2017-09-16-2742269

ուրեմն երէկուայ բոհեմնոցի միքսերից՝ — էդուարդի միքսը լաւն ։ա։ էդուարդը ինքը յիշեցնում է դէյւ մէթիւսին։ — շատ լաւ բան ա անում, նենց տպաւորութիւն ա, որ ոլորտով տարուած ա, ու փորձում ա այստեղ զարգացնել այն։ — գերմանացիները հա վատը չէին, բայց ինձ դուր չեկան։ — հետաքրքիր ա, որ ինձ սկսեց թուալ որ ահաւոր կարեւոր ա որ սարքաւորումները երեւան, ու ակտիւ օգտագործուեն, երբ միայն լափթոփն ա ակտիւ օգտագործւում, նոյնիսկ վստահ չես, պարզապէս ձայնագրութիւն են դրել, թէ մի բան անում են։ ու ցանկութիւն ա լինում իմանալ որ քեզ չեն յիմարացնում, որ անկապ կանգնած չեն այնտեղ ու լափթոփի մէջ նայում, այլ ռիըլ թայմ միքսում են։ իսկ դա ակնյայտ է դառնում եթէ կան սարքեր, ու երեւում են։

#բոհեմնոց #երեւան #միքս

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ բոհեմնոց  երեւան  միքս