել, ոչ թէ սպասել, թէ այդ մարդը ինչ կը մտածի, ու արդեօք կը որոշի նա մի բան առաջարկել պատասխանելով քո չհնչեցուած առաջարկին, բայց արտայայտուած ցանկութեանը։

ի՞նչ կասէք։ յիշում եմ մէկն ասում էր, որ սէրը չեն խոստովանում այլ հռչակում են։ բայց լաւ չեմ յիշում բացատրութիւնը։

#սէր #խոստովանութիւն #մարդիկ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ սէր  խոստովանութիւն  մարդիկ