2017-10-01-2763094

ես ինձ հարազատ ոչ մի բանի նէյթիւ սփիքեր չեմ։ ոչ տանն եմ սովորել, ասենք լեզուն, կամ տենց երաժշտութիւն լսել, ոչ էլ՝ միջավայրից՝ համալսարանից, ասենք, էդ ծրագրաւորման դպրոցը։

ես նէյթիւ սփքիեր չեմ ոչ ինձ այսօր մօտ երաժշտութեան, ոչ իմ քաղաքական ընտրութեան՝ լեզուի, ոչ ինձ մօտ ծրագրաւորման մշակոյթի։ իմ նէյթիւը միշտ այլ ա եղել, ու տարբերուել ա իմ ձգտումներից, ընտրութիւններից, ու փոփոխութիւններ ա պահանջել, բարդ շրջաններ, որ ես դառնամ աւելի մօտ նրան ինչ որոշել եմ, կամ ինչին ձգուել եմ։

ու ես կարծում եմ, մարդուն ամենաշատը բնորոշում են ձգտումները։ որովհետեւ մարդը այսօրուայ էակ չի։ նա գայլի պէս այսօր չի ապրում, նա ժամանակի մէջ ապրող էակ է, նա վաղը ապրող էակ է։ ու այսօրուայ ձգտումները տարիներ անց են նիւթականանում։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)