2017-08-18-2702341

ուրեմն ես ինքս ինձ մէջբերեմ, գրել էի որ յարաբերութիւնը սթեյթ է, ստատուս չի։

ասեմ ոնց տենց եղաւ որ գրեցի։ յիշեցի վաղուց երբ լայկոսում էի աշխատում, մի հատ աղջիկ կար, տղայ էլ կար, իրար կպցրել էին, ու էդ աղջիկը երբ նոր տարուայ փարթին էր մօտենում, թէ ինչ, չեմ յիշեր, ինչ֊որ միջոցառում, դրանից առաջ տենց շատ գոհ ասաց որ այ հիմա նա լինելու է նոյն տեղում նոյն տղայի հետ, բայց «ուրիշ ստատուսով»։ ու այդ արտայայտութիւնը ինձ ծակեց ինչ֊որ ձեւ, տիպա ի՞նչ ա խօսում։

իմ հասկանալով, ստատուս չի, կարգավիճակ չի, վիճակ ա։ կամ փաստացի կայ, կամ փաստացի չկայ։ այն որ ստատուս է, բայց չեն խօսում իրար հետ, ասենք, էդ ո՞ւմ է տաք կամ սառը էդ կարգավիճակից։

ու դէ մէկը թուիթերում արձագանքեց այդ գրածիս, տիպա՝ «վաչագա՞ն», իմանալով որ սոյն հոսքի հիմնական իմաստը իր խօսքեր հաւաքելն է, ու այսօր էլ ես խօսում էի վաչագանի հետ անկապ բաներից, ու նա ասաց, որ յարաբերութիւնն իր համար կարգավիճակ է, ոչ թէ վիճակ։

ու ես քիչ էր մնում ընկնէի։ հա։ ու փաստարկեց, ասաց, որ գիտենք, որ վատ կարող է լինել, ու շատ վատ կարող է լինել, բայց վերցնում ենք մեզ վրայ այդ քոմիթմենթը, որ ինչքան էլ վատ չլինի, վիզ ենք դնելու։ ասաց՝ ասենք մենք հռչակել ենք անկախութիւն, գիտենք չէ՞, որ այնքան էլ անկախ չենք, լիքը խնդիրներ ունենք, բայց փորձում ենք հնարաւորինս լինել։ ասաց եթէ չհռչակէինք բան չէր լինի։

սա էլ իր խօսքերի փաստարկն է։

տենց ասացի ասեմ իմանաք ով ինչպէս է մտածել ու չվերագրէք իրենը ինձ, իմն՝ իրեն։ իսկ կարգավիճակ թէ վիճակ, էդ չի կարեւորը կարեւորը ով է ինչ ասել։ չխառնէք։ ահա։ #յարաբերութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ յարաբերութիւն