2017-10-17-2787680

տենց ստացուեց որ խօսել եմ մարդու հետ, ով իմ կարծիքով, աշխատում ա իշխանութեան վրայ, չնայած պնդում ա որ էդպէս չի։ ու ես միշտ մտածում էի՝ ի՞նչն է ստիպել իրեն դա անել։ ինչպէ՞ս ա ստացուել, որ նա ընտրեց այդ ճամբարը։ արդե՞օք դա ասենք «ընտանիք պահելու» արդարացման տակ ա անցել։

ինչեւէ, այդ մարդը պատմում էր, որ նա գերադասում ա գործի ընդունել ծանօթ մարդկանց, ում մէջ աւելի վստահ ա, ով աւելի հաւատարիմ են լինելու, եւ դա նաեւ նշանակում ա, որ գործի մէջ կը ջանան իրենց արդարացնել։ ու ապա մտածեցի՝ չէ՞ որ նա ասենք տենց տեղ ա ծառայել, ուր առանց շատ թափով ծանօթների այն ժամանակ բարդ կը լինէր ընկնել, ու կարո՞ղ ա նա էլ ա ընտրուել որպէս լոյալ, հաւատարիմ ծանօթ տարիներ առաջ, ու ահա, գուցէ եւ պատճառը՝ ինչպէս է նա «ընտրել» ճամբարը։

սա ամէնը բացատրում ա, բայց իհարկէ, դեռ բնաւ չի նշանակում որ ճշմարտութեանը մօտ ա՝ մէկ ա մնում ա վարկած։ պարզապէս, ես առաջ վարկածներ գրեթէ չունէի, ու չէի ուզում բացատրել էդ մարդու վարքագիծը ասենք նրանով որ նա «չար» ա, փորձելով գտնել ինչ֊որ շարժառիթներ, բայց չունենալով բաւական տեղեկատւութիւն։ ու այսօր էլ բաւական տեղեկատւութիւն չունեմ, այնպէս որ սրանք ընդամէնը սպեկուլեացիաներ են։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)