2017-01-29-2407425

ասում են, որ ֆբ֊ի «արմենիան փրոգրամերս» խմբում ինչ֊որ մէկը շուեդիայում, կարծես, աշխատանքի յայտարարութիւն է դրել, իսկ ինչ֊որ մէկը տակից մեկնաբանել է, որ այստեղի յայտարարութիւն դրէք, մենք ուզում ենք, որ լաւ մասնագէտները մեզ մօտ մնան աշխատեն։ ասում է ու մի քսան հոգի եկան լայքեցին դա։

իսկ անդրանիկը եկել տակից գրել է՝ «ինչի՞ որ, մարդու աճի համար լաւ էլ օգտակար կարող է լինել դրսում աշխատելը»։ թէ չէ այդ մարդն, ում հետ նա բանավէճի մէջ էր մտել, ու «հակափաստարկ» բերել այդքանը չէր գիտակցում իր մեկնաբանութիւնը գրելիս։ հիմա կասի՝ ահ, դէ որ օգտակար կարող է լինել աճի համար, լաւ, մեզ պէտք չեն լաւ ծրագրաւորողներ, թող գնան։

այո, արմին, նորութիւններ, բամբասանքներ, խարդաւանքներ սփիւռքում։ մնացէք մեզ հետ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)