ասք սահմանափակումների մասին

մենք ապրում ենք այնպիսի ժամանակ, երբ կարող ենք լիքը բան՝ տես մեր կամերաները եւ մեր ծրագրաւորման գործիքները։ ինչ ասես չեն կարողանում անել։

ու արդե՞օք դա մեզ օգնում է դառնալ լաւ լուսանկարիչ կամ լաւ ծրագրաւորող։

օգնում է անել բարդ բաներ, անշուշտ։ ես սովորելու պրոցեսի մասին եմ հիմա։
(այլ հարց է՝ արդե՞օք պէտք է բարդ բաներ անել։ պէտք է երեւի, բայց ինձ թւում է ոչ այնքան յաճախ ինչքան անում ենք։) (:

ինձ թւում է, պարզ, լոու֊լեւել գործիքներն օգնում են սովորել ու հասկանալ ինչ ես անում։
շուեյցարական ծրագրաւորման դպրոցը չի խրախուսում վրիպազերծիչ (դեբագեր) օգտագործելը, աւելին, Օբերոն համակարգում այդ գործիքը բացակայում է։ դասախօսները սովորեցնում են գրել պարզ կոդ, որի տակից կարող ես դուրս գալ։
ու նոյնիսկ Կերնիգանն ասում էր՝ «եթէ կարող ես որեւէ բան թողնել վաղուան՝ թող վաղուան»։ (:

ինձ թւում է, երբ ունես սահմանափակումներ, բայց ուզում ես խորանալ, ու լաւ բան անել, դա քեզ ստիպում է սովորել։ ստիպում է յօրինել լաւ լուծումներ։ այսինքն՝ լինել կրեատիւ, ստեղծագործական մօտեցում ձեռք բերել։

թուային պատկերների մշակման գործիքները մեզ տալիս են գերխմբագրման հնարաւորութիւն։ համացանցը լի է չափից շատ մշակած լուսանկարներով։ դա ես կը համեմատէի մակիյաժի (ֆրանսերէն բառ է) չափը չզգալու հետ։

անալոգային գործիքների սահմանափակումներն խոչընդոտում են այդ գերխմբագրմանը։
նոյնը՝ եւ երաժշտութեան մէջ՝ այսօր էլփի (վինիլ) ձեռք բերելու իմաստը ոչ թէ դրա աւելի լաւ կամ վատ հնչողութիւնն է, այլ տարբերուող մասթերինգը։

վինիլի սահմանափակումները պարզապէս թոյլ չեն տալիս գերխմբագրում, ու շատ մարդիկ նախընտրում են գնել այդ սկաւառակները, կամ քաշել վինիլից հանած այդպէս մասթեր արած ֆլակերը հենց խմբագրման տարբերութեան պատճառով։

ըստ որում, շուկայում հետաքրքիր վիճակ է ստեղծուել՝ լեգալ ոչ ռեմասթերեդ հին երաժշտութիւն ձեռք բերելը գրեթէ անհնար է՝ մարդը մնում է թորենթների յոյսին։