վհուկային

ուրեմն, տիկնիկայինում երբեմն լինում է «վհուկի» բեմադրութիւնը՝ Գոգոլի Վիյի մոտիվներով։

ասեմ, որ ինձ համար Գոգոլն ընդհանրապէս ու Վիյը մասնաւորապէս յատուկ են, ու ես գուցէ եւ անձնական եմ ընդունում որոշ նրբութիւններ։ Այսպէս ինձ համար յատուկ է Կոնան Դոյլը, ու պէտք է նշել, որ զարմանքով նկատեցի․ բիբիսի֊ի Շերլոքին ես գրեթէ կպնելու տեղ չեմ ունենում։

ինչեւէ։ ընդհանուր առմամբ Վհուկը հաւէսն էր։ հաւէս գոյներ, հաւէս պատկերներ, հաւէս կերպարներ, հաւէս էր հնչում հայերէն։ փոստերները ահաւորն են՝

(նկարները վերցուած են jamanc.info եւ cult.am կայքերից)
եւ ո՞վ էք դուք սրանից յետոյ։ (:

այս ռեպորտաժն ահաւորն է՝

նախ շատ սիրուն տեղեր կային որ կարելի էր նկարել, ու վիդեո֊ում չկան։

տեսանիւթում ասւում է՝
>ռուս գրողի սարսափ ստեղծագործութեանը հայ ռեժիսորը կոմեդիայի տարրեր է միաձուլել։

ներողութիւն, դուք Վիյը կարդացե՞լ էք։ երբեք չէ՞ք ծիծաղել։ ահաւոր հումորով է գրուած։ եւ առանց հայ ռեժիսորի։
սարսափի՞։ երեւի թէ, այսօր դա կը կոչուէր «դարք ֆենթեզի»։ (:

հիմա ներկայացումից՝ ինձ շատ բան դուր եկաւ, ու ահագին լաւ նայուեց։

բայց։
ես չեմ դիմանում որ չարտայայտեմ իմ հիասթափութիւնը։

Վիյ֊ի էպիկ, կարեւորագոյն տեսարաններից է՝ փիլիսոփայ Խոմային հեծելն ու դաշտերով քշելը։

Ո՞նց կարելի էր դա փոխարինել, նրան «գամակ»֊ի մէջ բարձրացնելով օդ։ մենակ։ ու չքշել։

Թող քշեր նրան տատիկը, ի՞նչ կը լինէր։ Արդե՞օք դժուար էր։ Կարելի էր նոյնիսկ շատ հեշտ իրականացնել, իրենք տեղում թռվռային, իսկ ֆոնը, հին համակարգչային խաղերի պէս, շարժուէր։

Յետոյ՝ ի՛նչ մի ծիծաղում էին չար ուժերը։ Մթոմ «սատանայական», խենթ ծիծաղով։ Ես իհարկէ չեմ ասում, որ եթէ գրքում ծիծաղել չկար, ապա պէտք է չլինի այստեղ։ Բայց ըստ իս, ծիծաղն անտեղի էր ու ոչ արդարացուած, ինչպէս եւ թռվռալը։ Պաննոչկան ուզում էր Խոմային գտնել, բռնել, հաշուեյարդարի հարց էր, կեանքի ու մահի հարց էր, եւ այդ վիճակի ողջ լարուածութիւնը, ըստ իս չի յաջողուել փոխանցել։

Աւարտը շատ լղոզուած թուաց, ու հապշտապ։ Եւ ո՞նց առանց Վիյի։
«Կանչէք Վիյին, բերէ՛ք Վիյին» — այդ բառերն ինձ պակասում էին։
Բա Վիյին չբերէ՞ին, բա նա չասէ՞ր իր «բարձրացրէք իմ կոպերը»։

Փոխարէնը դերասաններից մէկը պարզապէս կարճ մեկնաբանեց՝ «բերեցին Դեւին, փիլիսոփան նայեց ու շունչը փչեց» կամ նման մի բան։

Գոգոլը իմ կարծիքով սպանիչ աւարտ է տուել, երբ արեւը բարձրանում է, ու «նեչիսծ»֊ը փորձում փախչել, բայց չի հասցնում, ու այդպէս մնում տեղում չորանում է, ու եկեղեցին է այդպէս մնում, չորացած, մնացած էակներով։

Ես այս բեմադրութեան մէջ արտայայտուած աւարտ չզգացի։

Ամէն դէպքում, կրկին, հաւէս էր, ինձ հաճելի էր դիտել, ես շատ ուրախ եմ, որ բեմադրուել է, վատ չի բեմադրուել, ու թւում է թէ ահագին որակով արուած է։

Խորհուրդ եմ տալիս յաջորդ անգամ բաց չթողնել, ու դիտել։

թատրոնից դուրս գալուց այս փոստերը տեսայ՝

հեհե։ այո։ խօսիր ինձ հետ։

ու տենց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *