2018-04-11-3059207

արագ փորձեմ գրել գեւորգ քեշիշեանի ելոյթից։ նա հէնց այն մարդկանցից ա երեւում ով ահաւոր ոգեւորուած ա թեքնոլոգիաների զարգացմամբ, ու կարծում ա որ շատ լաւ գործ ա անում մարդկութեան համար։

ես գուցէ կը թուամ նեղմիտ, կամ չափազանց կոնսերուատիւ, բայց ինձ դուր չի գալի ուր ա աշխարհն այսօր գնում։ ու ինձ դուր չեն գալիս կենտրոնացուած համակարգերը։

նախ ինքնավար մեքենաներից։ իրենք էլ են այդ գործի մէջ փորձում մտնել, ու նա հա կրկնում էր՝ «մտածէք այդ մասին» արտայայտութիւնը։ տիպա չենք մտածում, հա՞։ ասում ա՝ ինչ հաւէս կը լինի, տեսէք մենք հիմա ունենք հինգ ջի թեքնոլոգիան, մի գիգաբիտ վայրկեանը, ու դրա կիրառութիւններից մէկն ա ինքնավար մեքենաները՝ դրանք կպած են ամպերին, բոլոր որոշումները կատարւում են ամպերում, ու ամպի միջի արհեստական բանականութիւնը սովորում ա բոլոր մեքենաների փորձից, ու կարողանում ա այդ բոլոր մեքենաներն առանց ուշացումների կառավարել։

լո՞ւրջ։ այդքան ոգեւորի՞չ ա։ լո՞ւրջ չէ՞ք ուզում տեսնէք որ single point of failure համակարգ էք ստեղծում։ այդ խնդիրն ի դէհ միայն ՏՏ֊ում չի հանդիպում։ դա ձախականների ստանդարտ խնդիրներից ա, երբ իրենք փորձում են կենտրոնացուած կառավարում օգտագործել։

ու ի՞նչ եթէ որոշ չարամիտ էակներ՝ մարդիկ, հաքերներ, այլ երկրի հաքերներ, կամ գուցէ այլմոլորակայիննե՞ր, վնասեն այդ կենտրոնը։ թէկուզ բաշխուած կենտրոնը ի դէպ՝ կոնցեպտուալ մակարդակում այն միեւնոյն ա կենտրոն ա։ ու կը լինի սայֆայի պէս՝ կենտրոնը վնասում ես, ու բոլոր մեքենաները կիրառելի չեն։

չէ՞ որ ասում ա գեւորգը, դա հիասքանչ ա։ ինչների՞ն ա ձեզ պէտք սեփական մեքենայ։ ասում ա՝ հաւէս կա՞յ առաւօտը կիսաքնած քշելու էն դեբիլների մէջ, էն ա մեքենայի մէջ հաց կուտես կամ կը քնես, կամ երեկոյեան յոգնած մի հատ էլ մտածես մեքենան կառավարելու մասին։ եւ ի՞նչ իմաստ կայ բոլորը առաւօտը իրենց մեքենայով գան գործի, թողնեն արեւի տակ, յետոյ գնան տուն։ աւելի լա՞ւ չի համայնքի մեքենաները լինեն, շրջեն քաղաքով, ում երբ պէտք ա վերցնեն։

էս մարդը կարծես շուկայական տնտեսութեան բեքգրաունդով մարդ ա, իսկ սա շատ նման ա չէ՞ սոցիալիստական գաղափարներին։ պարզապէս այն տարբերութեամբ որ կորպորացիաներին են պատկանում մեքենաները։ մենք կարծես թէ վերջերս ենք սոցիալիստական մօտեցումներից պրծել, ու դեռ յիշում ենք, ու ուրախ ենք որ կարող ենք ունենալ սեփական մեքենայ եւ թողնել այն արեւի տակ, կամ չթողնել մեր գործն ա։

նաեւ, իր օրինակը կորեկտ չէր՝ միեւնոյն ա ցերեկը մեքենաների պահանջն ու ճանապարհների ծանրաբեռնուածութիւնը ցածր են, մեքենաները անկապ քաղաքով շրջելու են կամ կայանելու են իրենք իրենց։ տրաֆիկի մեծ մասը առաւօտն ու երեկոյեան ա, ու միեւնոյն ա էդ քանակի մեքենայ պէտք ա մարդկանց գործից տուն հասցնելու համար։ այ հասարակական տրանսպորտով երթեւեկել խթանելը, կամ մի մեքենայի մէջ աւելի շատ մարդկանցով երթեւեկել խթանելը կարող ա օգնի եւ բնապահպանական եւ տրաֆիկի նուազեցման առումով, ու դա այսօր կիրառւում ա։

ասում էր՝ դէ պէտք ա ճնշել քաղաքական գործիչներին, որ ասենք քաղաքի որոշ մասեր սկսեն արգելել ոչ ինքնավար մեքենաներով մուտք։ այո՛, ահա թէ ինչի մասին էք մտածում։ հիանալի, տնտեսական շահերը միշտ բերում են քաղաքական հարցերին։ #բայց_պէտք_չի։ ես այդ քաղաքական քայլին չեմ սատարի։

ցոյց էր տալիս ինքնավար մեքենաներն ինչպէս են տեսնում աշխարհը։ ահա՝ տեսէք, գրել ա 93% ճշտութեամբ մեքենայ ա ճանաչել։ ուրեմն, ասում ա, երեւի կատու չի։

լո՞ւրջ։ դու մե՞զ ես ասում։ սա «քանի տոկոս գարանտիա կարաս տաս» հարցի պատասխան ա։ իսկ կարո՞ղ ա մի հատ էլ երդուի այդ մեքենան որ կատու չի այն օբյեկտը։ ո՞ւմ արեւ ա երդուելու։ գուգլի՞։ քուալքոմի՞։ լաւ օկէյ, սա լուծելի խնդիր ա, սրան չեմ կպնում։ իմ խնդիրն ա կենտրոնացած համակարգը, վերահսկողութիւնը անծանօթ կորպորացիաներին յանձնելը։

ու վերջապէս ընդհանուր առմամբ կարելի ա գեւորգին հարցնել, նա իրեն մատրիցում ո՞ր դերում ա տեսնում՝ Ճարտարապետի, Սմիթի, Երկուորեակների, թէ՞ Սերափի։

բարի գալուստ Նոր Աշխարհ։ եւ երջանկութիւն ձեզ։ #քուալքոմ #տեխնոլոգիաներ #տտ #թեքնոլոգիաներ #ապագայ #գիտութիւն #կենտրոնացում #ապակենտրոնացում

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ բայց_պէտք_չի։  քուալքոմ  տեխնոլոգիաներ  տտ  թեքնոլոգիաներ  ապագայ  գիտութիւն  կենտրոնացում  ապակենտրոնացում