2018-01-03-2914972

մաստոդոն գրանցուեցի որ տեսնեմ ինչ ա ց, գիտէ՞ք, շատ լաւ ա սարքած, դրդում ա շփման։ միւս կողմից, դրդում ա անգլերէն գրել՝ դու տեսնում ես մի քանի հոսք՝ նրանք, ում հետեւում ես, հանգոյցիդ բոլոր գրածների հոսքը, ու ֆեդերացիայի հոսքը։ հիմա եթէ հայերէն գրեմ այնտեղ, հանգոյցի հոսքը աղտոտելու ա բոլորի համար աածանօթ «կրեակոզեաբրերով» ու ճիշտը իրօք, համայնքի համար հանգոյց բացելն ա։

համայնքի՞։ երկու սոֆտ նայե՞լ, թարմացնել։ որ ի՞նչ։ այ ճապօնական մաստոդոն համայնքներն աշխարհոամ ամենամեծն են, 61% օգտուող ճապօնական հանգոյցներում են։ ճիշտ ա, էդ նաեւ նրանից ա, որ իրենծ մօտ լոլիկոնը (աստուածներ, նոր եմ իմացել էդ ինչ ա, երբ բան արի դրսից նորեկներին դրա համար, ու փակեցի գրանցոոմը) նորմա ա համարւում, իսկ այլ տեղեր բան են անում։ բայց դէ դա էլ ապակենտրոնացման եւ ոչ գլոբալացման մասին ա, որ համայնքներն իրենց ուզած կանոններով ապրեն։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)