2017-10-31-2806651

ես գրում էի, որ բարոյականութիւնը, ընդհանուր առմամբ, կարելի ա սահմանել, որպէս պայմանագրին լուրջ վերաբերուելը, իսկ անբարոյականը՝ պայմանագիր խախտելն ա։ ցանկացած պայմանագիր։

որ պայմանագիրը՝ մարդկութեան ու քաղաքակրթութեան համար ամենակարեւոր նախապայմաններից ա, առանց պայմանագրի չկայ առեւտուր, չկայ համագործակցութիւն, ու առհասարակ պարզ չի, ի՞նչ կայ։

այդ պատճառով ա, TRUST NOONE!!! ուղերձը սարսափելի։ (:

ըստ երեւոյթին, հայերը հայկական լեռնաշխարհում չափազանց երկար, դարերով, ապրել են միջավայրերում, ճիշտ ա տարբեր, բայց միջավայրերում, ուր պայմանագիր չպահելը, կայսրութեան, ստրկատիրական վարչակարգերի պայմանները շրջանցել, հեք անելը, գոնէ «քուլ» էր, սծիլ էր, եթէ ոչ օգտակար։

ու այսօր, պետականութիւն կայ, պայմանագիրը, ընդհանուր առմամբ վատը չի, բայց պայմանագիր չպահելը միեւնոյնն ա, համարւում ա սծիլ։

ու ամենաշատ պայմանագիր չպահողն ա, բնականաբար, նա, ով կեղծում ա ընտրութիւններ, բոլոր մակարդակներում ու շերտերում, հետեւաբար էդ մարդիկ են անբարոյականութեան չեմպիոն այսօր։

բայց նաեւ ճանապարհային կանոնների պայմանագիր չպահելն ա սծիլ, քուլ, ու «տղեն պիտի սիգնալ տայ», ըստ որում, ես չեմ կարծում, որ էդ մարդիկ իրականում, մեծ մասամբ, վատ, չհասնող, էմփաթիա չունեցող մարդիկ են, ինձ թւում ա, էդ մարդիկ պարզապէս ափդէյթ չեն եղել, իսկ ափդէյթը բարդ ա, քանի որ իրենց ծնողներն են սովորեցրել, որն ա «ճիշտը», ու որ «մի հատ ա», ու տատեր պապերն են սովորեցրել, որն ա ճիշտը, ու ոնց ա պէտք ապրել, որ գոնէ գոյատեւել լինի էդ պայմաններում, իսկ եթէ եւ գոյատեւելու հարց չկայ, ապա ոնց ա պէտք պրոտեստ արտայայտել վարչակարգի, ռեժիմի դէմ, չենթարկուելով, ու չճանաչելով կանոններ եւ օրէնքներ։

որովհետեւ օպրեսորի ու օկուպանտի կանոնները, նոյնիսկ երբ լաւն են, մնում են օպրեսորի կանոններ։

այս առումով ես միշտ հիացել եմ ԼՏՊ֊ի՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալը ԽՍՀՄ օրէնքին համաձայն կազմակերպելու որոշմամբ։ հասկանալի ա, որ որոշ կանոններ պարտադիր չի պահել, կամ չպէտք ա պահուեն, բայց մեզ համար շատ գեղեցիկ խաղ էր այդ կանոնները պահելը։

չգիտեմ ոնց կամ երբ ափ թու դէյթ կը լինենք որ հասկանանք, որ կանոնը ու պայմանագիր պահելն ա բարոյական, ու չպահելն ա անբարոյական, ու էդ ա բարոյականութեան կամ անբարոյականութեան սահմանումը։ մինչ։

#բարոյականութիւն #օրէնք #պայմանագիր #երեւան

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ բարոյականութիւն  օրէնք  պայմանագիր  երեւան