2017-07-20-2660449

իսկ ես ինստա հաճոյքով չեմ մտնում։ ֆլիքրում անհամեմատ աւելի հետաքրքիր է։ տարբեր հաւէս խմբեր կան՝ այսինչ խցիկի կամ ժապաւէնի կամ երեւակման պրոցեսի։ ու հենց ֆոտո սիրողներ են ում հետաքրքիր է հետեւել։ ինստա֊ի շարժառիթներից մէկը՝ իրական ծանօթներին իմ նկարների միջոցով ինձ հետ ծանօթացնելը, պարզւում է ինձ այնքան հետաքրքիր չի ինչքան այլ լուսանկարիչների ֆատոները նայելը։ ու դժուարութեամբ եմ ինձ ստիպում ինստա մի բան լցնել։ նայել էլ՝ երկուսն էլ նայելու ժամանակ չի լինում։ մէկին կպնում եմ ու այն այդքան շատ է որ չեմ պոկուի գնամ ինստա նայեմ։ այնպէս որ կներէք որ այնտեղ աւելի ու աւելի հազուադէպ եմ երեւում։ իսկ թուիթերը չնայած շատ չի բաւարարում քոնթենթով, որպէս տեղացիների հետ կապ զգալու միջոց լրիւ բաւարարում է։ կապ կայ։ իմ երազած համայնքները չեն, բայց ինչ կայ դա է, ես գոհ եմ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)