2017-05-05-2549518

նոր ինտերնի հետ եմ շփւում, ինչ֊որ բաներ է առցանց սովորում կոդ ակադեմիայով, բաշ է բզբզում, ես հարցեր եմ տալիս, նա պատմում է՝ ինչ է սիրում, ինչ չի սիրում, ու ինչն է իրեն հետաքրքրում, ինչը չէ։

ես էլ չեմ կարողանում իրեն ասել, ինչ եմ մտածում, ասենք որ սթրոնգլի թայփդ լեզուներ եմ սիրում, ու փաստարկեմ, քանի որ նա նոր է մտնում ոլորտի մէջ ու կողմնորոշուել դեռ չի կարողանում։

յետոյ մտածում եմ, որ կարող եմ եւ կիսուել մտքերովս, մէկ է նա շրջապատուած է ասենք ինտերպրետացուող եւ/կամ անսեյֆ «հեշտ» տեխնոլոգիաներով, ու ձայնս ոչինչ է, չի էլ լսուելու այդ միջավայրում, այնպէս որ կարող եմ հանգիստ ասել։

բայց մէկ է չեմ կարողանում։ ու մտածում եմ՝ աւելի լաւ է լուռ գրեմ, այնքան բան է պէտք գրել, որ էլ չասելու։

աչ֊ում մի տղայի հետ եմ ծանօթացել, անդրանիկը, որ գոու֊ի փաքաջ մենեջեր էր գրել մի երկու տարի առաջ, գիտհաբից գիտէի։ ասացի՝ աաա, այդ դո՞ւ ես։

շատ ուրախացայ։ նա էլ հա աշխատում է։ ամէն օր մի քոմիթ անում է։ ու մտածում եմ, գուցէ մի քիչ այլ միջավայրում լինէր, իր գոու֊ի գործն նկատած լինէին, դրան կպնէին, շարունակէին, որ գիտհաբն էլ աշխարհն ունակ չէ բաւական տափակ դարձնել, ու մէկ է բոլորը հաւասար հնարաւորութիւններ չունեն, ու տեղն ուր ապրում են դեռ աւելի կարեւոր է, քան գործն որ անում են։

երեկ էլ հրապարակել են օբերոն եօթի մի քոմփայլեր, վաղուց գիտեմ այդ տղային ով գրել է, սի֊ով է գրել, ու էջն այնքան դուր եկաւ ինձ՝ պարզ հտմլ ու մի երկու յղում։ ու մտածեցի՝ ինչի՞ եմ ես վպ դրել վիշապին, էդ ի՞նչ էր, «կարեւոր» լինելու կամ «լուրջ» վերաբերմունքի ցանկութի՞ւն, որ ծիծաղելի է, իհարկէ, մանաւանդ, եթէ կարեւոր լինելու համար վպ ես օգտագործում։ ու յիշեցի որ չուզելով եմ դրել, առանց դրանով խանդավառ լինելու բայց այլընտրանք չտեսնելով։

մտածեցի, ինչքան էր ինձ սահմանափակում այդ վպ֊ն թէկուզ իմ ուզած դիզայնի առումով, ինչքան դուրս չի գալիս ու չի եկել, ու ինչքան աւելի հեշտ կը լինէր նոյնը հտմլ֊ով կամ մարքդաունով հաւաքելը։

#անկապ

հ․ գ․ ես դեսփերեթլի շփման կարիք ունեմ, լեզուս էլ հայերէն է դարձել, արդէն մի քիչ իմ լեզուն է, արդէն մի քիչ հայերէն եմ մտածում, ու հայերէն շփում չունեմ։ ու ֆբ չեմ կարող գնալ, ես ուզում եմ ամբողջական լինել, ու չի էլ ձգում իրականում, ու չեմ էլ կարծում որ իմ ուզած շփումը կը ստանամ։ երեւի հայերէն իմ ուզած շփումը չեմ էլ ստանալու ու երեւի պատճառը լեզու կրողների քանակի հետ կապ ունի։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ անկապ